«Մինչդատական վարույթում էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ հունիսի 2022 թվականի N …-Ն
ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝ մինչդատականվարույթումէլեկտրոնայինհամակարգի (այսուհետ՝ Էլեկտրոնային համակարգ)շահագործման և անվտանգությանկանոնները՝ համաձայն հավելվածի։
- Սահմանել, որ՝
- էլեկտրոնային համակարգի օգտատերերի փոխհամագործակցությունը համակարգող մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության դատախազությունը,
- էլեկտրոնային համակարգ օգտատերերի մուտքի իրավունքների տրամադրումը, նրանց ուսուցումը, ինչպես նաև այդ աշխատանքների վերլուծությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության դատախազությունը և Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն,
- Էլեկտրոնային համակարգի ներդրումը, շահագործումը, սպասարկումն ու հետագա զարգացումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազությունը,
- Էլեկտրոնային համակարգի ինտեգրումը և փոխգործելիությունը տեղեկատվություն մատակարարող պետական կառավարման այլ մարմինների էլեկտրոնային համակարգերի հետ ապահովում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ»ՓԲընկերությունը:
- Հայաստանի Հանրապետության դատախազությանը՝ ապահովել՝
- Էլեկտրոնային համակարգի համապատասխանությունը Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցման կարգսահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 1849-ն որոշմանը,
- Էլեկտրոնային համակարգի համապատասխանությունը Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծաառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջներն սահմանողՀայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի թիվ 572-Ն որոշմանը,
- Էլեկտրոնային համակարգի անխափան աշխատանքը, փոխգործելիությունը և ինտեգրման հնարավորությունն այլ էլեկտրոնային համակարգերի հետ համապատասխան էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1093-Ն որոշմանը,
- էլեկտրոնային համակարգի պաշտպանությունը, դրանում մշակվող տեղեկատվության գաղտնիությունը, ամբողջականությունը և հասանելիությունը։
- Սույնորոշումնուժիմեջէմտնումհրապարակմանօրվանհաջորդողտասներորդօրը։
Հայաստանի Հանրապետության Երևան |
Ն. Փաշինյան |
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության
2022 թվականի -- --ի N ---Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
- I. Ընթանուր դրույթներ
- ՍույնկարգովսահմանվումենՀայաստանիՀանրապետությունումքրեական վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող պետական մարմիններում նախաքննություն իրականացնելիս կիրառվող էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության կանոնները:
- Ստորև սահմանված շահագործման և անվտանգության կարգը ենթակա է կիրառման ներդրվող էլեկտրոնային համակարգերում:
- Սույն կարգով սահմանվում են էլեկտրոնային համակարգի ներդրման և շահագործման նպատակը, խնդիրները և սկզբունքները, գործառնական հնարավորությունները, կառուցվածքը, օգտատերերի շրջանակը և գործառնությունները, էլեկտրոնային համակարգի շահագործման ընթացակարգը մինչդատական վարույթի ընթացքում, համակարգի տեխնիկական և ծրագրային միջոցներին ներկայացվող պահանջները, անվտանգությանը ներկայացվող պահանջները:
II.Հասկացությունները և սահմանումները
- Սույն կարգով նախատեսված կանոնների նկատմամբ կիրառվող հասկացությունները մեկնաբանելիս այսուհետկիրառվումենհետևյալհասկացությունները՝
- էլեկտրոնային համակարգ՝ էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման կամ այլ տիպի ապարատածրագրային մշակման միասնական տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն է տալիս հանցանքի մասին պատշաճ ձևով հաղորդում ստանալու պահից ավտոմատացնել վարույթի հանրային մասնակիցների կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգերը և էլեկտրոնային եղանակով ամրագրել քրեական վարույթը նախաձեռնելուց ի վեր պատշաճ կարգով հավաքված ու ստացված փաստաթղթերն ու այլ նյութերը.
- էլեկտրոնային համակարգը շահագործող անձ՝ քրեական վարույթի ընթացքում նախաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող պետական պաշտոնատար անձ և Հայաստանի Հանրապետության դատախազությանը վերապահված լիազորությունները իրականացնելու իրավասություն ունեցող պետական պաշտոնատար անձ.
- էլեկտրոնային համակարգը օգտագործող անձ՝ քրեական վարույթին ներգրավված ցանկացած անձ, ով վարույթի շրջանակներում հասանելիություն է ստանում էլեկտրոնային համակարգին և օգտագործում է համակարգը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իր վրա դրված գործառույթներն իրականացնելիս.
- էլեկտրոնային փաստաթուղթ՝ տեղեկություն գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում և պահպանվում է տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ.
- թղթային փաստաթուղթ՝ համակարգչային եղանակով կազմված և տպիչ սարքի միջոցով թղթային կրիչի վրա ամրագրված կամ ձեռագիր թղթային կրիչի վրա ամրագրված փաստաթուղթ.
- էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալներ` պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որը ստորագրող անձն օգտագործում է իր էլեկտրոնային թվային ստորագրությունը յուրաքանչյուր անգամ կիրառելիս.
- էլեկտրոնային թվային ստորագրություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքից ու աղավաղումներից պաշտպանելու համար.
- ստորագրության պլանշետ՝ գրաֆիկական, պերիֆերային մասնագիտացված սարք և էլեկտրոնային գրիչ (ստիլուս), որոնք օգտագործվում են անձի ձեռագիր ստորագրության նմանակը թվայնացնելու և էլեկտրոնային համակարգից բեռնված pdf ֆորմատի փաստաթղթերը ստորագրելու նպատակով.
- էլեկտրոնային ձևանմուշ՝ քրեական վարույթի շրջանակներում գեներացվող Էլեկտրոնային փաստաթղթի օրինակելի ձև, որը պարունակում է որոշակիացված տեքստեր, ներառյալ քննիչի տվյալները, դատավարական նորմը, որի համաձայն իրականացվում է վարութային գործողությունը և ընդունվում է դատավարական ակտը.
- մեդիա ֆայլեր/փաստաթղթեր՝ տեսանյութ, լուսանկար և ձայնագրություն ներկայացնող նյութեր, որոնք քրեական վարույթ իրականցնող մարմնի որոշամբ կցվում են Էլեկտրոնային քրեական վարույթին.
- էլեկտրոնային ծանուցում՝ էլեկտրոնային համակարգի ֆունկցիա, որը բջջային կապի և (կամ) էլեկտրոնային հասցեի միջոցով վարույթին ներգրավված անձանց ծանուցում է վարութային գործողությունների և դատավարական ակտերի, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմին ներկայանալու վերաբերյալ.
- էլեկտրոնային համակարգի հանրային սեկտոր/հատված՝ համակարգի ֆունկցիա, որը «Ինտերնետ» միջազգային համակարգչային ցանցի հասանելության առկայության պայմաններում՝ քրեական վարույթի մասանվոր մասնակիցներին և վարույթին օժանդակող անձանց հնարավորություն է ընձեռում, անվտանգության և գաղտնիության պայմանների պահպանմամբ, մուտք գործել և հասանելություն ստանալ իրեն վերաբերելի քրեական վարույթի նյութերին.
