ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները, նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով (ասյուհետ` Օրենք) կարգավորում են թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները: Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների օրինական շրջանառության հասկացությունը, այն է` թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մշակում, արտադրություն, պատրաստում, վերամշակում, մեծածախ առևտուր, տեղափոխում, պահում, բացթողում, իրացում, ձեռքբերում, օգտագործում, առաքում, բաշխում, արտահանում, ներմուծում և ոչնչացում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված ցուցակում` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր (ցուցակ N 2), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է, ներառված է նաև արտադրական կանեփը (ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշում):
Հիմք ընդունելով Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը` ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշումը, որի 1.1-ին կետով սահմանված է նաև արտադրական կանեփի շրջանառության հատուկ կանոնները՝ համաձայն N 1.1. հավելվածի:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Օրենքի 45.4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ արտադրական կանեփի փաթեթավորման, տեղափոխման, պահեստավորման, ոչնչացման, տիրապետման, օգտագործման և տնօրինման վերաբերյալ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Մինչդեռ ներկայում արտադրական կանեփի ոչնչացման վերաբերյալ իրավական կարգավորում առկա չէ:
ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1071-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1157-Ա որոշմամբ արտադրական կանեփի գործունեության ոլորտում որպես վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչվել Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզավորման հայտի ձևերը և այդ գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 1170-Ն որոշման N 3 հավելվածի 25-րդ կետի համաձայն` արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց մոտ գտնվող արտադրական կանեփի բույսերի նմուշառման կարգը և բուսախեժի լաբորատոր հետազոտությունների (փորձաքննությունների) իրականացման միասնական տեխնիկական պայմաններն ու չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի համատեղ հրամանով:
Ուստի սույն նախագծով նախատեսվում են կարգավորումներ արտադրական կանեփի ոչնչացման վերաբերյալ, որի հիման վրա վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը կկարողանա պատշաճ կերպով իրականացնել իր գործառույթները: Հիշյալ կարգավորումները, այդ թվում նախաբանում կատարվող լիազորող նորմի մասով լրացումը (Оրենքի 45.4-րդ հոդվածի 2-րդ մաս) նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման մեջ, որտեղ արդեն իսկ սահմանված են թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների օրինական շրջանառությանը ներկայացվող պահանջները, այդ թվում արտադրական կանեփի շրջանառության հատուկ կանոնները:
2. Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունման նպատակը «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով արտադրական կանեփի օրինական շրջանառությունն ապահովելու համար արտադրական կանեփի ոչնչացումն իրականացնելն է:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
4. Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ 2024 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:
-
Քննարկվել է
02.04.2024 - 17.04.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1703
Տպել