«Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը սահմանելու մասին» № 72-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«__» _________ 2024 թվականի N _____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 72-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը սահմանելու մասին» N 72-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված N 1
Կառավարության 2024 թվականի
«____________», «____»-ի N ___-Ն որոշման
Հավելված
ՀՀ կառավության 2009 թվականի
հունվարի 22-ի N 72-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է բոլոր կատեգորիաների` բնության հատուկ պահպանվող տարածքների (այսուհետ` ԲՀՊՏ-ներ) ստեղծման ընթացակարգը:
- Տարբեր կատեգորիաների և նշանակության ԲՀՊՏ-ներն ստեղծվում են` հիմք ընդունելով ստեղծման համար նախատեսված տարածքի հետևյալ բնապահպանական արժեքները`
1) գլոբալ, տարածաշրջանային կամ ազգային մակարդակով վտանգված էկոհամակարգերի առկայությունը.
2) գլոբալ, տարածաշրջանային կամ ազգային մակարդակով հազվագյուտ, անհետացող կամ վտանգված բուսական կամ կենդանական տեսակների առկայությունը.
3) Հայաստանի կարմիր գրքում և (կամ) Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում գրանցված բուսական և (կամ) կենդանական տեսակների առկայությունը.
4) կենդանիների բնադրավայրերի, միգրացիոն ուղիների, տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերի առկայությունը.
5) կարևոր թռչնաբանական և բուսաբանական տարածքների առկայությունը.
6) հարուստ կենսաբազմազանության առկայությունը.
7) էնդեմիկ և ռելիկտ տեսակների առկայությունը.
8) մարդածին ազդեցության չենթարկված` անխաթար (կուսական) էկոհամակարգերի առկայությունը:
- ԲՀՊՏ-ների ստեղծման ընթացքում հաշվի են առնվում տարածքի գեղագիտական նշանակությունը (յուրօրինակ լանդշաֆտները, տաք և հանքային ջրերի աղբյուրները, բնական և պատմամշակութային ժառանգության օբյեկտները), ռեկրեացիոն հնարավորությունները, գիտության և (կամ) կրթության համար դրանց կարևորությունը, ԲՀՊՏ-ների համակարգում չընդգրկված կամ մասամբ ընդգրկված էկոհամակարգերի և տեսակների ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը:
- Բնության հուշարձաններն ստեղծվում են՝ հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ գլխում սահմանված դասակարգումը, չափորոշիչները, դրանց գնահատման բալային համակարգը և կիրառման նպատակները:
- Բոլոր կատեգորիաների ԲՀՊՏ-ներն ստեղծվում են նախատեսվող տարածքի հետազոտման և սույն կարգի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված չափորոշիչների գնահատման միջոցով` ըստ Բնության պահպանության միջազգային միության ուղեցույցների: Կախված հետազոտվող տարածքում չափորոշիչների միասնական կամ մասնակի առկայությունից և բնության ու մարդկանց բարեկեցության պահպանության համար գլոբալ, տարածաշրջանային կամ ազգային մակարդակով դրանց կարևորությունից` ստեղծվում են տարբեր կատեգորիաների և նշանակության ԲՀՊՏ-ներ:
- ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
- Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական և երկրաբանական առանձնահատկությունները՝ բնության հուշարձանները դասակարգվում են ծագումնաբանական 4 խմբերում՝ երկրաբանական, ջրաերկրաբանական, կենսաբանական և բնապատմական: Նման դասակագրման հիմքում ընկած է ստեղծման և պահպանության աշխատանքների իրականացման նպատակով՝ դրանց կարգաբանական առանձնացումը: Բնության հուշարձաններն ըստ ծագումնաբանության դասակարգվում են հետևյալ խմբերի`