- սպասարկման կենտրոն՝ Էլեկտրոնային համակարգի շահագործումն ապահովող և դրա խափանման, տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում համարժեք լուծումներ ձեռնարկելու իրավասություն ունեցող իրավաբանական անձ:
III. Էլեկտրոնային համակարգի շահագործման նպատակը, խնդիրները և սկզբունքները
- Էլեկտրոնային համակարգի ներդրումը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրած էլեկտրոնային կառավարման հայեցակարգին և միտված է՝ էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրմամբ, բարձրացնել մինչդատական վարույթի ընթացքում քննության և դրա նկատմամբ հսկողության գործընթացների արդյունավետությունը, նախաքննության ծախսարդյունավետությունը, ինչպես նաև նվազեցնել վիճակագրական տվյալների մշակման և հաշվետվությունների ներկայացման վրա ծախսվող ժամանակը։
- Էլեկտրոնային համակարգը ապահովում է մինչդատական վարույթի ընթացքում գեներացվող տեղեկատվության ինտեգրումը և արդյունավետ օգտագործումը Հայաստանի Հանրապետության մասշտաբով։
- Էլեկտրոնային համակարգի նպատակն է ստեղծել միասնական տեղեկատվական-տեխնիկական ենթակառուցվածք և միջավայր, որում այսուհետ կիրականացվի մինչդատական վարույթի հանրային և մասնավոր մասնակիցների, վարույթին օժանդակող անձանց միջև փոխհամագործակցությունը։
- Էլեկտրոնային համակարգի շահագործումը և կատարելագործումն իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝
- շահագործմանմհարմարավետությունն
- ճկունություն, հասանելություն և ընդլայնվելու հնարավորություն,
- ընթացող գործընթացների հավաստիություն և թափանցիկություն,
- փոխգործելիություն այլ համակարգերի հետ,
- արդյունավետություն և արտադրողականություն,
- անվտանգություն և գաղտնիություն,
- տեղեկատվության պահպանում,
- վիճակագրական տվյալների հավաքման, մշակման և հաշվետվությունների ներկայացման միասնական մեթոդոլոգիայի կիրառություն:
IV. Էլեկտրոնային համակարգի հիմնական գործառնություները
- Էլեկտրոնային համակարգը ապահովում է հետևյալ գործառնությունների իրականացումը՝
- Էլեկտրոնային համակարգում տեղեկատվության կետրոնացված հավաքում, պահպանում, մշակում և ներկայացում,
- աշխատանքների պլանավորման, կատարման, մանիթորինգի ավտոմատացում,
- էլեկտրոնային համակարգի պաշտպանություն, դրանում մշակվող տեղեկատվության ամբողջականության և հասանելիության ապահովում,
- վիճակագրական տվյալների միասնական ռեեստրի ձևավորում և վարում,
- անալիտիկ հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- փոխգործելիություն այլ էլեկտրոնային համակարգերի հետ։
- Էլեկտրոնային համակարգի հիմնական գործառույթն է ավտոմատացնել և էլեկտրոնային եղանակով ապրագրել մինչդատական վարույթի ընթացքում վարութային գործողությունների ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև կայացվող բոլոր դատավարական ակտերը, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝
- հանցագործության մասին հաղորդում ընդունելը,
- քրեական վարույթ նախաձեռնելը կամ չնախաձեռնելը,
- քննչական ենթակայության հարցը որոշելը,
- հանրային քրեական հետապնդում հարուցելը,
- հանրային քրեական հետապնդում չհարուցելը կամ դադարեցնելը,
- մեղադրանք ներկայացնելը, փոխելը կամ լրացնելը,
- չհարուցված կամ դադարեցված քրեական հետապնդումը նորոգելը,
- հանրային քրեական հետապնդման ժամկետները կասեցնելը,
- հանրային քրեական հետապնդման կասեցված ժամկետը վերսկսելը,
- մեղադրական եզրակացությունը դատախազին հանձնելը,
- վարույթի նյութերը դատարան հանձնելը,
- քրեական վարույթը կարճելը,
- մեղադրական եզրակացություն կազմելը և վարույթի նյութերին ծանոթացնելը,
- նախաքննության ընթացքում ներկայացվող գրությունները, բողոքները, դիմումները, միջնորդությունները կառավարելը,
- մինչդատական վարույթի ընթացքում տարբեր կառույցների միջև փաստաթղթաշրջանառությունը,
- ապացույցներ ձեռք բերելու նպատակով ապացուցողական գործողությունները,
- վիճակագրություն հավաքագրելը և վերլուծելը,
- անհրաժեշտ հաշվետվությունների ձևեր պատրաստելը։
V.Էլեկտրոնային համակարգի գործառնական հնարավորությունները
- Էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս գեներացնել/ ստեղծել անհրաժեշտ Էլեկտրոնային փաստաթղթերի (վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացվող որոշումների, արձանագրությունների, միջնորդությունների, հանձնարարությունների, առարկությունների և այլն) էլեկտրոնային ձևանմուշներ:
- Էլեկտրոնային համակարգի միջոցով գեներացվող դատավարական փաստաթղթերն ունեն կանոնակարգված կառուցվածք և, եթե ինչ-որ մի մաս չի լրացվում, ապա համակարգը առաջին հերթին հուշման միջոցով տեղեկացնում է օգտատիրոջը այդ մասին և թույլ չի տալիս ստորագրել կամ հաստատել տվյալ փաստաթուղթը։
- Էլեկտրոնային համակարգում ստեղծվող դատավարական փաստաթղթերը հաստատվում են նույնականացման քարտի և էլեկտրոնային ստորագրության կամ մոբայլ նույնականացման քարտի (Mobile ID), ինչպես նաև էլեկտրոնային գրիչի և պլանշետի միջոցով։ Էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված ցանկացած փաստաթուղթ ստանում է ունիկալ համար և QR կոդ՝ հետագայում փաստաթղթի պատկանելիությունը տվյալ գործին ամրագրելու և փաստաթղթի վավերությունը ստուգելու նպատակով։
- Էլեկտրոնային համակարգն ինքնաշխատ կերպով թույլ չի տալիս կատարել որոշակի դատավարական գործողություններ, ստեղծել որոշակի դատավարական փաստաթղթեր, այն դեպքերում, երբ այդ գործողությունների իրականացումը կամ փաստաթղթի ստեղծումը ենթադրում է օրենքով սահմանաված հաջորդականություն։
- Էլեկտրոնային համակարգն ինքնաշխատ եղանակով ներբեռնում է այլ էլեկտրոնային համակարգերում զետեղված տվյալները համապատասխան փաստաթղթերի համապատասխան տողերում։
- Էլեկտրոնային համակարգն օգտատերերի համար սահմանում է մուտքի արտոնությունների տարբեր մակարդակներ։ Յյուրաքանչյուր քննիչ կարող է տեսնել միայն իր վարույթում գտնվող նյութերը, քննչական մարմնի ղեկավարը կարող է տեսնել իր անմիջական ենթակաների կողմից քննվող քրեական վարույթները, դատախազը կարող է տեսնել իր անմիջական հսկողության տակ գտնվող, իր կողմից հսկվող բոլոր վարույթների նյութերը և այլն։ Էլեկտրոնային համակարգը հնարավորություն ունի նախատեսված դեպքերում օգտատերերի մուտքի արտոնությունների ամբողջական կամ մասնակի ինքնաշխատ կամ ոչ ինքնաշխատ եղանակներով դադարեցման, կասեցման, ժամանակավոր դադարեցման հնարավորություններ, որը կարող է պայմանավորված լինել քննիչի կամ դատախազի լիազորությունների դադարեցմամբ, քննիչի կամ դատախազի արձակուրդում գտնվելու հանգամանքով կամ ծառայողական քննությամբ պայմանավորված լիազորությունների ժամանակավոր դադարեցմամբ և այլն։
- Քննչական խմբի կողմից քրեական վարույթ իրականացնելու դեպքում համակարգը հնարավորություն է տալիս քննչական խմբի ղեկավարին իր հայեցողությամբ սահմանափակելու քննչական խմբի առանձին անդամների քրեական վարույթի տվյալներին ամբողջական հասանելիությունը։
- Էլեկտրոնային համակարգում բոլոր օգտատերերը նույնականացվում են, ինչպես նաև ամրագրվում և պահպանվում են յուրաքանչյուր օգտատիրոջ կատարած գործողությունների վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են ՝ մուտքը, ելքը համակարգ ըստ ժամերի/րոպեների, IP հասցեն որտեղից մուտք է գործել օգտատերը, այս կամ այն ֆայլը ստեղծելու, փոփոխելու, ջնջելու վերաբերյալ տվյալները և այլն։
- Էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս նույնականացնելու քրեական վարույթը այնպիսի տրամաբանությամբ, որ ստեղծումից մինչև վարույթի ավարտ հնարավորություն լինի հետևել քրեական վարույթի ընթացքին՝ ներառյալ այն դեպքերում, երբ վարույթը փոխանցվում է այլ մարմնին, անջատվում է առանձին վարույթ կամ միացվում է այլ վարույթին, լրացվում կամ փոփոխվում է մեղադրանքը և այլն։
- Էլեկտրոնային համակարգում ներդրված լուծումները բացառում են պահպանված, հաստատված, ստորագրված ֆայլերի փոփոխությունները, ինչպես նաև ստեղծված ավարտական փաստաթղթերի ոչնչացումը կամ հեռացումը համակարգից։
- Էլեկտրոնային համակարգը հանարավորություն ունի ստեղծելու համապատասխան վարութային գործողությունները ամրագրող PDF ձևաչափի ֆայլեր և ներբեռնելու ինչպես PDF, այնպես էլ տարբեր ձևաչափերի՝ տեքստային, ձայնային, տեսաձայնային, նկար, սքանավորված ֆայլեր։
