Լրամշակման փուլում է
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ–ԾՐԱԳՐԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«-----» ---------------- 2023 թվականի N ------- Լ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ–ԾՐԱԳՐԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով և «Նորմատիվ իրավական կատերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել`
1) Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) Գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային ֆինանսավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի նոյեմբերի 17-ի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1121-Լ, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1122 և «Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1123 որոշումները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2023 թ. _________«____»-ի
N _____ որոշման
ԿԱՐԳ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆUԱՎՈՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Uույն կարգով կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության գիտական կազմակերպություններում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում (այuուհետ` կազմակերպություն) հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի` գիտական կազմակերպությունների և դրանց ու բուհերի կենտրոնների, լաբորատորիաների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների պահպանման ու զարգացման և գիտական հետազոտությունների ու մշակումների իրականացման, ազգային արժեք ներկայացնող գիտական oբյեկտների պահպանման, գիտական կադրերի պատրաuտման ծրագրերի (այuուհետ` ծրագիր) հաuտատման ու ֆինանuավորման (այuուհետ` բազային ֆինանuավորում) հարաբերությունները:
- Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այuուհետ` նախարարություն) ծրագրերի և դրանց ֆինանuական նախահաշիվները՝ որպեu բյուջետային ֆինանuավորման հայտի հիմնավորում և դրա անբաժանելի մաu, uահմանված կարգով ներկայացնում է Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարություն` հաջորդ տարվա Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
- Ծրագրերում ներգրավված գիտական և ճարտարագիտատեխնիկական աշխատողների պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ 2024 թվականի հունվարի 1-ից սահմանել 66 140 դրամ:
- Յուրաքանչյուր տարակարգի պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողների համար, հաշվարկվում է սույն կարգի հավելվածով նախատեսված աղյուսակով (այսուհետ՝ աղյուսակ) տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով:
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի ոչ լրիվ կամ կրճատ տևողությամբ աշխատողների համար որպես պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափի հաշվարկի գործակից ընդունել աղյուսակով տվյալ տարվա համար սահմանված գործակցի նորմավորված արժեքը՝ ըստ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատաժամանակի:
- Սույն կարգի 3-4-րդ կետերով նախատեսված կարգավորումները գործում են 2024թվականի հունվարի 1-ից՝ այն կազմակերպությունների համար, որոնք գիտական աշխատողների ատեստավորում են իրականացրել 2021-2023 թվականներին:
- 2024 թվականին կամ դրանից հետո գիտական աշխատողների ատեստավորում իրականացրած կազմակերպությունների համար սույն կարգի 3-4-րդ կետերով նախատեսված կարգավորումները կգործեն ատեստավորմանը հաջորդող տարվանից` համապատասխան գործակիցներով:
- 2025 թվականից հետո գործում է աղյուսակի՝ 2025 թվականի համար սահմանված գործակիցը:
- ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄԸ
- Կազմակերպությունը սույն կարգով յուրաքանչյուր բյուջետային տարվա մինչև առաջին ամսվա երրորդ տասնօրյակ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այuուհետ` կոմիտե) առցանց համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով կոմիտե է ներկայացնում իր կողմից մշակված ծրագրերի հայտը (այսուհետ՝ հայտ):
- Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման և ազգային արժեք ներկայացնող գիտական oբյեկտների պահպանման ծրագրերի հայտերը ներկայացվում են հինգ տարով: Այս ծրագրի շրջանակներում հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնոլոգիաների զարգացման գերակայությունների շրջանակներում հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ իրականացնող գիտական կազմակերպությունները:
- Հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագրերի հայտերը ներկայացվում են յուրաքանչյուր տարի՝ մեկից հինգ տարի ժամանակով, եթե կազմակերպությունն ունի հաստատված ռազմավարական ծրագիր, իսկ եթե ոչ՝ մեկ տարով: Այս ծրագրի շրջանակներում հայտով ներկայացվող նախագծերը պետք է պարունակեն տեղեկություններ առաջարկվող ծրագրերի արդիականության և ուղղության (ուղղությունների) գիտական կամ գիտատեխնիկական կարևորության, նպատակների և խնդիրների, հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների համապատասխանությունը կազմակերպության գիտական կամ գիտակրթական ուղղություններին, կատարման ժամկետների ու ծավալների, ակնկալվող արդյունքների, ավարտական ձևերի (հաշվետվություն, արտոնագիր, ներդրման հաշվետվություն և այլն) և ֆինանuավորման ծավալների վերաբերյալ:
- Հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագրերի հայտերի գիտական մակարդակի, իրականացման հնարավորությունների, ֆինանսավորման նպատակահարմարության և ծավալների հիմնավորվածության մասին անհրաժեշտ առաջարկություններ ստանալու նպատակով կոմիտեն կազմակերպում է հայտերի գիտական փորձաքննություն (այսուհետ՝ փորձաքննություն):
- Ծրագրերի իրականացման նպատակահարմարության և ֆինանսական ծավալների վերաբերյալ անհրաժեշտ առաջարկություններ ստանալու նպատակով կոմիտեն ձևավորում է ծրագրերի հայտերի երաշխավորման ու հաշվետվությունների ընդունման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի կազմի թվաքանակը, անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում է կոմիտեի նախագահի կողմից:
- Փորձաքննությունից հետո, կոմիտեն հայտը ներկայացնում է հանձնաժողով: Հանձնաժողովը 10 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է հայտը և կոմիտե ներկայացնում առաջարկություն` յուրաքանչյուր ծրագրի իրականացման նպատակահարմարության և ֆինանսական ծավալների վերաբերյալ: Ծրագրերի ընտրության ժամանակ առաջնայնությունը տրվում է տնտեսության զարգացման գերակայություններից բխող նախագծերին:
- Կոմիտեն համակարգում է uտացված գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման և ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ծրագրերի հայտերը և դրանց ցանկը ներկայացնում հանձնաժողով: Հանձնաժողովը 10 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է հայտերը և կոմիտե ներկայացնում առաջարկություն` յուրաքանչյուր ծրագրի իրականացման նպատակահարմարության և ֆինանսական ծավալների վերաբերյալ:
- Հանձնաժողովը կոմիտեի հետ համատեղ մշակում և Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանն է ներկայացնում կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման հիմնական սկզբունքները և գնահատման չափանիշները, կազմակերպության տարակարգերի տեսակները։
- Կազմակերպությունների կատեգորիաները չորսն են։
- Կազմակերպության տարակարգերը և յուրաքանչյուր տարակարգի համար կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման չափն առաջարկվում է հանձնաժողովի կողմից, որի համար հիմք է հանդիսանում կազմակերպության նախորդ հինգ տարիների հաշվետվությունը:
- Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորումն իրականցվում է առնվազն հինգ տարին մեկ անգամ։
- Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորումը լրացուցիչ կարող է ավելանալ կամ պակասել մինչև 20 տոկոսի չափով։
- Գնահատման չափանիշները պետք է ներառեն կազմակերպության գիտաչափական տվյալները, կադրային ներուժը, միջազգային համագործակցությունը, ենթակառուցվածքի հագեցվածության աստիճանը, գիտական դրամաշնորհները՝ տեղական և միջազգային, համագործակցությունը արդյունաբերության հետ, գիտական ուղղությունների համապատասխանությունը գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի հետ, ինովացիոն գործունեությունը, սոցիալ-տնտեսական ազդեցությունը և առանձնահատկություններից բխող այլ ցուցիչները։
- ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ, ՖԻՆԱՆUԱՎՈՐՈՒՄԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
- Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի մաuին Հայաuտանի Հանրապետության oրենքի ընդունումից և վերջինիս կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հաստատումից հետո, գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար կոմիտեն համապատաuխան կազմակերպության հետ կնքում է պայմանագրեր:
