Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդին աջակցող Վերակառուցման և զարգացման բանկի գործարարության աջակցման գրասենյակի կողմից իրականացվել են ուսումնասիրություններ լիզինգի` որպես ֆիանանսական գործիք ՀՀ-ում կիրառության և տարածվածության վերաբերյալ:

Արդյունքում դուրս են բերվել մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են լիզինգի կիրառմանը և զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում:

Նշված նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է լիզինգի բնագավառում առկա խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս ՀՀ տարածքում լիզինգ են իրականացնում 2 մասնագիտացված լիզինգային ընկերություններ, 31 ՈՒՎԿ-ներից՝ 3 -ը, գործող 21 առևտրային բանկերից՝ 5-ը: Լիզինգի հիմնական ուղղություներն են՝ տրանսպորտային միջոցների, արտադրական միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգը, հանքաարդյունաբերությունը, շինարարական տեխնիկայի լիզինգը:

Լիզինգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքի 677-684-րդ հոդվածներով, որոնք հիմնականում վերաբերվում են միայն ֆինանասական վարձակալությանը /լիզինգին/:

Ըստ էության Քաղաքացիական օրենսգրքը որևէ կերպ չի կարգավորում լիզինգի մյուս տեսակները, որոնք իրենց բնույթով հանդիսանում են երկկողմանի գործարքներ, ի տարբերություն ֆինանսական վարձակալության /լիզինգի/: Հստակ կարգավորված չէ նաև ֆինանսական վարձակալության /լիզինգի/ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում, լիզինգի առարկայի հետ կապված փոխհարաբերությունները:

Լիզինգի կիրառության խոչընդոտներից է հանդիսանում նաև լիզինգի առարկայի տիրապետման և օգտագործման արդյունքում լիզինգատուին պարտավորությունների ներկայացումը: Մասնավորապես՝ ավտոմեքենաների լիզինգի դեպքում վճարովի կայանատեղերի տուգանքները, ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը և  տեխնիկական զննությունը: Նշվածը խնդիրներ է առաջացնում լիզինգատուի և լիզինգառուի միջև՝ իրավական առումով, որպես գույքի սեփականատեր, լիզինգատուն է պատասխանատու վերոհիշյալ պարտավորությունների կատարման համար: Լիզինգ տրամադրող բանկերը և վարկային կազմակերպությունները հաճախ ինքնուրույն են կատարում վճարումները, որպեսզի չխախտեն սահմանված վերջնաժամկետները՝ հետագայում ժամանակ և ռեսուրս ծախսելով լիզինգառուից փոխհատուցում ստանալու համար:

Ներկայացված խնդիրների ամբողջությունը դարձնում են վարկը առավել գրավիչ ֆինանասական գործիրք, քան լիզինգը, թե լիզինգատուների, թե լիզինգառուների տեսանկյունից, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է լիզինգի զարգացմանը:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը եւ ներդրումների խրախուսմանը, մաքսային ընթացակարգերի հստակեցմանը եւ պարզեցմանը; գյուղատնտեսության զարգացման համար նախապայմանների ստեղծումանը, որի համար մեծ նշանակություն ունեն լիզինգային գործարքները:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են լիզինգային գործունեության զարգացմանը ՀՀ-ում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՎԶԵԲ-ի գործարարության աջակցման գրասենյակի կողմից:

Նախագծի կարգավորումներից բխող գործնական կիրառությունը և դրանց ազդեցությունը քննարկվել և համաձայնեցվել է նաև «ԱԳԲԱ Լիզինգ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի և «ԱԳՐՈ Լիզինգ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի ղեկավարների և մասնագետների հետ:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կաճեն լիզինգային գործարքների ծավալները, ինչը կնպաստի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանը, սարքավորումների արդիականացմանը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                                                                                                      ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ

  • Քննարկվել է

    06.02.2018 - 22.02.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

21.02.2018 12:02

Երեւան 0010, Մ.Մկրտչյան 5

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12056

Տպել