1) երկրաբանական` երկրաբանական ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած բնական օբյեկտներ կամ բնական համալիրներ, որոնք լինում են` հրաբխային (հրաբխային կոներ, խառնարաններ, լավային ծածկոցներ, քարանձավներ), տեկտոնական (կամարածալքեր, բեկվածքներ, աններդաշնակություններ, մակերեսային պատռվածքներ, շերտագրական, օգտակար հանածոներ (հազվագյուտ հանքանյութեր), արտածին (հողմահարման և տեղատարման հետևանքով առաջացած ռելիեֆի յուրահատուկ ձևեր` կիրճեր, մնացորդային բուրգեր, քարափներ, վիհեր, հողմային խորշեր, քարայրներ, թունելներ, կամուրջներ, քարե քանդակներ), հնէաբանական (բրածո բույսերի և կենդանիների մնացորդներ, քարացուկներ, դրոշմներ կամ մերկացումներ) նստվածքային (շերտագրական՝ զանգվածային անհետացման վկայություններ),
2) ջրաերկրաբանական` ջրաերկրաբանական ծագման եզակի, գիտական և բալնեոլոգիական արժեք ներկայացնող առանձին բնական օբյեկտներ կամ բնական համալիրներ, որոնք լինում են` հանքային և քաղցրահամ ջրերի բնական ելքեր (աղբյուրներ), ջրվեժներ, ճահիճներ, կարստային քարանձավներ, կիրճեր, կանյոններ, հրաբխային, տեկտոնական, սողանքային և սառցադաշտային ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող լճեր,
3) կենսաբանական` կենսաբանական ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած հազվագյուտ, անհետացող, ռելիկտային բույսերի տեսակներ և դրանց բնական պոպուլյացիաներ, բնական աճելավայրերում հանդիպող երկարակյաց ծառեր, ինչպես նաև հազվագյուտ և անհետացող թռչունների բնադրավայրեր,
4) բնապատմական` երկրաբանական, ջրաերկրաբանական և կենսաբանական ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած բնական օբյեկտներ և բնական համալիրներ, որոնք ներդաշնակորեն կապված են պատմամշակութային արժեքավոր հուշարձանների և դրանց համալիրների, բնակատեղիների, կամ պատմական իրադարձությունների և առասպելների հետ և, որպես կանոն, անձեռակերտ են:
- Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական և երկրաբանական առանձնահատկությունները՝ սահմանվում են բնության հուշարձանների գնահատման 9 չափորոշիչներ, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանվում է գնահատման 5 բալային համակարգ համաձայն՝ Ձևի:
- 8. Դասակարգման և չափորոշիչների գնահատման բալային համակարգի կիրառման նպատակներն են՝
1) սահմանել բնության հուշարձանների ընտրության գործընթացները, որոնք ներառում են կենսաբազմազանության պահպանության խթանումը, բնական և պատմամշակութային ժառանգության պահպանումը, կրթական հնարավորությունների ստեղծումը, ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծումը, զբոսաշրջության զարգացումը, հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայումը, ինչպես նաև այդ ցանկում դեռևս չընդգրկված բնական օբյեկտների ներառումը,
2) բացահայտել կամ ընտրել թեկնածու բնության հուշարձանները՝ հիմնվելով սահմաված դասակարգման և չափորոշիչների վրա,
3) կիրառելով չափորոշիչների համար սահմանված գնահատման բալային համակարգը՝ բացահայտված կամ ընտրված յուրաքանչյուր բնության հուշարձանը գնահատել և տրամադրել միավորներ,
4) ելնելով յուրաքանչյուր չափորոշիչի բնույթից և ընտրվող բնության հուշարձանի տեսակից՝ սահմանել չափորոշիչների առաջնահերթություններ,
5) հաշվարկել յուրաքանչյուր թեկնածու բնության հուշարձանի ընդհանուր միավորը՝ գումարելով յուրաքանչյուր չափորոշիչի համար սահմանված բալային համակարգով տրված միավորները,
6) գնահատել լավագույն թեկնածու հուշարձաններին՝ հիմնվելով լրացուցիչ գործոնների վրա, ինչպիսիք են դրանց կառավարման իրագործելիությունը, հանրային շահը, ներդումային ծրագրերում ընդգրկելու հնարավորությունը և այլն,
- ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- ԲՀՊՏ-ների ստեղծման համար նախատեսված տարածքների հետազոտումը կազմակերպվում և համակարգվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից (այսուհետ` լիազորված պետական մարմին): Համայնքային սեփականություն համարվող հողերում տեղական նշանակության ԲՀՊՏ-ների ստեղծման դեպքում տարածքների գիտական ուսումնասիրությունները կարող են կազմակերպել նաև տեղական ինքնակառավարման մարմինները:
