«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության և ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց վրա::
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասում ծառայություն անցնելու բառերը փոխարինել ծառայության և զինծառայողի կարգավիճակի բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.
6. Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող է խրախուսանք կիրառվել նաև համապատասխան ոլորտներում նշանակալի ծառայություններ մատուցած զինծառայող չհանդիսացող անձանց նկատմամբ: Զինծառայողները, ինչպես նաև սույն մասում նախատեսված այլ անձինք գերատեսչական մեդալով կարող են պարգևատրվել նաև հետմահու:
- Հաշվետու կամ ուսումնական տարվա կամ ուսումնական փուլի ամփոփման արդյունքներով լավագույն ճանաչված ստորաբաժանումները կամ զորամասերը կարող են պարգևատրվել փոխանցիկ դրոշով, որը չի համարվում խրախուսման տեսակ: Փոխանցիկ դրոշի հանձնման և պահպանման կարգը սահմանվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
- Առաջադրված խնդիրների և ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման համար ենթակա զինծառայողին կամ ստորաբաժանմանը, ինչպես նաև զորամասի խնդիրներին աջակցելու գործում ավանդ ունեցող այլ անձանց հրամանատարի (պետի) կողմից կարող է տրվել շնորհակալագիր, որը չի համարվում խրախուսման տեսակ և զինծառայողին կարող է տրվել՝ անկախ նրա կողմից գործող կարգապահական տույժ ունենալու հանգամանքից: Շնորհակալագրի ձևը և վավերապայմանները սահմանվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով::
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
3. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված շարքային կազմի և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-6-րդ և 10-12-րդ կետերով նախատեսված խրախուսանքները::
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 10-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքները::
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 10-14-րդ կետերով նախատեսված խրախուսանքները::
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում.
1) 1-ին մասում.
ա. առաջին նախադասությունում ստորաբաժանման բառից հետո լրացնել , զորամասի բառը,
բ. առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
Ընդ որում, ստորաբաժանման նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-8-րդ, իսկ զորամասի նկատմամբ՝ 2-րդ և 8-րդ կետերով նախատեսված խրախուսանքները, ինչպես նաև զինվորական անձնակազմի (ստորաբաժանման, զորամասի) նկատմամբ խրախուսանքի տեսակի ընտրության և կիրառման ժամանակ հաշվի են առնվում առանձին զինծառայողի նկատմամբ խրախուսանքի կիրառման պայմանները՝ հաշվի առնելով սույն օրենքի 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածների պահանջները:.
2) 5-րդ մասի 7-րդ կետում ծառայություն անցնելու բառերը փոխարինել ծառայության և զինծառայողի կարգավիճակի բառերով, իսկ քանակով բառից հետո լրացնել , ընդ որում, զինվորական անձնակազմի (ստորաբաժանման) նկատմամբ խրախուսանքը կիրառվում է մինչև վաշտ օղակը՝ պահպանելով արձակուրդների տրման ժամանակացույցով սահմանված համամասնությունները բառերը:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքով սահմանված իրավախախտումների համար կիրառվում է կարգապահական պատասխանատվություն, եթե դրանցում առկա չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված արարքների հատկանիշներ:
- Վարչական իրավախախտում թույլ տված զինծառայողը կարգապահական պատասխանատվության է ենթարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, որի շրջանակներում ստացված՝ վարչական իրավախախտում կատարելու համար զինծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նյութերով սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված վարույթները չեն իրականացվում և իրավասու հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը կարգապահական տույժի է ենթարկվում սույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն:»:
Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում գործողություն բառից հետո լրացնել (անգործություն) բառը, իսկ սպառնացել է բառերից հետո լրացնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, բառերը:
Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածում.
1) 1-ին մասը լրացնել 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
5) իրավախախտումն անզգուշությամբ կատարելը:.
2) 2-րդ մասում չեն նշված օրենսդրության մեջ բառերը փոխարինել նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին մասում բառերով:
Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝
- 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2) գործող կարգապահական տույժ ունենալու դեպքում նոր կարգապահական իրավախախտում կատարելը..
- 6-րդ կետում թմրանյութ բառից առաջ լրացնել առանց բժշկի նշանակման բառերը:
Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածում.
1) վերնագրում խախտման բառը փոխարինել իրավախախտման բառով.
2) 2-րդ մասում գործով նախաքննության բառերը փոխարինել վարույթի բառով, իսկ նախաքննության մարմնի բառերը փոխարինել քրեական վարույթ իրականացնող մարմնի բառերով:
Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
3. Հրամանատարի (պետի) կողմից զինծառայողին կարող է տրվել գրավոր նախազգուշացում՝ ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար, որը չի հանդիսանում կարգապահական տույժ և տրվում է նվազ վտանգավորություն ունեցող իրավախախտման դեպքում՝ զինծառայողին իր վարքագիծը շտկելու հնարավորություն տալու նպատակով::
Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ 5 տոկոսից մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով..
2) 3-րդ մասում 4-րդ բառը փոխարինել 5-րդ բառով:
Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածում.
1) 1-ին մասում 4-րդ (միայն շարքային կազմին), բառերը հանել.