- Էլեկտրոնային համակարգը հասանելիություն ունի տարբեր սարքերի միջոցով՝ համակարգիչ, պլանշետ, հեռախոս /smart phone/ և անհրաժեշտության պարագայում հնարավորություն ունի ամրագրել համապատասխան վարութային գործողությունների իրականացման ճշգրիտ ժամանակը և ֆիքսել օգտատիրոջ IP հասցեն։
- Էլեկտրոնային համակարգում անձը նույնականացվում է էլեկտրոնային հասցեի միջոցով, որը հանդիսանում է տվյալ օգտատիրոջ մուտքանունը (user name), իսկ անձի մուտքը իրականացվում է նույնականացման քարտի, բջջային նույնականացման (Mobile ID) կամ գաղտնաբառի միջոցով։
- Էլեկտրոնային համակարգն ունի ինտեգրման հնարավորություն (փոխգործակցություն /interoperability/) /Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1093-Ն որոշում/, տեղեկատվության ստացման/փոխանակման հնարավորությամբ, պետական կառավարման այլ էլեկտրոնային համակարգերի հետ, ինչպիսիք են օրինակ՝
- Հայաստանի Հանրապետության բնակչության ռեգիստր,
- Շարժական գույքի ռեգիստր,
- Հայաստանի Հանրապետության ՊԵԿ հարկ վճարողների շտեմարան,
- Անշարժ գույքի կադաստր,
- ՔԿԱԳ,
- Իրավաբանական անձանց պետական ռեգիստր,
- Հարկադիր կատարման ծառայության շտեմարան
- Դատական համակարգի DATALEX և CAST համակարգեր,
- Քրեակատարողական ծառայության е-penitentiary.am համակարգ
- Е-police.am
- E-request.am - դիմումներ ընդունելու նպատակով,
- Ծանուցումների միասնական E-Notification համակարգ
- Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի տրամադրման, արխիվացման և վավերականության ստուգման E-Verify.am համակարգ և այլն։
- Էլեկտրոնային համակարգը հնարավորություն ունի ներառելու առկա տվյալների վերլուծական գործիքներ, որոնք կարող են օգտագործվել մեքենայական ուսուցման, մեծ տվյալների ուսումնասիրության և այլ քրեագիտական նպատակների համար։
- Էլեկտրոնային համակարգն առցանց էլեկտրոնային հղման ձևաչափով (link) համակցված է arlis.am համակարգի հետ, ինչի շնորհիվ օգտատերերը հասանելիություն ունեն անհրաժեշտ իրավական ակտերին։ Համակարգն իր մեջ հնարավորություն ունի ներառելու շտեմարաններ, որոնք համակարգված տեսքով կարող են պարունակել տեսական գրականություն, առանձին օրենսգրքերի մեկնաբանություններ, քրեագիտական և փորձագիտական գրականություն և ձեռնարկներ (այդ թվում՝ տարբեր հանցատեսակների քննության տակտիկայի և մեթոդիկայի), նախադեպային դատական ակտեր, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի որոշումներ և հրամաններ, Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի որոշումներ, քրեական վարույթի հանրային մասնակից հանդիսացող պետական մարմինների ղեկավարների և դրանց կոլեգիալ մարմինների՝ մինչդատական քրեական վարույթի կազմակերպմանն ուղղված գերատեսչական ակտեր և այլն, ինչպես նաև առկա է տեխնիկական հնարավորություն համապատասխան բազան մշտապես լրացնելու կամ փոփոխելու համար, ինչպես նաև իրականացնելու որոնում։
- Էլեկտրոնային համակարգն ունի համանման կամ նույն անձնական տվյալներով (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի, վարորդական իրավունքի համար, գրանցման և/կամ հաշվառման հասցե, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշ) անձանց վերաբերյալ ազդարարման մեխանիզմ (հանցագործությունները միևնույն անձի կամ անձանց կողմից կատարված լինելու, նույն անձն այլ գործով հարցաքննված լինելու կամ նույն անձի կողմից այլ դեպքի առթիվ նախկինում ևս հաղորդում տալու հանգամանքի մասին ծանուցումներ ստանալու տարբերակով)։
- Էլեկտրոնային համակարգը նմանատիպ ազդարարման մեխանիզմ ունի նաև այլ երևույթների մասով:
- Էլեկտրոնային համակարգը քննիչի անմիջական ղեկավարին և հսկող դատախազի վերադասին հնարավորություն է տալիս դիտարկել իրենց անմիջական ենթակաների մոտ գտնվող քրեական վարույթները, ինչպես նաև այդ վարույթի հետ կապված բոլոր անհրաժեշտ տվյալները, տեղեկությունները և նյութերը։
- Էլեկտրոնային համակարգում գործում է ժամանակի կառավարման համակարգ (Օրացույց)։ Դատախազների, քննիչների օրացույցներում զետեղված տվյալները ինտեգրված են և նրանք հնարավորություն ունեն իրենց օրացույցներում փոխադարձաբար տեսնելու միմյանց միջոցառումները (events, meetings), որը դյուրինացնում է վարութային գործողությունների պլանավորումը և խնայում դրա վրա ծախսվող ժամանակը։ Օրացույցը կառուցված է այնպես, որ հնարավորություն ունի հեշտությամբ սինխրոնիզացվելու այլ օրացույցներին, որոնք կարող են գտնվել նաև Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման այլ համակարգերում։
- Էլեկտրոնային համակարգը հանրավորություն ունի ինտեգրվելու առանձին վարութային գործողությունների համար առկա հավելվածների և պարագաների շտեմարաններին ։
- Էլեկտրոնային համակարգի միջոցով հավաքագրվում են մինչդատական վարույթի վերաբերյալ վիճակագրական տվյալները և ապահովվում է հաշվետվողականությունը:
- Էլեկտրոնային համակարգը հանդիսանում է մինչդատական վարույթի շրջանակներում տեղեկությունների պահպանման անվտանգ պահոց:
VI.Էլեկտրոնային համակարգի ընդհանուր կառուցվածքը
- Էլեկտրոնային համակարգը բաղկացած Է հետևյալ բաժիններից՝
- Ընդհանուր էջ և համակարգ մուտք գործելու պատուհան,
- Քննիչի վիրտուալ գրասենյակ,
- Քննչական մարմնի ղեկավարի վիրտուալ գրասենյակ,
- Հսկող դատախազի վիրտուալ գրասենյակ,
- Վերադաս դատախազի վիրտուալ գրասենյակ,
- Հետաքննություն իրականացնող մարմնի վիրտուալ գրասենյակ,
- Մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի, տուժողի, գույքային պատասխանողի, տուժողի և գույքային պատասխանողի օրինական ներկայացուցչի և լիազոր ներկայացուցչի վիրտուալ գրասենյակ,
- Դատարանի/դատավորի վիրտուալ գրասենյակ,
- Վարույթին օժանդակող անձանց՝ վկայի, թարգմանչի, փորձագետի վիրտուալ գրասենյակ,
- Ընթացիկ քրեական վարույթ /նախաքննություն/,
- Ավարտված քրեական վարույների ընդհանուր շտեմարան,
- Քրեական վարույթներում ընդհանուր որոնման համակարգ,
- Վիճակագրություն և հաշվետվություններ:
- Ընդհանուր էջ բաժնում զետեղված են համակարգի մասին ընդհանուր տեղեկություններ, ինչպես նաև հղում անցում դեպի հանրամատչելի վիճակագրութան ենթաբաժին։ Այս բաժնում ցուցադրված են համապատասխան բոլոր մարմինները, ըստ գործառույթների /նախաքննական մարմիններ, դատախազություն, դատարաններ, պաշտպաններ և այլն/ և համակարգ մուտք գործելու պատուհանը։ Համակարգ մուտք գործելու պատուհան օգտագործողի անուն, գաղտնաբառի միջոցով կամ անձի մուտքը իրականացվելու է նույնականացման քարտի, կամ բջջային նույնականացման (Mobile ID) միջոցով։ Առաջին անգամ համակարգ մուտք գործելու դեպքում էլեկտրոնային նույնականացումը կամ բջջային նույանականացումը պարտադիր է։
- Քննիչի վիրտուալ գրասենյակը հանդիսանում է Էլեկտրոնային համակարգում քննիչի հիմնական աշխատանքային տիրույթը, որը բաղկացած է հետևյալ բաժիններից և ենթաբաժիններից՝
- Հաղորդումներ՝ մուտքագրում է հաղորդումը, կցվում են ստացված փաստաթղթերն ու նյութերը, որին հսկող դատախազը և վերադաս դատախազը ստանում են հասանելիություն, որը բաժանված է հետևյալ ենթաբաժինների՝
ա. նախաձեռնել քրեական վարույթ՝ կազմում է վարույթ նախաձեռնելու արձանագրությունը և համակարգում ստեղծվում է նոր նախաձեռնված քրեական վարույթի առանձին թղթապանակ, որի մասին ծանուցվում է հսկող դատախազը,
բ. չնախաձեռնել քրեական վարույթ՝ կազմում է քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ գրությունը՝ նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը, որի մասին ծանուցվում է հսկող դատախազը։
- Չնախաձեռնված քրեական վարույթներ՝ հնարավորություն ունի դիտելու իր կողմից չնախաձեռնված քրեական վարույթները, կից փաստաթղթերն ու նյութերը,
- Ընթացիկ քրեական վարույթներ՝ /նախաձեռնված քրեական վարույթների բովանդակությունը դասակարգված ըստ հերթական համարի, ամսաթվի, քրեական օրենսգրքի գլուխների, հոդվածների (հանցատեսակների)/, վարույթների ցանկից հնարավոր է ընտրել որևէ վարույթ և անցնել քրեական վարույթի ենթաբաժին, դիտել տվյալ քրեական վարույթը և աշխատել դրա հետ։
ա. վարութային գործողություն (գործընթաց)` քրեական վարույթի շրջանակներում քննիչի լիազորություններից բխող և կատարվող բոլոր վարութային գործողությունների ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև կայացվող բոլոր դատավարական ակտերը ամրագրվում են համակարգում նախապես ստեղծված ձևանմուշներին համապատասխան,