- ԲՀՊՏ-ների ստեղծման համար տարածքները հետազոտվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, միջազգային դոնորների կողմից տրամադրված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցներով: Համայնքային սեփականություն համարվող հողերում տեղական նշանակության ԲՀՊՏ-ների ստեղծման դեպքում տարածքների հետազոտումը կարող է կազմակերպվել համայնքային բյուջեի միջոցներով:
- Միջազգային և հանրապետական նշանակության ԲՀՊՏ-ների ստեղծման դեպքում՝ վերջիններիս կողմից զբաղեցված հողատարածքները, որոնք նախատեսվում է ընդգրկել՝ օտարվում են հօգուտ պետության, օրենքով սահմանված կարգով:
- Միջազգային և հանրապետական նշանակության ազգային պարկերի ստեղծման դեպքում ազգային պարկի ստեղծման համար նախատեսված տարածքի տնտեսական և ռեկրեացիոն գոտում առկա սեփականատերերի իրավունքները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:
- Համայնքային սեփականություն համարվող հողերում տեղական նշանակության ԲՀՊՏ-ների ստեղծման համար հիմք է հանդիսանում լիազորված պետական մարմնին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ներկայացված առաջարկությունը:
- Բոլոր կատեգորիաների և նշանակության ԲՀՊՏ-ների ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում լիազորված պետական մարմինը:
Ձև
Բնության հուշարձանների չափորոշիչները և դրանց բալային համակարգը
Հ/Հ |
Չափորոշիչի անվանումը |
Չափորոշիչի նկարագրությունը |
Չափորոշիչի գնահատման միավորը |
Միավորի տրամադրման համար սահմանված պահանջները |
1. |
Գիտահետազոտական արժեք |
Այն պետք է ունենա գիտական և հետազոտական հստակ նշանակություն և պարունակի երկրագնդի երկրաբանական պատմության հիմնական փուլերի արտացոլման օրինակներ, ներառյալ կյանքի հնագույն հետքեր, նշանակալի երկրաբանական գործընթացներ, ռելիեֆի գեոմորֆոլոգիական կամ ֆիզիկական-երկրաբանական ակնառու առանձնահատկություններ, ինչպես նաև խիստ հազվագյուտ ռելիկտային բույսեր կամ բնական կենսամիջավայրեր, |
1 (գիտական շատ ցածր արժեք) |
Տվյալ տարածքում որևէ գիտական հետազոտություններ չեն իրականացվել կամ բացահայտումներ չեն արվել, գրականության մեջ կամ համացանցում և գիտական հոդվածներում կամ աշխատություններում չի հիշատակվել,
|
2 (գիտական ցածր արժեք) |
տվյալ տարածքում կամ օբյեկտի նկատմամբ իրականացվել են հետազոտություններ, սակայն բացահայտումներ չեն արվել, հուշարձանի վերաբերյալ գիտական գրականությունում և/կամ համացանցում առկա է մեկից ոչ ավել գիտական աշխատություն կամ հոդված կամ տեղեկատվություն, |
|||
3 (գիտական չափավոր արժեք) |
տվյալ տարածքում կամ օբյեկտի նկատմամբ իրականացվել են հետազոտություններ և արվել են որոշակի բացահայտումներ, գրականության մեջ կամ համացանցում կամ մեկ կամ մի քանի աշխատություններում կամ գիտական հոդվածներում կամ օբյեկտի վերաբերյալ գրվել, տպագրվել են մեկ կամ մի քանի հոդվածներ և աշխատություններ, |
|||
4 (գիտական բարձր արժեք) |
տվյալ տարածքում կամ օբյեկտի նկատմամբ իրականացվել են մի շարք հետազոտություններ և արվել նշանակալի բացահայտումներ, գրականության մեջ կամ համացանցում, գրվել կամ տպագրվել են գիտակական հոդվածներ կամ աշխատություններ, |
|||
5 (գիտական շատ բարձր արժեք) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը հանդիսանում է Հայաստանում հայտնի գիտական հետազոտությունների և բացահայտումների վայրերից մեկը, բազմիցս հիշատակվել է համացանցում, բազմաթիվ գիտական աշխատություններում և հոդվածներում կամ գրվել, տպագրվել են հոդվածներ կամ աշխատություններ: |
|||
2. |
Պատմաշակութային արժեք |
