Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------- 2018 թվականի N - Ն 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒ­ՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆ­ՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱ­ՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N1105-Ն որոշման N1 հավելվածի 158-րդ կետի համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝
  • Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2018-2022 թվականների ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելված­ի,
  • Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2018-2022 թվականների միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելված­ի:
  1. Միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների պատասխանատու կատարող հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող փետրվարի 15-ը, յուրաքանչյուրն իր մասով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի մասին,
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ հաշվետվություն` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների նախորդ տարում ստացված և տվյալ տարվա համար ծրագրված արդյունքերի վերաբերյալ:

 

Հավելված N1

ՀՀ կառավարության 2017 թվականի

--------------- --- ի N --Ն որոշման 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 
  1. Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության  իրականացման 2018-2022 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ ռազմավարություն) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N1105-Ն որոշման N1 հավելվածի 158-րդ կետի:
  2. Ռազմավարությունը սահմանում է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության առաջնահերթ ուղղությունները և ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:
  3. Սույն փաստաթղթի համար հիմք է ծառայում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնական երաշխիք հանդիսացող երկրի մայր օրենքը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (ուժի մեջ է մտել 22.12.2015թ.), որում ամրագրվել են նոր դրույթներ, մասնավորապես, ըստ 30-րդ հոդվածի՝ «Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:», ըստ 86-րդ հոդվածի 4-րդ ենթակետի՝ պետության քաղաքականության հիմնական նպատակներից է «4) կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը.», ինչը հնարավորություն է տալիս առավել գործուն մեխանիզմներ ներդնել քաղաքականության և նպատակային ծրագրերի մշակման մեջ:
  4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության «սեռից կախված խտրականության արգելում» նորմը կարգավորվում է 2013 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում սեռի հատկանիշով պայմանավորված հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորմանը աջակցելը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:
  5. Վերոհիշյալ նորմը, որպես ազգային օրենսդրության մաս՝ կարգավորվում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով:
  6. Հայաստանի Հանրապետությունը ֆորմալ իրավաբանական տեսանկյունից վավերացրել է մարդու իրավունքներին վերաբերող գրեթե բոլոր միջազգային իրավական ակտերը և որպես ՄԱԿ-ի ու Եվրախորհրդի անդամ, Եվրոպայի ինտեգրմանը միտված անկախ պետություն, ստանձնել է որոշակի պարտավորություններ` ոչ միայն վավերացնել միջազգային կարևորագույն իրավական փաստաթղթերը, այլև համաձայնեցնել ազգային օրենսդրությունն այդ փաստաթղթերի դրույթներին:
  7. Այս փուլում, հռչակված նորմերը գործնական քաղաքականության մաս դառնալու համար անհրաժեշտ է նոր ռազմավարություն, որը կհամապատասխանի ոլորտի նոր մարտահրավերներին, կսահմանի կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության գերակայությունները, առաջնահերթ ուղղությունները և հիմք կծառայի պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության ինստիտուտների համար՝ կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանման հստակ միջոցառումների մշակման գործում: 
  1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ 
  1. Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության իրականացման համար հիմք է հանդիսացել 2010 թվականի փետրվարի 11-ի «Գենդերային քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N5 արձանագրային որոշումը:
  2. Հայեցակարգի նպատակն էր՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումը, սեռով պայմանավորված խտրականության հաղթահարումը, քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցումը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:
