Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության ժամկետը կարող է սահմանվել մինչև 25 տարի: Այս նորմը որոշակի զսպող ազդեցություն ունի այն ներդրողների համար, որոնք նախատեսում են համայնքապատկան վարձակալած հողերի վրա հիմնել բազմամյա տնկարկներ:

Ինչպես ցույց են տալիս ներդրողների հետ քննարկումները` խաղողի այգիների, ավանդական պտղատու այգիների, պիստակի և մի շարք այլ բազմամյա բույսերի   համար զբաղեցվող հողատարածքների վարձակալության ժամկետը 25 տարով սահմանափակելը չի համապատասխանում նման մշակաբույսերի կենսացիկլի առանձնահատկություններին: Վերջիններն առավել երկարակյաց են և ներդրումների հետգնման տեսանկյունից 25 տարվա պլանավորումն արդյունավետ չէ: Բացի այդ, դրանք նորմալ բերքատվության են հասնում տնկելուց միջինում 7 տարի անց, ինչը կրճատում է հողի օգտագործման եկամտաբեր տարիների թիվը: Եթե հաշվի առնենք նաև կլիմայական երևույթներով պայմանավորված որոշ տարիների բերքի կորստի հավանականությունը` ակնհայտ է, որ ներդրողին անհրաժեշտ է պլանավորման առավել երկար հորիզոն:

Հարկ է նկատի ունենալ նաև, որ խոշոր ծրագրերի դեպքում, որպես կանոն, այգու հետ միասին կառուցվում է նաև ագրովերամշակման, փաթեթավորման, տեսակավորման, սառնարանային և այլ նմանատիպ հանգույց, որն իր հերթին մեծացնում է ներդրման չափը և երկարաժամկետ պլանավորման անհրաժեշտությունը:

 

  1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Կարգավորման նպատակը համայնքային հողերի վրա ներդրումների իրականացման գրավչության և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացումն է:

 

3 ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության է հանձնվել 25 տարի ժամկետով` ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված բազմամյա տնկարկ հիմնելու նպատակով, ապա վարձակալն իրավունք ունի պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն մեկ տարի առաջ պայմանագրի ժամկետը ևս մինչև 25 տարով երկարաձգելու պահանջ ներկայացնել, որը բավարարվում է միայն այն դեպքում, եթե վարձակալը պատշաճ կատարել է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, ընդ որում պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում նոր ժամկետի համար վարձավճարի չափը պետք է համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Համեմատության համար դիտարկվել են որոշ համադրելի երկրներ, որոնց փորձը վկայում է նախագծով ներկայացվող առաջարկության անհրաժեշտությունը:

Ռուսաստանում և Ղազախստանում համայնքային (պետական) հողերի վարձակալության ժամկետը չի կարող գերազանցել 49 տարին[1]:

Վրաստանում ևս պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը վարձակալության են հանձնվում առավելագույնը 49 տարի ժամկետով:[2]

Մոլդովայի քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է, որ բազմամյա տնկարկների հիմնման համար վարձակալվող հողերի վարձակալության պայմանագրի ժամկետը չի կարող պակաս լինել 25 տարուց[3]:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

     Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում համայնքային գյուղատնտեսական նշանակության հողերի համար կստեղծվեն վարձակալության առավել ճկուն պայմաններ, որը կբերի դրանցում իրականացվող ներդրումների և օգտագործման արդյունավետության բարձրացման:

  1. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

 

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.4 Գյուղատնտեսություն» բաժնից։

                

  1. ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի Ներդրումային Խորհրդի կողմից:

 

 

 

 

[1] http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_33773/66b2d64fc0b4395d1f28d4852a88f9127f67a146/

https://online.zakon.kz/Document/?doc_id=1040583&show_di=1&pos=1284;-7#pos=1284;-7

[2] https://matsne.gov.ge/en/document/view/112588?publication=29

[3] https://www.legis.md/cautare/getResults?doc_id=34327&lang=ru

  • Քննարկվել է

    04.09.2023 - 19.09.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3684

Տպել