Լրամշակման փուլում է
«Հիմնադրամների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 4-րդ մասը «անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող նվիրատուի մատնանշած նպատակին» բառերով։
Հոդված 2․Օրենքի 39․4-րդ հոդվածում`
- 1-ին մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«1․ Անձեռնմխելի կապիտալը կարող է կառավարվել բացառապես բանկային ավանդներում դրամական միջոցներ ներդնելու, պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու, դրանց տոկոսավճարներից և մարումից եկամուտներ ստանալու և ստացված եկամուտները սույն օրենքով սահմանված կարգով ծրագրին կամ նվիրատուի մատնանշած նպատակին համապատասխան օգտագործելու միջոցով, եթե նվիրատուի մատնանշած նպատակը չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։»:
- 3-րդ մասում՝
ա) 1-ին կետից հանել «՝ դիլերի կամ գանձապետական պահառուի միջոցով» բառերը,
բ) 2-րդ կետից հանել « ՝ դիլերի միջոցով» բառերը,
գ) լրացնել 3-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․ «3) բանկային ավանդներում։»:
- 6-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«6. Պետական պարտատոմսեր ձեռք բերելուց կամ բանկային ավանդներում դրամական միջոցներ ներդնելուց հետո առկա դրամական միջոցների մնացորդը կամ ներդրվում է բանկային ավանդներում կամ մնում է հիմնադրամի բանկային ցպահանջ հաշվում և առաջին իսկ հնարավորության դեպքում ներդրվում է պետական պարտատոմսերում (իսկ եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա կարող է մնալ հիմնադրամի գանձապետական ցպահանջ հաշվում և առաջին իսկ հնարավորության դեպքում ներդրվել պետական պարտատոմսերում)»:
Հոդված 3․ Օրենքի 39․5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտը անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող նվիրատուի մատնանշած նպատակին համապատասխան տրամադրվում է շահառուներին։»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
20.12.2023 - 04.01.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1430
Տպել