Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2022 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-305-Ն օրենքի համաձայն «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «3. Առողջապահության բնագավառ» բաժինը լրացվել է նոր 7-րդ և 8-րդ կետերով` բժշկական արտադրատեսակների արտադրություն, բժշկական արտադրատեսակների սպասարկում, նշված փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 22-ից: Ուստի անհրաժեշտություն է առաջացել սահմանել բժշկական արտադրատեսակների արտադրություն, բժշկական արտադրատեսակների սպասարկում լիցենզավորման ենթակա տեսակների համար անհրաժեշտ լիցենզավորման կարգերը:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական արտադրատեսակների արտադրություն, բժշկական արտադրատեսակների սպասարկում լիցենզավորման ենթակա տեսակների համար անհրաժեշտ լիցենզավորման կարգերը: Նշված կարգերը լրացվում են NN 17 և 18 հավելվածներով, քանի որ ներկայումս շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն լրացվում են NN 12-16 հավելվածներ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվենյ բժշկական արտադրատեսակների արտադրություն, բժշկական արտադրատեսակների սպասարկում լիցենզավորման ենթակա տեսակների համար անհրաժեշտ լիցենզավորման կարգերը և լիցենզավորման պարտադիր պայմանները և պահանջները:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:

  • Քննարկվել է

    16.01.2023 - 31.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3474

Տպել

Առաջարկներ`

«Ռոմա» ՍՊԸ

23.01.2023

Կառավարության որոշման նախագծի Հավելված N19-ի II մասի 6-րդ կետը սահմանվում է. «Հայտատուն բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման համար օրենքի համաձայն ներկայացնում է` 1) լիցենզիա ստանալու մասին հայտ՝ համաձայն N 2 ձևի. 2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագիծը. 3) փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացություն:»։ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական արտադրատեսակների սպասարկումը հիմնականում իրականացվում է այն բժշկական կազմակերպություններում, որտեղ տեղադրված են և շահագործվում են տվյալ բժշկական արտադրատեսակները։ Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ 1. Բժշկական սարքերը մեծամասամբ ունեն մեծ ծավալներ և կշիռներ, ուստի այդ սարքերի սպասարկումն իրականացվում է շահագործման վայրում, քանի որ դրանց տեղափոխությունը բավականին ծախսատար և ժամանակատար պրոցես է։ 2. Բժշկական սարքերի ցանկացած տեղաշարժի, այդ թվում սպասարկումն իրականացնող ընկերության տարածք տեղափոխման և վերադաձման դեպքում, անհրաժեշտ է դրանք կարգաբերել և նախապատրաստել շահագործման, որը լրացուցիչ աշխատանք է և պետք է իրականացվի սպասարկումն իրականացնող մասնագետի կողմից դարձյալ շահագործման վայրում։ 3. Ինչպես գիտեք, կան բժշկական ախտորոշիչ սարքեր (ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆ, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ և այլն), որոնց տեղադրման համար հատուկ պայմաններ, մարդկային ռեսուրսներ և գործիքակազմ է պահանջվում, ուստի դրանք բժշկական կազմակերպություններում տեղադրվում են մեկ անգամ և տեղաշարժման ենթակա չեն, անգամ դրանց սպասարկման ժամանակ։ Հետևաբար բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման համար հայտատուն չի կարող ներկայացնել գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական և իրավասու մարմնի կողմից իր անվամբ տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագիծ, պայմանավորված գործունեության իրականացման տարածքների բազմազանությամբ։ Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում եմ վերանայել նախագծի վերոնշյալ կետով սահմանվող պահանջը։

Տեսնել ավելին