Այն պետք է ունենա պատմական, մշակու թային կամ հնագիտական, ներառյալ մշակութային կամ կրոնական նշանակություն, տրամադրի ավանդույթների կամ տեղաբնակների ապրելաոճի վերաբերյալ համապատասխան գիտելիքներ կամ մարդկային անցյալի գործունեության ապացույցներ՝ զուգորդված երկրաբանական, ջրաերկրաբանական և կենսաբանական գործընթացների հետ, |
1 (մշակութային շատ ցածր արժեք) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը տեղի բնակչության կամ ընդհանրապես հանրապետության համար չունի պատմական կամ մշակութային որևէ նշանակություն, չի հիշատակվել գրականության մեջ կամ համացանցում կամ որևէ գիտական աշխատությունում կամ հոդվածում, |
2 (մշակութային ցածր արժեք) |
տվյալ տարածքը կամ օբյեկտն առնչվում պատմական կամ մշակութային իրադարձություններին, սակայն տեղի բնակչության և հանրապետության համար չունի որևէ պատմական կամ մշակութային արժեք, մասամբ գրականության մեջ կամ համացանցում կամ մեկից ոչ ավել գիտական աշխատությունում կամ հոդվածում կամ տեղի բնակչության շրջանում, |
|||
3 (մշակութային չափավոր արժեք) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը տեղի բնակչության համար ունի մշակութային արժեք և կապված է ավանդույթների կամ իրադարձությունների հետ և ճանաչված է հանրության կողմից, գրականության մեջ կամ համացանցում կամ մեկ կամ մի քանի աշխատություններում կամ գիտական հոդվածներում կամ օբյեկտի վերաբերյալ գրվել / տպագրվել են մեկ կամ մի քանի հոդվածներ կամ աշխատություններ, |
|||
4 (մշակութային բարձր արժեք) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը նշանակալի վայր է ազգային մշակութային ժառանգության և ավանդույթների տեսանկյունից և որպես այդպիսին ճանաչված է Հայաստանի Հանրապետության կառավարության և միջազգային կազմակերպությունների կողմից, գրականության մեջ կամ համացանցում, գրվել / տպագրվել են գիտակական հոդվածներ կամ աշխատություններ, |
|||
5 (մշակութային շատ բարձր արժեք) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը մշակույթի և հանրապետությունում ավանդույթների տեսանկյունից ունի հանրապետական և միջազգային նշանակություն և պարունակում է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունով «UNESCO» սահմանված մշակութային չափորոշիչներին համապատասխան՝ համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելու պոտոնցիալ, բազմիցս գրականության մեջ կամ համացանցում կամ գիտական աշխատություններում կամ հոդվածներում կամ գրվել / տպագրվել են հոդվածներ կամ աշխատություններ: |
|||
3. |
Գեղագիտական արժեք |
Այն պետք է ունենա տեսադիտական և գեղագիտական գրավչություն, տեսանելի առումով տպավորիչ և այցելուների համար գրավիչ այլ հատկանիշներ, օրինակ՝ եզակի երկրաբանական կազմավորումներ, գեղեցիկ ջրվեժներ, տպավորիչ լանդշաֆտներ և այլն, |
1 (գեղագիտական շատ ցածր արժեք) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը տեսադիտական առումով գրեթե չունի որևէ արժեք, որևէ տեղ չի հիշատակվել, |
2 (գեղագիտական ցածր արժեք) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը ունի թույլ արտահատյված արտաքին գրավչություն, սակայն գեղեցիկ կամ գրավիչ չի համարվում, մասամբ գրականության մեջ կամ համացանցում կամ մեկից ոչ ավել գիտական աշխատությունում կամ հոդվածում կամ տեղի բնակչության շրջանում,
|
|||
3 (գեղագիտական չափավոր արժեք) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը ունի գեղագիտական գրավչություն և տեղի բնակիչների կողմից համարվում է գեղեցիկ և տպավորիչ, հիշատակվել է գրականության մեջ, համացանցում կամ մեկ կամ մի քանի աշխատություններում կամ գիտական հոդվածներում կամ օբյեկտի վերաբերյալ գրվել / տպագրվել են մեկ կամ մի քանի հոդվածներ և աշխատություններ, |
|||
