Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության օրենք ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին

 

 

  Սույն օրենքի նպատակն է կանխարգելել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների    օգտագործումը, նպաստել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների    օգտագործման դադարեցմանը և բնակչությանը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից:

 

Հոդված 1. Սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները

 

1.Սույն օրենքում կիրառվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 

1)  ծխախոտահումք` ծխախոտաբույսերից (նիկոտիանա)   ստացված հումք, որն ամբողջական բույսն է կամ տերևները` բնական վիճակում կամ՝ չորացրած կամ ֆերմենտացված կամ առանձնացված մեջտեղի երակաթելով, կտրատած կամ՝ ոչ, ճզմած կամ ջարդած, տեսակախառնած և խոնավացրած հատուկ բաղադրությամբ հեղուկով, ինչպես նաև ծխախոտաբույսի մնացուկները, պարունակում է նիկոտին և նախատեսված է ծխախոտային արտադրատեսակների պատրաստման համար. 

 2) ծխախոտային արտադրատեսակ՝ ցանկացած արտադրանք, որ ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է հումք հանդիսացող ծխախոտի տերևից` արտադրված այնպես, որ օգտագործվի ծխելու կամ ծծելու կամ ծամելու կամ օրգանիզմ ներս շնչելու համար.

3) ծխախոտային արտադրատեսակների շրջանառություն՝ ծխախոտային արտադրատեսակների ներմուծում կամ արտադրություն կամ պահպանում կամ գովազդ կամ իրացում կամ սպառում կամ ոչնչացում.

4) ծխախոտային արտադրատեսակի օգտագործում՝ ծխախոտային արտադրատեսակը ծխելու կամ ծծելու կամ ծամելու կամ օրգանիզմ ներս շնչելու կամ դուրս շնչելու ձևով կիրառում.

5) ծխախոտային արդյունաբերություն՝ ծխախոտային արտադրատեսակներ արտադրողներ, մեծածախ իրացնող եւ ներմուծողներ.

6) նիկոտին՝ ծխախոտի արտադրատեսակի կամ ծխի մեջ պարունակող  նիկոտին ալկալոիդներ.

7) խեժ՝ ծխախոտային արտադրատեսակի այրման հետևանքով առաջացած չմշակված բաղադրիչ.

8) ծխախոտային արտադրատեսակի պատկանելիք՝ ծխախոտային արտադրատեսակի հետ կամ համար օգտագործող առարկա (ծխափող, ծխախոտի պահման առարկաներ, սիգարետի թուղթ, սիգարետի գլանաձև փաթեթման սարք),

9) ծխախոտի փոխարինիչ՝ ծխախոտային արտադրատեսակին համարժեք, սակայն ծխախոտ չպարունակող ապրանք (էլեկտրոնային եղանակով աշխատող սարք (որի միջոցով նիկոտին և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող  լուծույթի այրման արդյունքում առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ) կամ  դրա պատկանելիքները՝ քարթրիջ, տարա),

10) ծխախոտային արտադրատեսակի նմանակ՝ ծխախոտային արտադրատեսակին ձևով նման ապրանք, որը չի պարունակում ծխախոտ կամ ծխախոտի փոխարինիչ,

11)ծխախոտային արտադրատեսակների  դեմ պայքար` մատակարարումների, պահանջարկի և վնասի նվազեցման ոլորտում ռազմավարությունների լայն շրջանակ, որոնք ուղղված են բնակչության առողջության բարելավմանը՝ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման դադարեցման կամ նվազեցման միջոցով, ինչպես նաև բնակչության վրա ծխախոտային արտադրատեսակների երկրորդային ծխի ազդեցության նվազեցման միջոցով.

12) երկրորդային ծուխ` ծուխ, որն առկա է օդում որտեղ ծխում են կամ նախկինում ծխել են, այդ թվում նաև ծուխ, որն արտաշնչվում է ծխախոտ օգտագործողի կողմից.

13) ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքներ` ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների   իրացման օգտագործման և երկրորդային ծխի  ներգործության  արդյունքում՝

ա. մարդու կյանքին և  առողջությանը հասցված վնաս կամ

բ.  շրջակա միջավայրին հասցված վնաս կամ

գ.պետությանը հասցված առողջապահական, ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական  բացասական հետևանքներ.

14) փակ   տարածք` ցանկացած նյութից պատրաստված տանիքով  կամ առանց դրա մեկ կամ մի քանի շարժական կամ անշարժ պատերով, ժամանակավոր կամ  մշտական ցանկացած կառույց.

15) բացօթյա  տարածք` սույն օրենքի իմաստով փակ չհամարվող ցանկացած տարածք.

16) հասարակական վայր` հանրությանը մատչելի կոլեկտիվ օգտագործման վայր, անկախ դրա սեփականության ձևից կամ դրան հասանելիությունից.

17) երկրորդային ծխից զերծ օդ` օդ, որը բացարձակապես ազատ է ծխախոտային ծխից և որում այդ ծուխը հնարավոր չէ տեսնել, զգալ և չափել:

 

Հոդված 2. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների   իրացման շրջանառության և օգտագործման իրավական կարգավորումը 

1.Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների   իրացման շրջանառությունը և օգտագործումը կարգավորվում է սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական այլ ակտերով:

 2.Եթե Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: 

Հոդված 3. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների    օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և նպատակները 

1.Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների    օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներ են՝ 

1) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման նվազեցման հետևողոկանությունը.

2) երկրորդային  ծխի ազդեցության և  ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների  օգտագործման վնասակար հետևանքներից պաշտպանված լինելու մարդու իրավունքի գերակայությունը.

3) երկրորդային  ծխի ազդեցության կանխման և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների    սպառման նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման համակարգվածությունը, դրանց իրականացման շարունակականությունն ու հետևողականությունը.

4) մարդու առողջության պահպանման իրավունքի գերակայությունը ծխախոտային արդյունաբերության շահերի նկատմամբ.

5)  երկրորդային ծխի և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների    օգտագործման նվազեցմանն և կանխարգելմանն ուղղված միջոցառումների արդյունավետության գնահատման հրապարակայնությունը և անկախությունը:

2. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակներն են՝

1) երկրորդային ծխի և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունների, հաշմանդամության, վաղաժամ մահացության կանխարգելումը,

2) միջազգային համագործակցության ապահովումը.

3) պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների, ծխախոտային արդյունաբերություն չհամարվող կազմակերպությունների միջև ծխախոտային արտադրատեսակների օգտագործման դեմ պայքարի ուղղությամբ արդյունավետ համագործակցության ապահովումը.

4) բնակչության իրազեկվածության բարձրացումը ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և երկրորդային ծխի վնասակար հետեւանքների մասին:

Հոդված 4. Ծխախոտային արտադրատեսակների ներմուծմանն ու արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջները

1.Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ծխախոտային արտադրատեսակների անվտանգության տեխնիկական կանոնակարգին համպատասխանող ծխախոտային արտադրատեսակները:

  1. Ծխախոտային արտադրատեսակները ենթակա են պարտադիր հավաստագրման՝ վերջինիս համար նախատեսված սխեմաներով։
  2. Ծխախոտային արտադրատեսակների բաղադրության եւ դրանցից արտանետվող նյութերի փորձաքննության ու չափման կարգը, ինչպես նաեւ այդ բաղադրության եւ արտազատվող նյութերի կարգավորման չափաքանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  3. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ներմուծումը, իրացումը, եթե ծխախոտային արտադրատեսակի ծխում նիկոտինի եւ խեժի պարունակությունը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած թույլատրելի սահմանը։

Հոդված 5. Առողջության վրա բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ապահովման մասով ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող հիմնական պահանջները

1.Ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր սպառողական փաթեթը պարտադիր պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը հայերենով մարդու առողջության վրա ծխախոտային արտադրատեսակի բացասական ազդեցության մասին հիմնական և լրացուցիչ տեքստեր, որոնք տեղադրվում սպառողական փաթեթի երկու կողմերում և որոնց մակերեսը չի կարող պակաս լինեն այդ կողմերի ընդհանուր մակերեսի 50 տոկոսից: Ծխամորճի և ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթվածքների դեպքում վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա և զբաղեցնեն դրա մակերեսի ոչ պակաս, քան  50 տոկոսը:

2.Նախազգուշացման տեքստերը պետք է՝

1) տպագրված լինեն մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա և այնպես, որպեսզի բացառվի դրանք հեռացնելու հնարավորությունը.

