Հիշել նախագիծը

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ____________ 2022 թվականի N __-Լ

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

1) երեխայի իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) երեխայի իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

  1. Սահմանված կարգով երեխայի իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի       -ի

N     -Լ որոշման

 

 ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

2023 ԹՎԱԿԱՆԻ 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. «Երեխայի իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
  2. Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել շահեկից գերատեսչությունների կողմից ներկայացված միջոցառումները։
  3. Ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ծրագրի» դրույթներին, համապատասխանում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին և ուղղված է երեխաների, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրների լուծմանը: 
  1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

          Ծրագրի նպատակն է.

 

  1. երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության մեխանիզմների հզորացումը, սոցիալական պաշտպանության իրավունքի ապահովումը՝ այդ թվում երեխաների բոլոր իրավունքների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխային և նրա ընտանիքին կարիքահենք ծառայությունների տրամադրումը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երեխաների համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումը` անկախ իրենց և/կամ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամատարների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքներից:

  

Ծրագրի խնդիրներն են.

 

  1. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի, դաստիարակության, ուսման, ֆիզիկական և մտավոր զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը,
  2. Արցախյան պատերազմի հետևանքով տուժած, այդ թվում տեղահանված ընտանիքների երեխաների իրավունքների իրացման համար պայմանների ապահովումը,
  3. բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող երեխաների ընտանիք վերադարձի ապահովումը,
  4. բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը, նրանց հետագա ինքնուրույն կյանքի կազմակերպման և ներառման գործընթացի նպատակով բնակելի տարածությունով ապահովելը՝ բնակարանների վարձակալությունը, ինչպես նաև դրամական օգնություն տրամադրելը,
  5. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, նրանց ընտանիքների հիմնախնդիրների վերհանումը, գնահատված կարիքների հիման վրա սոցիալական, հոգեբանական, մանկավարժական, առողջապահական, մասնագիտական կողմնորոշման, իրավական աջակցության տրամադրումը, ինչպես նաև շուրջօրյա խնամքի հաստատություն երեխայի մուտքի կանխարգելումը՝ այլընտրանքային ծառայությունների ցանցի, այդ թվում խնամատար ընտանիքի ինստիտուտի զարգացման միջոցով,
  6. երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրական դաշտի բարելավում
  7. իրականացված օրենսդրական բարեփոխումներին հաղորդակից դարձնելու, երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման նպատակով ոլորտային մասնագիտական ներուժի կարողությունների հզորացումը։

Ծրագրի սկզբունքներն են․

12․ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումների հասցեականության, թափանցիկության, խտրականության բացառման, ինչպես նաև երեխայի լավագույն շահի ապահովման առաջնահերթության սահմանումը 

