ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 48 ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 848-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 48 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 848 -Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
««Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 17-ի N 48 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 848-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-556-Ն և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-557-Ն սահմանադրական օրենքների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.
Սույն Նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման միջոցառումների ծրագրի 18-րդ կետի կարգավորմամբ, որով սահմանվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործումը և դրա նկատմամբ վերահսկողության գործիքակազմի սահմանումն իրականացնելու անհրաժեշտությունը:
Միաժամանակ, Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված 1-ի 16-րդ՝ Կոռուպցիայի դեմ պայքարը նպատակի 16.4-րդ միջոցառման շրջանակներում նախատեսվել է «Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակում և որպես ակնկալվող արդյունք՝ հստակեցնելու նվերներ ընդունելու արգելքին առնչվող կարգավորումները, ինչպես նաև ընդունված օրենքների հիման վրա նվերների ռեեստրի ներդրում, որի արդյունքում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված նվերների հաշվառումը և օրենքով սահմանված մյուս գործընթացները կիրականացվեն մեկ միասնական մեթոդաբանությամբ, կապահովվեն արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ և այլն:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
««Հանրային ծառայության մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքով և հարակից օրենքներով (այսուհետ՝ Օրենք), որոնք ընդունվեցին 2022 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցան մի շարք կարևոր ոլորտային օրենսդրական փոփոխություններ[1], որի շրջանակներում կարգավորվեցին նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործմանը և նվերների հաշվառման գործընթացի նկատմամբ վերահսկողության գործիքակազմի սահմանմանն ուղղված հիմնահարցերը: Մասնավորապես, Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, ռեեստրի վարման կարգերը, ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաև խորհրդատվական կարծիքի տրամադրման մեթոդական ուղեցույցը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-556-Ն օրենքի 73-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ նվերների հաշվառման և հանձնման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Միաժամանակ, Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-557-Ն սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածով սահմանվեցին Սահմանադրական դատարանի դատավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները։ Հարկ է նշել, որ Օրենքն ուժի մեջ է մտել սույն թվականի հունվարի 2-ին: Բացի այդ, Օրենքի անցումային դրույթներով նախատեսվեց, որ դրացնից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունն ընդունում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Այդ փոփոխությունների համատեքստում Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2023 թվականի մարտի 29-ի N 349-Ա որոշմամբ սահմանվեց Օրենքի կիրարկման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի շրջանակը:
Մասնավորապես, ըստ Որոշմամբ սահմանված հավելվածի՝ անհրաժեշտ է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 17-ի N 48 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 848-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծերով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 17-ի «Պաշտոնի բերումով ստացված նվերները պետությանը հանձնելու կարգի մասին» N 48 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը սահմանելու մասին» N 848-Ն որոշումները։
Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում նվազեցումներ և ավելացումներ չեն ակնկալվում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից։
Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-556-Ն և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-557-Ն սահմանադրական օրենքների կիրարկումը:
-
Քննարկվել է
08.07.2023 - 23.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2331
Տպել