Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և « «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ « «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը).

Իրավական ակտերի ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական և ազգային պահուստներում առկա իրերի համալրման, հաշվառման, օտարման և դրանց հետ կապված այլ գործառույթների իրականացումը ոլորտային պետական մարմիններին պատվիրակելու և այդ գործառույթների արդյունավետ իրականացումը ապահովելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքի 17-ից 19-րդ մասերով սահմանված են Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի խնդիրներն ու գործառույթները, պետական պահուստի  համալրման, հաշվառման և ծախսման դրույթները:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 14-րդ կետի համաձայն պետական գույքի կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի (այսուհետ՝ Գույք) հաշվառման, կառավարման, պահպանման,  գնման ու վաճառքի իրագործման պատասխանատու սահմանված է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Գույքի կառավարման տեսանկյունից վերոգրյալ գործառույթների իրականացումը ոչ ոլորտային նախարարության՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կարող է լինել ոչ արդյունավետ:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ կայացած քննարկման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համաձայություն է ձեռք բերվել պետական պահուստում (բացառությամբ ազգային պահուստի) առկա Գույքի օտարման նպատակով այն ՏԿԵՆ-ին փոխանցելու և հետագայում Գույքի կառավարման գործընթացը ՏԿԵՆ-ի կողմից իրականացնելու մասով:  

 «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 9-րդ կետի համաձայն մշակութային արժեքների պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Ազգային պահուստը դա պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային, թանգարանային, գիտական և գեղարվեստական նշանակություն ունեցող հազվագյուտ ոսկերչական և այլ կենցաղային իրերի ու կրոնական պաշտամունքի առարկաների հավաքածու է:

Ազգային պահուստի արժեքներն անձեռնմխելի և անբաժանելի են, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը և ենթակա չեն օտարման կամ վարձակալության:

Օրենքի համաձայն ՀՀ Ֆինանսների նախարարությունը իրականացնում է ազգային պահուստում հաշվեգրման ենթակա արժեքների հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը և կառավարության հանձնարարությամբ` դրանց ցուցադրումը:

Փաստացի հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության անձնակազմի մասնագիտական կարողությունը, ինչպես նաև ազգային պահուստում ներառված իրերի կառավարման մասով Օրենքով սահմանված սահմանափակումները, նախարարությունը առավելապես իրականացնում է միայն հաշվառման գործառույթ:

Ազգային պահուստի կառավարման մասով մնացած գործառույթները իրականացվում են ոլորտային նախարարության՝ ԿԳՄՍՆ-ի, դրա ենթակա մարմինների, թանգարանների կամ այլ մասնագիտացված կազմակերպությունների հետ համատեղ:  

Նշվածը հաշվի առնելով Ազգային պահուստի կառավարման գործառույթի իրականացումը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կարող է գնահատվել ոչ արդյունավետ:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ կայացած քննարկման ընթացքում ԿԳՄՍՆ-ի հետ նախնական համաձայություն է ձեռք բերվել ազգային պահուստի կառավարման գործառույթը ԿԳՄՍՆ-ին  պատվիրակելու մասով:  

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 17-րդ կետով սահմանված է ՀՀ ֆինանսների նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտները, որոնցից է նաև թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորումը:

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների իրակնացումը հանգեցնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխությունների իրականացման անհրաժեշտությանը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Պետական պահուստի (բացառությամբ ազգային պահուստի) կառավարման և դրանում ներառված Գույքի մասով իրականացվող գործառույթների արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական պահուստի կառավարման (բացառությամբ ազգային պահուստի) գործընթացը սահմանող՝ Օրենքի 17-ից 19-րդ մասերը: Գույքի հետագա կառավարումն իրականացվելու է ՏԿԵՆ-ի կողմից:

  Ազգային պահուստում կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է Օրենքի 20-րդ մասում կատարել համապատասխան փոփոխություն՝ ազգային պահուստի կառավարման պատասխանատու սահմանելով մշակութային արժեքների կառավարման լիազոր մարմնին` ԿԳՄՍՆ-ին:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

 

  1. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

Պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարում:

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնի:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություն»

 

Նախագծերի ընդունումը կապված չէ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագրի կամ ոլորտային և/կամ այլ ռազմավարության հետ:

 

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

 

Նախագծերի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն կառաջանա կատարելու փոփոխություններ ՀՀ կառավարության 05.04.2007թ.-ի N 484-Ն  որոշման մեջ, ՀՀ վարչապետի 11.06.2018թ.-ի N 743-Լ որոշման մեջ, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 27.06.2007թ.-ի N 539-Ն և 28.06.2007թ.-ի N 495-Ն հրամանները: Միաժամանակ կառաջանա Պետական պահուցում (բացառությամբ Ազգային պահուստի) ներառված գույքը ՏԿԵՆ-ին, իսկ Ազգային պահուստում ներառված գույքը ԿԳՄՍՆ-ին հանձնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտություն:

  • Քննարկվել է

    06.07.2023 - 21.07.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2171

Տպել