Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

««Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

                                                                                                                                                             ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության  2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքըսահմանում է պետական կառավարչական հիմնարկների (այսուհետ` հիմնարկ) իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և դադարման կարգը:
  2. Առանձին ոլորտներում հիմնարկների իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:
  3. Համայնքային կառավարչական հիմնարկների մասով սույն օրենքի դրույթները գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության և այլ օրենքներին:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Հիմնարկի մասին օրենսդրությունը

  1. Հիմնարկի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:»:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Հիմնական դրույթներ հիմնարկի մասին

  1. Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, քննչական մարմիններին, Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմիններին, ինչպես նաև օրենքով ստեղծված ինքնավար մարմիններին (այսուհետ` պետական մարմին) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:
  2. Հիմնարկն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  3. Հիմնարկն ունի անվանում, որը ներառում է համապատասխան պետական մարմնի անվանումը, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում` նաև «աշխատակազմ» կամ դեպարտամենտ բառը:
  4. Համայնքային կառավարչական հիմնարկի անվանումը ներառում է մարզի, համայնքի անվանումը, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմ (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) բառերը:
  5. Հիմնարկի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:
  6. Հիմնարկն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք: Հիմնարկը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
  7. Հիմնարկն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:»:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «վարչական ակտին համապատասխան, որը» բառերը փոխարինել «հիմնադրի որոշման հիման վրա և» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է (համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքը), որի անունից որպես հիմնադիր (այսուհետ` հիմնադիր) համապատասխանաբար հանդես են գալիս.

1) Հանրապետության նախագահի աշխատակազմ հիմնարկինը` Հանրապետության նախագահը.

2) Ազգային ժողովի աշխատակազմ հիմնարկինը` Ազգային ժողովի նախագահը.

 3) Կառավարության, նախարարությունների, Կառավարությանը ենթակա մարմինների և մարզպետարանների աշխատակազմ հիմնարկներինը` Կառավարությունը.

4) Վարչապետին ենթակա մարմինների աշխատակազմ հիմնարկներինը` Վարչապետը.

5) Նախարարություններին ենթակա մարմինների աշխատակազմ հիմնարկներինը` նախարարը.

6) Սահմանադրական դատարանի աշխատակազմ հիմնարկինը` Սահմանադրական դատարանի նախագահը.

7) Դատական դեպարտամենտ հիմնարկինը` Բարձրագույն դատական խորհուրդը.

8) Դատախազության աշխատակազմ հիմնարկինը` գլխավոր դատախազը.

9) Քննչական մարմինների հիմնարկներինը` համապատասխան քննչական մարմնի ղեկավարը.

10) Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմիններին, ինչպես նաև օրենքով ստեղծված ինքնավար մարմինների հիմնարկներինը՝ այդ մարմինները.

11) Համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմ հիմնարկինը` համայնքի ավագանին:»:

2) 2-րդ մասի 2-րդ նախադասությունը ճանաչել ուժը կորցրած.

3) 4-րդ մասի 1-ին նախադասությունից հանել «, եթե օրենքով կամ Հանրապետության Նախագահի հրամանագրերով այլ բան նախատեսված չէ» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «գործում է» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,» բառը.

2) 2-րդ մասի «է» կետում «կամ» բառը փոխարինել «և» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունից հանել «, եթե օրենքով կամ Հանրապետության Նախագահի հրամանագրերով այլ բան նախատեսված չէ» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունում «աշխատակազմի ղեկավարը» բառերը փոխարինել «ղեկավարը (այսուհետ՝ աշխատակազմի ղեկավար)» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ պարբերությունում «ղեկավարումն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի դրույթներին համապատասխան» բառերը փոխարինել «ընդհանուր ղեկավարումն  իրականացնում է համայնքի ղեկավարը» բառերով.

3) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) «բ» կետից հանել «սույն» բառը.

2) «դ» կետում «օրենքով, իրավական այլ ակտերով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով» բառերով.

3) «ե» կետում «հիմնարկի աշխատակազմի ղեկավարին» բառերը փոխարինել «աշխատակազմի ղեկավարին» բառերով.

4) «զ» կետից հանել «սույն» բառը.

5) «ը» կետից հանել «հիմնարկի» բառը.

6) «է» կետում «գործունեության ընթացիկ գործունեության» բառերը փոխարինել «ընթացիկ գործունեության» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) «գ» կետում «իր լիազորությունների սահմաններում» բառերը փոխարինել «դեպքերում» բառերով.

2)  «ե» կետը ճանաչել ուժը կորցրած.

3) «զ» կետում «իր լիազորությունների սահմաններում» բառերը փոխարինել «դեպքերում» բառերով.

4) «ը» կետից հանել «հիմնարկի» բառը.

5) «ժա» կետում «օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնարկի կանոնադրությամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 13-15-րդ հոդվածներում «հիմնարկի աշխատակազմի ղեկավար» բառերը և համապատասխան հոլովաձևերը փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին պարբերությունից հանել «կառավարչական» բառը.

2) 2-րդ պարբերությունից հանել «, իսկ գործադիր իշխանության և այլ մարմնի գործունեությունը դադարեցված լինելու դեպքում՝ կառավարության» բառերը:

 

Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

  • Քննարկվել է

    10.10.2017 - 25.10.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10570

Տպել