2) 2-րդ մասում (միայն շարքային կազմին) բառերը հանել.
3) լրացնել 3-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
3. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված շարքային կազմի և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը::
Հոդված 16. Օրենքի 25-րդ հոդվածում.
1) 1-ին մասում 2-րդ, բառից հետո լրացնել 4-րդ, բառը.
2) լրացնել 2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը::
Հոդված 17. Օրենքի 26-րդ հոդվածում.
1) 1-ին մասում 2-րդ, բառից հետո լրացնել 4-րդ, բառը.
2) լրացնել 2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը::
Հոդված 18. Օրենքի 27-րդ հոդվածում.
1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունում կարգապահական իրավախախտման մասին հրամանատարին (պետին) հայտնի դառնալու բառերը փոխարինել սույն հոդվածով սահմանված կարգով կարգապահական իրավախախտումը հաստատող ծառայողական քննության եզրակացությունը կամ սույն հոդվածի 5.1-ին մասում նախատեսված արձանագրությունը կարգապահական տույժ տալու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) կողմից ստանալու բառերով.
2) 4-րդ մասի առաջին նախադասությունում սպաների կատարած կարգապահական խախտման պարագայում բառերը փոխարինել զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, մարտական հերթապահության կրման կամ սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խախտման, մարմնական վնասվածք կամ նյութական վնաս պատճառելու յուրաքանչյուր դեպքով բառերով.
3) 5-րդ մասի հետո լրացնել 5.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
5.1. Կարգապահական իրավախախտման շրջանակներում ծառայողական քննություն չնշանակվելու դեպքում կազմվում է արձանագրություն, որում նշվում են կարգապահական իրավախախտում թույլ տված զինծառայողի տվյալները, կարգապահական իրավախախտման տեսակը և բնույթը, զինծառայողի մեղքի աստիճանը, պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները, արձանագրությունը կազմողի տվյալները: Արձանագրության օրինակելի ձևը սահմանվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Կազմված արձանագրությունը ներկայացվում է կարգապահական իրավախախտում թույլ տված զինծառայողին, որն արձանագրության բովանդակության հետ համաձայն լինելու դեպքում այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ և ստորագրում է, իսկ անհամաձայնության դեպքում նշում է իր առարկությունները և ստորագրում, որից հետո արձանագրությունը 1-օրյա ժամկետում ներկայացվում է կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող հրամանատարին (պետին)՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշում կայացնելու համար: Ընդ որում, արձանագրության վերաբերյալ զինծառայողի անհամաձայնության դեպքում կարգապահական տույժ չի կարող կիրառվել և պարտադիր նշանակվում է ծառայողական քննություն:.
4) 6-րդ մասի առաջին նախադասությունում Տրված կարգապահական տույժերը, ինչպես նաև թույլ տրված բառերը փոխարինել Թույլ տրված բառերով.
5) 7-րդ մասի առաջին նախադասությունում կարող է բառերից հետո լրացնել սույն հոդվածի 2-րդ մասում նշված 30-օրյա ժամկետի ընթացքում ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում բառերը.
6) 8-րդ մասի երկրորդ նախադասությունում ծանրությանը բառից հետո լրացնել ՝ ուժը կորցրած ճանաչելով կրտսեր հրամանատարի (պետի) կողմից կիրառված կարգապահական տույժը՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 11-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի՝ դրանց կիրառումը փաստացի սկսված լինելու դեպքում, որոնց պարագայում թույլատրվում է ավելացնել տրված կարգապահական տույժի օրերի քանակը, եթե դրանք տրված չեն համապատասխան կարգապահական տույժի առավելագույն ժամկետով բառերը.
6) ուժը կորցրած ճանաչել 9-րդ մասը:
Հոդված 19. Օրենքը լրացնել 27.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
- Զինծառայողին նույն կարգապահական իրավախախտման համար մեկից ավելի կարգապահական տույժ չի կարող տրվել: Սույն օրենքի 5-րդ գլխի որևէ հոդվածի որևէ մասով կարգապահական իրավախախտումը որակվելուց հետո, կիրառման ենթակա կարգապահական տույժ է ընտրվում համապատասխան մասի կետերով թվարկված կարգապահական տույժերից միայն մեկը:
- Հրամանատարը (պետը)՝ կարգապահական տույժի տեսակը որոշելիս, հաշվի է առնում սույն օրենքի 24-րդ, 25-րդ կամ 26-րդ հոդվածները՝ որքանով որ ընտրված կարգապահական տույժի տեսակը թույլատրելի է կիրառել կարգապահական իրավախտում կատարած համապատասխան կազմի զինծառայողի նկատմամբ:
- Եթե զինծառայողի կողմից կատարված մեկ արարքը նախատեսված է սույն օրենքի 5-րդ գլխի մեկից ավել հոդվածներում (ընդհանուր և մասնավոր բնույթի կարգապահական իրավախախտումներ), ապա արարքը որակվում է միայն սույն օրենքի 5-րդ գլխի մասնավոր բնույթի հոդվածով:
- Մեկից ավելի կարգապահական իրավախախտման համար կարող է տրվել մեկ կարգապահական տույժ՝ յուրաքանչյուր արարքին առանձին իրավական գնահատական տալու հիման վրա: Այդ դեպքում չեն կարող ընտրվել յուրաքանչյուր արաքի համար սույն օրենքի 5-րդ գլխի՝ արարքը որակող հոդվածներով նախատեսված առավել մեղմ կարգապահական տույժերը:
- Մեկ կարգապահական իրավախախտում կատարած զինծառայողի նկատմամբ արգելվում է կիրառել սույն օրենքի 5-րդ գլխի արարքը որակող հոդվածներով նախատեսված կարգապահական տույժի առավել խիստ տեսակները, եթե զինծառայողի արարքում առկա չեն պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ::
Հոդված 20. Օրենքի 28-րդ հոդվածում.