բ. հարուցել քրեական հետապնդում՝ /կազմում է քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդությունը, որի մասին ծանուցվում է հսկող դատախազը, քննիչը հնարավորություն ունի առանձին ցանկով դիտելու բոլոր ընթացիկ այն վարույթները, որոնցով հարուցվել է քրեական հետապնդում, դասակարգված ըստ վարույթի համարի, վարույթի նախաձեռնման ամսաթվի, հետապնդում հարուցելու ամսաթվի, անձի/անձանց ում նկատմամբ հարուցվել է հետապնդումը, ինչպես նաև քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով պատասխանատվություն է նախատեսված անձին մեղսագրվող արարքի կատարման համար (արարքի իրավական գնահատականը),
գ. ներկայացնել մեղադրանք՝ քրեական հետապնդում հարուցելու մասին հսկող դատախազի որոշման հիման վրա կազմում է մեղադրանք ներկայացնելու արձանագրությունը,
դ. մեղադրական եզրակացություն/եզրափակիչ ակտ` կազմվում է մեղադրական եզրակացությունը/եզրափակիչ ակտը, որին կցվում են վարույթի նյութերը, ինչի մասին ծանուցվում է հսկող դատախազը,
ե. կասեցնել քրեական հետապնդման ժամկետը՝ /կազմում է քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու կամ վերսկսելու մասին միջնորդությունը, որի մասին ծանուցվում է հսկող դատախազը, հնարավորություն ունի առանձին ցանկով դիտելու բոլոր ընթացիկ այն վարույթները որոնցով քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է, դասակարգված ըստ վարույթի համարի, վարույթի նախաձեռնման ամսաթվի, հետապնդման ժամկետը կասեցնելու ամսաթվի, անձի/անձանց ում նկատմամբ հարուցվել է հետապնդումը, ինչպես նաև քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով պատասխանատվություն է նախատեսված անձին մեղսագրվող արարքի կատարման համար (արարքի իրավական գնահատականը),
զ. չհարուցել կամ դադարեցնել քրեական հետապնդումը՝ /կազմում է քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին միջնորդությունը, որի մասին ծանուցվում է հսկող դատախազը, հնարավորություն ունի առանձին ցանկով դիտելու բոլոր ընթացիկ այն վարույթները որոնցով քրեական հետապնդում չի հարուցվել կամ դադարեցվել է, դասակարգված ըստ վարույթի համարի, վարույթի նախաձեռնման ամսաթվի, հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու ամսաթվի, անձի/անձանց ում նկատմամբ չի հարուցվել կամ դադարեցվել է հետապնդումը, ինչպես նաև քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով պատասխանատվություն է նախատեսված անձին մեղսագրվող արարքի կատարման համար (արարքի իրավական գնահատականը),
է. կարճել քրեական վարույթը՝ քննիչը կազմում է գործի վարույթը կարճելու մասին որոշում, կցվում են վարույթի նյութերը, որի մասին ծանուցվում է հսկող դատախազը,
- Ավարտված քրեական վարույթներ՝ /ավարտված քրեական վարույթները դասակարգված ըստ նախաձեռնման հերթական համարի, նախաձեռնման և ավարտի ամսաթվի, քրեական օրենսգրքի գլուխների, հոդվածների (հանցատեսակների)/, վարույթների ցանկից հանրավոր է ընտրել որևէ վարույթ և անցնել քրեական վարույթի ենթաբաժին, /կարելի է միայն դիտել և ոչ փոփոխել/,
- Ծանուցումներ՝ ստնում է հաղորդագրություններ էլեկտրոնային քրեական վարույթի շրջանակներում վարութային գործողությունների իրականացման և դատավարական ակտերի կայացման վերաբերյալ, դասակարգված ըստ վարույթի համարի, ամսաթվի, գործընթացի, նախաձեռնող մարմնի, վարութային գորոծողության տեսակի, կատարման ժամկետների,
- Առցանց հարցում/տեղեկատվության պահանջ՝ քննիչը համակարգին ինտեգրված այլ պետական կառավարման մարմինների էլեկտրոնային համակարգեր կատարում է հարցում և ստանում է տեղեկություններ, որոնք կարող են կցվել քրեական վարույթի նյութերին,
- Օրացույց՝ նշվում են բոլոր պլանավորված ապացուցողական գործողությունների ինչպես նաև արտացոլվում են տվյալ գործով նախաքննության կատարման համար սահմանված, ինչպես նաև վարույթին վերաբերվող այլ դատավարական ժամկետները՝ դրանց երկարացման, փոփոխման, լրանալու հիշեցումները։ Օրացույցում միջոցառումները նշվում են ինքնաշխատ կերպով, ներբեռնվում են քննչական պլանից, վերադասի կողմից տրված հանձնարարականներից կամ լրացվում քննիչի կողմից։ Օրացույցը ունի դրանում ներառված գործողությունների վերաբերյալ հիշեցումների համակարգ,
- Տիպային վարկածների և ենթավարկածների տեղեկատուներ/շտեմարաններ/։ Շտեմարաններում զետեղված են համապատասխան բնույթի դեպքով ստուգման ենթակա բոլոր տիպային վարկածներն ու ենթավարկածները, դրանց առնչությամբ պարզաբանման ենթական հանգամանքների և այդ նպատակով կատարվելիք ապացուցողական գործողությունների վերաբերյալ գործնական և մեթոդաբանական բնույթի տեղեկատվությամբ։ Այս բաժինը ունի նաև որոնողական համակարգ՝ բառերի-բառակապակցությունների և այլն,
- Ապացուցողական գործողությունների համար անհրաժեշտ հավելվածների և պարագաների շտեմարան /օրինակ՝ դեպքի վայրի սխեմա, դեպքի վայրի արձանագրության հավելված ֆոտոաղյուսակի ձևանմուշ, անձի ճանաչման ներկայացնելու համար անձանց լուսանկարների բազա, ճանաչման ներկայացնելու համար առանձին առարկաների լուսանկարների բազա (հրազեն, սառը զենք և այլն)/,
- Վիճակագրություն եւ հաշվետվություններ՝ որտեղ զետեղված են տվյալ օգտատիրոջը վերաբերվող վիճակագրական և անհրաժեշտ այլ տվյալները․ օրինակ՝ ընդհանուր վարույթների քանակ, ավարտված վարույթների քանակ, վարույթները ըստ Քրեական օրենսգրքի գլուխների, ըստ Քրեական օրենսգրքի հոդվածների և այլն։
- Քննչական մարմնի ղեկավարի վիրտուալ գրասենյակը հանդիսանում է Էլեկտրոնային համակարգում քննչական մարմնի ղեկավարի հիմնական աշխատանքային տիրույթը, որը բաղկացած է հետևյալ բաժիններից և ենթաբաժիններից՝
- Հաղորդումներ՝ մուտքագրում է հաղորդումը, հնարավորություն ունի դիտելու անմիջական հսկողության տակ գտնվող քննիչների կողմից մուտքագրված հաղորդումները, կից փաստաթղթերն ու նյութերը, որոնց հսկող դատախազը ստանում է հասնալիություն,
ա. նախաձեռնել քրեական վարույթ՝ կազմում է վարույթ նախաձեռնելու արձանագրությունը և համակարգում ստեղծվում է նոր նախաձեռնված քրեական վարույթի առանձին թղթապանակ, որի մասին ծանուցվում է դատախազը,
բ. չնախաձեռնել քրեական վարույթ՝ կազմում է քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ գրությունը՝ նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը, որի մասին ծանուցվում է հսկող դատախազը,
- Չնախաձեռնված քրեական վարույթներ՝ հնարավորություն ունի դիտելու քննչական մարմնում չնախաձեռնված քրեական վարույթները, կից փաստաթղթերն ու նյութերը,
- Ընթացիկ քրեական վարույթներ՝ /քննչական մարմնում նախաձեռնված քրեական վարույթները դասակարգված ըստ հերթական համարի, ամսաթվի, քրեական օրենսգրքի գլուխների, հոդվածների (հանցատեսակների)/, վարույթը քննող քննիչի, վարույթների ցանկից հանրավոր է ընտրել որևէ վարույթ և անցնել քրեական վարույթի ենթաբաժին, դիտել տվյալ քրեական վարույթը և աշխատել դրա հետ։
ա. վարութային գործողություն (գործընթաց)՝ քրեական վարույթի շրջանակներում քննչական մարմնի ղեկավարի լիազորություններից բխող և կատարվող բոլոր վարութային գործողությունների ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև կայացվող բոլոր դատավարական ակտերը ամրագրվում են համակարգում նախապես ստեղծված ձևանմուշներին համապատասխան,
բ. հարուցել քրեական հետապնդում՝ /կազմում է քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդությունը, որի մասին ծանուցվում է հսկող դատախազը, հնարավորություն ունի առանձին ցանկով դիտելու բոլոր ընթացիկ այն վարույթները որոնցով հարուցվել է քրեական հետապնդում դասակարգված ըստ վարույթի համարի, վարույթի նախաձեռնման ամսաթվի, հետապնդում հարուցելու ամսաթվի, վարույթը քննող քննիչի ,անձի/անձանց ում նկատմամբ հարուցվել է հետապնդումը, ինչպես նաև քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով պատասխանատվություն է նախատեսված անձին մեղսագրվող արարքի կատարման համար (արարքի իրավական գնահատականը),
գ. ներկայացնել մեղադրանք՝ քրեական հետապնդում հարուցելու մասին հսկող դատախազի որոշման հիման վրա կազմում է մեղադրանք ներկայացնելու արձանագրություն,
դ. մեղադրական եզրակացություն/եզրափակիչ ակտ` կազմվում է մեղադրական եզրակացությունը/եզրափակիչ ակտը, որին կցվում են վարույթի նյութերը, ինչի մասին ծանուցվում է հսկող դատախազը,