III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ 

  1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) 5 հաստատությունում (մանկատուն) իրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած տարեկան կտրվածքով միջինում 585 երեխայի շուրջօրյա խնամքի և դաստիարակության ապահովումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
  2. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ցերեկային խնամքի ծառայություն տրամադրող 6 պետական հաստատությունների կողմից ծառայություն է մատուցվում 2-18 տարեկան շուրջ 600 երեխայի։ Կենտրոնները ծառայություն են տրամադրում ոչ միայն երեխաներին, այլ նաև ընտանիքներին՝ ապահովելով սոցիալ-հոգեբանական օգնության, իրավական խորհրդատվության, մասնագիտական կողմնորոշման, արվեստի միջոցով թերապիայի, օկուպացիոն թերապիայի (վերականգնողական վարժանքներով թերապիա) տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, ժամանցի, ինչպես նաև սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների կազմակերպումը: Նշված բոլոր ծառայությունների նպատակն է երեխային և նրա ընտանիքին աջակցելը՝ ապահովելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը։
  3. 2020 թվականից նախարարությունն ընդլայնել է ցերեկային ծառայությունների ծածկույթը՝ ծառայություններ պատվիրակելով հասարակական կազմակերպություններին: 2022 թվականի առաջին կիսամյակի դրությամբ պատվիրակված հասարակական կազմակերպությունների կողմից նշված ծառայությոունը միջինում տրամադրվել է 1100 երեխայի: Ծառայությունն ունի նաև շարժական բաղադրիչ՝ ուղղված սպասարկելու այն համայնքների երեխաներին, որտեղ ծառայությունը տեղակայված չէ, սակայն աջակցության կարիք կա:
  4. «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ը ցերեկային խնամքի բաղադրիչից զատ ունի նաև շուրջօրյա խնամքի բաղադրիչ, որի շնորհիվ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան 25 երեխայի տրամադրվում է մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք, կարիքահենք ծառայություն՝ նպատակ հետապնդելով խոչընդոտների վերացման արդյունքում՝ կանխել երեխայի և ընտանիքի երկարաժամկետ բաժանումը։
  5. Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող պետական հաստատություններում խնամվող դպրոցում սովորող երեխաներին գրպանի ծախսերի համար, որպես դրամական աջակցություն, պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում յուրաքանչյուր ամիս տրամադրվում է մանր ծախսերի համար նախատեսված գումար (գրպանի գումար):
  6. Մանկատների տվյալ տարվա շրջանավարտներին տրամադրվում է դրամական օգնություն:
  7. «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ցերեկային խնամքի բաղադրիչից զատ ծառայություն է տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաներին՝ շուրջօրյա կարճաժամկետ խնամքի միջոցով, որի ընթացքում երեխային և ընտանիքին տրամադրվող ծառայությունները նպատակ են հետապնդում կանխարգելել երեխայի երկարաժամկետ բաժանումը ընտանիքից, նմանօրինակ ծառայություն է տրամադրվում նաև «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ը։
  8. 2022 թվականի առաջին կիսամյակում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի դերակատարների մասնակցությամբ իրականացվել են մի շարք քննարկումներ, որի արդյունքում մշակվել է երեխայի իրավունքների պաշտպանության գործընթացի երեք մոդելի նախագիծ։ Շահեկից գերատեսչությունների հետ քննարկումների արդյունքում որոշված լավագույն մոդեդլը կամրագրվի «Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացուցներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, ինչն ինքնին փոփոխություններ կառաջացնի արդեն իսկ մշակված «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացուցներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու մասին նախագծերում, որոնք շրջանառվել, սակայն դեռևս չեն ներկայացվել ՀՀ կառավարություն՝ հաշվի առնելով համայնքների խոշորացման գործընթացը, ինչպես նաև «Սոցիալական աջակացության մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքներում իրականացվող փոփոխությունները։ Աշխատանքներն իրականացվում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և համագործակցության շրջանկաներում ուսումնասիրվել են բազմաթիվ երկրների լավագույն փորձերը։
  9. 2020 թվականի հունվարից պետության կողմից պատվիրակման միջոցով՝ 10 մարզերում և Երևան քաղաքում ոլորտային հասարակական կազմակերպությունների կողմից սկսվեց իրականացվել «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ», ներառյալ «Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագիրը, որի շրջանակներում շահառու երեխաները և նրանց ընտանիքները ստանում են ծրագրի նպատակներից բխող ծառայություններ (մասնագիտական աջակցություն, սոցիալական աջակցություն՝ սննդի զամբյուղ և էլեկտրաէներգիայի փոխհատուցում, բնաիրային փաթեթ)։

2022 թվականի առաջին կիսամյակի դրությամբ շուրջ 135 երեխա ընդգրկված է «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ» ծրագրում, իսկ շուրջ 27 ընտանիք (92 երեխաներ)՝  «Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագրում։

