Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 20-Ի N 1232-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2024 թ. № --------- -Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 20N 1232-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 451-Ն որոշման հավելվածի 13-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1232-Ա որոշման հավելված 1-ի.
  •  2-րդ կետի 21-րդ և 64-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,
  • 4-րդ կետի 5-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, և ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ ենթակետեր.

 «6) Անդրանիկ Արտակի Փամբուխչյան (ծնվ.՝ 29.11.2004 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս 43, բն. 60, Դյուկի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին և 13-րդ կետեր.

7) Լեոնիդ Դավթի Ասատրյան (ծնվ.՝ 01.04.2005 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Լյուքսեմբուրգի փ., 2-րդ նրբ., շ. 4, բն. 34,

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ և 13-րդ կետեր:»

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    05.06.2024 - 21.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1312

Տպել