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և կարող է հայտարարվել անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժի ենթարկված զինծառայողը ոչ պակաս, քան մեկ շաբաթով զրկվում է զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակում ստանալու իրավունքից:».
2) լրացնել 2.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Ամսական դրամական բավարարման իջեցում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և կարող է հայտարարվել անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Ամսական դրամական բավարարման իջեցում» կարգապահական տույժ կիրառելու հրամանի հիման վրա զինծառայողի ամսական դրամական բավարարումը հաշվարկող իրավասու ստորաբաժանման կողմից զինծառայողին չի հաշվարկվում հրամանում նշված չափով և ժամկետով դրամական բավարարման մասը:».
3) 11-րդ մասի երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներում կատարված կարգապահական իրավախախտման համար զինվորական ծառայությունից արձակում կարգապահական տույժի ենթարկված զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու մասին իրավասու հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը կարող է մինչև 5 տարի ժամկետով զրկվել կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու իրավունքից:»:
Հոդված 21. Օրենքի 29-րդ հոդվածում.
1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ մասերի 4-րդ կետերը.
2) 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ 5 տոկոսով՝ մեկ ամիս ժամկետով:».
3) 5-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 10 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.».
4) 6-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 15 տոկոսով՝ մինչև երկու ժամկետով.».
5) 7-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.».
6) 8-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 25 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով.».
7) 9-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.».
8) 10-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.».
9) 11-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.»:
Հոդված 22. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ամսական դրամական բավարարման իջեցում» կարգապահական տույժով սահմանված ժամկետը լրանալուց հետո.»:
Հոդված 23. Օրենքի 5-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ԳԼՈՒԽ 5
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ՀԱՏՈՒԿ ՄԱՍ
ՀՈԴՎԱԾ 31. ՀՐԱՄԱՆԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼԸ
- Հրամանատարի (պետի) հրամանը ստորադասի (ենթակայի) կողմից դիտավորությամբ չկատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) ծառայության վայրից հերթական արձակումից զրկում` մինչև քսան օր ժամկետով.
4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև քսան օր ժամկետով.
5) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով.
6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
7) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով.
8) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
9) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
10) զինվորական ծառայությունից արձակում:
- Հրամանատարի (պետի) հրամանը ստորադասի (ենթակայի) կողմից ոչ պատշաճ կատարելը կամ ժամանակին չկատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) ծառայության վայրից հերթական արձակումից զրկում` մինչև տասնհինգ օր ժամկետով.
4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:
- Հրամանն անզգուշությամբ չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) ծառայության վայրից հերթական արձակումից զրկում` մինչև տասն օր ժամկետով.
4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ 5 տոկոսով՝ մեկ ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև երեք ամիս ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
2) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
6) զինվորական ծառայությունից արձակում:
ՀՈԴՎԱԾ 32. ԶՈՐԱՄԱՍԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԹՈՂՆԵԼԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ
- Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ծառայության չներկայանալը` երեք օրից ոչ ավելի տևողությամբ, կամ երեք ամսվա ընթացքում ոչ ավել քան երեք անգամ մինչև մեկ ժամ տևողությամբ, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով.
4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև քսան օր ժամկետով.
5) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 10 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով.
6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
7) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` երեք ամիս ժամկետով.
8) զինվորական ծառայությունից արձակում:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից, կամ երեք ամսվա ընթացքում մեկ ժամից ավել, սակայն երեք օրից պակաս ընդհանուր տևողությամբ առաջին կամ երկրորդ անգամ, կամ մինչև մեկ ժամ տևողությամբ` երեք և ավելի անգամ, առաջացնում են կարգապահական պատասխանատվություն`
1) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
2) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով.
3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
6) զինվորական ծառայությունից արձակում:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում մինչև մեկ ժամ տևողությամբ, առաջացնում են կարգապահական պատասխանատվություն`
1) կարգապահական վաշտ ուղարկելը` մեկ ամիս ժամկետով.
2) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
6) զինվորական ծառայությունից արձակում:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է կարգապահական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդմամբ:
ՀՈԴՎԱԾ 33. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
- 1. Մարտական հերթապահության կրման կամ մարտական ծառայության կրման կանոնները դիտավորությամբ խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` մեկ ամիս ժամկետով.
3) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` չորսից վեց ամիս ժամկետով.
6) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
7) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
8) զինվորական ծառայությունից արձակում:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անզգուշությամբ կատարելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև տաս օր ժամկետով.
