Լրամշակման փուլում է
««ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 1-ին կետում «ընտանեկան» բառը փոխարինել «անապահովության» բառով.
2) 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «տարածքային կենտրոնում» բառերը։
Հոդված 3․ Օրենքի 8-րդ հոդվածի 5-9-րդ մասերում «Ընտանեկան նպաստը, սոցիալական» բառերը փոխարինել «Անապահովության» բառով, իսկ 8-րդ մասում «կանխիկ եղանակով վճարելը» բառերից հետո լրացնել «անապահովության» բառով։
Հոդված 4․ Օրենքի Գլուխ 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Գ Լ ՈՒ Խ 3
ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԱՍՏԸ
Հոդված 13. |
Անապահովության նպաստ ստանալու իրավունքը, տրամադրման հիմքը և տրամադրման առանձնահատկությունները |
- Անապահովության նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի անապահովության աստիճանը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից:
- 2. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը ծագում է անապահովության նպաստ նշանակելու օրվա դրությամբ և անապահովության նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսվանից՝ մինչև նպաստի իրավունքի դադարեցման հիմքի առաջացումը, սակայն ոչ ավելի քան տասներկու ամիս ժամկետով:
3․ Անապահովության նպաստի նշանակումը մերժվում է, եթե սույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն հաշվարկված անապահովության նպաստի չափը փոքր է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության նպաստի նվազագույն չափից։
4․ Անապահովության նպաստ նշանակելու նպատակով ընտանիքն առցանց եղանակով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դիմում, անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթերի լուսապատճեններ, որոնք հավաքվում են ընտանիքի սոցիալական էլեկտրոնային գործում։
5․ Անապահովության նպաստը նշանակելու կամ մերժելու կամ անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու վերաբերյալ որոշումն (վարչական ակտը) ընդունվում է ինքնաշխատ եղանակով՝ ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգում, որի արդյունքում ձևավորվում է էլեկտրոնային կարգադրություն (այսուհետ՝ Կարգադրություն)՝ համապատասխան ծածկագրով՝ առանց ստորագրության։ Կարգադրության ընդունման համար հիմք են հանդիսանում դիմողի առցանց ներկայացրած դիմումը և տվյալները (փաստաթղթերի լուսապատճենները)՝ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին հասանելի այլ պետական կառավարման մարմինների տնօրինման տեղեկատվական շտեմարաններում առկա և օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տվյալները, ինչպես նաև դիմողի կեցության պայմանների ուսումնասիրության նպատակով իրականացվող տնայցի արդյունքները։
6․ Կարգադրությունը դիմողին տրամադրվում է ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգում դիմողի անհատական օգտահաշվի միջոցով, իսկ դիմողի ցանկության դեպքում նաև՝ էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու կամ առձեռն տրամադրելու միջոցով։
7․ Անապահովոթյան նպաստ ստանալու ընթացքում ընտանիքի անդամին պատկանող գույքը չի կարող հանդիսանալ գրավի առարկա՝ որպես վարկային կամ երաշխավորության պայմանագրի ապահովման միջոց։
Հոդված 14. |
Անապահովության նպաստի չափը որոշելը և չափի տարբերակման պայմանները |
- Անապահովության նպաստի չափը որոշվում է` յուրաքանչյուր ընտանիքի համար՝ անապահովության նպաստի բազային մասին ավելացնելով հավելումը։
- Անապահովության նպաստի չափը հաշվարկվում է հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր չափահասին համարժեք անդամի ամսական եկամուտը և Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա համար սահմանած անապահովության նպաստ և հավելում ստանալու իրավունք տվող սահմանային շեմերը։
- Անապահովության նպաստ և հավելում ստանալու իրավունք տվող սահմանային շեմերը սահմանվում են հիմք ընդունելով տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի նկատմամբ հաշվարկված տոկոսը։
Հոդված 15. |
Անապահովության նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը |
- Անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝
1) ընտանիքի անապահովության աստիճանը անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող` սահմանային շեմից բարձրանալու դեպքում.