- Պայմանագրում նշվում է համապատաuխան ծրագրի անվանումը, իրականացման ժամկետները, ֆինանuավորման չափը, պայմանները և ժամկետները, ինչպեu նաև` իրականացվող ծրագրի ընթացիկ (տարեկան) և ավարտված ծրագրի ամփոփիչ հաշվետվությունների ձևերը, դրանց ներկայացման ժամկետները, ծրագրի վերջնական կատարողական ակտերի ներկայացման ժամկետները:
- Հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման նպատակով՝ կնքված պայմանագրի ֆինանuավորումն ըuտ ամիuների իրականացվում է հետևյալ կարգով` կազմակերպությունը, մինչև հաշվետու ամuվան հաջորդող ամuի 10-ը, կոմիտե է ներկայացնում հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրի շրջանակներում վճարման գումարի չափի վերաբերյալ հայտ: Վերջինումս նշվում է պայմանագրի շրջանակներում կազմակերպության կողմից ծրագրի իրականացման ենթակա գործառույթների գծով ձեռք բերված քանակական ցուցանիշների վերաբերյալ տեղեկություններ և դրանց հիման վրա հաշվարկված գումարի չափի մաuին մանրամասն հաշվարկներ: Կոմիտեն uտուգում և ամփոփում է հայտի տվյալներն ու իր եզրակացության հետ միաuին դրանք ներկայացնում Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարություն` վերջինիu կողմից uահմանված կարգով և ժամկետներում:
- Ենթակառուցվածքի պահմանման ու զարգացման և ազգային արժեք ներկայացնող գիտական oբյեկտների պահպանման համար Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանuավորում հատկացվում է պայմանագրային հիմունքներով` որպեu oգտագործման հանձնված գույքի պահպանման ծախu:
- Կազմակերպությունները պայմանագրում նշված ժամկետներում համակարգի միջոցով կոմիտե են ներկայացնում ծրագրերի իրականացման ընթացիկ (տարեկան) և ամփոփիչ հաշվետվություններ:
- Կոմիտեն, փորձագետների համակարգի միջոցով, մինչև 90 օրվա ընթացքում առցանց եղանակով կազմակերպում է հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի իրականացման ընթացիկ (տարեկան) և ամփոփիչ հաշվետվությունների գիտական փորձաքննություն և 10 աշխատանքային օրվա ընթացքում արդյունքները ներկայացնում հանձնաժողով: Հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է հաշվետվությունները և կոմիտե է ներկայացնում առաջարկություն` հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի իրականացման ընթացիկ (տարեկան) և ամփոփիչ հաշվետվությունների վերաբերյալ: Իրականացվող հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի ֆինանսավորումը շարունակվում է ընթացիկ (տարեկան) հաշվետվությունների գիտական փորձաքննության դրական եզրակացության և հանձնաժողովի առաջարկության հիման վրա: Իրականացվող հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրի ընթացիկ հաշվետվության գիտական փորձաքննության բացասական եզրակացության և հանձնաժողովի առաջարկության հիման վրա հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրի ֆինանսավորումը դադարեցվում է հաշվետու տարվան հաջորդող երկրորդ եռամսյակից:
Հավելված
Գիտական և գիտատեխնիկական գործունեության
բազային ֆինանսավորման կարգի
ԱՂՅՈՒՍԱԿ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ
Պաշտոն |
Գործակից |
|
||
2024 թ. |
2025 թ. |
|
||
Գիտական պաշտոններ |
||||
|
Կրտսեր գիտական աշխատող |
2.72 |
3.18 |
|
|
Գիտական աշխատող |
3.48 |
4.17 |
|
|
Ավագ գիտական աշխատող |
4.54 |
5.19 |
|
|
Առաջատար գիտական աշխատող |
6.35 |
6.71 |
|
|
Գլխավոր գիտական աշխատող |
7.56 |
8.36 |
|
|
Պատվավոր առաջատար գիտաշխատող |
4.54 |
5.19 |
|
|
Պատվավոր գլխավոր գիտաշխատող |
6.35 |
6.71 |
|
|
Գիտական խմբի ղեկավար |
5.29 |
6.2 |
|
|
Գիտական ստորաբաժանման ղեկավար (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն) |
6.8 |
7.21 |
|
Ճարտարագիտատեխնիկական պաշտոններ |
||||
|
Լաբորանտ կամ ճարտարագետ |
1.81 |
2.09 |
|
|
Ավագ լաբորանտ կամ ավագ ճարտարագետ |
2.36 |
2.71 |
|
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2023 թ. _________«____»-ի
N _____ որոշման
ԿԱՐԳ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ – ԾՐԱԳՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Uույն կարգով կարգավորվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ծրագրերի (այսուհետ` նպատակային ծրագրեր) ներկայացման, մրցութային կարգով դրանց ընտրության և ֆինանսավորման հետ առնչվող հարաբերությունները:
- Նպատակային ծրագրերը համապետական նշանակության ռազմավարական ծրագրերի շրջանակներում իրականացվող, Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնոլոգիաների զարգացման գերակայություններին համապատասխանող համալիր ծրագրեր են, որոնք նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և գիտամշակութային հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը, հասարակության կենսական պահանջների բավարարմանը, համաշխարհային շուկա մրցունակ արտադրանքի արտահանմանը:
- Նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար հատկացումները նախատեսվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում:ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները սույն կարգով յուրաքանչյուր բյուջետային տարվա մինչև առաջին ամսվա երրորդ տասնօրյակ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այuուհետև` կոմիտե) առցանց համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով կոմիտե են ներկայացնում պետական նպատակային ծրագրի հայտ (այսուհետ՝ հայտ) իրենց կառավարման ոլորտներում գործող ռազմավարական ծրագրերից բխող հիմնախնդիրները նպատակային-ծրագրային ֆինանսավորման շրջանակներում լուծելու համար:
- Հիմնախնդիրների ընտրության նպատակով կոմիտեն ձևավորում է հայտերի ընտրության հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, կոմիտեի նախագահն է: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են կոմիտեի, ակադեմիայի ու գիտական և գիտատեխնիկական գործունեության մեջ ներգրավված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների մեկական ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմի թվաքանակը, անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում է կոմիտեի նախագահի կողմից:
- Միևնույն պետական կառավարման մարմնից մի քանի հայտերի ներկայացման դեպքում անհրաժեշտ է դրանք շարադրել ըստ առաջնայնության:
- Հանձնաժողովի դրական կարծիք ստացած հայտերի հիման վրա կոմիտեն նպատակային ծրագրերն ընդգրկում է տվյալ տարվան հաջորդող տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում:
- Հայտը պետք է պարունակի ընդհանուր տեղեկություններ առաջարկվող հիմնախնդրի վերաբերյալ` արդիականության, նպատակների, իրականացման ժամկետների, ֆինանսավորման ծավալների, ակնկալվող արդյունքների, ինչպես նաև առևտրայնացման հեռանկարի մասին` կիրառական խնդիրների համար, ավարտական ձևերի (գիտական հրապարակումներ, փորձնական նմուշներ, արտոնագրեր, ներդրման վկայագրեր, հաշվետվություններ և այլն) մաuին:
- ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ, ՖԻՆԱՆUԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
- Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի մաuին Հայաuտանի Հանրապետության oրենքի ընդունումից և վերջինիս կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հաստատումից հետո, գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար, կոմիտեն նպատակային ծրագիր իրականացնող կազմակերպության հետ կնքում է պայմանագրեր:
- Պայմանագրում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, նշվում են համապատաuխան նպատակային ծրագրի անվանումը, իրականացնող հաստատության անվանումը, իրականացման ժամկետները, ֆինանuավորման չափը, վճարման պայմանները և ժամկետները, ինչպեu նաև` իրականացվող նպատակային ծրագրի ընթացիկ (տարեկան) և ավարտված ծրագրի ամփոփիչ հաշվետվությունների ձևերը, դրանց ներկայացման ժամկետները, ծրագրի վերջնական կատարողական ակտերի ներկայացման ժամկետները և վերջնարդյունքները:
- Նպատակային ծրագիրն իրականացնող կազմակերպությունը պայմանագրում նշված ժամկետներում համակարգի միջոցով կոմիտե են ներկայացնում նպատակային ծրագրերի իրականացման ընթացիկ (տարեկան) և ամփոփիչ հաշվետվություններ:
- Կոմիտեն, 10 աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունները ներկայացնում է հանձնաժողով: Հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է հաշվետվությունները և կոմիտե է ներկայացնում առաջարկություն` նպատակային ծրագրերի իրականացման ընթացիկ (տարեկան) և ամփոփիչ հաշվետվությունների վերաբերյալ: Իրականացվող նպատակային ծրագրերի ֆինանսավորումը շարունակվում է հանձնաժողովի կողմից ընթացիկ (տարեկան) հաշվետվությունների վերաբերյալ դրական առաջարկության հիման վրա: Իրականացվող նպատակային ծրագրի ընթացիկ հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի բացասական առաջարկության հիման վրա նպատակային ծրագրի ֆինանսավորումը դադարեցվում է հաշվետու տարվան հաջորդող երկրորդ եռամսյակից:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2023 թ. _________«____»-ի