2) լինեն հստակ ու ընթեռնելի.

3)ԳՀԵԱ Գրապալատ (GHEA Grapalat) թավ տառատեսակով, հիմնական նախազգուշացման տեքստերը` մեծատառերով, լրացուցիչ նախազգուշացման տեքստերը` փոքրատառերով` բացառությամբ առաջին տառի` մեծատառ.

4)տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որպեսզի նախազգուշացման տեքստերն զբաղեցնեն դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը.

5) շրջագծող գծերի հաստությունը պետք է լինի 3-4 մմ.

6) պետք է գտնվեն դրանց համար նախատեսված մակերեսի կենտրոնում, տուփի վերին եզրին զուգահեռ և բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց.

3. Նախազգուշացման տեքստերը չպետք է`

1) տպագրվեն կամ ամրացվեն թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա,

2) թաքնված կամ ծածկված լինեն այլ տպագրված տեղեկատվությամբ կամ պատկերով,

3) տպագրված լինեն սպառողական փաթեթի ակցիզային դրոշմանիշի վրա:

4.Ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորման և մակնշմանը ներկայացվող այլ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծխախոտային արտադրատեսակների  անվտանգության տեխնիկական կանոնակարգով, իսկ նախազգուշացման տեքստերը առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից:

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորմանը և մակնշմանը չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների շրջանառությունն արգելվում է:

 

Հոդված 6. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների   իրացման արգելքները

1.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակներ կամ ծխախոտի փոխարինիչներ վաճառել կամ որևէ այլ եղանակով իրացնել 18 տարին չլրացած անձանց: Եթե վաճառողի կամ որևէ այլ եղանակով իրացնողի կողմից կասկածներ են առաջացնել գնորդի կամ որևէ այլ եղանակով ձեռքբերողի տարիքի վերաբերյալ, ապա նա իրավունք ունի պահանջելու Հայաստանի Հանրապետության օրնեսդրությամբ նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ և դրա չներկայացման դեպքում չվաճառել կամ որևէ այլ եղանակով չիրացնել ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակներ կամ ծխախոտային փոխարինիչներ:

2.Արգելվում է 18 տարին չլրացած անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակներ կամ ծխախոտի փոխարինիչներ վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը:

3. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու և մինչև վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով):

4.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը ավտոմատների  կամ մեխանիկական սարքավորումների  կամ Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցներով:

5.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների վաճառքն իրականացնելիս որևէ զեղչի կիրառումը:

6.Արգելվում է՝

1) ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ մեկ սպառողական փաթեթում քսան հատ սիգարետից ավելի կամ պակաս լինելու դեպքում,

2) սիգարետի հատով վաճառքը կամ որևէ այլ եղանակով հատով իրացումը,

3) միևնույն սպառողական փաթեթում ծխախոտային արտադրատեսակի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը ծխախոտային արտադրանք չհանդիսացող ապրանքների հետ:

7. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը՝

1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում,

2) նախադպրոցական, հանրակրթական, ներառյալ 100 մետր շառավղով դրանց հարող տարածքներում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում,

3) մանկապատանեկան կազմակերպությունների տարածքներում,

4)բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,

5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում,

6) մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում,

7) հանրային սննդի օբյեկտներում  (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ),

8) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում,

9) բնության հատուկ պահպանվող տարածքներում,

10) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկներ պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց  գործունեության տարածքներում,

