ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը անշարժ գույքի հարկի մասով որոշ կարգավորումների վերանայելը և մի շարք խմբագրական շտկումներ կատարելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող օրենսդրությամբ սահմանված է, որ անշարժ գույքի հարկից ազատվում են՝
- պետական արգելանոցները և արգելավայրերը, ազգային և ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության անշարժ գույքը, բացառությամբ դրա վարձակալության և ծառայողական օգտագործման տրված լինելու դեպքերի,
- պետական անտառային ֆոնդի հողերը, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության վարձակալության տրված հողերի,
Խնդիրն այն է, որ ներկայումս անշարժ գույքի հարկից ազատվում են ինչպես պետական և համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք անշարժ գույքեր (մասնավորապես՝ պատմամշակութային նշանակության), այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող նույն անշարժ գույքերը, այդ թվում՝ պատմամշակութային նշանակության, ինչը անշարժ գույքի հարկման տեսանկյունից արդարացված մոտեցում չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անշարժ գույքի հարկից որպես կանոն ազատվում են միայն պետական և համայնքային սեփականության անշարժ գույքերը:
Միաժամանակ, գործող օրենսդրությամբ սահմանված կարգավորումների համաձայն՝ անշարժ գույքի հարկի մասով պարտավորություններ են առաջանում նաև անտառապատման նպատակով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց (մշտական) օգտագործման տրամադրելու դեպքերում, ինչի արդյունքում խնդիրներ են առաջանում անտառապատման աշխատանքներ իրականացնող մի շարք սուբյեկտների համար, քանի որ վերջիններս շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`
- սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող մի շարք անշարժ գույքեր (մասնավորապես՝ պատմամշակութային նշանակության) չեն ազատվում անշարժ գույքի հարկից,
- սահմանել, որ անշարժ գույքի հարկից ազատվում են անտառապատման նպատակով ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը,
- Օրենսգրքում կատարել որոշ խմբագրական շտկումներ:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան անշարժ գույքի հարկի մասով արտոնություններն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերանայել անշարժ գույքի հարկի մասով որոշ արտոնություններ, ինչպես նաև կատարել մի շարք խմբագրական շտկումներ:
- Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու նպատակով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
-
Քննարկվել է
04.05.2023 - 21.05.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական, Տեղական ինքնակառավարում
Դիտումներ` 2773
Տպել