ե. կասեցնել քրեական հետապնդման ժամկետը՝ /կազմում է քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու կամ վերսկսելու մասին միջնորդությունը, որի մասին ծանուցվում է հսկող դատախազը, հնարավորություն ունի առանձին ցանկով դիտելու բոլոր ընթացիկ այն վարույթները որոնցով քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է, դասակարգված ըստ վարույթի համարի, վարույթի նախաձեռնման ամսաթվի, հետապնդման ժամկետը կասեցնելու ամսաթվի, վարույթը քննող քննիչի, անձի/անձանց ում նկատմամբ հարուցվել է հետապնդումը, ինչպես նաև քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով պատասխանատվություն է նախատեսված անձին մեղսագրվող արարքի կատարման համար (արարքի իրավական գնահատականը),
զ. չհարուցել կամ դադարեցնել քրեական հետապնդումը՝ /կազմում է քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին միջնորդությունը, որի մասին ծանուցվում է հսկող դատախազը, հնարավորություն ունի առանձին ցանկով դիտելու բոլոր ընթացիկ այն վարույթները որոնցով քրեական հետապնդում չի հարուցվել կամ դադարեցվել է, դասակարգված ըստ վարույթի համարի, վարույթի նախաձեռնման ամսաթվի, հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու ամսաթվի, վարույթը քննող քննիչի, անձի/անձանց ում նկատմամբ չի հարուցվել կամ դադարեցվել է հետապնդումը, ինչպես նաև քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով պատասխանատվություն է նախատեսված անձին մեղսագրվող արարքի կատարման համար (արարքի իրավական գնահատականը),
է. վարույթի տեղափոխություն՝ քննչական մարմնի ղեկավարը քրեական վարույթը հանձնում մեկ այլ քննիչի, հեռացնում է քննիչին վարույթից, փոխարինում է մեկ այլ քննիչով, ստեղծում է և այլ համապատասխան հնարավորություններ,
ը. քննչական փոխօգնության խնդրանք՝ իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի միջնորդությամբ իր իրավասության սահմաններում ներկայացնում է քննչական փոխօգնության խնդրանք, իսկ նման խնդրանք ստանալու դեպքում իր իրավասության սահմաններում ապահովում է դրա կատարումը,
թ. կարճել քրեական վարույթը՝ կազմում է գործի վարույթը կարճելու մասին որոշում, որին կցվում են վարույթի նյութերը, ինչի մասին ծանուցվում է հսկող դատախազը,
- Ավարտված քրեական վարույթներ՝ /քննչական մարմնում ավարտված քրեական վարույթները դասակարգված ըստ նախաձեռնման հերթական համարի, նախաձեռնման և ավարտի ամսաթվի, քրեական օրենսգրքի գլուխների, հոդվածների (հանցատեսակների)/, վարույթը քննող քննիչի, վարույթների ցանկից հանրավոր է ընտրել որևէ վարույթ և անցնել քրեական վարույթի ենթաբաժին, /կարելի է միայն դիտել և ոչ փոփոխել/,
- Ծանուցումներ՝ ստնում է հաղորդագրություններ էլեկտրոնային քրեական վարույթի շրջանակներում վարութային գործողությունների իրականացման և դատավարական ակտերի կայացման վերաբերյալ, դասակարգված ըստ վարույթի համարի, ամսաթվի, գործընթացի, նախաձեռնող մարմնի, վարութային գորոծողության տեսակի, կատարման ժամկետների,
- Առցանց հարցում/տեղեկատվության պահանջ՝ համակարգին ինտեգրված այլ պետական կառավարման մարմինների էլեկտրոնային համակարգեր կատարում է հարցում և ստանում է տեղեկություններ, որոնք կարող են կցվել քրեական վարույթի նյութերին,
- Օրացույց՝ նշվում են բոլոր պլանավորված քննչական միջոցառումները, ինչպես նաև արտացոլվում են տվյալ գործով նախաքննության կատարման համար սահմանված, ինչպես նաև վարույթին վերաբերվող այլ դատավարական ժամկետները՝ դրանց երկարացման, փոփոխման, լրանալու հիշեցումները։ Օրացույցում միջոցառումները նշվում են ինքնաշխատ կերպով, ներբեռնվում են քննչական պլանից, վերադասի կողմից տրված հանձնարարականներից կամ լրացվում քննիչի կողմից։ Օրացույցը ունի դրանում ներառված գործողությունների վերաբերյալ հիշեցումների համակարգ,
- Տիպային վարկածների և ենթավարկածների տեղեկատուներ/շտեմարաններ/։ Շտեմարաններում զետեղված են համապատասխան բնույթի դեպքով ստուգման ենթակա բոլոր տիպային վարկածներն ու ենթավարկածները, դրանց առնչությամբ պարզաբանման ենթական հանգամանքների և այդ նպատակով կատարվելիք քննչական միջոցառումների վերաբերյալ գործնական և մեթոդաբանական բնույթի տեղեկատվությամբ։ Այս բաժինը ունի նաև որոնողական համակարգ՝ բառերի-բառակապակցությունների և այլն,
- Քննչական գործողությունների համար անհրաժեշտ հավելվածների և պարագաների շտեմարան /օրինակ՝ դեպքի վայրի սխեմա, դեպքի վայրի արձանագրության հավելված ֆոտոաղյուսակի ձևանմուշ, անձի ճանաչման ներկայացնելու համար անձանց լուսանկարների բազա, ճանաչման ներկայացնելու համար առանձին առարկաների լուսանկարների բազա (հրազեն, սառը զենք և այլն)/,
- Վիճակագրության եւ հաշվետվություններ՝ որտեղ զետեղված են տվյալ օգտատիրոջը վերաբերվող վիճակագրական և անհրաժեշտ այլ տվյալները․ օրինակ՝ ընդհանուր վարույթների քանակ, ավարտված վարույթների քանակ, վարույթները ըստ Քրեական օրենսգրքի գլուխների, ըստ Քրեական օրենսգրքի հոդվածների և այլն։
- Հսկող դատախազի վիրտուալ գրասենյակը հանդիսանում է Էլեկտրոնային համակարգում դատախազի հիմնական աշխատանքային տիրույթը, որը բաղկացած է հետևյալ բաժիններից և ենթաբաժիններից՝
- Հաղորդումներ՝ հնարավորություն ունի դիտելու անմիջական հսկողության տակ գտնվող քննիչների կողմից մուտքագրված հաղորդումները, կից փաստաթղթերն ու նյութերը,
- Չնախաձեռնված քրեական վարույթներ՝ հաստատում է քննիչի կողմից վարույթ չնախաձեռնելու օրինականությունը, հնարավորություն ունի դիտելու անմիջական հսկողության տակ գտնվող քննիչների կողմից չնախաձեռնված քրեական վարույթները, կից փաստաթղթերն ու նյութերը,
- Ընթացիկ քրեական վարույթներ՝ /հնարավորություն ունի փոփոխություն կատարել քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ, դիտել անմիջական հսկողության տակ գտնվող նախաձեռնված քրեական վարույթները, դասակարգված ըստ հերթական համարի, ամսաթվի, քրեական օրենսգրքի գլուխների, հոդվածների (հանցատեսակների), քննչական մարմնի, վարույթը քննող քննիչի, վարույթների ցանկից հանրավոր է ընտրել որևէ վարույթ և անցնել քրեական վարույթի ենթաբաժին, դիտել տվյալ քրեական վարույթը և աշխատել դրա հետ,
ա. վարութային գործողություն (գործընթաց)` քրեական վարույթի շրջանակներում հսկող դատախազի լիազորություններից բխող և կատարվող բոլոր վարութային գործողությունների ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև կայացվող բոլոր դատավարական ակտերը ամրագրվում են համակարգում նախապես ստեղծված ձևանմուշներին համապատասխան,
բ. հարուցել քրեական հետապնդում՝ /կազմում է անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին որոշում, հնարավորություն ունի առանձին ցանկով դիտելու անմիջական հսկողության տակ եղած վարույթները, որոնցով հարուցվել է քրեական հետապնդում, դասակարգված ըստ վարույթի համարի, վարույթի նախաձեռնման ամսաթվի, հետապնդում հարուցելու ամսաթվի, քննչական մարմնի, վարույթը քննող քննիչի, անձի/անձանց ում նկատմամբ հարուցվել է հետապնդումը, ինչպես նաև քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով պատասխանատվություն է նախատեսված անձին մեղսագրվող արարքի կատարման համար (արարքի իրավական գնահատականը),
գ. փոփոխել կամ լրացնել մեղադրանքը՝ կազմում է անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու նոր որոշում,
դ. մեղադրական եզրակացություն/եզրափակիչ ակտ` հաստատում է մեղադրական եզրակացությունը/եզրափակիչ ակտը կամ կազմում է մեղադրական եզրակացությունը վերակազմելու կամ վարույթի նյութերը նախաքննության մարմին վերադարձնելու մասին որոշում։ Մեղադրական եզրակացությունը հաստատելու կամ այն վերակազմելու դեպքում հսկող դատախազն իր որոշմամբ մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկում է իրավասու դատարան,
ե. կասեցնել քրեական հետապնդման ժամկետը՝ /կազմում է քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին որոշում, հնարավորություն ունի առանձին ցանկով դիտելու անմիջական հսկողության տակ եղած վարույթները, որոնցով քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է, դասակարգված ըստ վարույթի համարի, վարույթի նախաձեռնման ամսաթվի, հետապնդման ժամկետը կասեցնելու ամսաթվի, վարույթը քննող քննիչի, անձի/անձանց ում նկատմամբ հարուցվել է հետապնդումը, ինչպես նաև քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով պատասխանատվություն է նախատեսված անձին մեղսագրվող արարքի կատարման համար (արարքի իրավական գնահատականը),
