«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
7 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14.1-ին գլուխը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 15-րդ գլխում լրացնել նոր՝ 230.1-ին հոդված՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 230.1. Շարժական գույքի գրավի առանձնահատկությունները
- Շարժական գույքի գրավը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, անշարժ չհամարվող գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:
- Շարժական գույքի գրավի պայմանագրով շարժական գույքի գրավի առարկայի նկարագրությունը լինում է ընդհանուր կամ որոշակի:
- Շարժական գույքի գրավի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանելիս պայմանագրում նշում է կատարվում ողջ գույքի կամ գույքի առանձին տեսակների կամ որևէ հատկանիշով պայմանավորված գույքի խմբի մասին, որը հանդիսանալու է շարժական գույքի գրավի իրավունքի առարկա: Շարժական գույքի գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է համապատասխանի շարժական գույքի գրավի առարկայի կազմում ընդգրկվող գույքի նկարագրությանը և հնարավորություն ընձեռի ողջամտորեն նույնականացնելու գույքը դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին:
- Շարժական գույքի գրավի առարկայի ընդհանուր նկարագրությամբ պայմանագրում, շարժական գույքի գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունից բացի, պետք է նաև նշվի պայմանագրի կնքման պահին շարժական գույքի գրավի իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Պայմանագրի գործողության ընթացքում շարժական գույքի գրավի առարկայի կազմը կարող է փոփոխվել, ներառյալ՝ շարժական գույքի գրավի առարկայի կազմում ընդգրկվող գույքը կարող է օտարվել պայմանագրով սահմանված՝ շարժական գույքի գրավի առարկայի ընդհանուր արժեքը չնվազելու պայմանով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի գրավոր համաձայնությամբ:
- Շարժական գույքի գրավի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում շարժական գույքի գրավի առարկայի կազմում ընդգրկվող գույքն օտարելու պահից դադարում է լինել շարժական գույքի գրավի առարկա, իսկ պայմանագրում նշված գույքի խմբին կամ գույքի տեսակներին պատկանող գույքը պայմանագրով սահմանված՝ շարժական գույքի գրավի առարկայի ընդհանուր արժեքի սահմաններում դառնում է շարժական գույքի գրավի առարկա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
- Շարժական գույքի գրավի առարկայի ընդհանուր նկարագրություն չի կարող սահմանվել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողների հետ կնքվող) պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման ապահովման համար կնքվող պայմանագրերում:
- Շարժական գույքի գրավի առարկայի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունքը որոշվում է միասնական գրանցամատյանում գրանցված շարժական գույքի գրավի իրավունքի գրանցման առաջնահերթությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ ապահովված անձանց (պարտատերերի) միջև կնքված պայմանագրով:
- Շարժական գույքի գրավի իրավունքի գրանցումն առաջացնում է նախապատվության իրավունք նույն շարժական գույքի նկատմամբ չգրանցված ապահովված իրավունքի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ ապահովված անձանց (պարտատերերի) միջև կնքված պայմանագրով:
- Ապագայում ձեռք բերվող շարժական գույքի առարկայի նկարագիրն ընդհանուր լինելու դեպքերում շարժական գույքի նկատմամբ նախապատվության իրավունք ունի այն անձը, ում ֆինանսավորմամբ ձեռք է բերվում շարժական գույքը։
- Պարտապանի կողմից շարժական գույքի գրավի առարկա հանդիսացող շրջանառության մեջ գտնվող շարժական գույքն օտարելու ժամանակ գրանցված ապահովված իրավունքը տարածվում է այդ առարկայի օտարումից ստացված միջոցների վրա, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ։
- Գրանցման եղանակով նախապատվության իրավունք ձեռք բերած անձի կողմից շարժական գույքի գրավի իրավունքը զիջվելու դեպքում այն ձեռք բերած անձի համար նախապատվության իրավունքը շարունակվում է:
- Շարժական գույքի գրավի նկատմամբ իրավունքի գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին օրենքով:
- Սույն հոդվածով սահմանված կարգավորումները չեն տարածվում տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաև արժեթղթի գրավի հետ կապված հարաբերությունների վրա:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքի վերնագրում և ամբողջ տեքստում «ապահովված իրավունքներ» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «գրավի իրավունք» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից։
-
Քննարկվել է
13.12.2023 - 28.12.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2348
Տպել