Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 70.1-ին հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի N 1099-Ա որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետը, և պայմանավորված է ստորերկրյա ջրային մարմինների ջրի որակի գնահատման գործընթացը Եվրոպական Ջրային շրջանակային դիրեկտիվի և Խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3-ի 98/83/ԵՀ մարդու կողմից սպառման համար նախատեսված ջրի որակի մասին կանոնակարգի պահանջներին և դրանում Եվրոպական խորհրդի 2020/2184/ԵՀ կանոնակարգով իրականացված փոփոխությունների համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Ներկայումս ստորերկրյա ջրային ռեսուրների ջրի որակի գնահատման համար չկա սահմանված ջրի որակի նորմեր և գնահատման ընթացքում հաշվի է առնվում ջրօգտագործման նպատակը, իսկ ստորեկրյա ջրային մարմինների պահպանության հարցերը դուրս են մնաում գնահատման շրջանակներից։ Ստորերկրյա ջրի որակի նորմերի բացակայությունը թույլ չի տալիս գնահատել նաև ստորերկրյա ջրային մարմինների վրա մարդածին ճնշումների ազդեցությունը, տարանջատել ռիսկային ջրային մարմինները, ինչը պարտադիր գործընթաց է ջրավազանային կառավարման պլանների մշակման ընթացքում։
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով սահմանվում են ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը՝ ըստ քիմիական և քանակական ցուցանիշներ, որոնք հիմք են հանդիսանում ստորերկրյա ջրային մարմնի լավ և վատ կարգավիճակները գնահատելու համար։
Հիմնվելով քիմիական ցուցանիշի կոնցենտրացիայի արժեքի վրա՝ ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակը գնահատվում է լավ, եթե ջրի որակի քիմիական ցուցանիշները գնահատվել են լավ, և ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է վատ, եթե ջրի որակի քիմիական ցուցանիշներից որևէ մեկը գնահատվել է վատ։
Հիմնվելով ջրավազանային կառավարման պլաններով սահմանված ջրային մարմինների օգտագործելի ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալի վրա՝ ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է լավ, եթե միջին տարեկան ջրառի ծավալը (մլն.մ3/տարի) չի գերազանցում ջրային մարմնի օգտագործելի ստորերկրյա ջրային ռեսուրսի ծավալի 95 տոկոսը, և ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է վատ, եթե միջին տարեկան ջրառի ծավալը (մլն.մ3/տարի) գերազանցում է ջրային մարմնի օգտագործելի ստորերկրյա ջրային ռեսուրսի ծավալի 95 տոկոսը։
Նախագծի ընդունմամբ կապահովվի Ջրային օրենսգրք կիրարկումը և ստորերկրյա ջրի որակի գնահատման և մոնիթորինգային գործընթացը կիրականացվի Եվրոպական Ջրային շրջանակային դիրեկտիվի պահանջներին համապատասխան՝ ըստ քիմիական և քանակական տարրերի, ստորերկրյա ջրի որակի ցուցանիշները սահմանվել են Խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3-ի 98/83/ԵՀ մարդու կողմից սպառման համար նախատեսված ջրի որակի մասին կանոնակարգի և և դրանում Եվրոպական խորհրդի 2020/2184/ԵՀ կանոնակարգով իրականացված փոփոխությունների դրույթներին համապատասխան։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ պատշաճ կապահովվի Ջրային օրենսգրքի կիրարկումը, կնպաստի ստորերկրյա ջրի որակի գնահատման և մոնիթորինգային գործընթացի մոտարկմանը Եվրոպական Ջրային շրջանակային դիրեկտիվի, Խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3-ի 98/83/ԵՀ մարդու կողմից սպառման համար նախատեսված ջրի որակի մասին կանոնակարգի և դրանում Եվրոպական խորհրդի 2020/2184/ԵՀ կանոնակարգով իրականացված փոփոխությունների դրույթներին և դրանց համապատասխան կիրականացվի ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի գնահատում, ինչն էլ հնարավորություն կտա մշակել բարելավման հասցեական միջոցառումներ վատթարացված ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի բարելավման ուղղությամբ:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Կառավարության որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։
-
Քննարկվել է
25.07.2024 - 09.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2426
Տպել