2) անապահովության նպաստի չափը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության նպաստի նվազագույն չափից նվազելու դեպքում․
3) եթե պարզվում է, որ ընտանիքի կողմից ընտանիքի որևէ անդամի համար ներկայացված՝ անապահովության նպաստը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) ոչ հավաստի կամ կեղծ են.
4) սոցիալապես անապահով չճանաչվելու դեպքում:
- Անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվանից:»։
Հոդված 5․ Օրենքի Գլուխ 4-ը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 6․ Օրենքի 18-րդ հոդվածի՝
- 1-ին մասի 2-րդ կետում և 3-րդ մասում «եռամսյակային» բառը փոխարինել «եռամսյա» բառով․
- 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 7․ Օրենքի 19-րդ և 21-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 8․ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «ընտանեկան նպաստի իրավունք ունեցող» բառերը փոխարինել «անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող» բառերով, իսկ 3-րդ մասում «ընտանեկան» բառը փոխարինել «անապահովության» բառով։
Հոդված 9․ Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 22. |
Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը, տրամադրման հիմքը և տրամադրման առանձնահատկությունները |
- Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված անապահովության նպաստ ստանալու իրավունք չունեցող այն ընտանիքը, որի անապահովության աստիճանը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից։
- Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ընտանիքներին եռամսյա հրատապ օգնություն նշանակվում է՝ հիմք ընդունելով նաև անապահովության գնահատման կարգով եռամսյա հրատապ օգնության նշանակման համար սահմանված՝ սոցիալապես անապահով չճանաչվելու գործոնների այն ցանկը, որը կիրառելի չէ եռամսյա օգնություն ստանալու իրավունքի որոշման ժամանակ և առանձնահատկությունները։
- Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը ծագում է եռամսյա հրատապ օգնությունը նշանակելու օրվա դրությամբ և եռամսյա հրատապ օգնությունը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից՝ մինչև եռամսյա հրատապ օգնություն դադարեցման հիմքի առաջացումը, սակայն ոչ ավելի քան երեք ամիս ժամկետով:
- Եռամսյա հրատապ օգնությունը ընտանիքին նշանակվում է տարեկան երկու անգամից ոչ ավելի:
- Եռամսյա հրատապ օգնությունը նշանակվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված ընթացակարգերով»։
Հոդված 10․ Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 23. |
Եռամսյա հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքերը |
- Եռամսյա հրատապ օգնության վճարումը դադարեցվում է.
1) ընտանիքի անապահովության աստիճանը անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող` սահմանային շեմից բարձրանալու դեպքում․
2) եթե պարզվում է, որ ընտանիքի կողմից ընտանիքի որևէ անդամի համար ներկայացված՝ եռամսյա հրատապ օգնությունը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) ոչ հավաստի կամ կեղծ են.
3) սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի վերացման դեպքում.
4) անապահովության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում:
- Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվանից:»։
Հոդված 11. Օրենքի 35-րդ հոդվածի՝
- 1-ին մասում «Նպաստառուի» բառից հետո լրացնել «կամ անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի» բառերը.
- 6-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ մաս.
«7. Անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի կամ նպաստառուի կամ կենսաթոշակառուի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում է թաղման մեկ նպաստ` սույն օրենքով կամ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով կամ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով:»:
Հոդված 12. Օրենքի 37-րդ հոդվածի՝
- 1-ին մասը «ամսից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանվածնպաստների» բառերով.
- 2-րդ մասից հանել «, նպաստ նշանակող տարածքային կենտրոնի հետ փոխհամաձայնեցված» բառերը.
- 3-րդ մասից հանել «Խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությամբ ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանվածնպաստների ավել վճարված գումարները կարող են վերադարձվել ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով կամ համարվել մարած` ոչ ավելի ստացած վերջին ամսվա նպաստի եռապատիկը:» բառերը.