  3. Այդ նպատակների իրականացման և ընտանեկան բռնության երևույթի կանխարգելման ապահովման գործում կարևոր նշանակություն ունեցան Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի նիստի 3-րդ կետով N19 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. հունիսի 17-ի նիստի 8-րդ կետով N23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ազգային ծրագիրը»:
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության վերոհիշյալ ռազմավարական ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվել են աշխատանքներ, որոնք ուղղված են եղել.
  • կանանց և տղամարդ­կանց իրավահավասա­րու­թյան մշտադիտարկ­ման և գնահատման, գործընկերային հարաբերությունների բարելավման մեխանիզմների ներդրմանը,
  • կանանց և տղամարդկանց առողջության բարելավմանը,
  • կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, աղքատության հաղթահարմանը, գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում կանանց մասնակցության հնարավորությունների ընդլայնմանը և շուկայական հարաբերություններում մրցակցային միջավայրի ձևավորմանը,
  • կրթության ոլորտում ուսումնական գործընթացի մասնակիցների շրջանում կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանը,
  • մարզային և համայնքային մակարդակներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության բարձրացմանը, այդ աշխատանքների համակարգմանն ու մշտադիտարկմանը,
  • հասարակությունում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնահարցերի լուսաբանմանը, սեռի հատկանիշով պայմանավորված խտրական գործելակերպի հաղթահարմանը և զանգվածային լրատվամիջոցներով դրանց տարածմանը,
  • ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության, նրանց տրամադրվող ծառայությունների բարելավմանն ու այդ  ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպմանը,
  • տարբեր ոլորտների մասնագետների որա­կավորման, նրանց՝ ընտանեկան բռնության վերաբերյալ գիտե­լիքների հաղորդմանը,
  • հասարակությունում սեռի հատկանիշով պայմանավորված բռնության երևույթի կանխարգելմանը, բռնության երևույթի հանդեպ անհանդուրժողականության միջավայրի ձևավորմանը, սեռի հատկանիշով պայմանավորված բռնությանը նպաստող կարծրատիպերի վերացմանը և սեռի հատկանիշով պայմանավորված բռնության մասին իրազեկման բարձրացմանը, տեղեկատվական և մեթոդական աջակցությանը,
  • պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանը:
  1. Ըստ էության, Հայաստանի Հանրապետության կառավարության վերոհիշյալ ռազմավարական ծրագրերի շրջանակներում դրվել են այն անհրաժեշտ հիմքերը, որոնք հաջորդ ծրագրային փուլում կարող են ստեղծել ներգործուն միջավայր՝ ոլորտային և միջոլորտային ուղղորդված քաղաքականության իրականացման համար:
  2. Չնայած այդ ձեռքբերումներին, «կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության» հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել առկա իրավիճակը, խոչընդոտները, ռեսուրսերը և սահմանել այս փուլի գերակա ուղղությունները:
  3. Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից 2006 թվականից սկսած հաշվարկվում է «Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը» (Gender Gap Index) չորս առանցքային ոլորտներում՝ տնտեսություն, քաղաքականություն, կրթություն և առողջապահություն: Այն  արտացոլում է կանանց և տղամարդկանց  հնարավորությունների միջև եղած  տարբերությունը  նշված ոլորտներից յուրաքանչյուրում: Անցյալ տարի (2016թ.) Հայաստանի Հանրապետությունը «Գենդերային ճեղքվածքի ցուցանիշով» 144 երկրների ցանկում 102-րդ տեղում էր:  Այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը վատթարացրել է իր դիրքը, վարկանիշի արժեքով, որը հաշվարկվում է 0-1 սահմաններում:
  4. Տնտեսական գործունեության ոլորտում «Գենդերային անհավասարակշռության ցուցանիշներով» (տղամարդկանց և կանանց զբաղվածության մակարդակի հարաբերակցություն, հավասար վարձատրությունը հավասար աշխատանքի դիմաց և այլն) Հայաստանի Հանրապետությունը 69–րդ տեղում է:
  5. 2015թ. արձանագրված այս ցուցանիշներով պայմանավորված առկա խնդիրներն են.
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքային շուկայում կանանց տնտեսական ակտիվության մակարդակը 54,3% է, որը զգալիորեն ցածր է, քան տղամարդկանցը՝ 72,6% («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2016» վիճակագրական գրքույկ,
