Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա
19.08.2022
Նախագծի հավելված 2-ի 54-րդ կետում «Իրազեկված քաղաքացիների թվաքանակի աճ» առաջարկվում է սահմանել թե ինչ իրավունքների վերաբերյալ է կատարվելու իրազեկումը։
0 - Կողմ
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Երեխայի իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծերին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
1. |
Անհրաժեշտությունը |
|
Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի՝ երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ մշակել է ոլորտի տարեկան ծրագիրը՝ իրականացված և գնահատման արդյունքում ամրագրված խնդիրների հիման վրա նախանշված աշխատանքների ներառմամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Ներկայում իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի օրենսդրական բարեփոխումներ, ինչպես նաև երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների արդիականացմանն ուղղված աշխատանքներ։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում կբարելլավի երեխաների իրավունքների իրացմանն ուղղված գործընթացները, իսկ ցերեկային խնամքի կենտրոնների արդիականացումը թույլ կտա ծառայություններում ընդգրկել առավել մեծ թվով հաշմանդամություն ունեցող երեխաների, ինչն իր հերթին որպես երկրորդային արդյունք կդրսևորի ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելման հնարավորություն։ Ոլորտի համար կարևոր նշանակություն ունեցող երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնները շարունակում են իրենց գործունեությունն ուղղված կարճաժամկետ ծրագրերի միջոցով դժվարին իրավիճակը հաղթահարելուն և երեխայի ինստիտուցիոնալացումը կանխարգելելուն, սակայն ակնհայտ է, որ տարվող մեծածավալ աշխատանքներին զուգահեռ այնուամենայնիվ առկա է երեխայի կյանքին, առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակներից երեխաների դուրսբերում և այլընտրանքային խնամքում տեղավորման (առաջնահերթությունը տալով ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի եղանակներին), ինչպես նաև ծնողների կողմից հատկապես առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների խնամքից հրաժարման դեպքեր։ Նշվածի կանխարգելման ուղղությամբ նախարարությունն իրականացնում է պետության կողմից պատվիրակված լիազորություններ ունեցող կազմակերպությունների հետ համապատասխան միջոցառումներ, մշակում նոր ծրագրեր։ Շարունակվում են ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի եղանակների զարգացմանն ուղղված ջանքերը (խնամատարության ինստիտուտի հզորացում, որդեգրման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ,): |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
Ամրագրված խնդիրների լուծման, ոլորտի առաջընթացի՝ մասնավորապես երեխայի լավագույն շահի ապահովման նպատակով՝ սույն ծրագրում ներառվել են թիրախային և ռազմավարական նպատակներից բխող միջոցառումներ: |
4. |
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը : Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները. |
|
Հայաստանի Հանրապետության Կառավարության «Երեխայի իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծերին հավանություն տալու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է երեխաների իրավունքների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծում, երեխաների իրավունքների պաշտպանության գերակայության վերաբերյալ հասարակության լայն շերտերի իրազեկվածության բարձրացում։ |
|
7. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
Ներկայացվող նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական ծրագրից, մասանվորապես ապահովում է ծրագրի 4-րդ մեգանպատակը։ |
Քննարկվել է
04.08.2022 - 19.08.2022
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4706
Տպել19.08.2022
Նախագծի հավելված 2-ի 54-րդ կետում «Իրազեկված քաղաքացիների թվաքանակի աճ» առաջարկվում է սահմանել թե ինչ իրավունքների վերաբերյալ է կատարվելու իրազեկումը։
19.08.2022
Նախագծի հավելված 2-ի 54-րդ կետում «Երեխաների բազմակողմանի և ներդաշնակ զարգացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով նրանց կենցաղում առողջ կենսակերպի ամրապնդում, ազատ ժամանացի արդյունավետ կազմակերպում» ավելացնել «հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելիության ապահովում» բառերը։
19.08.2022
Նախագծի հավելված 2-ի 13-րդ կետում «Գործարկվող տեղեկատվական համակարգ, որն ունի այլ համակարգերի հետ փոխգործելություն ապահովելու հնարավորություն» առաջարկվում է համակարգում տեղեկատվությունը հավաքագրել բախշված ըստ սեռի, տարիքի, հաշմանդամության և հաշմանդամության տեսակի, խոցելիության/խտրականության այլ հատկանիշների։