Հերիքնազ Գևորգյան
19.10.2024
Ես կողմ եմ,որովհետև,, լիազորող կողմը,, ելնելով իր պատասխանատվության մակարդակից ըստ էության կաշխատի ,որից կշահենք բոլորս։Ուղղակի առաջարկում եմ հնարավորինս հստակ լինեն դրա գործառույթները։
7 - Կողմ
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
«Լեզվի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Լեզվի մասին» օրենքով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեին տրված լիազորությունների իրականացմամբ՝ պետական փաստաթղթաշրջանառության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման լիազորող նորմ սահմանելու նպատակով։
ՀՀ կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչության ղեկավարի 1995 թվականի հոկտեմբերի 25-ի Հ. 164 հրամանով հաստատվել է Հայերենի բարձրագույն խորհրդի կազմը և կանոնադրությունը, որի համաձայն՝ Հայերենի բարձրագույն խորհուրդը մշակում և սահմանում էր ժամանակակից հայերենի բառակերտման, տերմինաբանության, տերմինաշինության, տառադարձության, ուղղագրության, կետադրության կանոնարկման սկզբունքները, քննարկում և լուծում լեզվական վիճելի հարցերը, ընտրություն կատարում զուգաձև կիրառությունների միջև, կայացնում որոշում։ 2007 թ. ՀՀ կրթութան և գիտության նախարարի հրամանով Հայերենի բարձրագույն խորհուրդը վերանվանվել է Հայերենի տերմինաբանական խորհուրդ և շարունակել իրականացնել Հայերենի բարձրագույն խորհրդի գործառույթները։
Հայերենի բարձրագույն խորհրդի աշխատանքների հիման վրա 2006 թ. հրատարակվել է «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու 1956-2006» ժողովածուն, որում ներառնված են խորհրդի որոշումների հիման վրա կանոնարկված ձևեր։ Դրանք ունեն հայոց լեզվի տերմինաշինությունը, ուղղագրությունը և կետադրությունը լեզվաբանորեն նորմավորող նշանակություն և այժմ էլ խորհրդատվական կարգով ներկայացվում Լեզվի կոմիտեի լեզվական պարզաբանումներում։
Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները պարտադիր ուժ չեն ունեցել։ Տեղեկատուի հրատարակումից հետո Տերմինաբանական խորհրդի որոշումներ չեն կայացվել։ Վերջին տարիներին Լեզվի կոմիտեն հիմնականում հանդես է եկել լեզվական առանձին դեպքերին վերաբերող պարզաբանումներով՝ նպատակ ունենալով կողմնորոշելու հանրությանը լեզվական տարաձև կիրառությունների հարցում։
«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով Լեզվի կոմիտեի լիազորություններում ներառված է հայերենի կանոնարկման և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում դրա լիակատար գործածության ապահովման լիազորությունը։ Նշված լիազորության իրականացնելու նպատակով Լեզվի կոմիտեն մշակել է «Պետական փաստաթղթաշրջանառության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը» նախագիծը։ Տարբեր փաստաթղթերում և պետական ու հանրային հաղորդակցություններում թարգմանված և փոխառված միևնույն հասկացության ու հատուկ անվան տարաձև կիրառությունը գործնականում տարընթերցումների տեղիք է տալիս։ Նախագծի մշակումը պայմանավորված է պետական ու հանրային հաղորդակցություններում թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների տարաձև կիրառություններից առաջացած շփոթը կարգավորելու անհրաժեշտությամբ։
Թեև «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով Լեզվի կոմիտեի լիազորություններում ներառված է հայերենի կանոնարկումը, սակայն օրենքում բացակայում է վերոնշյալ լիազորության իրականացման լիազորող նորմը, որի հետևանքով հնարավոր չէ օրենքով տրված լիազորության լիարժեք իրականացումը։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լիազորող նորմը նախատեսող լրացում կատարելու։
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է «Լեզվի մասին» օրենքում լրացնել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա ոչ միայն ամբողջ ծավալով իրականացնելու օրենքով նախատեսված լիազորությունը, այլ նաև ընթացքի մեջ կդնի «Պետական փաստաթղթաշրջանառության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների գործածության կանոնարկման կարգը» նախագծի ընդունումը։
Ներկայացված կարգավորման արդյունքում օրենքում կլրացվի անհրաժեշտ լիազորող նորմը, որի պարագայում Լեզվի կոմիտեն հնարավորություն կունենա իրականացնելու «Լեզվի մասին» օրենքով նախատեսված լիազորությունները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտե:
Նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանցում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
Քննարկվել է
18.10.2024 - 18.11.2024
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Դիտումներ` 795
Տպել19.10.2024
Ես կողմ եմ,որովհետև,, լիազորող կողմը,, ելնելով իր պատասխանատվության մակարդակից ըստ էության կաշխատի ,որից կշահենք բոլորս։Ուղղակի առաջարկում եմ հնարավորինս հստակ լինեն դրա գործառույթները։