Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«      » _____________ 2023 թվականի

 

N       - Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:

 

 

Հայաստանի Հանրապետության

                   վարչապետ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ                                             

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

____________  ___-ի N ___-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու ընթացակարգերն ու պայմանները:

                                                                            

  1. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
  2. Կինեմատոգրաֆիայի միջազգային համագործակցությունն իրականացվում է միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի դրույթների համաձայն:
  3. Համատեղ արտադրություն է համարվում օտարերկրյա և Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողների կողմից համատեղ իրականացվող այն ֆիլմարտադրությունը, որը բավարարում է հետևյալ պայմանները.

1) ներառում է ֆիլմարտադրության ստեղծագործական և տեխնիկական փաստացի ներդրումների մեջ առավելագույն մասնակցություն ունեցող ֆիլմարտադրողի, որը բավարարում է իր երկրում համատեղ արտադրության ֆիլմը որպես ազգային ֆիլմ ճանաչելու պայմանները.

2) ներառում է ֆիլմարտադրության ստեղծագործական և տեխնիկական փաստացի ներդրումների մեջ նվազագույն մասնակցություն ունեցող մեկ կամ մի քանի ֆիլմարտադրողի.

3) առկա է համատեղ արտադրության պայմանագիր, որն ունի եկամուտների բաշխմանը վերաբերող դրույթներ:

  1. Համատեղ արտադրության ֆիլմերն օգտվում են ազգային ֆիլմին «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն վերապահվող առավելություններից:

 

  1. ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

  1. Համատեղ արտադրության կարգավիճակը տրամադրում և այն դադարեցնում է մշակութային հիմնադրամը (այսուհետ՝ Ազգային մարմին):
  2. Համատեղ արտադրության նախնական կարգավիճակ ստանալու համար, ֆիլմի նկարահանումն իրականացնելուց առնվազն 1 ամիս առաջ ֆիլմարտադրողն Ազգային մարմին է ներկայացնում՝

1) համատեղ արտադրության նախնական կարգավիճակ ստանալու հայտը.

2) հեղինակային իրավունքի վերաբերյալ հայտարարությունը.

3) ֆիլմի համառոտ նկարագիրը, ֆիլմարտադրության նախնական ժամանակացույցը.

4) ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական ներդրումների նախնական ցուցակը.

5) ֆիլմի նախահաշիվը.

6) ֆինանսավորման նախնական պլանը.

7) համատեղ արտադրության պայմանագիրը կամ համագործակցության հուշագիրը։

  1. Օտարալեզու փաստաթղթերի հետ ներկայացվում են նաև դրանց հայերեն պաշտոնական թարգմանությունը:
  2. Ազգային մարմինն ընդունում է համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը, 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և տրամադրում է համատեղ արտադրության կարգավիճակի հավաստագիր:
  3. Համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրման հայտը մերժվում է, եթե՝

1)  ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.

3) ներկայացված փաստաթղթերը թերի են, և տեղեկացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում։

  1. Մերժված հայտերը կրկին կարող են ներկայացվել Ազգային մարմին մերժման օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ Ազգային մարմնի կողմից դրանց կրկնակի ընդունման համար սահմանված վճարումներն իրականացնելու դեպքում:
  2. Համատեղ արտադրության վերջնական կարգավիճակ ստանալու համար ֆիլմի նկարահանման ավարտից հետո՝ 2 ամսվա ընթացքում, ֆիլմարտադրողն Ազգային մարմին է ներկայացնում՝

1) համատեղ արտադրության վերջնական կարգավիճակ ստանալու հայտը.

2) հեղինակային իրավունքի պայմանագրերի ամբողջական փաթեթը.

3) ֆիլմի վերջնական սցենարը.

4) ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական ներդրումների վերջնական ցուցակը.

5) ֆիլմի ծախսերի հաշվետվությունը.

6) ֆինանսավորման վերջնական պլանը.

7) համատեղ արտադրության պայմանագիրը։

  1. Համատեղ արտադրության վերջնական կարգավիճակը տրամադրվում է Ազգային մարմնի կողմից՝ ֆիլմարտադրողի ներկայացրած փաստաթղթային փաթեթն ուսումնասիրելուց հետո, ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Համատեղ արտադրության կարգավիճակը դադարեցվում է, եթե`

1) ներկայացվել են ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.

2) խախտվել են «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները:

 

 

 

  • Քննարկվել է

    13.06.2023 - 30.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2138

Տպել

Առաջարկներ`

Armine Anda

29.06.2023

Առաջարկ 1․ - Հոդված 1, կետ 7, 1, Օտարալեզու փաստաթղթերի պաշտոնական թարգամնությունների պահանջի վերաբերյալ․ ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշումից դուրս բերել պաշտոնական թարգմանությունների պահանջը։ Առաջարկ 1-ի հիմնավորում․ Պաշտոնական թարգմանության պահանջը ծանրաբեռնում է ֆիլմարտադրողին թե ֆինանսական և թե ժամանակի ռեսուրսների ներդրմամբ։ Ֆիլմարտադրողը իրավական անձ է և սխալ թարգմանություն ներկայացնելու համար պատասխանատու է օրենքի առաջ։ Քանի որ պաշտոնական թարգմանություննրը անվճար չեն, Ազգային ֆիլմի, համատեղ արտադրության կարգավիճակների համար փստաթղթերի պաշտոնական թարգմանությունների համար, ֆիլմարտադրղն առանձին դրամաշնորհի կարիք կունենա։ Համատեղ արտադրության մեջ հաջողված ֆիլմարտադրողների հաջողության գաղտնիքը նաև լեզուներին տրիրապետելն է, և դրա համար առանձին ռեսուրսենրի կարիք չունենալը։ Միջազգային փաստաթղթերը ֆիլմարտադրողների միջև ստորագրվում են առանց պաշտոնական թարգմանությունների։ Եվ պետության համար իր սեփական ֆիլմարտադրողի հանդեպ անվստահությունն է միայն դառնում այսպիտի ավելորդ ծանրաբեռնվածության պատճառ։ Ստացվում է նաև, որ միջազգային գործընկերները ավելի են վստահում ՀՀ իրավական անձերին, քան ՀՀ պետական կառույցները։ Խախտվում է նաև Դրամաշնորհի մասին օրենքի՝ աջակցություն ստացողին չծանրաբեռնելու դրույթը։ ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի ամբողջ նշանակությունը կինոարտադրության զարգացումն է՝ կինոարտադրողի համար բարենպատ պայմաններ ստեղծելով ոչ թե հակառակը։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266

Տեսնել ավելին