զ. չհարուցել կամ դադարեցնել քրեական հետապնդումը՝ /կազմում է քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին որոշում, հնարավորություն ունի առանձին ցանկով դիտելու անմիջական հսկողության տակ եղած վարույթները, որոնցով քրեական հետապնդում չի հարուցվել կամ դադարեցվել է, դասակարգված ըստ վարույթի համարի, վարույթի նախաձեռնման ամսաթվի, հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու ամսաթվի, վարույթը քննող քննիչի, անձի/անձանց ում նկատմամբ չի հարուցվել կամ դադարեցվել է հետապնդումը, ինչպես նաև քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով պատասխանատվություն է նախատեսված անձին մեղսագրվող արարքի կատարման համար (արարքի իրավական գնահատականը),
է. կարճել քրեական վարույթը՝ հաստատում է կամ կազմում է վարույթի նյութերը նախաքննության մարմին վերադարձնելու մասին որոշում,
- Ավարտված քրեական վարույթներ՝ /անմիջական հսկողության տակ եղած քրեական վարույթները դասակարգված ըստ նախաձեռնման հերթական համարի, նախաձեռնման և ավարտի ամսաթվի, քրեական օրենսգրքի գլուխների, հոդվածների (հանցատեսակների)/, վարույթը քննող քննիչի, վարույթների ցանկից հանրավոր է ընտրել որևէ վարույթ և անցնել քրեական վարույթի ենթաբաժին, /կարելի է միայն դիտել և ոչ փոփոխել/,
- Ծանուցումներ՝ ստնում է հաղորդագրություններ էլեկտրոնային քրեական վարույթի շրջանակներում վարութային գործողությունների իրականացման և դատավարական ակտերի կայացման վերաբերյալ, դասակարգված ըստ վարույթի համարի, ամսաթվի, գործընթացի, նախաձեռնող մարմնի, վարութային գորոծողության տեսակի, կատարման ժամկետների,
- Օրացույց՝ նշվում են բոլոր պլանավորված, հանդիպումները, ինչպես դատախազական, այնպես էլ համապատասխան դատավարական միջոցառումների իրականացման, ինչպես նաև արտացոլվում են տվյալ գործով նախաքննության կատարման համար սահմանված, ինչպես նաև գործին վերաբերվող այլ դատավարական ժամկետները՝ դրանց երկարացման, փոփոխման, լրանալու հիշեցումները։ Օրացույցում միջոցառումները նշվում են ինքնաշխատ կերպով, օրինակ` վերադասի կողմից տրված հանձնարարականները կամ նշվեն են դատախազի կողմից։ Օրացույցը ունի դրանում ներառված գործողությունների վերաբերյալ հիշեցումներ,
- Կատարվելիք աշխատանքներ՝ անմիջական հսկողության տակ գտնվող քրեական վարույթներով պլանավորված աշխատանքների ցանկ,
- Քննչական գործողությունների համար անհրաժեշտ հավելվածների և պարագաների շտեմարան /օրինակ՝ դեպքի վայրի սխեմա, դեպքի վայրի արձանագրության հավելված ֆոտոաղյուսակի ձևանմուշ, անձի ճանաչման ներկայացնելու համար անձանց լուսանկարների բազա, ճանաչման ներկայացնելու համար առանձին առարկաների լուսանկարների բազա (հրազեն, սառը զենք և այլն)/,
- Վիճակագրություն եւ հաշվետվություններ՝ որտեղ զետեղված են տվյալ օգտատիրոջը վերաբերվող վիճակագրական և անհրաժեշտ այլ տվյալները․ օրինակ՝ ընդհանուր վարույթների քանակ, ավարտված վարույթների քանակ, վարույթները ըստ Քրեական օրենսգրքի գլուխների, ըստ Քրեական օրենսգրքի հոդվածների և այլն։
- Վերադաս դատախազի վիրտուալ գրասենյակը հանդիսանում է Էլեկտրոնային համակարգում վերադաս դատախազի հիմնական աշխատանքային տիրույթը, որը բաղկացած է հետևյալ բաժիններից և ենթաբաժիններից՝
- Հաղորդումներ՝ հնարավորություն ունի դիտելու համապատասխան քննչական մարմնի քննիչների կողմից մուտքագրված հաղորդումները, կից փաստաթղթերն ու նյութերը,
- Նշանակել հսկող դատախազ՝ նշանակում է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկող դատախազին կամ դատախազներին՝ նշանակելով խմբի ղեկավար կամ իրականացնում է հսկողությունը անձամբ՝ օգտվելով հսկող դատախազի գրասենյակում հասանելի գործիքակազմից,
- Չնախաձեռնված քրեական վարույթներ՝ /հնարավորություն ունի դիտելու անմիջական ենթակայության տակ գտնվող դատախազների կողմից հաստատված չնախաձեռնված քրեական վարույթները, կից փաստաթղթերն ու նյութերը/,
- Ընթացիկ քրեական վարույթներ՝ /հնարավորություն ունի դիտելու ստորադաս դատախազների անմիջական հսկողության տակ գտնվող քրեական վարույթները, դասակարգված ըստ հերթական համարի, ամսաթվի, քրեական օրենսգրքի գլուխների, հոդվածների (հանցատեսակների), քննչական մարմնի, վարույթը քննող քննիչի, վարույթների ցանկից հանրավոր է ընտրել որևէ վարույթ և անցնել քրեական վարույթի ենթաբաժին, ինչպես նաև հնարավորություն ունի վերացնել հսկող դատախազի անօրինական կամ անհիմն որոշումները և հանձնարարությունները, որն ունի մեկ ենթաբաժին՝
ա. վարութային գործողություն (գործընթաց)` քրեական վարույթի շրջանակներում վերադաս դատախազի լիազորություններից բխող և կատարվող բոլոր վարութային գործողությունների ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև կայացվող բոլոր դատավարական ակտերը ամրագրվում են համակարգում նախապես ստեղծված ձևանմուշներին համապատասխան,
- Ծանուցումներ՝ ստնում է հաղորդագրություններ էլեկտրոնային քրեական վարույթի շրջանակներում վարութային գործողությունների իրականացման և դատավարական ակտերի կայացման վերաբերյալ, դասակարգված ըստ վարույթի համարի, ամսաթվի, գործընթացի, նախաձեռնող մարմնի, վարութային գորոծողության տեսակի, կատարման ժամկետների,
- Օրացույց՝ նշվում են բոլոր պլանավորված, հանդիպումները, ինչպես դատախազական, այնպես էլ համապատասխան դատավարական միջոցառումների իրականացման, ինչպես նաև արտացոլվում են տվյալ գործով նախաքննության կատարման համար սահմանված, ինչպես նաև գործին վերաբերվող այլ դատավարական ժամկետները՝ դրանց երկարացման, փոփոխման, լրանալու հիշեցումները։ Օրացույցում միջոցառումները նշվում են ինքնաշխատ կերպով, օրինակ` վերադասի կողմից տրված հանձնարարականները կամ նշվեն են դատախազի կողմից։ Օրացույցը ունի դրանում ներառված գործողությունների վերաբերյալ հիշեցումներ,
- Կատարվելիք աշխատանքներ՝ անմիջական հսկողության տակ գտնվող քրեական վարույթներով պլանավորված աշխատանքների ցանկ,
- Վիճակագրություն եւ հաշվետվություններ՝ որտեղ զետեղված են տվյալ օգտատիրոջը վերաբերվող վիճակագրական և անհրաժեշտ այլ տվյալները․ օրինակ՝ ընդհանուր վարույթների քանակ, ավարտված վարույթների քանակ, վարույթները ըստ Քրեական օրենսգրքի գլուխների, ըստ Քրեական օրենսգրքի հոդվածների և այլն։
- Հետաքննություն իրականացնող մարմնի վիրտուալ գրասենյակ հանդիսանում է Էլեկտրոնային համակարգում հետաքննություն իրականացնող մարմնի հիմնական աշխատանքային տիրույթը, որը բաղկացած է հետևյալ բաժիններից՝
- Ընթացիկ քրեական վարույթներ՝ /դասակարգված ըստ քրեական օրենսգրքի գլուխների, հոդվածների (հանցատեսակների), քնչական մարմնի, քննող քննիչի/, վարույթների ցանկից հանրավոր է ընտրել որևէ վարույթ և անցնել քրեական վարույթի ենթաբաժին, դիտել տվյալ քրեական վարույթում առկա միայն այն նյութերը որոնք քննիչը տրամադրել հանձնարարությունը կատարելու նպատակով,
- Էլեկտրոնային հաղորդագրություններ, գրություններ՝ հաշվառվում են ստացված/ուղարկված գրությունները իրենց կարգավիճակներով,
- Մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցիչի, պաշտպանի, տուժողի, գույքային պատասխանողի, տուժողի և գույքային պատասխանողի օրինական ներկայացուցչի և լիազոր ներկայացուցչի վիրտուալ գրասենյակ /միայն իրենց վերաբերվող քրեական վարույթներով/ հանդիսանում է Էլեկտրոնային համակարգում վերը նշված օգտատերերի հիմնական աշխատանքային տիրույթը, որը բաղկացած է հետևյալ բաժիններից՝
- Ընթացիկ քրեական վարույթներ՝ /դասակարգված ըստ քրեական օրենսգրքի գլուխների, հոդվածների (հանցատեսակների), քննչական մարմնի, քննող քննիչի/, վարույթների ցանկից հանրավոր է ընտրել որևէ վարույթ և անցնել քրեական վարույթի ենթաբաժին, դիտել տվյալ քրեական վարույթում առկա այն նյութերը որոնց ծանոթանալու համար քննիչը տրամադրել է հասանելիություն,
- Էլեկտրոնային հաղորդագրություններ, գրություններ՝ հաշվառվում են ստացված/ուղարկված գրությունները իրենց կարգավիճակներով։
- Դատարանի/դատավորի վիրտուալ գրասենյակ /մինչդատական վարույթի շրջանակներում/ հանդիսանում է Էլեկտրոնային համակարգում դատավորի հիմնական աշխատանքային տիրույթը, որը բաղկացած է հետևյալ բաժիններից՝
