«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
12 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում.
1) 1-ին մասում՝
ա. 1-ին կետը լրացնել նոր «գ» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«
գ. պայմանագրի վավերությունը վիճարկելու վերաբերյալ պահանջով |
պայմանագրի գնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից, և ոչ ավելի բազային տուրքի 25 000-ապատիկից |
».
բ. 8-րդ կետի «ա» ենթակետի «1.5-ապատիկից» բառերը փոխարինել «5-ապատիկից» բառերով.
գ. 10-րդ կետը լրացնել նոր «բ1» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«
բ1. պայմանագրի վավերությունը վիճարկելու վերաբերյալ պահանջի գործերով |
պայմանագրի գնի 4 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 15-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 15 000-ապատիկից |
».
դ. 11-րդ կետը լրացնել նոր «բ1» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«
բ1. պայմանագրի վավերությունը վիճարկելու վերաբերյալ պահանջի գործերով |
պայմանագրի գնի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 30-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 10 000-ապատիկից |
».
2) 2-րդ մասի 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«
այն վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար, որոնցով առաջադրվել է դրամական պարտավորություն հետևյալ չափերով՝ |
|
»:
3) Լրացնել նոր 1.2. մասով հետևյալ բովանդակությամբ՝
«1.2. Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում գանձվում է լրացուցիչ պետական տուրք՝ սույն հոդվածով սահմանված դրույքաչափերով:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
- Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների և դրանց հիման վրա հարուցված գործերի վրա:
- Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումների քննության արդյունքով կայացված դատական ակտերի, այդ թվում` հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կամ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումների բողոքարկման դեպքում կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը:
- Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումները կամ բողոքները վերադարձնելուց հետո դրանք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կրկին ներկայացվելու դեպքում դրանց նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը։
- Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումներում կամ բողոքներում նշված պահանջը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փոփոխելու դեպքում պետական տուրքի գումարի չբավականացնող մասը գանձելիս կիրառման են ենթակա մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-110-Ն քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 102-րդ հոդված լրացնել նոր 13-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«13. Եթե գործը քննելու ընթացքում հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով կիրառվել է արագացված դատաքննություն և հայցը մերժվել է, ապա հայցվորը պարտավոր է վճարել լրացուցիչ պետական տուրք՝ հայցադիմումը ներկայացնելու պահին որոշված պետական տուրքի չափով: Այս դեպքում դատարանը դատական ակտով անդրադառնում լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:»:
Հոդված 2. Օրենսգրքի 304-րդ հոդվածում լրացնել նոր 2.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքերում արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ դատարանը նշում է կատարում եզրափակիչ դատական ակտով լրացուցիչ պետական տուրք գանձելու հնարավորության վերաբերյալ:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
- Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի նկատմամբ։
-
Քննարկվել է
27.11.2023 - 12.12.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2244
Տպել