«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 1997 թվականի հունիսի 8-ի թիվ 9-13 որոշման 1-ին կետով ընդունված «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» մոդելային օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է, որ անդամ պետության տարածքում ռազմական դրություն հայտարարելու դեպքում պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունն ամբողջ կազմով անցնում է պաշտպանության նախարարության իրավասության ներքո, իսկ նույն որոշման 2-րդ կետով որոշվել է նշված օրենքը ուղարկել Միջխորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարաններ և առաջարկել այն օգտագործել ազգային օրենսդրության մեջ:
2001 թվականի փետրվարի 7-ին մոդելային օրենքի հիման վրա ընդունվել է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 17-րդ հոդվածով ի սկզբանե սահմանվել էր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն մտցնելու դեպքում պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունն ամբողջ կազմով անցնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
Ներկայումս Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարելու դեպքում պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունն ամբողջ կազմով անցնում է լրիվ պատրաստականության և քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի կազմում ապահովում է սույն օրենքով նախատեսված գործառույթների կատարումը: Նշված դրույթը ի փոփոխություն Օրենքի նախկին խմբագրության՝ սահմանվել էր ( 2016 թվականի ապրիլի 7-ի ՀՕ-45-Ն օրենքով) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՆԿ-229-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգը, նախատեսվել էր քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառավարման իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ ինչի շնորհիվ քաղաքացիական պաշտպանության գործառույթներ իրականացնող կառույցները կգործեին մեկ ընդհանուր օղակում, մեկ մարմնի կառավարման և ղեկավարման ներքո (ՊՈԱԿ-ի իրավանախորդն իր լւազորություններն իրականացնում էր արտակարգ իրավիճակների նախարարության կազմում), սակայն ռազմական դրության անցնելու ժամանակ հիդրոօդերևութաբանական ապահովման հիմնական նպատակն է ՀՀ պետական կառավարման մարմիներին անհրաժեշտ փաստացի և կանխատեսվող տեղեկատվության տրամադրումը, երկրին ու բնակչությանն սպառնացող աղետն ընդգրկող տարածքի հիդրոօդերևութաբանական պայմանների և շրջակա միջավայրի աղտոտվածության վիճակի ճշգրիտ և օբյեկտիվ գնահատումը, բնակչության և տնտեսության պաշտպանական միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը՝ օպերատիվության սկզբունքով.
- ՀՀ ՊՆ հետ ճշգրտվում է հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ տվյալների տրամադրման ձևաչափը և հաղորդման պարբերականությունը,
- հիդրոօդերևութաբանական տվյալների տրամադրումն անհրաժեշտության դեպքում իրականացվում է յուրաքանչյուր ժամը մեկ,
- տրվում է երևույթի մասին տեղեկատվություն` նշելով երևույթի դիտման սկիզբը տարածման շրջանը (հովտային, նախալեռնային, տարածքի հյուսիսում, հարավում և այլն), ինտենսիվությունը,
- կատարում է սինոօպտիկական դրության գնահատում՝ պարզաբանելով տվյալ դաշտը որքանով է նպաստում երևույթի տարածմանը, տալիս կանխատեսումներ ռադիոակտիվ ամպերի տեղաշարժման հետագծի վերաբերյալ՝ նշելով տարածման ուղղությունը, արագությունը, տարածման հնարավոր շրջանը։
- տրվում է տեղեկատվություն՝ երևույթի ուժգնացման կամ թուլացման, գետերում ջրի մակարդակի, ջրի ելքերի, ջրամբարների ջրալցվածության վերաբերյալ, շրջակա միջավայրի՝ մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի, հողերի աղտոտվածության վերաբերյալ ըստ տարածքի կամ ջրային ռեսուրսների՝ նշելով աղտոտվածության աստիճանը,
- ապահովում է ընթացիկ տեղեկագրերի կազմումը իրավիճակի մասին, պատրաստում հատուկ քարտեզներ՝ ներկայացնելով հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի աղտոտվածության վիճակը՝ այդ թվում ռադիացիոն իրավիճակը,
- անհրաժեշտ տարածքի ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության տվյալների տրամադրումը սկսվում է իրականացվել յուրաքանչյուր ժամը մեկ,
- անհրաժեշտության դեպքում իրականացնում է ռադիոակտիվ փուշու և ջրի չոր մնացորդի գումարային բետտա-ակտիվության դոզայի չափումները կազմակերպելու վերաբերյալ:
Բացի այդ,
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարելու դեպքում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, ով հանդիսանում է օրենքով սահմանված պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունը, ամբողջ կազմով անցնում պաշտպանության նախարարության լիազորությունների ներքո:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ։
4. Ակնկալվող արդյունքը
ՀՀ ՊՆ զինված ուժերին և այլ զորքերին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և պատերազմական գործողությունների հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված կազմակերպություններին հիդրոօդերևութաբանական տվյալների տրամադրում՝ չմիջնորդավորված, արդյունավետ, օպերատիվ եղանակով:
5. Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից՝ Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությունից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Քննարկվել է
15.08.2023 - 30.08.2023
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 3600
Տպել