11)  տրանսպորտում (ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն),

12) օդանավակայաններում (բացառությամբ անմաքս առևտրի խանութների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում:

 

Հոդված 7. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների   օգտագործմանը ներկայացվող արգելքները և սահմանափակումները

1. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումն արգելվում է փակ տարածքներում, հասարակական վայրերում, այդ թվում և՝

1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում,

2) նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում,

3) մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում,

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,

5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում,

6) մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում,

7) հանրային սննդի օբյեկտներում  (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ),

8) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ  այն պատմության և մշակույթային անշարժ հուշարձանների որոնք համարվում են բնակելի տներ.

9) բնության հատուկ պահպանվող տարածքներում,

10) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների, պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց  գործունեության տարածքներում,

11)  տրանսպորտում (ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում,

12) օդանավակայաններում (բացառությամբ ծպելու համար հատկացված տարածքների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում,

13) hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները),

14) բազմաբնակարան շենքների վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում,

15)հակահրդեհային կանոններով նախատեսված տարածքներում,

16) շենքներում, շինություններում տեղակայված աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքներում,

17) խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում:

  1. Ձերբակալվածների, կալանավորվածների պահման վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և ծխախոտային ծխի բացասական ազդեցության նվազեցմանն և կանխարգելմանն ուղղված միջոցառումները իրականացվում են սույն օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության և առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինների սահմանված կարգին համապատասխան:
  2. Զորամասերում և զինվորական հաստատություններում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և ծխախոտային ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են սույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:
  3. Ջրային և երկաթուղային տրանսպորտում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման համար հատկացվող տարածքների, դրանց առանձնացման և կահավորման պահանջները սահմանվում են տրանսպորտի և կապի ու առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինների համատեղ հրամանով:
  4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ մասում նշված հաստատություններում, հիմնարկներում վայրերում և տարածքներում պետք է տեղադրված լինեն ծխելու արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:
  5. Բացօթյա տարածքներում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման համար հատկացվող տարածքների, դրանց առանձնացման և կահավորման պահանջները սահմանվում են քաղաքաշինության, բնապահպանության, տարածքային, առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինների համատեղ հրամանով:

 

Հոդված 8. Ծխելու և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների   գովազդի, հովանավորության և առաջխաղացման արգելքը

  1. Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների կամ դրանց օգտագործման գովազդի բոլոր ձևերը արգելվում են:
  2. Արգելվում է այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում խոսքի կամ ձայնի կամ պատկերի միջոցով ներկայացնել ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների օգտագործումը:
  3. Արգելվում է այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների հիշատակումը կամ դրանց ներառումը:
  4. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների նմուշների անվճար իրացումը:
  5. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակի նմանակ հանդիսացող խաղալիքների կամ սննդամթերքի արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը:
  6. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բոքսերի, բլոկների, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:
  7. Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների օգտագործման պատկերումը թույլատրվում է բացառապես ծխախոտի և ծխելու վնասակարության վերաբերյալ սոցիալական գովանզդներում կամ ծխախոտի արտադրատեսակների և ծխելու դեմ պայքարին ուղղված տեղեկատվական միջոցառումների շրջանակում:
  8. Արգելվում է ծխախոտային արդյունաբերության, ինչպես նաև մանրածախ իրացնողների կողմից ծխախոտային արտադրատեսակների հովանավորությունը: Ծխախոտային արտադրատեսակների հովանավորություն է ցանկացած միջոցառմանը կամ իրադարձությանը կամ անձին ուղղված ցանկացած ներդրումը, որը նպատակ ունի իրական կամ հնարավոր արդյունքով  ուղղակի կամ անուղղակի խթանել ծխախոտային արտադրատեսակների իրացումը (վաճառքը) կամ օգտագործումը:
  9. Արգելվում է երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմներ, թատերական ներկայացումներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների կամ դրանց օգտագործման պատկերումը:
  1. Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների տեսա կամ ձայնային պատկերումը տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) թույլատրվում է բացառապես հեռարձակողի կողմից նման ստեղծագործության հեռարձակման սկզբից կամ ընթացքում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ տեղեկատվության հաղորդմամբ (ձայնային կամ պատկերի միջոցով):