  1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի միջև սույն թվականի մարտի 17-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Համակարգային խնդրիրների վերհանում․ աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոումներին» ծրագրի շրջանակներում, որի արդյունքում իրականացվելու են ծրագրեր ուղղված հաստատություններում խնամք ստացող երեխաների վերամիավորմանը, հաստատություններից դուրս եկած և ընտանիքների հետ վերամիավորված երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացմանը։
  2. ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվել է կարողությունների զարգացման դասընթացներ՝ 144 մասնակցի ընդգրկմամբ՝ համայնքային, մարզային մակարդկաներում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի տարբեր կառույցների ներակայացուցիչների մասնակցությամբ։
  3. Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ դասընթացները՝ 186 մասնակցի ընդգրկմամբ՝ այդ թվում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների և համայնքային սոցիալական աշխատողների, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների, երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների մասնագետների մասնակցությամբ։ Կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվել է նաև ընտանիքների հետ վերամիավորված շուրջ 30 երեխաների կարիքների խորքային գնահատում։ Կազմակերպության աջակցությամբ իրականացվում է նաև ցերեկային խնամքի կենտրոնների գույքային հագեցվածության մեծածավալ աշխատանքներ։

25․ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվում է երեխաների իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրի արտաքին գնահատում, ցերեկային խնամքի կենտրոնների վերազինում՝ այդ թվում խելամիտ հարմարեցումների ապահովում հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունը հասանելի դարձնելու նպատակով, օրենսդրական փոփոխություններին ուղղված մեծածավալ աշխատանքներ։

26․ ԱՄՆ ՄԶԳ D4I ծրագրի շրջանակներում իրականացվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման համակարգի արդիականացման նպատակով մի շարք միջոցառումներ՝ այդ թվում համակարգի պրոտոտիպի նախագծում։

  1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերապատրաստվել են խնամատար ծնող դառնալ ցանկացող ևս 30 քաղաքացի։ Ներկայում խնամատար ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում 95 երեխա։
  2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարաության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերապատրաստվել են որդեգրել ցանկացող 45 քաղաքացի։

29.«Իրավունքի ուժ»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողողվների (այսուհետ՝ ԽՀՀ) և միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների (այսուհետ՝ ՄՍԾՏԿ) 54 աշխատակիցների ընդգրկմամբ իրականացվել է երկօրյա դասընթաց՝ երեխաների իրավունքների պաշտպանության առնչությամբ։

  1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զագացման կենտրոն մասնաճյուղի կողմից երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերապատրաստված մասնագետներին տրամադրվում է մեթոդական աջակցություն և մասնագիտական խորհրդատավություն (սուպերվիզիա) խնամք ստացող երեխաների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղված աշխատանքների կազմակերպման ընթացքում։

  

  1. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

2023 թվականին նախատեսվող միջոցառումների առանցքում երեխաների լավագույն շահի ապահումն է, նրանց իրավունքների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը. մասնավորապես՝

  1. Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայությունների շրջանակում բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում շարունակվելու է իրականացվել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքի, դաստիարակության ապահովումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
  2. Իրականացվելու են ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու միջոցառումներ:

33.Կշարունակվեն հաստատությունների մասնագետների կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

