Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԽԵԼԱՑԻ» ԱՆԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2024-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1 Անհրաժեշտությունը «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության 2024-2027 թվականների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմա­նավորված է Հայաստանի Հանրապետությունում «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով կենդանիների պահվածքի պայմանները բարելավելու, անասնաշենքի չափորոշիչների հստակեցման, ինչպես նաև շինարարական ծախսերի վերլուծության և վերահաշվարկման անհրաժեշտությամբ։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։

2019 թվականից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ  նախորդ ծրագրի շրջանակում  անասնագոմ կառուցելու նպատակով Էկոնոմիկայի նախարարություն է դիմել 411 տնտեսավարող, կնքվել է 98 պայմանագիր, շահագործման է հանձնվել 51 անասնաշենք, տրամադրվել է 51 փոխհատուցում՝ 821 400 000 հազար ՀՀ դրամի։ Կառուցված անասնաշենքերից 37-ը կամ 73%-ը 3-րդ մոդելի են, 9-ը կամ 17%-ը 2-րդ մոդելի, և  5-ը կամ 10%-ը 1-ին մոդելի են եղել։  Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված դասընթացների արդյունքում  234 քաղաքացու տրամադրվել  է հավաստագիր:

Նախորդ Ծրագրի իրականացման ընթացքում ծառացան մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված էին անասնաշենքերի կառուցման համար ֆինանսական ռեսուրսների սահմանված հնարավորություններով, կառուցման կամ վերակառուցման համար հավասար գնահատված ծախսերով, ինչպես  նաև ծրագրի շրջանակում  կառուցված անասնաշենքում նախատեսվածից ավելի քիչ գլխաքանակի առկայության  դեպքում տնտեսավարողին ծրագրի շահառու չհամարելու հանգամանքով։

3 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կոմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության մասնավորապես՝ անասնաբուծության ինտենսիվացմանը, արդյունավետության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրայի ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդի տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել շարունակել անասնապահությանը տրամադրել մատչելի ֆինանսական ռեսուրսներ՝ նոր սերնդի անասնաշենքեր կառուցելու, անասնակեր, կենդանիներ, մասնավորապես տոհմային կենդանիներ ձեռք բերելու համար։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթության «բարելավել ներդրումների արդյունավետությունը և մատչելիությունը» միջոցառման մեջ կարևորվում է թռչնաբուծական և անասնապահական ֆերմաների ստեղմանն աջակցությունը, որը կնպաստի արտադրության ակտիվացմանը և դիվերսիֆիկացմանը։

4․  Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծի ընդունումը նպատակ ունի ընդլայնելու ծրագրի շահառուների շրջանակը՝ տրամադրելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար։

Անասնաշենքերի կառուցման և վերակառուցման համար Ծրագրով առաջարկվում է 3 մոդել.

1)    1-ին մոդել՝ 10-15 գլուխ կենդանու համար առնվազն 140 քառակուսի մետր արտադրական տարածքով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվել են շուրջ 15 մլն դրամ. 

2)   2-րդ մոդել՝ 20-25 գլուխ կենդանու համար առնվազն 314 քառակուսի մետր արտադրական տարածքով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը  գնահատվել են շուրջ 30 մլն դրամ. 

3)   3-րդ մոդել՝ 40-45 գլուխ կենդանու համար առնվազն 487 քառակուսի մետր արտադրական տարածքով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը  գնահատվել են շուրջ 46 մլն դրամ:

Նախագծով առաջարկվող  3 մոդելների կառուցման, վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերի վերահաշվարկը արվել է հիմք ընդունելով  ՀՀ  Ֆինանսների նախարարություն պաշտոնական կայքէջում՝ շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների կողմնորոշիչ գների ուսումնասիրության արդյունքում  (Շինարարական ապրանքատեսակների գներ (minfin.am) ):  

Շահառուներին աջակցելու նպատակով անասնաշենքի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծրագիրը նախատեսում է աջակցություն ծախսերի մասնակի փոխհատուցմամբ՝ ծախսերի 50%-ի չափով (վերակառուցման դեպքում՝ 25%-ի չափով), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ 70%-ի չափով (վերակառուցման դեպքում՝ 45%-ի չափով)։

Ծրագրի տևողությունը նախատեսվում է  մինչև 2027 թվականի ավարտը։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

6 Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունումը կնպաստի ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնմանը, ժամանակակից պահանջներին համապատասխան անասնաշենքերի ավելացում, ինչը կնպաստի անասնաբուծության ճյուղի արտադրողականության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը:

     7Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

««Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության 2024-2027 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ 2024 թվականի համար պետական բյուջեում ծախսը գնահատվում է շուրջ 91,5 մլն․  ՀՀ դրամ։

8 Այլ տեղեկություններ:

          Այլ տեղեկություններ չկան:

 

 

 

 

  • Քննարկվել է

    15.05.2024 - 02.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

15.05.2024 14:46

Tigran Sh. Aleksanyan <taleksanyan@mineconomy.am>

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2167

Տպել