 

Հոդված 9. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում Հայաստանի  Հանրապետության կառավարության լիազորությունները

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններ են՝

1)ծխախոտային արտադրատեսակների դեմ պայքարի առնվազն հնգամյա կտրվածքով ռազմավարության հաստատումը, ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների մշտադիտարկումը և արդյունավետության գնահատումը.

2)ծխախոտային արտադրատեսակների անվտանգության տեխնիկական կանոնակարգի հաստատումը.

3)ծխախոտային արտադրատեսակների Հայաստանի Հանրապետությունում  ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգի հաստատումը.

4) ծխախոտային արտադրատեսակների բաղադրության եւ դրանցից արտանետվող նյութերի փորձաքննության ու չափման կարգը, ինչպես նաեւ այդ բաղադրության եւ արտազատվող նյութերի կարգավորման չափաքանակների սահմանումը.

5) ծխելու համար առանձնացված փակ տարածքներին ներկայացող պահանջների սահմանումը.

6) Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման, ծխախոտային արտադրատեսակների և փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված հիվանդացության և մահացության վերաբերյալ  վիճակագրական տվյալների հիման վրա առնվազն երկու տարին մեկ վերանայում է հարկային և գնային կարգավորումների միջոցով ծխախոտային արտադրատեսակների օգտագործմանն ուղղված սահմանափակումների կիրառելու հնարավորությունը,

7) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված և երկրորդային ծխով պայմանավորված վնասի (առողջապահական, ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական ոլորտում) վերաբերյալ իրազեկմանն ուղղված աշխատանքների համակարգումը.

 

Հոդված 10. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում Հայաստանի  Հանրապետության պետական կառավարման մարմինների լիազորությունները

 

  1. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում առողջապահության բնագավառում պետական կառավարման մարմնի լիազորություններն են.

1)ծխախոտահումքին, ծխախոտային արտադրատեսակներին ներկայացվող սանիտարական կանոնների և նորմերի հաստատումը.

2)ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունների համաճարակաբանական հսկողությունը սահմանող սանիտարական կանոնների և նորմերի հաստատումը.

3)ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և երկրորդային ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ հանրությանն իրազեկմանն ուղղված տարեկան աշխատանքների ծրագրի հաստատումը և իրականացումը.

4) ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման և երկրորդային ծխով պայմանավորված Հայաստանի Հանրապետության բնակչության հիվանդացության և մահացության ցուցանիշների, կատարված առողջապահական ծախսերի տարեկան վերլուծությունը և դրա արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկությունների ներկայացումը.

5) ծխախոտային արդյունաբերության կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումից և երկրորդային ծխից առաջացող բացասական հետևանքների վերաբերյալ բնակչության իրազեկման միջոցառումներին ներկայացվող նվազագույն պահանջերի սահմանում

6) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում սույն օրենքի պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացումը:

 

  1. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում կրթության բնագավառում պետական կառավարման մարմնի լիազորություններն են.

1) հանրակրթական, նախնական արհեստագործական. միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության հաստատությունների (անկախ գերատեսչական պատկանելությունից և սեփականության ձևից) սովորողների շրջանում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և ծխախոտային արտադրատեսակների ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ իրազեկմանն ուղղված տարեկան աշխատանքների ցանկի հաստատումը և իրականացումը:

 

  1. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառի պետական կառավարման մարմնի լիազորություններն են.

1) մարզիկների և երիտասարդության շրջանում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և ծխախոտային արտադրատեսակների ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ իրազեկմանն ուղղված տարեկան աշխատանքների ցանկի հաստատումը և իրականացումը:

 

  1. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի լիազորություններն են.