- 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված նպաստների ավելի վճարված գումարների վերադարձման ժամանակացույց կազմելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 13․ Օրենքի 39-րդ հոդվածի 14-րդ, 15-րդ, 16-րդ մասերում «ընտանեկան նպաստ, սոցիալական» բառերը փոխարինել «անապահովության» բառով՝ իրենց հոլովաձևերով։
Հոդված 14. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
- Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և 2023 թվականի սեպտեմբեր ամսվա տեղեկատվական ենթահամակարգում առկա տվյալների հիման վրա 2023 թվականի հոկտեմբեր ամսին ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքների նպաստի վճարումները շարունակվում են 2023 թվականի հոկտեմբեր ամսվա վճարման ցուցակներով՝ մինչև հաշվառման ամիսը ներառյալ, բացառությամբ սույն հոդվածի 3-8-րդ մասերով սահմանված դեպքերի։
- Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում 2023 թվականի ապրիլ ամսին հաշվառված ընտանիքների նպաստի վճարումները դադարեցվում են 2023 թվականի նոյեմբեր 1-ից։
- Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում 2023 թվականի մայիս ամսին հաշվառված ընտանիքների նպաստի վճարումները դադարեցվում են 2023 թվականի դեկտեմբերի 1-ից։
- Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում 2023 թվականի հունիս ամսին հաշվառված ընտանիքների նպաստի վճարումները դադարեցվում են 2024 թվականի հունվարի 1-ից։
- Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում 2023 թվականի հուլիս ամսին հաշվառված ընտանիքների նպաստի վճարումները դադարեցվում են 2024 թվականի փետրվարի 1-ից։
- Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում 2023 թվականի օգոստոս ամսին հաշվառված ընտանիքների նպաստի վճարումները դադարեցվում են 2024 թվականի մարտի 1-ից։
- Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում 2023 թվականի սեպտեմբեր ամսին հաշվառված ընտանիքների նպաստի վճարումները դադարեցվում են 2024 թվականի ապրիլի 1-ից։
- Մինչև սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված ընտանեկան կամ սոցիալական նպաստների վճարման դադարեցման ժամկետների լրանալը՝ անպահովության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու համար դիմող ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դարարում է դիմելու ամսվան հաջորդող ամսվանից։
- Սույն հոդվածի հիման վրա ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքները, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման հիմքով տրամադրվող աջակցություններից օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվող ընտանիքները շարունակում են օգտվել դրանցից նույն չափով՝ մինչև սույն հոդվածի 2-9-րդ մասերով սահմանված նպաստների վճարման դադարեցման ժամկետների լրանալը կամ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերի առաջացումը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով՝
«6․ Օրենքով ուղղակիորեն սահմանված դեպքերում անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը չի կարող հանդիսանալ գրավի առարկա։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱUԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետում «սոցիալապես անապահով» բառերը փոխարինել «տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքին» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին,» բառերը հանել։
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետրյալ բովանդակությամբ՝
«4․ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան՝ ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է արհեստագործական կրթական ծրագրով ուսումնական հաստատություն ընդունված՝ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին։ Միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություն ընդունված և տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին, ըստ առաջադիմության, իրականացվում է ուսման վճարի լրիվ և մասնակի (զեղչ) փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափերով։»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱUԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ պարբերության «ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին,» բառերը փոխարինել «տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին,» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱUԻՆ
Հոդված 1. «Զբաղվածության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելու» բառերը փոխարինել «տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիք հանդիսանալու» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱUԻՆ
Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 180 տոկոսից ցածր եկամուտ ունեցող անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամներին․»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱUԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«է) տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների անդամները․»։
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«գ) տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների անդամները։»։
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ և 3․1-ին մասերում « աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ» բառերը փոխարինել «տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ» բառերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱUԻՆ
Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 6-րդ հոդվածի
- 4-րդ մասի 1-ին պարբերության «ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին» բառերը փոխարինել «տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին» բառերով․
- 4․1-ին մասում «նպաստի ձևով ուսման վարձի մասնակի» բառերը փոխարինել «նպաստի ձևով ուսման վարձի լրիվ կամ մասնակի» բառերով, իսկ 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ 80-100 տոկոս․»․
- 4․1-ին մասի 8-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1․1-ին մասի 1․1․-ին կետում «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների» բառերը փոխարինել «տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 150 տոկոսից ցածր եկամուտ ունեցող անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
-
Քննարկվել է
18.05.2023 - 05.06.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 1991
Տպել