Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության ժամանակ ծախսվող ռեսուրսների օպտիմալացմանը, քիչ քանակությամբ և կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքատեսակներ ներմուծողների համար խոչընդոտների վերացմանը և հսկողությունն ավելի թիրախային դարձնելուն:

Ներկայիս գործող կարգավորումը մի շարք ներմուծվող արտադրանքների ռիսկայնության միավորը հաշվարկելու ժամանակ տարբերակում չի դրել ըստ ապրանքատեսակի և անկախ ներմուծված ապրանքատեսակի քաշից նախատեսում է յուրաքանչյուր խմբաքանակից կատարել պարտադիր նմուշառում և իրականացնել լաբորատոր փորձաքննություն, որի պատճառով Տեսչական մարմինը ծախսում է մեծ ռեսուրսներ և խնդիրներ է ստեղծվում կարճ պիտանելիության ժամկետ ունեցող միս-մսամթերք, ձուկ-ձկնամթերք ներմուծողների համար, քանի որ լինում է դեպքեր, երբ ապրանքատեսակի պիտանելիության ժամկետը 5 (հինգ) օր է, իսկ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 1142-Ն որոշման հավելվածի 23-րդ կետի  լաբորատոր փորձաքննության իրականացման ժամկետը  կարող է տևել մինչև 10 (տասը) աշխատանքային օր, հետևաբար ներմուծված կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքատեսակները մինչև լաբորատոր փորձաքննության ավարտը կարող են դառնալ ժամկետանց, ուստի նպատակահարմար է կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքատեսակներից կատարել նմուշառում և իրականացնել լաբորատոր փորձաքննություն ոչ թե սահմանային պետական վերահսկողության, այլ Տեսչական մարմնի կողմից պարբերաբար իրականացվող մշտադիտարկումների ժամանակ։

 2.Կարգավորման նպատակը և բնույթը.

Ներկայացվող նախագծով առաջարկվում է Տեսչական մարմնի կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողությունը դարձնել ավելի արդյունավետ:

 3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից համատեղ:

 4.Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Տեսչական մարմնի կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողությունը դարձնել ավելի արդյունավետ։

  5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2.4 կետից:

 6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:

  • Քննարկվել է

    06.10.2022 - 22.10.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3305

Տպել