Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման և ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, հավելյալ եկամուտների գեներացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, համատեղ ֆիլմարտադրության զարգացման,  միջազգային կինոնախագծերի ստեղծման պայմանների հստակեցման և իրավակարգավորման հանգամանքներով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում համատեղ ֆիլմարտադրությունն իրականացվում է «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխան և համարտադրող կողմերից յուրաքանչյուրն իր երկրում՝  համատեղ իրականացվող կինոնախագծի համար պետք է ստանա համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակը փաստող հավաստագիր, որը հնարավորություն կտա ստանալ ազգային ֆիլմի կարգավիճակ և օգտվել ազգային ֆիլերի համար սահմանված արտոնություններից:

Նշված կարգավիճակը դեռևս չի գործում Հայաստանի Հանրապետությունում, սակայն ոլորտի բարեփոխման նպատակով այն սահմանվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով և նեկայումս ենթակա է կիրարկման: Միաժամանակ, այն ապահովում է համատեղ ֆիլմարտադրության շրջանակում կողմերի համահավասար կարգավիճակի իրավական կողմը: Օրինակ Eurimages-ը, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջում է, որ աջակցվող նախագծերը ունենան համատեղ արտադրության պաշտոնական կարգավիճակ:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու կամ դրա գործողությունը դադարեցնելու գործընթացի կարգավորումը առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև համատեղ արտադրությամբ իրականացվող ֆիլմերի իրավակարգավորման անհրաժեշտությունից:

Հավաստագրված համատեղ արտադրության կարգավիճակը նշանակում է պետական ​​որոշակի ֆինանսավորման համար անհրաժեշտ ազգային կարգավիճակի ձեռքբերում և ազգային ֆիլմերի համար նախատեսված արտոնություններից օգտվելու հնարավորություն, այդ թվում վարձութային շուկայի ընդլայնում:

Հիմնական արտադրող երկիրը նախ ամբողջությամբ հաստատում է համատեղ արտադրության կարգավիճակը, որին հաջորդում են ֆինանսավորման ավելի փոքր մասնաբաժին ունեցող երկրները։ Հիմնական արտադրության երկիրը որոշվում է ֆինանսավորման մասնաբաժնով։

«Համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է հստակեցնել համատեղ արտադրություն համարվող ֆիլմերի բաղկացուցիչները՝ համաձայն օրենքով պահանջվող փաստաթղթերի, ապահովել միջազգային չափորոշիչներին համապատասխան համագործակցություն և ընդլայնել ազգային ֆիլմերի միջազգային տարածումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:

«Համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

«Համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում առաջին հերթին կապահովվի «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների կիրարկումը, համատեղ ֆիլմարտադրություն իրականացնող ֆիլմարտադրողների համար կստեղծվեն ազգային ֆիլերի համար սահմանված արտոնություններից օգտվելու հնարավորություններ, կսահմանվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան իրավահարաբերություններ, որը կնպաստի ազգային ֆիլմերի մրցունակության բարձրացմանը, պետական կառավարման մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությանը, ազգային ֆիլմերի միջազգային տարածմանը և ֆինանսական միջոցների գեներացմանը:

 

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
  2. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշ­տու­թյունը.

 

Չի առաջացնում:

  1. 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համա­պա­տասխանությունը.

Համապատասխանում է:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

         «Համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղություններից՝ պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված փոխշահավետ մեխանիզմների խթանումը, մշակութային հաստատություններում ֆոնդահայթայթման կարողությունների և մեխանիզմների ստեղծումը, պրոդյուսերների և տնօրենների ինստիտուտների կայացումը և ամրապնդումը, ինքնազբաղ (անկախ) ստեղծագործողների (արվեստագետների) գործունեության ինստիտուտի ձևավորումը, իրավական, սոցիալ-տնտեսական կարգավիճակի և հարաբերությունների հստակեցումը, ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը, մշակույթի ոլորտի կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, համակարգի կատարելագործումը:

  1. Այլ տեղեկություններ.

 

Չկան:

  • Քննարկվել է

    13.06.2023 - 30.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2137

Տպել

Առաջարկներ`

Armine Anda

29.06.2023

Առաջարկ 1․ - Հոդված 1, կետ 7, 1, Օտարալեզու փաստաթղթերի պաշտոնական թարգամնությունների պահանջի վերաբերյալ․ ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշումից դուրս բերել պաշտոնական թարգմանությունների պահանջը։ Առաջարկ 1-ի հիմնավորում․ Պաշտոնական թարգմանության պահանջը ծանրաբեռնում է ֆիլմարտադրողին թե ֆինանսական և թե ժամանակի ռեսուրսների ներդրմամբ։ Ֆիլմարտադրողը իրավական անձ է և սխալ թարգմանություն ներկայացնելու համար պատասխանատու է օրենքի առաջ։ Քանի որ պաշտոնական թարգմանություննրը անվճար չեն, Ազգային ֆիլմի, համատեղ արտադրության կարգավիճակների համար փստաթղթերի պաշտոնական թարգմանությունների համար, ֆիլմարտադրղն առանձին դրամաշնորհի կարիք կունենա։ Համատեղ արտադրության մեջ հաջողված ֆիլմարտադրողների հաջողության գաղտնիքը նաև լեզուներին տրիրապետելն է, և դրա համար առանձին ռեսուրսենրի կարիք չունենալը։ Միջազգային փաստաթղթերը ֆիլմարտադրողների միջև ստորագրվում են առանց պաշտոնական թարգմանությունների։ Եվ պետության համար իր սեփական ֆիլմարտադրողի հանդեպ անվստահությունն է միայն դառնում այսպիտի ավելորդ ծանրաբեռնվածության պատճառ։ Ստացվում է նաև, որ միջազգային գործընկերները ավելի են վստահում ՀՀ իրավական անձերին, քան ՀՀ պետական կառույցները։ Խախտվում է նաև Դրամաշնորհի մասին օրենքի՝ աջակցություն ստացողին չծանրաբեռնելու դրույթը։ ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի ամբողջ նշանակությունը կինոարտադրության զարգացումն է՝ կինոարտադրողի համար բարենպատ պայմաններ ստեղծելով ոչ թե հակառակը։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266

Տեսնել ավելին