4) գերատեսչական կրծքանշանից զրկում.
5) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 10 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.
6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
3) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` վեց ամիս ժամկետով.
6) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
7) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
8) զինվորական ծառայությունից արձակում:
ՀՈԴՎԱԾ 34. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
1, Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները դիտավորությամբ խախտելը սահմանապահ վերակարգի մեջ գտնվող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող զինծառայողի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` հինգ օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
3) ամսական դրամական բավարարման իջեցում՝ 20 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով.
6) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
7) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
8) զինվորական ծառայությունից արձակում:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անզգուշությամբ կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) գերատեսչական կրծքանշանից զրկում.
4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 10 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
3) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` վեց ամիս ժամկետով.
6) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
7) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
8) զինվորական ծառայությունից արձակում:
ՀՈԴՎԱԾ 35. ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՈՒ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
- Կայազորային ու պահակային ծառայության կանոնագրքային կանոնները դիտավորությամբ խախտելն պարեկախմբի կամ պահակախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` հինգ օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
3) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով.
6) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
7) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
8) զինվորական ծառայությունից արձակում:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անզգուշությամբ կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) գերատեսչական կրծքանշանից զրկում.
4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 10 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
3) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով.
6) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
7) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
8) զինվորական ծառայությունից արձակում:
ՀՈԴՎԱԾ 36. ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
- Զինծառայողի կողմից ներքին ծառայության կանոնագրքային կանոնները դիտավորությամբ խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) ծառայության վայրից հերթական արձակումից զրկում` մեկ շաբաթից միչև մեկ ամիս ժամկետով.
4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև մեկ ամիս ժամկետով.
5) գերատեսչական կրծքանշանից զրկում.
6) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով.
7) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
8) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով.
9) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
10) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
11) զինվորական ծառայությունից արձակում:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անզգուշությամբ կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) ծառայության վայրից հերթական արձակումից զրկում` մեկ շաբաթից միչև տասնհինգ օր ժամկետով.
4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև 20 օր ժամկետով.
5) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 10 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.
6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
7) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
3) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով.
6) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
7) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
8) զինվորական ծառայությունից արձակում:
ՀՈԴՎԱԾ 36.1. ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՉՊԱՀՊԱՆԵԼԸ
- Զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները դիտավորությամբ չպահպանելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) ծառայության վայրից հերթական արձակումից զրկում` մեկ շաբաթից միչև մեկ ամիս ժամկետով.
4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև մեկ ամիս ժամկետով.
5) գերատեսչական կրծքանշանից զրկում.
6) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
7) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
8) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով.
9) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
10) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
11) զինվորական ծառայությունից արձակում:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անզգուշությամբ կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) ծառայության վայրից հերթական արձակումից զրկում` մեկ շաբաթից մինչև տասնհինգ օր ժամկետով.
4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև 20 օր ժամկետով.
5) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մեկ ամիս ժամկետով.
6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
7) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով:
ՀՈԴՎԱԾ 36.2. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
- Գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև քսան օր ժամկետով.
4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երկու ամիս ժամկետով.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով.
6) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
7) զինվորական ծառայությունից արձակում:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռեժիմային գաղտնի մարմինների (ստորաբաժանումների) զինծառայողների կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
3) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով.
6) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
7) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
8) զինվորական ծառայությունից արձակում:
ՀՈԴՎԱԾ 37. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
- Հասարակական կարգը պահպանելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը հասարակական անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման վերակարգի մեջ գտնվող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև մեկ ամիս ժամկետով.
4) գերատեսչական կրծքանշանից զրկում.
5) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 10 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.
6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
7) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով:
ՀՈԴՎԱԾ 38. ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՎՆԱՍԵԼԸ
- Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքն ինքնավստահությամբ կամ անփութությամբ ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) ծառայության վայրից հերթական արձակումից զրկում` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև մեկ ամիս ժամկետով.
5) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.
6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
7) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
8) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով:
ՀՈԴՎԱԾ 39. ԶԵՆՔԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
- Զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև մեկ ամիս ժամկետով.
4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով.
7) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով:
ՀՈԴՎԱԾ 40. ԶԵՆՔԸ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ ԿԱՄ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՄԵԿ ՈՒՐԻՇԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ
- Զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերը, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել մեծ վտանգ ներկայացնող այլ սարքերը և առարկաները սահմանված կարգի խախտմամբ մեկ ուրիշին հանձնելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` տասհինգ օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
7) զինվորական ծառայությունից արձակում:
ՀՈԴՎԱԾ 41. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԱՇԱՀԵԼԸ, ԻՇԽԱՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
- Հրամանատարի (պետի) կամ այլ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը կամ վերջինիս անգործությունն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մինչև երեք ամիս ժամկետով.
4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև մեկ ամիս ժամկետով.
5) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
7) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
8) զինվորական ծառայությունից արձակում:
ՀՈԴՎԱԾ 42. ԱՆՓՈՒՅԹ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
- Ծառայության նկատմամբ զինծառայողի անփույթ վերաբերմունքն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև քսան օր ժամկետով.
