Հիշել նախագիծը

«Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծ

25.10.2023թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքի ընդունման արդյունքում օրենսգրքի 55-րդ հոդվածը լրացվել է 14-րդ մասով, որի համաձայն՝ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով: Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանում է Կառավարությունը:

  • Քննարկվել է

    29.01.2024 - 13.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3193

Տպել

Առաջարկներ`

Անի Պետրոսյան

13.02.2024

Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը փոփոխման ենթակա չլինելու դրույթը որևէ տրամաբանություն չունի։ Քանի որ հաշվարկային փաստաթղթերը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված կարգով ճշգրտվում, չեղարկվում և անվավեր են ճանաչվում, ապա առաջարկում ենք էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը փոփոխման ենթակա չլինելու դրույթը հանել և ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված կարգով ճշգրտման, չեղարկման և անվավեր ճանաչման հնարավորություն տալ նաև էլեկտրոնային եղանակով դուրս գրվող ֆիզիկական անձից ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերին։

Անի Պետրոսյան

13.02.2024

Համաձայն կարգի՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում ապրանք ձեռքբերող (ստացող) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից։ Ստացվում է կարգը չի գործում, եթե ֆիզիկական անձից ապրանք ձեռքբերողը նոտարն է։ Եթե, այնուամենայնիվ, կարգով սահմանված դեպքերում նոտարը նույնպես էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու պարտավորություն ունի, ապա նոտարին նույնպես ավելացնել։

Անի Պետրոսյան

02.02.2024

1. Մի կողմից կարգը վերաբերում է ֆիզիկական անձից ձեռքբերվող ապրանքների մասով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերին, մյուս կողմից կանոնադրական կապիտալում ներդրվող գույքին։ Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ գույքն իր մեջ ներառում է նաև գույքային իրավունքները, որը չի բավարարում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ապրանքի սահմանմանը։ Հետևաբար, առաջարկում ենք հակասություն առաջացնող դրույթները համապատասխանեցնել։ 2. Համաձայն կարգի՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում ապրանք ձեռքբերող (ստացող) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից։ Ստացվում է կարգը չի գործում, եթե ֆիզիկական անձից ապրանք ձեռքբերողը նոտարն է։ Եթե, այնուամենայնիվ, կարգով սահմանված դեպքերում նոտարը նույնպես էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու պարտավորություն ունի, ապա նոտարին նույնպես ավելացնել։ 3. Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը փոփոխման ենթակա չլինելու դրույթը որևէ տրամաբանություն չունի։ Քանի որ հաշվարկային փաստաթղթերը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված կարգով ճշգրտվում, չեղարկվում և անվավեր են ճանաչվում, ապա առաջարկում ենք էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը փոփոխման ենթակա չլինելու դրույթը հանել և ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված կարգով ճշգրտման, չեղարկման և անվավեր ճանաչման հնարավորություն տալ նաև էլեկտրոնային եղանակով դուրս գրվող ֆիզիկական անձից ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերին։

Տեսնել ավելին