Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
6 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ալեքսանդր Տաթևյան 07.11.2022 16:18:38 | «լուսնասպիտակ գույնի, մարդու և սլաքի ուրվագծով, թարթող տեղեկատու-լուսային սեկցիաների առկայությունը, որոնք վարորդներին նախազգուշացնում են անցումի վրա հետիոտների գտնվելու մասին:» Նախագիծը չի հստակեցնում, թե որ անցումին է վերաբերվում այն՝ խաչմերուկից առաջ տեղակայված, թե (շրջադարձից) հետո։ Ըստ սեկցիայի գրաֆիկական պատկերի՝ այն հուշում է` շրջադարձից հետո։ Այդպես է օրինակ՝ Մոսկվայում, որտեղ իսկ նախագծվել և կիրառություն է գտել տվյալ սեկցիան։ Սակայն, տեղական ոչ ստանդարտ երթևեկության սխեմայի ենթատեսքտում այն խառնաշփոթ է առաջացնում, քանի որ ենթադրաբար զգուշացնում է մինչև խաչմերուկ տեղակայված անցումի վրա հետիոտների գտնվելու մասին՝ հակառակ պատկերի իմաստին։ Ուստի, կամ փոփոխեք գրաֆիկական պակտերը, կամ վերացրեք մինչև խաչմերուկ հետիոտնային անցման հետ կոնֆլիկտային ռեժիմը՝ թողնելով միայն հոսքերի հատում խաչմերուկից դուրս գալուց (շրջադարձից) հետո։ | Նշված լուսացույցերը, (խաչմերուկից առաջ, թե հետո) տեղադրվում են խաչմերուկից առաջ՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարող վարորդներին հետիոտնի հավանական առկայության մասին տեղեկացնելու համար: Աջ և ձախ սլաքներն արդեն իսկ հստակեցնում են, որ տվյալ լուսացույցը վերաբերվում է խաչմերուկից հետո աջ կամ ձախ կողմի վրա գտնվող անցումներին, ուստի կարիք չկա հստակեցնել թե որ անցումին են վերաբերվում տվյալ լուսացույցը: Ձեր կողմից նշված խառնաշփոթային իրավիճակների առաջացման վերաբերյալ նկատառումը տեղին է, քանի որ Երևան քաղաքում առկա են խաչմերուկներ, որտեղ Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված լուսացույցերի տեղակայման վայրերը անհրաժեշտ է վերանայել (օրինակ՝ Լենինգրադյան-Սեբաստիա-Հասրաթյան խաչմերուկում, Լենինգրադյան փողոցի ուղղությամբ տեղակայված լուսացույցի սլաքը աջ է ցույց տալիս, բայց փաստացի տրանսպորտային միջոցների և հետիոտների փոխհատումը տեղի է ունենում մինչև շրջադարձ կատարելը): Հաշվի առնելով այն փաստերը, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տվյալ լուսացույցերի տեղակայումը խաչմերուկներում, կրում է փորձնական բնույթ, իսկ լուսացույցերի տեղակայման վայրերի հետ կապված դրույթները նոր են մշակվել և գտնվում են քննարկման փուլում են, կարող են լինել որոշակի անհամապատասխանություններ, որոնք կշտկվեն վերոնշյալ նախագծերի հաստատվելուց հետո: | Որոշման նախագծում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա |
2 | Ալեքսանդր Տաթևյան 07.11.2022 16:18:38 | «51. Տեղեկատու-լուսային ազդանշանը միանում է լուսացույցի թույլատրող ազդանշանի հետ միաժամանակ, որի ժամանակ հնարավոր է շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների փոխհատումը հետիոտների հետ:» Վերջինս հնարավորություն չի տալիս խաչմերուկին մոտեցող կամ արդեն իսկ մոտ գտնվող ՏՄ-ի վարորդներին նախապես տեղեկանալ անցումի վրա հետիոտների հայտնվելու մասին։ Բավարար է դիտել խաչմերուկների տեսախցիկների ձայնագրությունները՝ հասկանալու, որ տվյալ ազդանշանը պիտի միանա և անջատվի հետիոտների համար թույլատրող ազդանշանից ժամանակային շեղումով առնվազն մի քանի վայրկյան առաջ և հետո։ | Ներկայացվում է պարզաբանում՝ Լուսացույցները տեղակայվում են այն հիմնական տրանսպորտային լուսացույցի ներքևում, որի թույլատրող ազդանշանի հետ միաժամանակ միանում է նաև խաչմերուկից հետո աջ կամ ձախ կողմի վրա գտնվող հետիոտնային լուսացույցերի թույլատրող ազդանշանները: Միայն այս պայմանների առկայության դեպքում է, որ միանում է նաև տեղեկատու-լուսային սեկցիայի թարթող ազդանշանը հիմնական լուսացույցի ազդանշանի հետ միաժամանակ: Տվյալ լուսացույցերի ժամանակային շեղումով միանալը վարորդների մոտ կառաջացնի շփոթություն: Եթե վարորդը խաչմերուկ է մուտք գործում պահպանելով լուսացույցերի պահանջները, ապա նա ժամանակին կտեսնի տեղեկատու-լուսային ազդանշանը: | Որոշման նախագծում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա |
3 | Ալեքսանդր Տաթևյան 07.11.2022 16:18:38 | «Թույլատրվում է տրանսպորտային լուսացույցի ներքևում տեղակայել լուսնասպիտակ գույնի, մարդու և սլաքի ուրվագծով, թարթող տեղեկատու-լուսային սեկցիաներ, որոնք վարորդներին նախազգուշացնում են անցումի վրա հետիոտների գտնվելու մասին:». Իսկ ո՞րն է դրա պահանջը ՃԵԿ-ի մասով։ Պարզապես հիշեցնեմ, որ մինչ օրս ՃԵԿ-ում բացակայում է կարգավորվող խաչմերուկ մուտք գործելուց առաջ հետիոտներին զիջելու հստակ պահանջը։ | ՃԵԿ-ի մասով՝ լուսնասպիտակ գույնի, մարդու և սլաքի ուրվագծով, թարթող տեղեկատու-լուսային սեկցիաները հանդիսանում են վարորդի զգոնությունը և ուշադրությունը բարձրացնելու լրացուցիչ տեղեկատվության տեխնիկական միջոցներ: Հաճախ խաչմերուկից աջ կամ ձախ շրջադարձ կատարող վարորդը որոշակի պատճառների առկայության դեպքում (սահնամափակ կամ անբավարար տեսանելիություն, շրջադարձի մեծ շառավիղ և այլն) կարող է չնկատել, որ միացված է նաև այն ուղղության հետիոտնային լուսացույցը, դեպի որ կողմ կատարում է շրջադարձ: Այս դեպքում տեղեկատու-լուսային սեկցիայի թարթող ազդանշանը վարորդին նախապես տեղեկացնում է, որ շրջադարձի ուղղությամբ միացված է նաև հետիոտնային լուսացույցի թույլատրող ազդանշանը, հետևաբար վարորդը հետիոտնային անցումին մոտենալիս՝ պարտավոր է պահպանել ՀՀ կառավարության 28.06.2007թ. N 955-Ն որոշման հավելված N 1-ի 10-րդ գլխի 87-րդ կետի պահանջները: ՀՀ կառավարության 28.06.2007թ. N 955-Ն որոշման հավելված N 1-ի 10-րդ գլխի 87-րդ կետի համաձայն՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս` վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի երթևեկելի մասը հատող հետիոտների համար և պետք է ճանապարհը զիջի հեծանվային արահետով երթևեկող հեծանվորդներին: Եվ թերևս՝ 87-րդ կետում չի նշվում խաչմերուկի տեսակը, սակայն տվյալ կետը վերաբերվում է նաև կարգավորվող խաչմերուկներին՝ հիմք ընդունելով այն փաստը, որ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները լիովին համապատասխանում են 1968թ Վիեննայի «Ճանապարհային երթևեկության մասին» Կոնվենցիայի պահանջներին, մասնավորապես, հոդված 21-ի 2 կետի «ա» ենթակետի համաձայն՝ եթե այդպիսի անցումում փոխադրամիջոցների երթևեկությունը կարգավորվում է ճանապարհային լուսային ազդանշաններով կամ կարգավորողի կողմից, շարժումն արգելող ազդանշանի դեպքում վարորդները պետք է կանգ առնեն անցումի կամ դրան նախորդող լայնական նշագծի առաջ, իսկ երբ նրանք թույլտվություն են ստանում շարժումը շարունակելու՝ չխանգարեն և չխոչընդոտեն արդեն այնտեղ դուրս եկած հետիոտներին. եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ դուրս գալու համար, որի սկզբնամասում առկա է հետիոտների համար նախատեսված անցում, նա պետք է դա անի միայն փոքր արագությամբ` բաց թողնելով անցում դուրս եկած կամ դուրս եկող հետիոտներին (անհրաժեշտության դեպքում կանգ առնելով): Ուստի նշված կարգավորվող խաչմերուկ մուտք գործելուց առաջ հետիոտներին զիջելու հստակ պահանջի բացակայելու վերաբերյալ դիտարկումը հիմնավորված չէ։ | Որոշման նախագծում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա |
4 | Ալեքսանդր Տաթևյան 22.11.2022 14:42:22 | Ծանոթանալով Ձեր կողմից ներկայացված պարզաբանումներին՝ հարկ եմ գտնում կրկին շեշտել, որ խոսքը գնում է մինչև խաչմերուկ տեղակայված անցումների հետ փոխհատման դեպքին։ Մինչդեռ Ձեր կողմից բերված մեծամասամբ արդարացի փաստարկները վերաբերվում են միմիայն խաչմերուկից հետո՝ աջ կամ ձախ կողմերում տեղակայված անցումների հետ փոխհատմանը։ Այսպիսով, ոչ 87-րդ կանոնը, ոչ էլ Կոնվենցիայի կետը չեն ընդգրկում քաղաքապետարանի և ՃՈ-ի կողմից համատեղ ներդրված այսպես կոչված փորձնական լուսացույցների կոնֆիգուրացիայի (մշտապես բաց աջ շրջադարձի) դեպքը։ Մասնավորապես, Ձեր կողմից բերված մինչև խաչմերուկ հետիոտներին զիջելու մասով Կոնվենցիայի պահանջը, որն ի դեպ համընկնում է ՃԵԿ-ի 105-րդ կանոնի պահանջի հետ, չի անդրադառնում անցումը հատելուն պատրաստվող հետիոտներին, այլ վերաբերվում է միայն անցումը ավարտողներին, այն էլ, արգելող ազդանշանին հետևող թույլատրող ազդանշան ստանալուց հետո: Հետևաբար անտրամաբանական է դառնում այս պահանջը կապել անընդհատ վառվող թույլատրող ազդանշանի հետ։ Ուստի հարկավոր է կամ անհապաղ դադարեցնել տարիներ տևող խնդրահարույց և չափազանց վտանգավոր փորձարկումը, կամ փոփոխել որոշման նախագիծը՝ հաշվի առնելով իմ կողմից ներկայացված կարևոր դիտարկումները։ Բացի այդ, հարկավոր է սահմանել ՃԵ-ը առնչվող ցանկացած տեսակի փորձնական փոփոխությունների համար առավելագույն ժամկետներ և անվտանգության վերաբերյալ պայմաններ, քանի որ, ըստ էության, քննարկվող փորձնական փոփոխությունը անդադար շարունակում է մնալ մարդկանց կյանքի և առողջության համար ծայրահեղ վտանգի աղբյուր եւ միաժամանակ խիստ հակասում է ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ Հոդված 1-ի 2-րդ մասին, որով սահմանված է ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության և հետևանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի, նրանց իրավունքների և օրինական շահերի, հասարակության և պետության շահերի պահպանուման պահանջ։ | ՀՀստակեցման կարգով նշենք, որ մեր կողմից մեջբերված 1968թ Վիեննայի «Ճանապարհային երթևեկության մասին» Կոնվենցիայի պահանջների, հոդված 21-ի 2 կետի «ա» ենթակետը (այսուհետ՝ Կոնվենցիայի պահանջ) վերաբերվում էր խաչմերուկից աջ կամ ձախ շրջադարձ կատարելուց հետո գտնվող կարգավորվող հետիոտնային անցումով, հետիոտնի թույլատրող ազդանշանի միացված լինելու պարագայում, անցնող հետիոտներին զիջելու պահանջին (մեջբերում Կոնվենցիայի այն հատվածը, որն համապատասխանում է 87-րդ կետին՝ եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ դուրս գալու համար, որի սկզբնամասում առկա է հետիոտների համար նախատեսված անցում, նա պետք է դա անի միայն փոքր արագությամբ` բաց թողնելով անցում դուրս եկած կամ դուրս եկող հետիոտներին (անհրաժեշտության դեպքում կանգ առնելով)): Մինչև խաչմերուկ տեղակայված անցումների հետ փոխհատման դեպքերի մասով՝ (երբ մշտապես վառված է լուսացույցի լրացուցիչ աջ սեկիցան և փոխհատումը տեղի է ունենում մինչ տրանսպորտային միջոցի շրջադարձ կատարելը) կիսում ենք Ձեր մտահոգությունը և հայտնում, որ նմանատիպ խաչմերուկներն արդեն իսկ գտնվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ուշադրության կենտրոնում, ինչպես նաև հավաստիացնում ենք, որ օրենքի նախագծի հաստատվելուց հետո, Երևանի քաղաքապետարանի և ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, կվերանայվեն ինչպես լուսնասպիտակ գույնի, մարդու և սլաքի ուրվագծով, թարթող տեղեկատու-լուսային սեկցիաների տեղակայման վայրերը, այնպես էլ հետիոտների և տրանսպորտային միջոցների միաժամանակյա երթևեկության նպատակարմարությունը: Ցանկանում ենք նաև շնորհակալություն հայտնել՝ Ձեր կողմից բարձրացված դիտարկումների և ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման առաջարկությունների համար: | Որոշման նախագծում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա |