Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
17 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.09.2024 14:37:56 | Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Մեր կազմակերպությունը դեմ է քվեարկել նախագծին, քանի որ. 1. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տարիներ շարունակ զլացել է կատարել հողերի խոշորացման մասին ՀՀ կառավարության տարբեր որոշումները, 2. չի ընդունել մեր առաջարկությունները ՀՀ հողերի խոշորացման վերաբերյալ, ինչը նեկայացվել էր նաև ՀՀ ՏԿԵ նախարարությանը, 3. Օրինագծի հետ միասին չի ներկայացվել Հայաստան-ԵՄ ՀԳԸ համաձայնագրով գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ նախատեսված հանձնառություններին համապատասխան ԵՄ օրենսդրությանը մոտարկման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական որոշումը, 4. դա հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի կարևորագույն սկզբունքներից մեկին, ըստ որի արտոնությունները չեն խրախուսվում և ունեն կոռուպցիոն լուրջ վտանգներ, 5. Օրինագծի հիմնավորման մեջ անարդարացիորեն նշվում է, որ պետական բյուջեում եկամուտների նվազեցում չի կարող լինել, մինչդեռ նշված արտոնությունը ևս 6 տարի շարունակելու դեպքում պետական բյուջե չեն հավաքագրվի զգալի եկամուտներ՝ շահութահարկի տեսքով, և դրա հաշվարկը սույն օրինագծի հիմնավորման մեջ պետք է ներկայացներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: | 1. Հողերի խոշորացման գործընթացը սույն նախագծի հետ չի առնչվում: 2. Էկոնոմիկայի նախարարությունը «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ից առաջարկներ չի ստացել և ստանալու դեպքում պատրաստակամ է դրանք քննարկել: 3. ԵՄ անդամ երկրներում միասնական հարկային քաղաքականություն չի իրականացվում և անդամ երկրներում կիրառվում են հարկման տարբեր ռեժիմներ։ Բացի այդ, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ ԵՄ անդամ երկրներում գյուղատնտեսության և պարենամթերքի արտադրության ոլորտներում գործում են հարկման արտոնյալ դրույքաչափեր։ 4. Նախագծով հարկային նոր արտոնություն չի սահմանվում այլ նախագծի լրամշակված տարբերակով գործող արտոնության ժամկետը երկարաձգվում է 2 տարով։ 5. Լրամշակված նախագծով գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողների կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները շահութահարկի վճարումից ազատելու արտոնությունն առաջարկվում է երկարաձգել մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության՝ բուսաբուծության, անասնաբուծության, որսորդության և հարակից ծառայությունների գործունեության ոլորտում հայտարարագրած հարկ վճարողների կողմից 2023 թվականին հաշվարկված ԱԱՀ-ն կազմել է շուրջ 981.1 մլն դրամ, հետևաբար ԱԱՀ-ի հաշվարկման հարկման բազան կազմել է շուրջ 4905.5 մլն դրամ։ Ոլորտում շահութաբերության 25 տոկոս ցուցանիշի դեպքում 2023 թվականին հաշվարկվող շահութահարկը կկազմեր շուրջ 220.7 մլն դրամ (4905.5 մլն դրամX25%=1226.4 մլն դրամ, 1226.4 մլն դրամX18%=220.7մլն դրամ), որն էական ազդեցություն չի կարող թողնել պատական բյուջեի ձևավորման վրա։ |