Հիշել նախագիծը

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագիծ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել 4-րդ և 5-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«4. Սույն հոդվածի, ինչպես նաև սույն օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ և 60-րդ հոդվածի 3-րդ մասերի իմաստով քաղաքացուն պատշաճ ծանուցում է համարվում փաստաթղթային կամ օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային եղանակով տրված ծանուցումը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում`
1) ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը.
2) փոստային պատվիրված նամակով ծանուցման դեպքում` պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը.
3) անհատական ծանուցման դեպքում`
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը.
4) հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցումը տեղադրելու քաղվածքը, որի դեպքում քաղաքացին 5-րդ օրը համարվում է ծանուցված:»:

Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ և 60-րդ հոդվածի 3-րդ մասերի առաջին նախադասությունում «տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային» բառերը փոխարինել «սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն տրված» բառերով:


Հոդված 3. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

 

 

  • Քննարկվել է

    16.01.2024 - 31.01.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7329

Տպել

Առաջարկներ`

Սևադա Աղաջանյան

21.01.2024

Զինվորական հաշվառում իրականացնող մարմինն ինչքան էլ պատշաճ կատարի իր աշխատանքը միևնույն է զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ամբողջովին ապահովել հնարավոր չէ, քանի որ հաշվառման ենթակա զինապարտների բավականին մեծ մասսա հաշվառվում են մի վայրում, բայց աշխատում են մեկ այլ վայրում՝ առանց տվյալ վայրի զինվորական վայր ներկայանալու ու հաշվառվելու /չհանվելով նախկին վայրի զինվորական հաշվառումից /: ՈՒնեն պարտավորություն հաստատված ժամանակամիջոցում զինվորական հաշվառում իրականացնող մարմին ներկայանալու ու հաշվառվելու, բայց… Իմ կարծիքով օրենքները խստացնել է պետք, որ պարտավորությունները կատարվեն հաստատված կարգով ու սահմանված ժամանակամիջոցում, բայց բոլորի նկատմամբ՝ առանց ԽԾԲ, պաշտոն հաշվի առնելու: Այս գործը բարձր կարգապահություն ու պատասխանատվություն է պահանջում և զինվորական հաշվառում իրականացնող մարմիններից, և զինապարտներից: Կարգապահությունն էլ հիմնվում է օրինականության վրա:

Armen Avetisyan

20.01.2024

Օրենքը ՀՀ քաղաքացիների 80% կդարձնի քրեական հետապնդման առարկա։ Եկեք նայենք հստակ՝ 1) ՀՀ քաղաքացիներ կան, որ չունեն ինտերնետից օգտվելու իրավունք այս կամ այն պատճառով։ Այսինքն մարդը՝ սարում ոչխար պահելիս, որտեղ կապ չի բռնում, իսկ նա այնտեղ 5-6 ամիս անցկացնում է, դառնում է քրեական հանցագործ՝ ինքը բանից անտեղյակ։ 2) ՀՀ քաղաքացիներ կան որ տարիներով բնակվում են արտերկրում՝ աշխատանք, ուսում և այլն։ Մարդիկ պարզապես չեն կարող թողնել քննաշրջանը համալսարանում կամ աշխատանքը, եթե համալսարանը կամ գործատուն առարկում է, իսկ ՀՀ ՊՆ փաստաթղթերը այդ երկրներում հարգելի բացակայության հիմք չեն հանդիսանում (ստուգված է 5 երկրի համար)։ 3) Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներից շատերը ֆինանսապես ի վիճակի չեն գալ և ներկայանալ։ Օրինակ՝ Բուենոս-Այրես - Երևան չվերթի գինը 1500-2000 դոլլար է մեկ ուղղությամբ։ Ասեք խնդրեմ՝ մարդը ինչ անի։ Դառնա քրեական հանցագործ, թե ինչ է Զ/Կ աշխատողը "պավեստկա" է կախել ազդարարում? 4) ՀՀ քաղաքացիների մեխ մասը ով երտերկրում է, իմանալով քրեական հետապնդման մեջ հայտնվելու մասին, պարզապես այլևս երբեք չի վերադառնա ՀՀ։ Իբրև թե լեգալիզացնում ենք որ 27-ից հետո գան գումար վճարեն և քրեական հետապնդումից դուրս գան չծառայածները, հիմա ծառայած-չծառայած բոլորը հայտնվում են քրեական հետապնդման տակ։ Արդյոք սա տրամաբանական է? 5) ՀՀ քննչական մարմինները չունեն այդ ծավալի ռեսուրսներ որպեսզի ողջամիտ ժամկետներում քննեն 500 հազար քրեական գործ։ Մարդը հայտնվելու է քրեական գործի տակ, որը տևելու է տարիներ՝ քննիչների ծանրաբեռնվածության պատճառով։ 6) ՀՀ ՊՆ ԶԿ աշխատակիցները չեն էլ փորձում բարեխղճորեն իրազեկել և հանձնել ծանուցագրերը։ Փոխարենը նրանք պատվիրակում են այդ գործը "ԺԵԿԻ պետերին"։ Միգուցե սկսեն վերջապես աշխատել և խնդիրը կլուծվի առանց մարդկանց դատելու? 7) Երբ վարժական հավաքների ինստիտուտը դրվում էր, ասացին որ քաղաքացուն հնարավորություն կտրվի ընտրել՝ երբ անցնել հավաքներ տարվա մեջ։ Ինչ եղավ դա? Հիմա մարդը օրինակ հիվանդ կին ունի արտերկրում և չի կարող թողնել-գալ, դատելու եք? Նշենք որ Զ/Կ ուշադրություն չեն դարձնում ընտանեկան/ և առողջական խնդիրների որովհետև "ՊԼԱՆ Ա ԴՐՎԱԾ" իրենց վրա։ 8) Ազդարար կայքը գտնվում է անմխիթար վիճակում, որոնման ծառայությունը կոտրված է, իսկ անուն-ազգանունով ում ասես բերում է, բացի որոնվողից։ Մարդիկ պետք է դատվեն թե ինչ է կայքը լքված է?

Սևադա Աղաջանյան

18.01.2024

Հաճախ լսում ես հայտաարություններ, ելույթներ /նույնիսկ ԱԺ պատգամավորների շուրթերից/ ու համոզվում, որ ապրում ես մի երկրում, որտեղ Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու պարտքը չէ, համընդհանուր պատասխանատվություն չէ,… «Քաղաքացուն պատշաճ ծանուցման» ինչպիսի եղանակ էլ ընդունեք միևնույն է խուսափողը խուսափելու է: Զորակոչը, զորահամալրումը նորմալ հունով կընթանա այն ժամանակ, երբ նախազորակոչիկը, լրահամալրող անձնակազմը ԿՀԱՄՈԶՎԻ, որ Հայրենիքի պաշտպանությունը համընդհանուր պատասխանատվություն է : Կարգապահությունը էլ հիմնվում է օրինականության վրա:

Տեսնել ավելին