ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
Հիմնավորում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ
ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
1.Անհրաժեշտությունը
«Առևտրային ծովագնացության» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը անհրաժեշտ է նավերով բեռների, ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրման, քարշակման համար նավերի օգտագործման, փրկարարական գործողությունների իրականացման կապակցությամբ ծագող հարաբերությունների, ինչպես նաեւ առեւտրային ծովագնացության ոլորտում այլ հարաբերությունների կարգավորման համար:
Նախագծի ընդունումը պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը 2013 թվականի մարտի 23-ից միացել է «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեվտրի մասին» կոնվենցիային: Բացի այդ Նախագծով առաջարկվում է կարագավորել հետյալ կանոներն ու իրավահարաբերությունները.
- Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքը,
- նավի ազգային պատկանելությունը,
- նավերի ռեեստրների վարումը և պետական գրանցումը,
- նավի վարձակալությունը,
- նավի վրա գտնվող նավային փաստաթղթերը և դրանց վարումը,
- նավի անձնակազմին ներկայացվող պահանջները և աշխատանքային հարաբերությունները,
- նավի կառավարման նկատմամբ սահմանված պահանջները,
- ծովային փոխադրումները,
- փոխադրողի, ուղարկողի եվ նավավարձորդի պատասխանատվությունները,
- ընդհանուր եվ մասնավոր վթարների ժամանակ պահանջվող գործողությունները և այլն:
2.Ընթացիկ վիճակը և խնդիրները
Ներկայումս Հայսատանի Հանրապետությունը, որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, չունի համապատասխան ոլորտում գործող իրավական ակտեր և Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել ոլորտի կանոներն ու իրավահարաբերությունները, ինչպես նաև խթանել ոլորտի զարգացումը:
3.Կարգավորման նպատակը
Նախագծի ընդունման նպատակն է՝ կարգավորել ծովագնածության իրավական դաշտը՝ համապատասխանեցնելով գործող միջազգային նորմերին:
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա նաև առևտրային ծովագնածության միջոցով խթանելու տնտեսության զարգացումը:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5.Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետությունում գրանցված նավերը կարող են հավասարապես օգտվել այլ երկրների նավահանգիստներից:
Հնարավորություն կստեծվի ուղևորա և բեռնափոխադրումների տնտասական և ֆինանսական ցուցանիշների աճի:
6.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում:
7.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա իրականացնելու այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ:
8.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը բխում է. «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» կետ 64.1 Առևտրային ծովագնացության մասին օրենքի օրենքի նախագծին հավանություն տալու մասին կառավարության որոշման ընդունում:
-
Քննարկվել է
10.10.2023 - 26.10.2023
-
Տեսակ
Օրենսգիրք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2261
Տպել