1) զինծառայողների շրջանում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և ծխախոտային արտադրատեսակների ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ իրազեկմանն ուղղված տարեկան աշխատանքների ցանկի հաստատումը և իրականացումը:

 

  1. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման մարմնի լիազորություններն են.

1) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների օգտագործման և երկրորդային ծխով պայմանավորված Հայաստանի Հանրապետության բնակչության հիվանդացության և մահացության ցուցանիշների սոցիալ-տնտեսական  և ժողովրդագրական տարեկան վերլուծությունների իրականացումը և դրա արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկությունների ներկայացումը:

  1. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում մշակույթի բնագավառի պետական կառավարման մարմնի լիազորությունն են.

1) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման և ծխախոտային ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ սոցիալական գովազդի նկատմամբ վերահսկողության իրականացումը:

  1. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում պետական կառավարման այլ մարմինների լիազորություններն են.

1) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում՝

ա. ապահովել ծխախոտային արտադրատեսակների դեմ պայքարի ռազմավարությամբ նախատեսված, իրենց վերապահված միջոցառումների  իրականացումը.

բ. ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և երկրորդային ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ իրազեկմանն ուղղված սույն օրենքով նախատեսված տարեկան աշխատանքներին աջակցությունը.

գ. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում սույն օրենքի պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացումը  

Հոդված 11. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում ֆիզիկական  և իրավաբանական անձանց իրավունքները և պարտականությունները 

  1. Ֆիզիկական անձինք իրավունք ունեն՝

1) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների ծխից զերծ կենսագործունեության միջավայրի.

2) տեղեկացված լինել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների և երկրորդային ծխի ազդեցության հետևանքների մասին.

  1. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են պահպանել սույն օրենքով և օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերով ծխելուն և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների շրջանառությանը ներկայացվող պահանջները (ներառյալ արգելքները և սահմանափակումները):
  2. Ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձինք պարտավոր են.

1) ապահովել սույն օրենքի օրենքով և օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերով արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների  շրջանառությանը ներկայացվող պահանջները.

2) ապահովել յուրաքանչյուրի՝ ծխախոտային արդյունաբերության՝ իրենց մասով տեղեկատվություն ստանալու ազատության և մատչելիության իրավունքը:

 

 Հոդված 12. Ծխախոտի օգտագործման, ծխախոտի կախվածության բուժման և հետեւանքների նվազեցմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը

 

  1. Ծխախոտ օգտագործող անձանց, ովքեր դիմում են բժշկական հաստատություններ տրամադրվում է ծխախոտի կախվածության բուժման և հետևանքների վերացմանն ուղղված բժշկական օգնություն և սպասարկում:
  2. Ծխախոտի օգտագործման դադարեցմանն, ծխախոտի կախվածության բուժմանն և ծխախոտի օգտագործման հետևանքների նվազեցմանն ուղղված բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանված գործելակարգի համաձայն:

 

Հոդված 13. Սույն օրենքի խախտման դեպքում պատասխանատվությունը

 

1.Սույն օրենքով նախատեսված նորմերը խախտող  իրավաբանական և ֆիզիկական անձինք, ենթարկվում են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2.Սույն օրենքի նկատմամբ նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է օրենքով սահմանված մարմինների կողմից: 

 

          Հոդված 14.Այլ դրույթներ

 

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի նոյեմբերի  1-ից:

2.Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-72 օրենքը:

  

  • Քննարկվել է

    24.01.2018 - 09.02.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 51835

Տպել

Առաջարկներ`

Gevorg Khachatryan

09.02.2018

.

Stepan Martirosyan

09.02.2018

Hakarak@ Arek Ov chi tsxum bonus Voch te Aj u dzax Tuganek !!!!

Ara Barseghyan

08.02.2018

Ավտոի գլուշիտելից ավելի շատ թունավոր ծուխա հելնում միատե դրա մասին օրենք հանեք վոր եվրոպական արժեքներից հետ մնացած սաստավի իրավունքները չխախտվեն

Տեսնել ավելին