4 (գեղագիտական բարձր արժեք) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը տեղի բնակչության և ընդհանուր առմամբ հանրապետության բնակչության կողմից ճանաչված է որպես հանրապետությունում ամենագեղեցիկ և տպավորիչ վայրերից կամ օբյեկտներից մեկը, գրականության մեջ կամ համացանցում կամ գրվել / տպագրվել են գիտակական հոդվածներ կամ աշխատություններ, |
|||
5 (գեղագիտական շատ բարձր արժեք) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը բնական գեղեցկության հանրապետական և միջազգային ճանաչում ունեցող վայր է և որպես այդպիսին ճանաչված է միջազգային հանրության և կազմակերպությունների կողմից, բազմիցս հիշատակված է գրականության մեջ կամ համացանցում, կամ գիտական աշխատություններում կամ հոդվածներում կամ գրվել / տպագրվել են հոդվածներ կամ աշխատություններ: |
|||
4. |
Եզակիություն կամ հազվադեպություն |
Այն պետք է լինի հազվադեպ, յուրահատուկ, կամ ներկայացնի բացառիկ արժեք, ներառյալ մենահատուկ բնական առանձնահատկություններ, |
1 (շատ տարածված) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը հանդիպում է հանրապետության բոլոր մարզերում և տարածաշրջանում, |
2 (տարածված) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը հանդիպում է հանրապետության բոլոր մարզերում, սակայն ոչ այնքան, որքան 1 միավորի դեպքում, |
|||
3 (չափավոր հազվադեպ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը տարածված չէ հանրապետությունում կամ տարածաշրջանում, սակայն նմանատիպ տարածք կամ օբյեկտ կարելի է գտնել վայրերում, |
|||
4 (հազվադեպ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը հանրապետության տարածքում կամ տարածաշրջանում հազվադեպ է հանդիպում և կարող է գտնվել ընդամենը մի քանի վայրերում, |
|||
5 (խիստ հազվադեպ կամ եզակի) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը հանրապետության տարածքում կամ տարածաշրջանում չափազանց հազվադեպ է հանդիպում (1 կամ 2 օրինակ) կամ եզակի է իր տեսակի մեջ: |
|||
5. |
Մատչելիություն |
Այն պետք է հասանելի լինի հանրությանը, այդ թվում՝ զբոսաշրջիկների և տեղի բնակիչների համար, իսկ անհասանելիության դեպքում, հաշվի առնելով ստեղծման նպատակը՝ պետք է ջանքեր գործադրվեն այն բարելավելու արշավային արահետների, այցելուների կենտրոնների կամ այլ ենթակառուցվածքներ ստեղծման միջոցով, |
1 (շատ ցածր հասանելիություն) |
դեպի տվյալ տարածք կամ օբյեկտ ավտոմեքենայով, հասարակական տրանսպորտով և ոտքով մուտք գործելն անհնար է՝ այնտեղ տանող արահետների կամ ճանապարհների բացակայության կամ դժվարանցանելի ռելիեֆի պատճառով, |
2 (ցածր հասանելիություն) |
դեպի տվյալ տարածք կամ օբյեկտ կարելի է մուտք գործել միայն ոտքով, ընդ որում՝ միայն սահմանափակ կամ դժվարամատչելի արահետներով, |
|||
3 (չափավոր հասանելիություն) |
դեպի տվյալ տարածքին կամ օբյեկտին հարակից տարածք հեշտությամբ կարելի հասնել կամ մուտք գործել ավտոմեքենայով կամ հասարարական տրանսպորտով, սակայն տեղանք հասնելու նպատակով, անհրաժեշտ է քայլել ոտքով՝ դժվարամատչելի արահետներով կամ երթուղիներով, |
|||
4 (բարձր հասանելիություն) |
դեպի տվյալ տարածք կամ օբյեկտ բավականին հեշտ է հասնել ավտոմեքենայով կամ հասարակական տրանսպորտով, ինչպես նաև ոտքով՝ լավ պահպանված արահետներով, երթուղիներուվ կամ ուղիղ դեպի այնտեղ տանող ճանապարհներով պայմանավորված, |
|||
5 (շատ բարձր հասանելիություն) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը գտնվում են բնակավայրերից ոչ հեռու կամ բնակավայրում և հասանելի է ավտոմեքենայով, հասարակական տրանսպորտով, ոտքով և նույնիսկ հեծանիվով: |
|||
6. |
Վտանգված կամ անհետացման եզրին գտնվող |