4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երկու ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև երեք ամիս ժամկետով.
7) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով:
ՀՈԴՎԱԾ 43. ՄԵՔԵՆԱՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
- Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու, շահագործելու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև մեկ ամիս ժամկետով.
4) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև երեք ամիս ժամկետով.
7) զինվորական ծառայությունից արձակում:
ՀՈԴՎԱԾ 44. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
- Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մինչև երեք ամիս ժամկետով.
4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև մեկ ամիս ժամկետով.
5) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
7) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
8) զինվորական ծառայությունից արձակում:
ՀՈԴՎԱԾ 45. ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ (ՊԵՏԻ) ԿՈՂՄԻՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԵԼԸ
- Հրամանատարի (պետի) կողմից զինծառայողի նկատմամբ դիտավորությամբ անհավասար մոտեցում ցուցաբերելը` վերջինիս նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական
պատասխանատվության ենթարկելու լիազորություններն իրականացնելիս, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
4) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով.
5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
6) զինվորական ծառայությունից արձակում:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անզգուշությամբ կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) ամսական դրամական բավարարման իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մեկ ամսից մինչև վեց ամիս ժամկետով.
6) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով:»:
Հոդված 24. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «ԶԵԿՈՒՑԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ» բառերը փոխարինել «ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ» բառերով:
Հոդված 25. Օրենքի 47-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 47. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
- Իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը զինծառայողը կամ կարգապահական տույժի կիրառման արդյունքում զինվորական ծառայությունից արձակված անձը կարող է բողոքարկել տույժը կիրառած հրամանատարին (պետին) տույժի մասին իրեն հայտարարվելու (այդ մասին գրավոր ծանուցելու) օրվանից կամ գրավոր չծանուցվելու դեպքում տույժի կիրառման հետևանքով իր կարգավիճակի փաստացի փոփոխության մասին հայտնի դառնալուց հետո մեկամսյա ժամկետում` ներկայացնելով այդ մասին զեկուցագիր (բողոք):
- Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացված բողոքը մասնակիորեն բավարարելու կամ մերժելու մասին որոշումն ստանալուց հետո զինծառայողը կամ կարգապահական տույժի կիրառման արդյունքում զինվորական ծառայությունից արձակված անձը կարող է այն մեկամսյա ժամկետում բողոքարկել ըստ վերադասության, ինչպես նաև դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:
- Կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանի հիման վրա արձակված անհատական իրավական ակտը (հրամանը) չի կարող բողոքարկվել, եթե չի բողոքարկվել կարգապահական տույժ կիրառելու մասին իրավասու հրամանատարի (պետի) կողմից արձակված հրամանը:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված ժամկետները բաց թողնելու դեպքում կիրառված կարգապահական տույժը և դրա հիման վրա արձակված այլ իրավական ակտերը դառնում են անբողոքարկելի:
- Կարգապահական տույժը կիրառելու մասին որոշում կայացրած հրամանատարը (պետը) որոշման դեմ ներկայացված բողոքը քննարկում է և դրա վերաբերյալ որոշում է կայացնում բողոքն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:
- Քննարկելով կիրառված կարգապահական տույժի վերաբերյալ բողոքը` հրամանատարը (պետը) կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
1) բողոքը լրիվ կամ մասնակի բավարարելու մասին, կամ
2) բողոքը մերժելու մասին:
- Տույժը կիրառած հրամանատարը (պետը) բողոքի քննարկման արդյունքում կայացված որոշման պատճենը 3-օրյա ժամկետում ուղարկում է բողոքը ներկայացրած անձին:
- Սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված դեպքում վերադաս հրամանատարը (պետը), ստանալով բողոքի քննարկման արդյունքում տույժը կիրառած հրամանատարի (պետի) կայացրած որոշման դեմ ներկայացված բողոքը, պարտավոր է գործել սույն հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված կարգով:»:
Հոդված 26. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
<<ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում.
1) առաջին նախադասությունում §զինված ուժերում և այլ զորքերում¦ բառերը փոխարինել §պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության պետական մարմինների համակարգերում¦ բառերով.
2) երկրորդ նախադասությունում §Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում սույն¦ բառերը փոխարինել §Սույն¦ բառով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի.
1) 3-րդ կետում §թողնելու¦ բառից հետո լրացնել §կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր չներկայանալու կամ կարգապահական տույժի կարգով կարգապահական վաշտում գտնվելու¦ բառերը.
2) 4-րդ կետում §ուսման կամ¦ բառերից հետո լրացնել §զինծառայողի՝¦ բառը:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետում §միջոցներ¦ բառից հետո լրացնել §, ինչպես նաև ծառայության կրման ցանկացած վայրում օգտագործել սմարթֆոն տիպի բջջային հեռախոս՝ բացառությամբ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի¦ բառերը.
2) 5-րդ կետում §դրանց¦ բառից հետո լրացնել §, զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով մասնակցել ցույցի կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող այլ միջոցառման¦ բառերը.
3) լրացնել 10-րդ, 11-րդ և 12-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
- 10) անհատական կամ կոլեկտիվ ձևաչափով հրապարակային հնչեցնել ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ ունեցող կոչեր կամ հայտարարություններ, ներկայացնել հանրային խնդրագրեր.
