Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար աջակցության ծրագրի շրջանակում վարկի մարման ժամկետը երկարաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ սահմանելու մասին
-
7 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-26-Ը ՏԵՂԱՑԱԾ ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԿԱՄ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի մայիսի 27-ի N 772-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գործունեություն իրականացնող և 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» (այսուհետ՝ ծրագիր) շրջանակում վարկավորված ագրոպարենային ոլորտում տնտեսավարողների համար՝ ֆինանսական կառույցների կողմից վարկի մարման ժամկետի, ինչպես նաև վարկի մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետի մինչև մեկ տարի (ֆինանսական կառույցի գնահատմամբ) երկարաձգման անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ սահմանված էին վարկի մարման, ինչպես նաև վարկի մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման արտոնյալ ժամկետ։ Սակայն, 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով Լոռու և Տավուշի մարզերում ագրոպարենային ոլորտում տնտեսավարող մի շարք շահառուների մոտ առաջացել են խնդիրներ՝ վարկի մարումը սահմանված ժամկետներում իրականացնելու հարցում։ Ինչի արդյունքում, շահառուները կարող են դուրս մնալ ծրագրի շրջանակից և զրկվել աջակցությունից օգտվելու հնարավորությունից։
Համաձայն ֆինանսական կառույցներից ստացված օպերատիվ տեղեկատվության՝ աղետի գոտիների սահմանված տարածքներում տնտեսավարողների կողմից (շուրջ 100) ձեռք բերված վարկային պորտֆելի մնացորդը գնահատվում է շուրջ 150 մլն դրամ։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կոմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արդյունավետության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդի տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել շարունակել սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները՝ ապահովելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարևորվում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Կարգավորման նպատակը և բնույթը։ Սույն նախագծով առաջարկվում է՝ 2024 թվականի մայիսի 27-ի N 772-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող այն տնտեսավարողներին, որոնք վարկավորվել են ծրագրի շրջանակում, ընձեռել հնարավորություն, որ ֆինանսական կառույցների կողմից երկարաձգվի վարկի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը մինչև մեկ տարով։ Յուրաքանչյուր շահառուի մասով երկարաձգման ժամկետը պետք է գնահատի ֆինանսական կառույցը։ Ֆինանսական կառույցի կողմից աջակցությունը կտրամադրվի համայնքի ղեկավարի (բնակավայրի վարչական ղեկավարի) կողմից տրված տեղեկանքի (առ այն, որ տնտեսավարողը տուժել է առաջացած արտակարգ իրավիճակից) հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ։ Ֆինանսական կառույցը յուրաքանչյուր շահառուի համար վարկի մարման, կամ արտոնյալ ժամկետի երկարաձգման գնահատված արդյունքների վերաբերյալ 10-օրյա ժամկետում տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությանը։
Միաժամանակ, նախագծով ծրագրի Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտու տարածքներում ագրոպարենային ոլորտում տնտեսավարող ծրագրի այն շահառուները, որոնք տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով ունեցել են տվյալ վարկի մասով հանրագումարային վաթսուն օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով` վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ, մինչև վարկի մարման կամ արտոնյալ ժամկետի ավարտը դիտարկվում են որպես ծրագրի շահառուներ։
Նախագծին հետադարձ ուժ տալը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ առաջացած խնդրիներով։ Մասնավորապես, նշված օրերին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գործունեություն իրականացնող ծրագրի շահառուները հնարավորություն չեն ունեցել կատարելու վարկի հերթական վճարումը կամ մարումը։ Ինչի արդյունքում շահառուները կարող են զրկվել ծրագրին մասնակից հանդիսանալու հնարավորությունից։ Վերոնշյալով պայմանավորված՝ նախագծով առաջարկվում է կարգավորումներին տալ հետադարձ ուժ՝ այն տարածելով 2024 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Նախագծի ընդունման կապակցությամբ 2024 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախս չի պահանջվի։ Ծրագիրը կիրականացվի Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցառման իրականացման համար պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ֆինանսական կառույցներին երկարաձգելու շահառուների վարկի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը, և արդյունքում՝ դժվարին իրավիճակում հայտնված շահառուները հնարավորություն կունենան շարունակել օգտվել աջակցությունից, ծավալել գործունեություն և մարել վարկային պարտավորությունները։
-
Քննարկվել է
10.06.2024 - 25.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2101
Տպել