Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԱԳՐԵԼՈՒ, ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N317 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԱԳՐԵԼՈՒ, ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N317 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

1.

Անհրաժեշտությունը

 

Աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունները փաստագրելու, ազատելու և հեռացնելու կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N317 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի քաղաքային բնակավայրերի կառուցապատման նպատակով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով չնախատեսված ոչ հիմնական շինությունների փաստագրման և դրանց հաջորդաբար հեռացման քայլերի հստակեցման անհրաժեշտությամբ:

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

 ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N317 որոշմամբ նախատեսված է, որ աղետի գոտու բնակավայրերի տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու աշխատանքները կանոնակարգելու նպատակով մարզպետները տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարածքի համար կազմում են սխեմաներ, որոնք բաղկացած են գրաֆիկական և աղյուսակային մասերից:

Գրաֆիկական մասում (որի կազմման համար, որպես հանութային հիմք, կարող էին օգտագործվել առկա հատակագծերը) պետք է արտացոլվեին տարածքի սահմանները և տարածքում առկա շինությունների տեղաբաշխումն՝ ըստ գործառնական նշանակության, իսկ աղյուսակային մասում պետք է նշվեին ոչ հիմնական շինությունների թվի, տվյալ շինություններում բնակվող ընտանիքների կարգավիճակի, ինչպես նաև, ելնելով շինությունների ֆիզիկական վիճակից՝ տարածքից դրանց հեռացման տարբերակի (ենթակա է ոչնչացման, տեղափոխման) մասին տվյալները:

Ըստ այդմ, պետք է կազմակերպվեր այդ ոչ հիմնական շինությունները տարածքներից հեռացնելու (կամ դրանք հատկացված տարածք տեղափոխելու) գործընթացը, ինչը հնարավորություն կտար ազատելու և բարեկարգելու այդ տարածքները՝ անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելով դրանց հետագա՝ քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցապատման (այդ թվում՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում) համար:

Այդ աշխատանքները, սակայն, չեն կատարվել, ինչը խոչընդոտում է այդ տարածքների՝ ըստ նպատակային նշանակության օգտագործումը, ինչպես նաև որպես ոչ հիմնական շինություն համարակալված, սակայն քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինությունների օրինականացումը: Հատկապես, որ այդ շինությունները չօրինականացնելը դրանք տիրապետող անձանց հնարավորություն է տալիս չհիմնավորված կերպով օգտվելու որոշակի սոցիալական երաշխիքներից:

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Աղետի գոտու քաղաքային բնակավայրերի քաղաքաշինական միջավայրի վերականգնմանն ուղղված քայլերի ձեռնարկում :

4.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի քաղաքային բնակավայրերի կառուցապատման նպատակով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով չնախատեսված ոչ հիմնական շինությունների փաստագրման (դրանց թվի, վիճակի և տեղաբաշխման վերաբերյալ ընդհանուր պատկերի ձևավորում) և հետագա իրականացվելիք քայլերի հստակեցումն է՝ ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N317 որոշման վերանայման միջոցով:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով նշված որոշման մեջ նախատեսվող փոփոխությունների և լրացումների ծավալը, ինչը անհնար է դարձնում վերանայումն իրականացնել փոփոխությունների և լրացումների կատարման ձևով, մշակվել է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվել է ուժը կորցրած կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N317 որոշումը:

 

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

    Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից՝ ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարանների հետ աշխատանքային քննարկումների հիման վրա:

6.

Ակնկալվող արդյունքը

 

     Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել նախադրյալներ՝ ոչ հիմնական շինությունների փաստագրման և դրանց հաջորդաբար հեռացման քայլերի հստակեցման, ինչպես նաև որպես ոչ հիմնական շինություն համարակալված, սակայն քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինությունների օրինականացման համար:

   Վերանայված որոշմամբ նախատեսված քայլերի իրականացմամբ ակնկալվում է ունենալ ոչ հիմնական շինությունների թվի, վիճակի և տեղաբաշխման վերաբերյալ ընդհանուր պատկերը, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա պլանավորելու հետագա իրականացվելիք աշխատանքները:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    09.10.2017 - 27.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9512

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.10.2017

Աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունները փաստագրելու, ազատելու և հեռացնելու կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N317 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ նախագիծ) հիմնական սկզբունքային դրույթները կրկնում են ՀՀ 2002 թվականի ապրիլի 1-ի Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրում ընդգրկված բնակավայրերի վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու միջոցառումների մասին N317-Ն որոշուման (այսուհետ որոշում) դրույթներին, ընդ որում նախագծի <<հիմնավո-րում>> բաժնի << Ընթացիկ իրավիճակը և խնդիրները >> ենթաբաժնի համաձայն 2002թ ընդունված որոշման հիմնական պահանջները մինչ օրս չեն իրականցվել համապատասխան մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Հաշվի առնելով, այն որ նախագծում հիմնական աշխատանքների համար չի սահմանվել հստակ ժամանակացույց, և չկա ոչ մի երաշխիք, որ տասնհինգ տարիների ընթացքում չիրականացրած աշխատանքները առնվազն նույն ժամանակահատվածով նույնպես չեն իրականացվելու. ուստի առաջարկում ենք. 1) Բացահայտել 2002թ ընդունված որոշման 1-ին կետի <<ա>> ենթակետի համաձայն հաստատված կարգի պահանջների չիրականցման պատճառները, 2) Խնդրին անդրադառնալ նշված որոշման սկզբունքային և հիմնական պահանջների կատարումն իրականացնելուց հետո:

Տեսնել ավելին