Հիշել նախագիծը

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների  փոխադրումներին ներկայացվող պահանջները և ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների  փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին»

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը և տրման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունումը բխում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (ԱԴՌ) (այսուհետ՝ ԱԴՌ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց 2022 թվականին, որի պահանջների ապահովման համար անհրաժեշտ է ձևավորել օրենսդրական դաշտ։

2012 թվականի փետրվարի 27-ին ընդունվել է «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» ՀՀ օրենքը, որով կանոնակարգվել են  ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու բնագավառը: Սակայն ոլորտի լիարժեք իրավական կարգավորման համար անհրաժեշտ է օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը, որոնք կապահովեն հանրապետության տարածքում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի իրականացումը և վերահսկողությունը։

ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի 23-րդ կետով նախատեսված Խորհրդի 1995 թվականի հոկտեմբերի 6-ի 95/50/ԵՀ հրահանգ՝ վտանգավոր ապրանքների ճանապարհային փոխադրումների ստուգումների միասնական ընթացակարգերի մասին, Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի 2008/68/ԵՀ հրահանգ՝ վտանգավոր ապրանքների ներցամաքային փոխադրման մասին հրահանգների պահանջների ապահովման նպատակով 2022 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ԱԴՌ Համաձայնագիրը, որի համաձայն անհրաժեշտ է ձևավորել օրենսդրական դաշտ։

Հաշվի առնելով, որ հանրապետությունում չի գործում ոլորտը կանոնակարգող իրավական դաշտ, որոշման նախագիծը ամբողջովին համապատասխանեցվել է ԱԴՌ համաձայնագրի պահանջներին։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների  փոխադրումներին ներկայացվող պահանջները և ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների  փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում ապահովելու վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը։

Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռներ փոխադրելու համար տրանսպորտի ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունների տրման կարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, թույլտվություն ստանալու հայտի և թույլտվության օրինակելի ձևը, ինչպես նաև վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և տեղական ինքնակառավարման մարմնինների բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է պետական բյուջեի ծախս վկայականի տպագրման համար, որի համար ներկայացվել է 2025 թվականի բյուջետային հայտ։ Ինչպես նաև ակնկալվում պետական բյուջեի եկամուտների աճ, քանի որ <<Պետական տուրքի մասին>> օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով սահմանված է պետական տուրք:

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 38․1-ին կետից, «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրից։

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    10.10.2024 - 27.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 555

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

25.10.2024

Առաջարկում եմ ՀՀ կառավարության «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները և ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» որոշման նախագծով սահմանել նաև «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետի պահանջներին համապատասխան ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը, քանի որ նախագծով արդեն իսկ սահմանվում է վտանգավոր բեռների դասերը և ենթադասերը՝ ըստ բնութագրի և վտանգի աստիճանի։ Միաժամանակ կարծում եմ, որ որոշման նախագիծը շատ ավելի շուտ պետք է քննարկվեր և ընդունվեր, այն մշակվել և շրջանառվել է դեռևս 2012 թվականից։

Արտեմ Պետրոսյան

14.10.2024

Ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարավորումների փոխադրումը համաձայն Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի լիցենզավորման ենթակա գործառույթ է, որը կարգավորվում է 2001 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1263-Ն "Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հատուկ կանոնները հաստատելու մասին" և 2002 թվականի հունիսի 27-ի թիվ 931-Ն "միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը հաստատելու մասին" ՀՀ կառավարության որոշումներով, ինչպես նաև Ատոմային էներգեիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված "Regulations for the Safe Transport of Radioactive Material" SSR-6 անվտանգության հատուկ պահանջներով։

Տեսնել ավելին