Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1․ 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենգիրք) 191-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով․

«7) Դեպի երրորդ երկիր Հայաստանի Հանրապետության տարածքով տարանց­­ման նպատակով բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հան­րա­պե­տու­թյուն մուտք գործող ճանա­պարհային հարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության սահ­մա­նած՝ բեռ­նա­տար տրանսպոր­տային միջոցի գրանցման (հաշվառ­ման) երկրին, տեսակին և քանա­կին համա­պա­տասխան։»:

2) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6)  սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում այլ երկր­նե­րում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գոր­ծող ճանապարհային հարկ վճարողների համար` տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) վկայագիրը։»

Հոդված 2

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:
  • Քննարկվել է

    26.03.2024 - 16.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1932

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

07.04.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ Ցավոք նախագծի հեղինակները, ինչպես նաև այլ պետական կառավարման մարմիններ, որոնք ներգրավված են ՀՀ և այլ պետութուններում հաշվառված փոխադրողների միջպետական բեռնափոխադրումների կազմակերպման, կառավարման և դրանց նկատմամբ վերահսկողության ու ճանապարհային հարկի գանձման գործառույթներով՝ միջպետական բեռնափոխադրումների գործընթացից անտեղյակ են, ինչն էլ փաստում է ներկայացված նախագիծը։ Միջպետական փոխադրումները, ներառյալ բեռնափոխադրումները կանոնակարգվում են երկկողմ և բազմակողմ միջազգային համաձայնագրերի հիման վրա՝ մուտքի-ելքի, տարանցման, դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից, ինչպես նաև կաբոտաժային փոխադրումների իրականացմամբ։ Համաձայնագրերով կարող է փոխադրումները կամ դրանց որոշ տեսակներ ընդհանրապես արգելվեն, կամ ազատականացվեն, կամ ազատվեն ճանապարհային վճարից, կամ քվոտավորվեն՝ ազատվելով ճան․ վճարից կամ չազատվելով։ Նման սկզբունքները և յուրահատկությունները սահմանվում են երկկողմ և բազմակողմ միջազգային համաձայնագրերով, ինչպես նաև դրանցով է սահմանվում այն անհաժեշտ փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացվեն սահմանային անցակետերում՝ մաքսային մարմիններին։ Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ լրամշակել 191-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ հանելով բացառությունները Վրաստանի և ԻԻՀ-ի մասերով և նախատեսել դրույթ, համաձայն որի ճանապարհային վճարից ազատելը պետք է իրականացվի երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի հիման վրա, քանի որ բոլոր դեպքերը, ըստ երկրների հնարավոր չէ սահմանել։ Իսկ արտոնության իրավասության տրամադրումը ՀՀ կառավարությանը կարծում եմ կհակասի ՀՀ Սահմանադրությանը։ Միաժամանակ կարծում եմ, որ նախագծի հեղինակները, այլ պետությունների լիազոր պետական կառավարման մարմինների հետ բանակցողները միջպետական բեռնափոխադրումների փաստացի իրավիճակի, ՀՀ փոխադրողների պահանջարկի վերաբերյալ չունեն պատկերացում, չի իրականացվում համապարփակ վերլուծություն և ՀՀ փոխադրողների հետ քննարկումներ՝ ինչը շատ վտանգավոր է։ Արդյունքում կարող է նվազել ճանապարհային վճարի գանձումը, չնայած նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ բյուջեի էական նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում, կամ ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է՝ ուղղակի անհեթեթություն է։ Ինչ վերաբերվում է ԻԻՀ-ի հետ միջպետական բեռնափոխադրումներին ապա կարծում եմ, որ ՀՀ փոխադրողները ԻԻՀ-ի փոխադրողների հետ համեմատած գտնվում են ոչ մրցակցային պայմաններում, հաշվի առնելով վառելիքի գինը և ՀՀ փոխադրողների կողմից ԻԻՀ-ի տարածքով տարանցիկ փոխադրումների բացակայությունը։ Նման պայմաններում ԻԻՀ-ի փոխադրողներին ՀՀ տարածում տարանցման արտոնությունների տրամադրումը կստեղծի ավելի անհավասար պայմաններ։

Տեսնել ավելին