  • տնտեսապես ոչ ակտիվ կանանց5%-ը տնային տնտեսուհիներն են կամ տնային տնտեսությամբ զբաղվողների 98%-ը կանայք են, ընդ որում, այդ կանանց 40%-ն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն («Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2016» վիճակագրական ժողովածու,
  • գործատուների 82%-ը և ինքնազբաղվածների 56%-ը տղամարդիկ են («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2016» վիճակագրական գրքույկ,
  • կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից5 %-ով («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2016» վիճակագրական գրքույկ, իսկ եկամուտների մասով տարբերությունն է՛լ ավելի մեծ է և հասնում է 40%-ի (2013թ.), թեև զբաղված կանանց 56%-ը, իսկ զբաղված տղամարդկանց՝ 47%-ն ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն («Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2016» վիճակագրական ժողովածու),
  • գյուղատնտեսության ոլորտում զբաղված է հանրապետության աշխատանքային ռեսուրսների 18%-ը կամ զբաղվածների 35%-ը, որոնց թվում կանայք կազմում են 54%, ինչը նրանց դարձնում է գյուղատնտեսության զարգացման առավել կարևոր մասնակից, ոչ ֆորմալ զբաղվածության պարագայում նրանք զրկված են սոցիալական երաշխիքներից («Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2016» վիճակագրական ժողովածու,
  • Տնային տնտեսությունների կենսամակարդակի հետազոտության 2015թ. արդյունքներով գյուղական վայրերում տնային տնտեսությունների 27,8%-ն են գլխավորում կանայք, ընդ որում, այդ տնտեսություններն իրենց մեկ շնչին ընկնող եկամուտներով գրեթե կրկնակի զիջում են տղամարդկանց կողմից ղեկավարվող տնտեսությունների եկամուտներին,
  • կին գլխավորով տնային տնտեսություններն առավել խոցելի են գյուղտեխնիկայի բացակայության, հողակտորների դժվար հասանելիության, ոռոգման հնարավորությունների և ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրների պատճառով,
  • կանայք գրեթե չեն մասնակցում իրենց համայնքներին վերաբերող որոշումների կայացմանը (8.7%) («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2016» վիճակագրական գրքույկ)` այդկերպ զրկվելով իրենց շահերն արտահայտելու հնարավորությունից ,
  • Հայաստանի Հանրապետությունում պտղաբերության (ծնելիության գումարային) գործակիցը մեկ կնոջ հաշվով 2015 թ. կազմել է645 միավոր 2014 թ. 1.651 միավորի համեմատ («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2016» վիճակագրական գրքույկ)`, ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2.150 ցուցանիշից,
  • բազմանդամ և երեխաներ ունեցող տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունը բարձր է. մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 46,7%-ը` բոլոր երեխաների մեջ7%-ի համեմատ, իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 4.9%-ը` ընդհանուրի մեջ 2.5%-ի համեմատ («Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2016» վիճակագրական-վերլուծական զեկույց),
  • ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2015թ. 0-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը հանրապետության նախադպրոցական հաստատություններում կազմել է 28.6%, քաղաքային բնակավայրերում` 35.7%, գյուղական բնակավայրերում` 16.6%, իսկ 0-2 տարեկան երեխաների ընդգրկվածությունը՝ 5.8% («Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2015 թվականին» վիճակագրական ժողովածու),
  • Հայաստանի Հանրապետությունում նորածինների սեռերի համամասնությունը խախտվել է դեռևս վաղ` 1990-ականներից և 2016թ. տվյալներով կազմում է 112 տղա` 100 աղջկա դիմաց: Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում՝ մինչև 2060 թվականը չի ծնվի գրեթե000 աղջիկ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի կրճատման և, որպես հետևանք, բնակչության թվի նվազման,
  • Հայաստանի Հանրապետությունում մայրական մահացության ցուցանիշը կազմում է5՝ 100.000 կենդանի ծնվածի հաշվով («Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2016»),
  • Հայաստանի Հանրապետությունում լուրջ խնդիր է ﬓում առողջապահության ծառայությունների սահմանափակ ֆինանսական մատչելիությունը: Պետության կողմից անվճար հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների տրամադրման մասին իրազեկվածությունը ցածր է, նպաստառու ընտանիքներում տեղյակ է հարցվածների 58%-ը,
  • հետազոտությունները փաստում են, որ տնային տնտեսությունների 66%-ում ընտանիքի անդամներից առնվազն մեկը բժշկական միջամտության կարիք է ունեցել, սակայն նրանց միայն 55%-ն է դիմել բժշկի,
  • կանանց շրջանում օնկոլոգիական հիվանդությունների  ժամանակին բացահայտման և որակյալ բուժման խնդիրը շարունակում է մնալ  առողջապահության առավել արդիական հիﬓախնդիրներից ﬔկը,
  • ԶԼՄ-ները հանդիսանում են կարծրատիպերը վերարտադրող և ամրապնդող կարևորագույն ինստիտուտներ, դրանք նպաստում են կնոջ և տղամարդու սոցիալական դերերի, վարքի կանոնների մասին պատկերացումների ձևավորմանը,
  • դպրոցական դասագրքերում տեղ են գտնում կարծրատիպեր բովանդակող նյութեր, հաշվի չի առնվում դրանց ազդեցությունը սովորողների անհատականության ձևավորման վրա, դրանք չեն նպաստում սեռի հատկանիշով պայմանավորված հավասարակշռված մշակույթի ձևավորմանը,
  • hեռուստատեսությամբ ցուցադրվող հայկական արտադրության սերիալները խեղված արժեքներ են ձևավորում՝ ամենաաղավաղված ինստիտուտը ընտանիքն է, ամուսին-կին կամ տղամարդ-կին հարաբերություններում քարոզվում է տղամարդ բռնարարի կերպարը, իսկ կանանց դեպքում գերիշխում է չաշխատող և միայն ամուսնության հարցով մտահոգ կնոջ կերպարը,
  • ԶԼՄ-ների հրապարակումները շարունակում են վերարտադրել տղա երեխայի նախապատվության համար հիմք հանդիսացող մի շարք կարծրատիպեր, պտղի սեռի խտրական ընտրության խնդիրն եզակի դեպքերում է քննարկվում   կարծրատիպերի և գենդերային անհավասարության տեսակետից,
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կազմում կին պատգամավորներն ընդամենը 18% են կազմում,
  • կանանց ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության նախարարների կաբինետի կազմում7% է, փոխնախարարների թվում կանայք 6.2% են, մարզպետների՝ 0%, համայնքների ղեկավարների թվում՝ 2.1%, ավագանու անդամների կազմում՝ 9.7 %, որից Երևանի ավագանու կազմում՝ 15.4% («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2016» վիճակագրական գրքույկ), Գյումրու և Վանաձորի ավագանու կազմում՝ 24%: 2016թ. կայացած բոլոր խոշորացված համայնքների ընտրություններում կանանց տոկոսային ներկայացվածությունն ավագանիներում 2-3 անգամ նվազել է:
  1. Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության մշակման համար կարևոր նշանակություն ունեն նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային (ՄԱԿ, ԱՄԿ, ԱՀԿ, ԵԽ, ԵՄ) փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները:
  2. 2016 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների երկու մոնիթորինգային մարմիններում՝ Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեում (CEDAW, «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» վերահսկիչ մարմին) և Խոշտանգումների դեմ կոմիտեում (CAT, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի» վերահսկիչ մարմին), տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների քննարկումներ։ Արդյունքում՝ կոմիտեներն ընդունել են եզրափակիչ դիտարկումներ՝ հայկական կողմին ուղղված համապատասխան հանձնարարականներով։ Դրանք ուղղված են օրենսդրության և պետական քաղաքականության մեջ սեռի հատկանիշով պայմանավորված բաղադրիչի ինտեգրմանը, արդարադատության և իրավական բողոքարկման մեխանիզմների հասանելիությանը, կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործմանը, հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, քաղաքական և հանրային կյանքում կանանց մասնակցության ապահովմանը, խոցելի խմբերին պատկանող կանանց իրավունքների պաշտպանությանը,  կանանց տնտեսական կարողությունների ընդլայնմանը, կրթության և առողջապահության ոլորտներում առկա խնդիրների լուծմանը, սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարին և այն: 
  3. Հայաստանի Հանրապետությունը 2014-2016 թվականներին ստորագրել է Եվրոպայի Միության տնտեսական աջակցության փաստաթղթեր՝ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») առևտրային ռեժիմի մասին (2014թ.), «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» (2015թ.) և «Հանրային ֆինանսական քաղաքականության բարեփոխումները Հայաստանում» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրերը, ըստ որի պարտավորվել է ապահովել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի կատարումը/մշտադիտարկումը, ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ձևավորման գործընթացում սեռի հատկանիշով պայմանավորված բաղադրիչի ներառումը:

 

 

 

  • Քննարկվել է

    12.02.2018 - 28.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

12.02.2018 11:24

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10441

Տպել