11) համացանցով կամ զանգվածային լրատվության կամ հանրային հասանելիության այլ միջոցներով տարածել և (կամ) քննարկել զինված ուժերի գործունեության կամ տեղակայման կամ իր կամ այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ կամ տեսանյութեր կամ լուսանկարներ՝ բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումների.
12) առանց իրավասու վերադաս հրամանատարին (պետին) գրավոր տեղեկացնելու՝ դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից:¦:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
- 5) սպայական դասընթաց անցած բարձրագույն կրթություն ունեցող շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից արձակելիս:¦:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում.
1) 9-րդ մասում §անգամ¦ բառից հետո լրացնել §՝ մինչև §փոխգնդապետ¦ զինվորական կոչումը ներառյալ¦ բառերը.
2) 11-րդ մասում §զինծառայողներին¦ բառից հետո լրացնել §համապատասխան պետական լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելիս շնորհվում է իրենց ունեցած զինվորական կամ հատուկ կոչմանը համապատասխանող զինվորական կոչում, իսկ հերթական կոչում ստանալու համար սահմանված ժամկետը լրացած լինելու դեպքում¦ բառերը.
3) 12-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
- Սպայական կազմի զինծառայողը զրկվում է նաև կնքված պայմանագրի ընթացքում շնորհված զինվորական կոչումից, իսկ եթե կնքված պայմանագրի ընթացքում շնորհվել է մեկից ավելի զինվորական կոչում, ապա՝ վերջինը շնորհված զինվորական կոչումից՝ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով մինչև պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելու դեպքում՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով զինվորական կոչում շնորհելու մասին անհատական իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու միջոցով, որի արդյունքում զինվորական ծառայությունից արձակվելուց հետո զինծառայողը պահեստազորում հաշվառվում է մինչև զրկված զինվորական կոչումն ունեցած զինվորական կոչումով:¦:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ նախադասությունում §զորակոչի¦ բառից հետո լրացնել §շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետի¦ բառերը.
2) 4-րդ մասի երկրորդ նախադասությունում §ժամկետը¦ բառը փոխարինել §ու դրա շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետները¦ բառերը:
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
- Սույն մասով սահմանված գիտության, կրթության, մշակույթի, արվեստի կամ սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար տարկետում չի կարող տրվել սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիներին:¦:
Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունում §իսկ¦ բառը հանել, իսկ §ծննդյան օրը¦ բառերից հետո լրացնել §, իսկ 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ մինչև 18 տարեկան քույր կամ եղբայր ունենալու դեպքում՝ մինչև քրոջ կամ եղբոր 18 տարին լրանալու օրը¦ բառերը:
Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, բացառությամբ եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը գերազանցում է 17 ամիսը կամ եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում այնպիսի զորամասում, որտեղ ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում զորակոչվող եղբոր կողմից կամ ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության վայրի զորամասի համալրում նախատեսված չէ հայտարարված զորակոչի շրջանակներում:¦:
Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 2-րդ կետի §գ¦ ենթակետում §կարգով¦ բառից հետո լրացնել §անհայտ բացակայող կամ¦ բառերը.
2) 3-րդ մասի առաջին նախադասությունում §կարգով¦ բառից հետո լրացնել §՝ արձակման հիմք ծագելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում¦ բառերը:
Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասում §մինչև 5, իսկ դասախոսական, գիտահետազոտական կամ բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված հազվագյուտ մասնագիտություններ ունեցող զինծառայողներինը`¦ բառերը հանել:
Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
- Հերթական պայմանագիր կնքելու մասին զեկուցագրում պայմանագրային զինծառայողի կողմից նշվում է կնքվող պայմանագրի ժամկետը, ընդ որում, եթե մինչև պայմանագրային զինծառայողի սահմանային տարիքը լրանալը մնացած ժամանակահատվածը փոքր է 5 տարուց, ապա կողմերի համաձայնությամբ հերթական պայմանագիրը կնքվում է մինչև սահմանային տարիքը լրանալը մնացած ժամանակահատվածով:¦.
2) 4-րդ մասում §4-րդ մասով սահմանված պայմանները¦ բառերը փոխարինել §4-րդ մասով, իսկ ավագ սպայական կամ բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող քաղաքացիների հետ՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից՝ նաև սույն օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պայմանները, ինչպես նաև եթե առկա չէ §Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք¦ օրենքի 28-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն սահմանված կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու արգելք՝ համապատասխան ժամկետում¦ բառերը:
Հոդված 13. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում §թողնելու¦ բառից հետո լրացնել §կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր չներկայանալու¦ բառերը:
Հոդված 14. Օրենքի 35-րդ հոդվածում.
1) 6-րդ մասի 5-րդ կետում §և բարձրագույն սպայականի¦ բառերը հանել, իսկ §անձնակազմին վերաբերող¦ բառերը փոխարինել §անհատական¦ բառով.