Մարդածին կամ բնածին որոշակի գործոնների ազդեցության հետևանքով՝ այն պետք է ճանաչվի որպես վտանգված կամ անհետացման եզրին գտնվող, ինչի հետագա դեգրադացումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, |
1 (վտանգվածության շատ ցածր մակարդակ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտն իր տեղադիրքի առանձնահատկություններից ելնով՝ դժվարամատչելի է և մարդածին կամ բնածին ազդեցությունը բացայակում է, |
2 (վտանգվածության ցածր մակարդակ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտն իր տեղադիրքի առանձնահատկություններից ելնով՝ դժվարամատչելի է սակայն ենթարկվել է մարդածին կամ բնածին չնչին ազդեցության, |
|||
3 (վտանգվածության չափավոր մակարդակ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտն իր տեղադիրքի առանձնահատկություններից ելնով՝ մատչելի է սակայն դեռևս մարդածին կամ բնածին ազդեցության չի ենթարկվել, |
|||
4 (վտանգվածության բարձր մակարդակ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտն իր տեղադիրքի առանձնահատկություններից ելնով՝ մատչելի է և արդեն իսկ ենթարկվել է մարդածին կամ բնածին որոշակի ազդեցության, |
|||
5 (վտանգվածության շատ բարձր մակարդակ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտն իր տեղադիրքի առանձնահատկություններից ելնով՝ մատչելի է և մարդածին կամ բնածին ազդեցության ենթարկվելով գտնվում է անհետացման եզրին: |
|||
7. |
Ամբողջականություն |
Այն պետք է գտնվի բնական վիճակում կամ ունենա բարձր էկոլոգիական ամբողջականություն, ինչը ենթադրում է, որ այն դեռևս չի ենթարկվել մարդածին ազդեցության և պահպանվել է, |
1 (ամբողջականության շատ ցածր մակարդակ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը զգալիորեն դեգրադացված է և կորցրել է իր բնական կամ պատմամշակութային արժեքի մեծ մասը, |
2 (ամբողջականության ցածր մակարդակ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը դեգրադացված չէ սակայն կորցրել է իր բնական կամ պատմամշակութային արժեքի մի մասը, |
|||
3 (ամբողջականության չափավոր մակարդակ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը պահպանել է իր բնական կամ պատմամշակութային արժեքի հիմնական մասը, սակայն կան դեգրադացման որոշ նշաններ (օրինակ հատվածներ), |
|||
4 (ամբողջականության բարձր մակարդակ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը պահպանել է իր բնական կամ պատմամշակութային արժեքի մեծ մասը՝ դեգրադացիայի աննշան մակարդակի առկայությամբ, |
|||
5 (ամբողջականության շատ բարձր մակարդակ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտն ընդհանրապես չի դեգրադացվել և պահպանել է իր բնական կամ պատմամշակութային արժեքն անաղարտ վիճակում: |
|||
8. |
Գիտահետազոտական ներուժ |
Այն հանրապետությունում հետազոտական կարիքների համատեքստում՝ պետք է ապահովի մեծ հնարավորություններ գիտական հետազոտությունների իրականացման համար, այդ թվում՝ հնարավորություն ընձեռնի իրականացնել այնիպիսի հետազոտություններ, որոնց շնորհիվ կարվեն գիտական բացահայտումներ և գիտության համապատասխան այլ ճյուղերում ոլորտի հետ առնչվող նոր կամ հավելյալ տեղեկատվություն ներառելու համար, |
1 (գիտական հետազոտությունների համար քիչ կամ բացակայող ներուժ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը գիտական հետազոտությունների համար ունի փոքր կամ զրոյական ներուժ, իր չափերի, մատչելիության, կենսաբազմազանության բացակայության կամ այլ գործոնների պատճառով, որոնք էապես ազդում են գիտական հետազոտության որակի վրա հանրապետությունում հետազոտական կարիքների համատեքստում, |
2 (գիտական հետազոտությունների որոշակի ներուժ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը գիտական հետազոտությունների համար ունի որոշակի ներուժ, որը սակայն կարող է սահմանափակվել վերջինիս չափերով, տեղադիրքի մատչելիությամբ, կենսաբազմազանությամբ և այլ գործոններով պայմանավորված, որոնք իրենց հերթին կարող են ազդել գիտական հետազոտությունների շրջանակի որակի վրա՝ հանրապետությունում հետազոտական կարիքների համատեքստում, |
|||
3 (գիտական հետազոտությունների հստակ ներուժ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը իր չափերով, տեղադիրքի մատչելիությամբ, կենսաբազմազանությամբ և այլ գործոններով պայմանավորված՝ գիտական հետազոտությունների համար ունի հստակ ներուժ, որոնք կարող են նպաստել գիտության տարբեր ոլորտներում տարբեր հետազոտությունների անցկացմանը՝ հանրապետությունում հետազոտական կարիքների համատեքստում, |
|||
4 (գիտական հետազոտությունների բարձր ներուժ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը իր չափերով, տեղադիրքի մատչելիությամբ, կենսաբազմազանությամբ և այլ գործոններով պայմանավորված՝ գիտական հետազոտությունների համար ունի բարձր ներուժ, որոնք գիտության տարբեր ոլորտներում կարող են նպաստել մի շարք բարձրորակ գիտական հետազոտությունների անցկացմանը՝ հանրապետությունում հետազոտական կարիքների համատեքստում, |
|||
5 (գիտական հետազոտությունների բացառիկ ներուժ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը շնորհիվ իր եզակի հատկանիշների, հազվագյուտ տեսակների կամ այլ ակնառու հատկանիշների՝ ունի բացառիկ ներուժ, որոնք այն դարձնում են իդեալական վայր հանրապետության առնչվող մի շարք գիտական ոլորտներում բեկումնային հետազոտություններ իրականացնելու համար: |
|||
9. |
Կրթական ներուժ |
Այն պետք է ապահովի հնարավորություններ կրթական գործընթացների կազմակերպման համար, այդ թվում՝ հնարավորություն ընձեռնի այցելուներին ծանոթանալու տեղանքի բնական գործընթացների պատմությանը, կենսաբազմազանությանը, պատմամշակութային գործընթացներին և այլն, |
1 (կրթական ցածր ներուժ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը ունի սահմանափակ ներուժ կրթական միջոցառումների և ծրագրերի իրականացման համար իր ծագումով, չափերով, տեղադիրքի մատչելիությամբ կամ այլ գործոններով պայմանավորված, որոնք սահմանափակում են վերջինիս կրթական արժեքը, |
2 (կրթական որոշակի ներուժ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը ունի որոշակի ներուժ կրթական միջոցառումների և ծրագրերի իրականացման համար իր ծագումով, չափերով, տեղադիրքի մատչելիությամբ կամ այլ գործոններով պայմանավորված, որոնք կարող են ազդել կրթական հնարավորությունների շրջանակների և որակի վրա, |
|||
3 (կրթական հստակ ներուժ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտն իր ծագման, չափերի, տեղադիրքի մատչելիությամբ կամ այլ գործոնների շնորհիվ ունի հստակ ներուժ կրթական միջոցառումների և ծրագրերի իրականացման համար, որոնք թույլ են տալիս կազմակերպել մի շարք կրթական ծրագրեր՝ հասարակության լայն շերտերի համար, |
|||
4 (կրթական բարձր ներուժ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտն իր ծագման, չափերի, տեղադիրքի մատչելիությամբ կամ այլ գործոնների շնորհիվ ունի կրթական բարձր ներուժ, որը նպաստում է կրթական հնարավորությունների լայն շրջանակների ձևավորմանը, այդ թվում կրթական էքսկուրսիաների, կրթական մի շարք ծրագրերի և նյութերի մշակման համատեքստում, |
|||
5 (կրթական բացառիկ ներուժ) |
տվյալ տարածքը կամ օբյեկտը շնորհիվ իր ծագումնաբանական եզակի առանձնահատկությունների, պատմամշակութային նշանակության, կենսաբազմազանության կամ այլ ակնառու հատկանիշների՝ ունի կրթական բացառիկ ներուժ, որոնք այն դարձնում են իդեալական վայր այցելուների և լայն հանրության համար բացառիկ կրթական փորձառություններ ապահովելու տեսանկյունից: |
-
Քննարկվել է
03.05.2024 - 24.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1284
Տպել