Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասի (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«......» .....................2024 թ. N – Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐՅԱՆ ԵՎ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ (ՍԱՐՅԱՆ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ) ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի զ) կետը, 5-րդ և 7-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հավանություն ստացած՝ «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրն (այսուհետ՝ Ծրագիր) իրականացնելու նպատակով՝ սույն որոշմանը կցված N 2 հավելվածով նշված տարածքներում ներառված՝ N 1 հավելվածում նշված հողամասերի և շենք, շինությունների (այսուհետ՝ կադաստրային ծածկագրերով անշարժ գույքի միավորների) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`
    • Ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ՝

ա. Ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարելավվի գործարար միջավայրն ու զբոսաշրջության մակարդակը, կվերանան Երևանի կենտրոնում առկա հին և խարխուլ, ինչպես նաև տարերայնորեն տեղակայված շինությունները՝ փոխարենը կկառուցվի քաղաքաշինական տեսակետից կարևոր նշանակություն ունեցող Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC)անվամբ Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգ, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն Երևանի և ամբողջ հանրապետության համար,

բ. Ծրագրի իրականացումը կունենա նաև քաղաքաշինության, բնապահպանության, առողջության, սպորտի, մշակույթի զարգացման նշանակություն.

  • Ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված կադաստրային ծածկագրերով անշարժ գույքի միավորների oտարման:
  1. Հաստատել՝
  • Երևան քաղաքի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող այն հողամասերի և շենք, շինությունների (կադաստրային ծածկագրերով անշարժ գույքի միավորների) ցանկը և սխեման, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
  1. Սահմանել, որ`
  • սույն որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածներում նշված կադաստրային ծածկագրերով անշարժ գույքի միավորների ձեռք բերող է հանդիuանում Հայաստանի Հանրապետության, «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ հիմնադրվող «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը.
  • նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը․
  • սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 12 ամիս է՝ սկսած սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից.
  • սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված անշարժ գույքի միավորների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ օտարման գործառույթների իրականացումը համակարգող ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
  • սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված անշարժ գույքի միավորների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով, սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 4 (չորս) ամսվա ընթացքում ՝ նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
  • օտարվող սեփականություն ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով uեփականության oտարման մաuին» օրենքի հիման վրա կադաստրային ծածկագրերով անշարժ գույքի միավորների ձեռք բերողի և լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև կնքված պայմանագրին համապատասխան:
  • սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված կադաստրային ծածկագրերով անշարժ գույքի միավորները կարող են օգտագործվել բացառապես Որոշմամբ հավանություն ստացած Ծրագրով նախատեսված գործողություններն իրականացնելու նպատակով:
  • պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն Ընկերության միջոցների հաշվին։
  1. Ընդունել ի գիտություն, որ․
  • օտարվող սեփականություն ձեռք բերողն ստանձնել է պայմանագրային պարտավորություն` պետությանը զերծ պահելու ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում կամ հետևանքով` կապված սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրի իրականացման հետ
  • սույն որոշման N 2 հավելվածի սխեմայի սահմաններում առկա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ենթակա են օտարման տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով։
  1. Տալ համաձայնություն պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարմանը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    04.03.2024 - 20.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Էկոնոմիկա, Տնտեսական, Կադաստր

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3834

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Gaia Manoukian

13.03.2024

Ավդլի լավ է ներդրումներով կարգի բերել փոստի շենքը և վերջ

Gaia Manoukian

13.03.2024

Ամեն ինչ չէ, որ որ ներդրումների մասին է։ Որոշ տարածքներ ասելով նկատի ունեք Կոնդի Գլուխ պատնական հատվածը՝ որն ապացուցում է որ դա ադրբեջանական քաղաք չէ։

Elena Khachvankyan

13.03.2024

Կարևոր է դասեր քաղել պատմությունից, ուսումնասիրել անցյալը՝ ապագան լավացնելու համար: Նույնը կարելի է ասել քաղաքների և քաղաքային պատմության մասին։ Մեր քաղաքը կարող է պատմել բազմաթիվ կյանքերի և սերունդների պատմություն, որոնք շատ ավելի երկար են տևում, քան այսօրվա կառուցապատողի շահը։ Անցյալի զգացում և վկայություններ ունենալը կարևոր է բնակիչների համար, քաղաքի հյուրերի համար, քանի որ այն խարիսխի դեր է կատարում: Չի կարող Երևանը խոսել 2800 տարվա պատմության մասին, եթե նույնիսկ 200 տարվա շենքեր չմնան քաղաքում։ Պատմական թողամասը պետք է պաշտպանել և դրա շուրջ որոշումները չպետք է միայն կարճաժամկետ տնտեսական շահով պայմանավորված լինեն։ Նախ, քաղաքային ժառանգությունն օգնում է ազգային ինքնություն սերմանել՝ հնարավորություն տալով բնակիչներին որոշել, թե ովքեր են իրենք և որտեղ են ապրում: Երկրորդ, քաղաքային ժառանգությունը կարող է երկարաժամկետ տնտեսական նշանակություն ստանձնել՝ զբոսաշրիկների համար մագնիս հանդիսանալով։

Տեսնել ավելին