2) 7-րդ մասում §և բարձրագույն սպայականի¦ բառերը հանել:
Հոդված 15. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 8-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
- 8) ռազմական դրության ժամանակ իր ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում:¦:
Հոդված 16. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
- Բարձր զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակված պայմանագրային զինծառայողին տվյալ զինվորական պաշտոնի հաստիքային դասակարգմամբ նախատեսված բարձր հերթական զինվորական կոչում չի շնորհվում:¦:
Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետում §կարգով¦ բառից հետո լրացնել §, իսկ ռազմական դրության ժամանակ՝ նաև իր ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում¦ բառերը.
2) լրացնել 7.1-ին, 7.2-րդ, 7.3-րդ և 7.4-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
- 7.1) սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված դեպքում.
7.2) զորահավաք հայտարարված լինելու ժամանակահատվածում հինգ օրացուցային օրից ավելի հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքում, եթե բժշկական եզրացության համաձայն զինծառայողի բուժումը կարող է տևել մեկ ամսից ավելի.
7.3) համապատասխան զինվորական պաշտոնում պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքում.
7.4) եթե նշանակվել է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող զինծառայողի կողմից արձակուրդից վերադառնալու դեպքում.¦:
Հոդված 18. Օրենքի 41-րդ հոդվածի.
1) 1-ին մասում՝
ա. 1-ին կետում §արձակուրդում¦ բառից հետո լրացնել §կամ մինչև վեց ամիս ժամկետով ուսումնառության կամ ծառայողական բնույթի այլ գործուղման մեջ¦ բառերը, իսկ §մինչև արձակուրդի ավարտը¦ բառերը փոխարինել §համապատասխանաբար մինչև արձակուրդի կամ ուսումնառության կամ ծառայողական բնույթի այլ գործուղման ժամկետի ավարտի օրվան հաջորդող 60-րդ օրը¦ բառերով.
բ. 3-րդ կետում §ժամկետով¦ բառից հետո լրացնել §, իսկ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի ձևով պատժի դատապարտվելու դեպքում՝ երկու ամսից ոչ ավելի¦ բառերը.
գ. լրացնել 5.1-ին և 5.2-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
- 5.1) 7.1-ին և 7.2-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ համապատասխանաբար մինչև գործուղման կամ բուժման ավարտի օրվան հաջորդող 30-րդ օրը.
5.2) 7.3-րդ և 7.4-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ մեկ ամսից ոչ ավելի.¦.
2) 2-րդ մասում լրացնել նոր նախադասություններ՝ հետևյալ բովանդակությամբ.
- Սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամկետի ավարտի օրվա դրությամբ պայմանագրային զինծառայողի՝ բուժման մեջ գտնվելու դեպքում կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ գտնվելու ժամկետը երկարաձգվում է մինչև պայմանագրային զինծառայողի բուժման ավարտի օրը: Սույն հոդվածի համաձայն պայմանագրային զինծառայողին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելը չի հանդիսանում պայմանագրային զինծառայողի հետ զինվորական ծառայության հարաբերությունների դադարեցում և զինծառայողին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի գործողությունը:¦:
Հոդված 19. Օրենքի 42-րդ հոդվածի.
1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունում §հակացուցված է¦ բառերից հետո լրացնել §, կամ առկա են սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պայմանները¦ բառերը.
2) 6-րդ մասի երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
- Պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխման գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի գործողությունը:¦:
Հոդված 20. Օրենքի 49-րդ հոդվածի.
1) 1-ին մասից հետո լրացնել 1.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
- 1.1. Պայմանագրային զինծառայողի զեկուցագրի հիման վրա հերթական արձակուրդին կարող են միացվել նաև §Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին¦ օրենքի 227-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն զինծառայողին հաշվարկված հանգստի օրերը՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հերթական արձակուրդի մաս:¦:
2) 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
- Մարտական հերթապահության հատուկ ժամանակացույցով պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողին հերթական արձակուրդը տրվում է մարտական հերթապահության ժամանակացույցից դուրս ժամանակահատվածում:¦.
3) 5-րդ մասի երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
- Հերթական արձակուրդի ընթացքում պահպանվում է պայմանագրային զինծառայողի աշխատատեղը (պաշտոնը) և դրամական ապահովությունը:¦:
Հոդված 21. Օրենքի 54-րդ հոդվածում.
1) 1-ին մասի՝
ա. 5-րդ կետում §եթե առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի¦ բառերը փոխարինել §եթե զինծառայողը համաձայն չէ թողնվելու կադրերի տրամադրության տակ կամ նշանակվելու իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող թափուր զինվորական պաշտոնի կամ առկա չէ այդպիսի թափուր զինվորական պաշտոն¦ բառերով.
բ. 6-րդ կետում §եթե առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի¦ բառերը փոխարինել §եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող թափուր զինվորական պաշտոնի կամ առկա չէ այդպիսի թափուր զինվորական պաշտոն¦ բառերով.