  1. Երեխաների և ընտանիքների աջակցության տրամադրման ծառայությունների շրջանակում շարունակվելու են իրականացվել կազմակերպությունում ցերեկային ժամերին կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաներիի խնամքի տրամադրումը։
  2. Ոլորտի մասնագիտացված կազմակերպությունների պատվիրակման միջոցով՝ կշարունակվեն Հանրապետության բոլոր մարզերում երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրումը 2-18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ծառայության ծածկույթը կընդլայնվի հնարավորություն ստեղծելով առավել մեծ թվով կենտրոնների բացման արդյունքում շահառուների լայն շրջանակի համար ապահովել հասանելիություն
  3. Բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող, դպրոցում սովորող երեխաներին յուրաքանչյուր ամիս կշարունակվի տրամադրվել մանր ծախսերի համար նախատեսված գումար (գրպանի գումար):
  4. Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանության հաստատությունների շրջանավարտներին յուրաքանչյուր ամիս կտրամադրվի սպառողական զամբյուղին համապատասխան գումար՝ անկախ կյանքի անցման փուլում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց աջակցելու նպատակով։
  5. Կշարունակվի խնամատարության ինստիտուտի զարգացումը, միաժամանակ կներդրվեն լրացուցիչ միջոցառումներ՝ խնամատար ծնողներին մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով։
  6. Մանկատան շրջանավարտների անկախ կյանքի անցման փուլում աջակցություն տրամադրելու նպատակով՝ կապահովվի բարձրացված չափաքանակով ֆինանսական միջոցների հատկացում՝ բնակարանների վարձակալության նպատակով, իսկ ոլորտային կազմակերպությունների հետ համագործակցությամբ կներդրվեն միջոցառումներ՝ շրջանավարտներին ուղեկցման, խորհրդատվության տրամադրման նպատակով:
  7. Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի ծառայությունների որակի բարձրացման նպատակով՝ կիրականցվեն տարբեր կառույցների կադրերի մասնագիտական վերապատրաստումներ, իրավական բարեփոխումների վերաբերյալ իրազեկումներ:
  8. Կշարունակվի իրականացվել ապաինստիտուցիոնալացման համատեքստում ընտանիքների հետ վերամիավորված երեխաների կարիքների խորքային գնահատումը։
  9. Կիրականացվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տեղեկատվական համակարգի նոր տարբերակի մշակմանն ուղղված աշխատանքներ։

43․ Կիրականացվեն փոփոխություններ և լրացումներ օրենսդրական իրավական ակտերում, որոնք կստեղծեն բարենպաստ հիմքեր երեխայի իրավունքների իրացման համար։

44․ Կշարունակվի իրականացվել երեխաների՝ այդ թվում իրավախախտում կատարած անչափահասների կրթության իրավունքի իրացմանն ուղղված միջոցառումները։

45․ Կիրականացվեն երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկման ակցիաներ։

46․ Երեխաների՝ մշակութային կյանքին հաղորդակցվելու իրավունքի իրացման նպատակով կիրականացվեն մի շարք  բովանդակային միջոցառումներ։

47․ Երեխաների առողջության պահպանման իրավունքի իրացման նպատակով կշարունակվեն իրականացվել բուժօգնության մատչելիության և որակի բարելավմանն ուղղված միջոցառումները։

48․ Կստեղծվեն պատերազմական գործողությունների արդյունքում տուժած ընտանիքների երեխաների համար (հատկապես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված) կրթամշակութային գործընթացներում ընդգրկման համար նպաստավոր պայմաններ։

49․ Կշարունակվեն երեխաների շահագործման կամ մուրացկանության մեջ ներգրավման դեպքերի կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

50․ Կկանխարգելվի երեխաների ներգրավումը աշխատանքի վատթարագույն ձևերում, գործատուները և աշխատող երեխաները իրազեկված կլինեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև կբարձրանա մարդկանց աշխատանքային իրավունքների և աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների մասին իրազեկվածությունը։

  • Քննարկվել է

    04.08.2022 - 19.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4708

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

19.08.2022

Նախագծի հավելված 2-ի 54-րդ կետում «Իրազեկված քաղաքացիների թվաքանակի աճ» առաջարկվում է սահմանել թե ինչ իրավունքների վերաբերյալ է կատարվելու իրազեկումը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

19.08.2022

Նախագծի հավելված 2-ի 54-րդ կետում «Երեխաների բազմակողմանի և ներդաշնակ զարգացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով նրանց կենցաղում առողջ կենսակերպի ամրապնդում, ազատ ժամանացի արդյունավետ կազմակերպում» ավելացնել «հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելիության ապահովում» բառերը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

19.08.2022

Նախագծի հավելված 2-ի 13-րդ կետում «Գործարկվող տեղեկատվական համակարգ, որն ունի այլ համակարգերի հետ փոխգործելություն ապահովելու հնարավորություն» առաջարկվում է համակարգում տեղեկատվությունը հավաքագրել բախշված ըստ սեռի, տարիքի, հաշմանդամության և հաշմանդամության տեսակի, խոցելիության/խտրականության այլ հատկանիշների։

Տեսնել ավելին