«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈԻՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 28 արձանագրության 6-րդ կետի 1-ին ենթակետի հանձնարարականի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի նիստի N 13 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ 2017-2036թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի 1-ին և 7-րդ կետերի կատարմամբ և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերը:
1.2 Գործող օրենսդրական դաշտը
Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43.1 հոդվածով սահմանվում են աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու, չսահմանված վայրում աղբ թափելու, աղբահանության համար անհրաժեշտ պայմաններ չապահովելու դեպքերում պատասխանատվության և տուգանքների նշանակման դրույթները: Մասնավորապես տուգանք նշանակվում է՝
-աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու,
-չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և (կամ) նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու,
-առանց աղբահանության պայմանագրի աղբը հեռացնելու (թափելու) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնելու (թափելու) դեպքերում:
Սակայն հաշվի առնելով օրենսգրքով սահմանված տուգանքների չափերը և այն փաստը, որ այն չի ընդգրկում աղբահանության և սանիտարական մաքրման ամբողջական գործընթացն ու դեպքերը, անհրաժեշտություն է առաջանում վարչական պատասխանատվության միջոցների առավել հստակեցման և դրանց կիրառման ապահովության:
1.3 Ընթացիկ իրավիճակը
Ներկայումս կիրառվող պատժամիջոցները և տուգանքների չափեր սահմանվող իրավախախտումները խիստ ընդհանրական են: Մասնավորապես սահմանված չեն՝
- պատժաչափեր ըստ աղբի քաշի, ծավալի քանակի և տեսակի, ինչպես նաև առանց թույլտվության աղբի փոխադրման, փոխաբեռնման կայանի և աղբավայրի շահագործման համար:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Կարևորելով հանրապետությունում աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի բարելավումը և կարգավորումը, այդ թվում թափոնների հավաքման, փոխադրման, վերամշակման և անվտանգ հեռացման գործընթացներում անհրաժեշտ գործիքակազմի հստակեցումը, անհրաժեշտություն է առաջանում նշված գործընթացների արդյունավետութան բարձրացման: Մասնավորապես. առաջարկվում է գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ աղբահանության և սանիտարական մաքրման համար չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված աղբավայրերից դուրս՝
- մինչև երկու կիլոգրամ քաշ ունեցող սպառման աղբ թափելու համար
- բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից սպառման աղբ թափելու համար
- երկու կիլոգրամից ավելի զանգվածով սպառման աղբ թափելու համար
- մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելու համար
- խոշոր եզրաչափի աղբ (երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ) թափելու համար,
- մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ սպառման աղբ թափելու համար
- անվադողեր թափելու համար
- մինչև մեկ խորանարդ մետր և ավելի շինարարական աղբ թափելու համար
- ընտանի կամ այլ կենդանիների կենսաբանական նյութեր թափելու համար
- կենդանական թափոններ (ներառյալ սպանդանոցներից) թափելու համար :
Նախագծով առաջարկվում է նաև պատժամիջոցներ սահմանել համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու, տրանսպորտային փոխադրամիջոցից աղբ նետելու, առանց համապատասխան թույլտվության 50 տոննա և ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի, աղբավայրերի և թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպելու ու շահագործելոււ համար, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում, միջազգային նշանակություն ունեցող համաշխարհային ժառանգության տեղամասում աղբ թափելու համար:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել աղբաթափությունը և բարելավել աղբահանության և սանիտարական մաքրման որակը, լուծել բնապահպանական և ընդհանուր սանիտարական խնդիրներ՝ մաքուր պահելով շրջակա միջավայրն ու նվազեցնել դրա բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա: Այն հնարավորություն կտա բարձրացնել հասարակության պատասխանատվությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈԻՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարել:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈԻՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտներ
-
Քննարկվել է
01.12.2017 - 16.12.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 10661
Տպել