2) լրացնել 5-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
- 5. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն պարտադիր կամ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն չունեցող պայմանագրային զինծառայողին սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված մինչև պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելու հիմքով արձակելիս պայմանագրային զինծառայողի համար ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 425-րդ հոդվածով նախատեսված պայմանագրային պարտավորությունը վաղաժամկետ դադարեցնելու հրաժարագին վճարելու պարտավորություն՝ պայմանագրային զինծառայողի վերջին զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափի եռապատիկ չափով: Մինչև պայմանագրի ժամկետը լրանալը պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում սույն մասով սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը նախատեսվում է զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերում: Հրաժարագին վճարելու պահանջը պայմանագրային զինծառայողին է ներկայացվում մինչև պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու մասին անհատական իրավական ակտն ընդունելը՝ զինվորական ծառայությունից արձակելու մասին պայմանագրային զինծառայողի զեկուցագիրը համապատասխան պետական լիազոր մարմնի անձնակազմի կառավարման իրավասու ստորաբաժանումում մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հրաժարագին վճարելու պահանջի ներկայացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրային զինծառայողի կողմից հրաժարագինը չվճարելու կամ դրա վճարումից հրաժարվելու դեպքում հրաժարագնի բռնագանձումն իրականացվում է դատական կարգով:¦:
Հոդված 22. Օրենքի 55-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասի երրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
- Սույն մասով չնախատեսված և զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձանց կողմից զինվորական համազգեստի կրումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:¦.
2) 5-րդ մասի առաջին նախադասությունում §հրամանը չեղյալ համարելու¦ բառերը փոխարինել §հրամանն անվավեր ճանաչելու¦ բառերով.
3) 6-րդ մասի առաջին նախադասությունում §ժամկետում¦ բառից հետո լրացնել §, ընդ որում, օտարերկրյա պետություն ուսումնառության կամ ծառայության գործուղված զինծառայողին պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու հրամանը տրվում է զինծառայողի գործուղումը դադարեցնելու և զինծառայողին հետ կանչելու մասին հրամանի ընդունման և զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հիման վրա¦ բառերը:
Հոդված 23. Օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունում §դեպքում¦ բառը փոխարինել §, ինչպես նաև սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կամ 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում սահմանված պայմաններ չունենալու դեպքերում¦ բառերով:
Հոդված 24. Օրենքի 61-րդ հոդվածում.
1) 4-րդ մասի առաջին նախադասությունում §ապահովությունը¦ բառից հետո լրացնել §սահմանվում է ամսական օրացուցային օրերի հաշվարկով և¦ բառերը.
2) 13-րդ մասի առաջին նախադասությունում §պատճառով¦ բառից հետո լրացնել §, ինչպես նաև սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 7.2-րդ, 7.3-րդ և 7.4-րդ կետերի ու 3-րդ մասի համաձայն¦ բառերը
3) 16-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
- Զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերում սահմանված արձակուրդի չօգտագործված օրեր ունեցող զինծառայողին այդ օրերն արձակուրդի տեսքով տրամադրելու անհնարինության, ինչպես նաև այդ արձակուրդի տրամադրումից զինծառայողի հրաժարվելու դեպքերում զինծառայողին տրվում է հատուցում` չօգտագործված արձակուրդի բոլոր օրերի համար, որի չափը հաշվարկվում է զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրացուցային օրերի թվով բազմապատկելու միջոցով:¦:
Հոդված 25. Օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասի՝
1) առաջին նախադասությունում §սակայն,¦ բառից հետո լրացնել §առնվազն¦ բառը,
2) երկրորդ նախադասությունում §ընթացքում,¦ բառից հետո լրացնել §կամ այդ օրվանից հետո մինչև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառվելու դիմում ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում¦ բառերը:
Հոդված 26. Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
- 5) տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից:¦:
Հոդված 27. Օրենքի 71-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
- 6. Սույն օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքը տրվում է պետական լիազոր մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից: Տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և տեղեկանքի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:¦:
Հոդված 28. Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում §65-րդ հոդվածի 1-ին մասի,¦ բառերից հետո լրացնել §66-րդ հոդվածի 3-րդ մասի,¦ բառերը, իսկ §64-րդ,¦ բառը փոխարինել §64-րդ հոդվածի, 65-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 3-րդ մասի,¦ բառերը:
Հոդված 29. Օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասում «առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ» բառերը փոխարինել «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցած կամ առողջության կամ տարիքի կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով» բառերով:
Հոդված 30. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը տարածվում է 2017 թվականի դեկտեմբերի 16-ից ծագած հարաբերությունների վրա:
- Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն 2017 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողները կարող են դիմել ծառայությունից արձակումն իրականացրած պետական լիազոր մարմին՝ հասանելիք հատուցումը հաշվարկելու նպատակով: Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանվում է սույն մասի համաձայն վարչարարության իրականացման կարգը:
- Սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգավորումը, ինչպես նաև սույն օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 183.3-րդ հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 183.3. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԳՏՆՎՈՂ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼԸ
- Զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
- Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 235-րդ հոդվածում.
1) 1-ին մասում «կատարված),» բառից հետո լրացնել «183.3-րդ հոդվածով,» բառերը.
2) 2-րդ մասը լրացնել 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«4) սույն օրենսգրքի 183.3-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` կայազորային ռազմական ոստիկանության բաժնի պետը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
29.07.2022 - 14.08.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 4651
Տպել