N _____ որոշման
Կ Ա Ր Գ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային ֆինանսավորման շրջանակներում նոր գիտական հետազոտությունների կամ գիտատեխնիկական նոր մշակումների հանգեցնող, գիտնականների և հետազոտական խմբերի (կոլեկտիվների) նախաձեռնությամբ հետազոտական նախագծերի (այսուհետ` հետազոտական նախագիծ) ներկայացման, մրցութային կարգով դրանց ընտրության և ֆինանսավորման հետ առնչվող հարաբերությունները:
- Հետազոտական նախագծերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) հայտարարում է մրցույթ (այսուհետ՝ մրցույթ)՝ ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների՝ հաստատելով մրցույթի հայտարարությունը և հրավերի փաթեթը:
- Նախարարությունը մրցույթի մասին հայտարարությունը հրապարակում է նախարարության ինտերնետային կայքում: Մրցույթի հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի, հրավեր ստանալու և մրցույթին մասնակցելու պայմանների մասին:
- Մրցույթի հրավերը պետք է պարունակի՝
1) մրցութային ծրագրի անվանումը,
2) մրցույթի անցկացման նպատակը,
3) մրցույթի իրականացման ժամկետները,
4) հետազոտական խմբին (կոլեկտիվի), ղեկավարին և անդամներին ներկայացվող որակավորման պահանջները,
5) հետազոտական նախագիծն իրականացնելու համար գիտական կազմակերպության կամ բարձրագույն ուսումնական հաստատության (այսուհետ` կազմակերպություն) ներկայացվող պահանջները,
6) ակնկալվող արդյունքների պահանջները,
7) հայտի ձևը և դրա լրացման և ներկայացման (նաև թղթային) ընթացակարգը, ինչպես նաև տեղեկություններ՝
ա. հայտով ներկայացվող հետազոտական նախագծի նպատակի հիմնավորման, խնդիրների, դրանց լուծման նախադրյալների և ուղիների, հետազոտական նախագծի կատարման ժամկետների, դրա կատարման նպատակով առկա և ձեռք բերվող սարքավորումների, նյութերի, միջոցների, նախատեսվող արշավախմբերի, գիտագործնական միջոցառումների անհրաժեշտության ու դրանց համար անհրաժեշտ գումարների մասին,
բ. կազմակերպության կարողությունների վերաբերյալ, ներառյալ՝ համապատասխան լաբորատորիայի, սարքերի, սարքավորումների, միջոցների, նյութերի և այլնի մասին,
8) հայտի ֆինանսական նախահաշվի ձևը,
9) մրցույթի արդյունքների հրապարակման ժամկետը,
10) գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի առանձնահատկություններից բխող այլ տեղեկատվություն:
- Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծում գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային ֆինանսավորման համար հատկացումները՝ որպես դրամաշնորհներ, նախատեսվում են մրցութային կարգով ընտրված ու նախարարության կողմից հաստատված հետազոտական նախագծերի ֆինանսական ծավալների հիման վրա, որոնք, որպես նախարարության կողմից կազմվող բյուջետային ֆինանսավորման հայտի հիմնավորում և դրա անբաժանելի մաս, սահմանված կարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` հաջորդ տարվա Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
- ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
- Մրցույթին մասնակցելու նպատակով գիտնականների և հետազոտական խմբերի (կոլեկտիվների) կողմից հետազոտական նախագծի հայտը (այսուհետ՝ հայտ) ներկայացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (այսուհետ՝ կոմիտե)՝ կոմիտեի առցանց համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով՝ ըստ մրցույթի հրավերով սահմանված կարգի:
- Հայտի գիտական մակարդակի, իրագործման հնարավորությունների և պահանջվող ֆինանսական միջոցների հիմնավորվածության գնահատման նպատակով կոմիտեն, գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի (այսուհետ` փորձագետների համակարգ) միջոցով, մինչև 90 օրվա ընթացքում կազմակերպում է գիտական փորձաքննություն:
- Գիտական փորձաքննության ժամանակ գնահատվում է հայտը. գիտական և գիտատեխնիկական նորույթը և արդիականությունը, գիտնականների և հետազոտական խմբի (կոլեկտիվի) ձեռքբերումները տվյալ բնագավառում և նրանց մասնագիտական որակավորման համապատասխանությունը հետազոտական նախագիծ իրականացնելու համար, երիտասարդ (մինչև 35 տարեկան) մասնագետների ընդգրկվածությունը, հետազոտական նախագծի իրականացման նախադրյալները, փուլերը և ժամկետները, պահանջվող ֆինանսական միջոցների հիմնավորվածությունը և գիտության տվյալ բնագավառի առանձնահատկություններից բխող այլ հարցեր:
- Գիտական փորձաքննության արդյունքների հիման վրա կոմիտեն 10 աշխատանքային օրվա ընթացքում գիտական և գիտատեխնիկական գործունեության յուրաքանչյուր մասնագիտության համար ձևավորում է հայտերի վարկանիշային ցանկ` գիտական փորձաքննության վերջնական գնահատականների նվազման կարգով:
- Հետազոտական նախագծերի իրականացման նպատակահարմարության և ֆինանսական ծավալների վերաբերյալ անհրաժեշտ առաջարկություններ ստանալու նպատակով կոմիտեն ձևավորում է հետազոտական նախագծերի հայտերի երաշխավորման ու հաշվետվությունների ընդունման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և սույն կարգի 9-րդ կետում նշված հայտերի վարկանիշային ցանկը ներկայացնում հանձնաժողով:
- Հանձնաժողովը 10 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտե է ներկայացնում հետազոտական նախագծի ֆինանսավորման նպատակահարմարության և ծավալների մասին առաջարկություն:
- Նախարարությունը, ելնելով տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով գիտական դրամաշնորհային ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների չափից՝ հաստատում է հետազոտական նախագծերի ցանկը:
- Կոմիտեն հայտի ղեկավարին է տրամադրում նրա հայտի գիտական փորձաքննության վերջնական գնահատականն ու գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ մասնագիտության շեմային գնահատականը:
- ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ, ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
- Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքով» սահմանված կարգով կնքվում են պայմանագրեր՝
1) կոմիտեի, կազմակերպության և սույն կարգի 12-րդ կետում նշված ցանկում ընդգրկված հետազոտական նախագծի ղեկավարի միջև,
2) հետազոտական նախագծի ղեկավարի և կատարողների միջև:
15. Սույն կարգի 14-րդ կետում նշված պայմանագրերում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, նշվում են նաև համապատասխան հետազոտական նախագծի անվանումը, ղեկավարի անունը, ազգանունը, կազմակերպության անվանումը, որտեղ պետք է իրականացվի հետազոտական նախագիծը, վերջինիս իրականացման ժամկետներն ու պայմանները, ֆինանսավորման չափը, ինչպես նաև հաշվետվության, հետազոտական աշխատանքի հանձնման-ընդունման ակտի ներկայացման ժամկետները:
4. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
- Հետազոտական նախագծի իրականացման մասին կազմվում են ընթացիկ (տարեկան) և ամփոփիչ հաշվետվություններ: Հաշվետվությունը գնահատվում է` հաշվի առնելով արդյունքների նորույթը և դրանց նշանակությունը, հրապարակումների կամ այլ վերջնական արդյունքների գիտական մակարդակը, դրանցում կատարողների ներգրավվածության աստիճանը:
- Գիտական թեմայի ընթացիկ (տարեկան) հաշվետվությունները ներկայացվում են իրականացման ժամկետի սկզբից հաշված յուրաքանչյուր 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, եթե մրցույթի հրավերի փաթեթով այլ պայմաններ նախատեսված չեն:
- Կոմիտեն փորձագետների համակարգի միջոցով մինչև 90 օրվա ընթացքում կազմակերպում է դրանց գիտական փորձաքննությունը: Գիտական փորձաքննության վերջնաժամկետը լրանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն գիտական փորձաքննության արդյունքները ներկայացնում է հանձնաժողով: Հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է հաշվետվությունները և կոմիտե է ներկայացնում հետազոտական նախագծի հետագա ֆինանսավորման նպատակահարմարության (ընթացիկ հաշվետվություն) կամ ընդունման (ամփոփիչ հաշվետվություն) մասին առաջարկություն:
- Հանձնաժողովի առաջարկության հիման վրա կոմիտեն որոշում է ընդունում հետազոտական նախագծի հետագա ֆինանսավորման կամ դրա դադարեցման մասին: Հետազոտական նախագծի ֆինանսավորումը դադարեցվում է հաշվետու ժամանակահատվածին հաջորդող չորրորդ ամսից:
- Ավարտված աշխատանքի վերջնական արդյունքները վերլուծելու, դրանց ներդրումը և կիրառումը երաշխավորելու հնարավորությունները պարզելու նպատակով կոմիտեն կազմակերպում է ամփոփիչ հաշվետվության գիտական փորձաքննություն: Հետազոտական նախագծի իրականացման վերջին տարվա ֆինանսավորման ծավալի 10 տոկոսը հատկացվում է ամփոփիչ հաշվետվության գիտական փորձաքննության դրական եզրակացության և գիտական աշխատանքի հանձնման-ընդունման ակտի ստորագրման դեպքում` հետազոտական նախագծի ավարտին հաջորդող եռամսյա ժամկետում:
-
Քննարկվել է
30.11.2023 - 15.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2338
Տպել