- Ընթացիկ քրեական վարույթներ՝ /դասակարգված ըստ քրեական օրենսգրքի գլուխների, հոդվածների (հանցատեսակների), քնչական մարմնի, քննող քննիչի/, վարույթների ցանկից հանրավոր է ընտրել որևէ վարույթ և անցնել քրեական վարույթի ենթաբաժին, դիտել տվյալ քրեական վարույթում առկա այն նյութերը որոնց ծանոթանալու համար քննիչը տրամադրել է հասանելիություն,
- Էլեկտրոնային հաղորդագրություններ, գրություններ՝ հաշվառվում են ստացված/ուղարկված գրությունները իրենց կարգավիճակներով։
- Վարույթին օժանդակող անձանց՝ վկայի, թարգմանչի, փորձագետի վիրտուալ գրասենյակ /միայն իրենց վերաբերվող քրեական վարույթներով/ հանդիսանում է Էլեկտրոնային համակարգում վերը նշված օգտատերերի հիմնական աշխատանքային տիրույթը, որը բաղկացած է հետևյալ բաժիններից՝
- Ընթացիկ քրեական վարույթներ՝ /դասակարգված ըստ քրեական օրենսգրքի գլուխների, հոդվածների (հանցատեսակների), քնչական մարմնի, քննող քննիչի/, վարույթների ցանկից հանրավոր է ընտրել որևէ վարույթ և անցնել քրեական վարույթի ենթաբաժին, դիտել տվյալ քրեական վարույթում առկա այն նյութերը որոնց ծանոթանալու համար քննիչը տրամադրել է հասանելիություն,
- Էլեկտրոնային հաղորդագրություններ, գրություններ՝ հաշվառվում են ստացված/ուղարկված գրությունները իրենց կարգավիճակներով։
- Ընթացիկ քրեական վարույթ /նախաքննություն/
- Ենթաբաժնում զետեղված են քրեական վարույթին վերաբերող բոլոր տեղեկությունները, ներառյալ բայց չսահմանափակվելով՝
ա. քրեական վարույթ նախաձեռնելու հիմքն ու առիթը,
բ. քրեական վարույթի ունիկալ համարը,
գ. քրեական վարույթ նախաձեռնելու քրեական օրենսգքրի հոդվածը/-ները/,
դ. քրեական վարույթի նախաձեռնման ամսաթիվը,
ե. քրեական վարույթի նախաձեռնման վայրը,
զ. քրեական հետապնդում հարուցելու ամսաթիվը,
է. քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հիմքը,
ը. քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու ամսաթիվը,
թ. քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու հիմքը,
ժ. տեղեկություններ քրեական վարույթը նախաձեռնողի վերաբերյալ,
ի. տեղեկություններ քրեական հետապնդումը հարուցողի վերաբերյալ,
լ. տեղեկություններ անձի վերաբերյալ, ում նկատմամբ հարուցվել է քրեակն հետապնդում,
խ. տեղեկություններ քրեական վարույթով անցնող բոլոր անձանց վերաբերյալ:
- Քրեական վարութի ընթացքում ստեղծվող բոլոր տեսակի փաստաթղթերի գեներացման պատուհաններ և ցանկով դիտելու հնարավորություն,
- Քրեական վարույթը, այսպես կոչված քրեական վարույթի ֆայլը, դասավորված է այնպիսի տրամաբանությամբ, որը հնարավորություն է տալիս՝
ա. կարդալ տեքստային ֆայլերը (կից ձայանային կամ տեսալոսողական ֆայլերով առկայության դեպքում),
բ. լսել ձայնային ֆայլերը,
գ. դիտել տեսաձայնագրությունները,
դ. դիտել լուսանկարները,
ե. պատճենահանել քրեական վարույթի ամբողջ ֆայլը, կամ դրանում պարունակվող առանձին նյութերը, դրանք ըստ անհրաժեշտության համապատասխան մարմիններին կամ անձանց տպված վիճակում կամ էլեկտրոնային ֆայլի տեսքով տրամադրելու (ուղարկելու) հնարավորությամբ և այլն։
- Քրեական վարույթով առկա իրեղեն ապացույցների շտեմարան, որը պարունակում է՝
ա. իրեղեն ապացույցի իդենտիֆիկացիոն համարը,
բ. իրեղեն ապացույցի անվանումը,
գ. համապատասխան քրեական վարույթի համարը,
դ. իրեղեն ապացույցի ձեռքբերման ամսաթիվը,
ե. համապատասխան փաստաթղթավորումները (ներառյալ` իրեղեն ապացույց ճանաչելու որոշումը և տվյալ պարագային ձեռքբերման մասին արձանագրությունը),
զ. իրեղեն ապացույցի նկարը,
է. իրեղեն ապացույցի նկարագրությունը,
ը. իրեղեն ապացույցի հիմնական պահպանման վայրը,
թ. Եթե այն տեղափոխվել է այլ վայր, ապա այդ մասին վկայող դատավարական և այլ փաստաթղթերը։
- Քրեական վարույթի շրջանակներում ստացված/ուղարկված դատավարական փաստաթղթեր՝ որոշումներ, բողոքներ, դիմումներ, միջնորդություններ և այլն /դասակարգված և դրանց պետք է կցված լինեն այլ հարակից փաստաթղթերը, ի լրումն ուղարկված կամ պատասխան գրությունները և այլն/։
- Բաժնում զետեղված են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված և կարճված քրեական վարույթները,
- Քրեական վարույթները դասակարգված են ըստ Քրեական օրենսգրքի գլուխների, Գործով դատի տրված մեղադրյալների տվյալները, նրանց առաջադրված մեղադրանքները ըստ մեղսագրված արարքների քրեաիրավական որակման և նկարագրության,
- Տեղեկություններ տվյալ քրեական վարույթից առանձին վարույթ անջատված վարույթների և դրանց ընթացքի վերաբերյալ (առանց անջատված վարույթների նյութերին հասանելիության),
- Առկա է պարզ որոնման համակարգ,
- Առկա է մանրամասն որոնման համակարգ,
- Դատարան ուղարկված քրեական վարույթի նյութերին հասանելիությունը սահմանափակված է և առկա է միայն դիտման հնարավորություն,
- Բաժինը փոխգործակցվում և տվյալներով փոխանակվում է դատական համակարգում ներկայումս գործող և ապագայում ներդրվելիք ծրագրային ապահովումների հետ, որպեսզի ապահովվի դատարան ուղարկված քրեական վարույթի կարգավիճակի և այլն համապատասխան տեղեկությունների հասանելիությունը։
- Էլեկտրոնային համակարգում հաշվառված վարույթի հանրային մասնակիցները ունեն իրենց վերաբերվող վիճակագրության և հաշվետվությունների բաժիններ,
- Էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս համկարգում ստեղծվող յուրաքանչյուր տեղեկատվություն ինքնաշխատ կերպով փոխանցելու ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որը արտացոլվում է համապատասխան վիճակագրական և հաշվառման տեղեկատվական-որոնողական քարտերում,
- Էլեկտրոնային համակարգում հաշվառված վարույթի հանրային մասնակիցները կարող են ցանկացած ժամանակ տեսնել կամ դիտարկել վիճակագրությունը և ստանալ վիճակագրական և վերլուծական բնույթի հաշվետվություններ բոլոր մարմինների կտրվածքներով՝ ինչպես ընդհանուր, այնպես էլ ընտրովի բնույթի,
- Էլեկտրոնային համակարգում հաշվառված վարույթի հանրային մասնակիցները կարող են վիճակագրություն հավաքագրել և ցուցադրել առնվազն ըստ ներկայումս կիրառվող վիճակագրական բոլոր ցուցանիշների, մասնավորապես ըստ՝
ա. ցանկացած կարգավիճակ ունեցող քրեական վարույթի /ընթացիկ, կարճված, դատարան ուղարկված, դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտ ունեցող, ավարտված/,
բ. հարուցված, չհարուցված, դադարեցված կամ ժամկետը կասեցված քրեական հետապնդման,
գ. ժամանակահատվածի կամ կոնկրետ ամսաթվի,
դ. տեղանքի /հանցագործության կատարման վայրի/,
ե. հանցագործության կատարման եղանակի և այլ առանձնահատուկ տվյալների,
զ. էլեկտրոնային համակարգի օգտագործող հանդիսացող համապատասխան մարմինների,
է. քրեական գործով վարույթն իրականացնող կամ հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի /քննիչ, հետաքննիչ, դատախազ և այլն/,
ը. փաստաթղթերի տեսակների /օրինակ՝ ըստ վարույթ նախաձեռնելու արձանագրությունների, ձերբակալման, և այլ որոշումների/արձանագրությունների, կալանավորումը, խուզարկությունը թույլատրելու միջնորդությունների/որոշումների և այլն/,
թ. արդեն իսկ նախորոշված հաշվետվությունների ձևերի,
ժ. ազատ հաշվետվությունների, որոնցում կարելի է ստանալ տարատեսակ հաշվետվություններ /օրինակ՝ տվյալ ժամանակահատվածում մեկ կամ ավելին հոդվածներով կալանքի միջնորդությունների և բավարարված միջնորդությունների քանակը ըստ քննիչների համեմատած այլ ժամանակահատվածի հետ/,
- Համակարգը հնարավորություն ունի ադմինիստրատորի կողմից ավելացնել/պակասեցնել/փոփոխել նախորոշված հաշվետվությունների ձևերը,
- Համակարգը ունի «Հանրամատչելի վիճակագրություն» էջ, որը հասանելի է Համակարգի Ընդհանուր էջից։ «Հանրամատչելի վիճակագրություն» էջում ներկայացված են այնպիսի տեղեկություններ, որոնք հետաքրքիր կլինեն լայն հանրության համար։ Համակարգի վիճակագրության հատվածը սինխրոնիզացվում է այլ համապատասխան վիճակագրական համակարգերի հետ, մասնավորապես քրեական վարույթների վերաբերյալ համակարգերի հետ, ինչը բացառում է այլ վիճակագրական համակարգերում պահպանվող տվյալների հետ կրկնությունները, ապահովելով վիճակագրության հավաստի, ճիշտ և հուսալի լինելը:
VII. Էլեկտրոնային համակարգի մասնակիցներ /օգտատերեր/
- Էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս դատախազներին մինչդատական վարույթի ընթացքում էլեկտրոնային եղանակով իրականացնելու հետևյալ գործողությունները, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝
- հարուցել, չհարուցել կամ դադարեղնել քրեական հետապնումը, կասեցնել կամ վերսկսել դատարեցված քրեական հետապնդման ժամկետը,
- ստեղծել իր լիազորություններից բխող դատավարական փաստաթուղթեր համակարգում գտնվող ձևաթղթերին համապատասխան և էլեկտրոնային եղանակով ստորագրել դրանք,
- մշտադիտարկել անմիջական հսկողության տակ գտնվող քրեական վարույթները,
- էլեկտրոնային հաղորդագրությունների, գրությունների միջոցով տեղեկություններ և փաստաթղթեր փոխանակել մինչդատական վարույթին ներգրավված անձանց հետ,
- հսկողություն իրականացնել դատավարական ժամկետների պահպանման նկատմամբ,
- հավաքել, դիտել, ամփոփել վիճակագրական տվյալներ և կազմել հաշվետվություններ։
- Էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս քննիչներին, քննչական մարմնի ղեկավարին նախաքննություն իրականացնելիս էլեկտրոնային եղանակով իրականացնելու հետևյալ գործողությունները, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝
- ընդունել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ հաղորդում,
- նախաձեռնել կամ չնախաձեռնել քրեական վարույթ,
- միջնորդություն ներկայացնել հսկող դատախազին հարուցել, չհարուցել, դադարեցնել քրեական հետապնդումը կամ կասեցնել քրեական հետապնդման ժամկետը,
- ստեղծել համապատասխան դատավարական փաստաթղթեր համակարգում գտնվող ձևաթղթերին համապատասխան և էլեկտրոնային եղանակով ստորագրել դրանք,
- Էլեկտրոնային հաղորդագրությունների, գրությունների միջոցով տեղեկություններ և փաստաթղթեր փոխանակել մինչդատական վարույթին ներգրավված մյուս անձանց հետ,
- Պլանավորել քրեական վարույթի շրջանակներում վարութային գործողությունները,
- Հավաքել, դիտել, ամփոփել վիճակագրական տվյալներ և կազմել հաշվետվություններ։
- Էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս հետաքննության մարմնի պետին հետաքննություն իրականացնելիս էլեկտրոնային եղանակով իրականացնելու հետևյալ գործողությունները, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝
- Ստանալ պատշաճ տեղեկացում նախաձեռնված քրեական վարույթի մասին,
- Էլեկտրոնային հաղորդագրությունների, գրությունների միջոցով ստանալ հանձնարարություններ գրություններ, հարակից այլ փաստաթղթեր,
- ներկայացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքները,
- Առցանց հարցումների միջոցով տվյալներ և տեղեկություններ ստանալ այլ պետական մարմինների տվյալների բազաներից։
- Էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, տուժողին, գույքային պատասխանողին, տուժողի և գույքային պատասխանողի օրինական ներկայացուցչին և լիազոր ներկայացուցչին մինչդատական վարույթի ընթացքում էլեկտրոնային եղանակով իրականացնելու հետևյալ գործողությունները, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝
- Էլեկտրոնային հաղորդագրությունների, գրությունների միջոցով տեղեկություններ և փաստաթղթեր փոխանակել դատախազի, նախաքննություն իրականացնող մարմինների հետ,
- Ստանալ մինչդատական վարույթի ընթացքում իրենց մասնակցությամբ կատարված վարութային գործողությունների արձանագրությունների, այդ թվում հավելվածների պատճենները,
- Ծանոթանալ և ստանալ իր նկատմամբ վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացրած դատավարական ակտերի պատճենները,
- ստանալ մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ ակտի, քրեական հայցի, գույքային հայցի, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի պատճենը,
- նախաքննության ավարտի մասին ծանուցում ստանալու պահից ծանոթանալ վարույթի բոլոր նյութերին, դրանք հնարավորություն ունենալ պատճենահանել, ներբեռնել, տպել թղթային կրիչի վրա:
- Էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս պաշտպանին մինչդատական վարույթի ընթացքում էլեկտրոնային եղանակով իրականացնելու հետևյալ գործողությունները, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝
- էլեկտրոնային հաղորդագրությունների, գրությունների միջոցով տեղեկություններ և փաստաթղթեր փոխանակել դատախազի, նախաքննություն իրականացնող մարմինների հետ,
- ստանալ մինչդատական վարույթի ընթացքում իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարված վարութային գործողությունների արձանագրությունների, այդ թվում հավելվածների պատճենները,
- ծանոթանալ և ստանալ իր պաշտպանյալի նկատմամբ վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացրած դատավարական ակտերի պատճենները,
- ստանալ մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ ակտի, քրեական հայցի, գույքային հայցի, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի պատճենը,
- նախաքննության ավարտի մասին ծանուցում ստանալու պահից ծանոթանալ վարույթի բոլոր նյութերին, դրանք հնարավորություն ունենալ պատճենահանել, ներբեռնել, տպել թղթային կրիչի վրա:
- Էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս դատարանին մինչդատական վարույթի ընթացքում էլեկտրոնային եղանակով իրականացնելու հետևյալ գործողությունները, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝
- Ստանալ խափանման միջոցների կիրառման, վարութային գործողությունների կատարման, սեփականության իրավունքի սահմանափակման և դեպոնացման վերաբերյալ նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությունները,
- Էլեկտրոնային հաղորդագրությունների, գրությունների միջոցով տեղեկություններ և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված փաստաթղթեր փոխանակել դատախազի, նախաքննություն իրականացնող մարմինների հետ։
- Էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս վարույթին օժանդակող անձանց՝ վկային, թարգմանչին, փորձագետին մինչդատական վարույթի ընթացքում էլեկտրոնային եղանակով իրականացնելու հետևյալ գործողությունները, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝
- Էլեկտրոնային հաղորդագրությունների, գրությունների միջոցով տեղեկություններ և փաստաթղթեր փոխանակել դատախազի, նախաքննություն իրականացնող մարմինների հետ, ստանալ հանձնարարականներ, գրություններ, հարակից այլ փաստաթղթեր,
- ծանոթանալ մինչդատական վարույթի ընթացքում իր մասնակցությամբ կատարված վարութային գործողությունների արձանագրություններին,
- ներկայացնել թարգմանության, փորձաքննության արդյունքները,
VIII. Քրեական վարույթի իրականացումը էլեկտրոնային եղանակով մինչդատական վարույթի ընթացքում
- Քրեական վարույթ իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձինք էլեկտրոնային եղանակով քրեական վարույթ իրականացնելու նպատակով էլեկտրոնային համակարգին հասանելություն են ստանում պատշաճ անձի նույնականացման և վավերացման հետևյալ գործընթացներն անցնելուց հետո:
- Անձը պատշաճ նույնականացվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (այսուհետ նաև՝ Հավաստագրման կենտրոնի) կողմից թողարկված/տրված էլեկտրոնային գործիքների միջոցով (ինչպես՝ էլեկտրոնային ստորագրության, կենսաչափական անձնական տվյալներն ընթերցող սարքի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործիքների միջոցով), անձը նույնականացնող համարանիշի ծածկագրի (այսուհետ` PIN-ծածկագիր) միջոցով:
- Համակարգում նույնականացում անցնելուց հետո քրեական վարույթի ընթացքում նախաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ քննիչը, ով պատշաճ կարգով ստացել է հաղորդումը այն մուտքագրում է էլեկտրոնային համակարգ և անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում կազմում կամ չի կազմում քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, որի մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է հսկող դատախազին։
- Հսկող դատախազն իր հերթին էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավորություն է ստանում ծանոթանալու քննիչի կողմից մուտքագրված հաղորդմանը, իսկ քրեական վարույթ նախաձեռնելու դեպքում արձանագրությանը և կից նյութերին, նաև վերահասցեագրելու քննչական ենթակայության կանոններին համապատասխան։
- Քրեական վարույթ նախաձեռնելու մասին քննիչը տեղեկացնում է նաև հաղորդում ներկայացրած անձին, ուղարկելով արձանագրության պատճեն, իսկ չնախաձեռնելու դեպքում հսկող դատախազի հաստատումից հետո հայտնում է հիմքերը, բողոքարկման կարգն ու ժամկետները։
- Մինչդատական վարույթի ընթացքում էլեկտրոնայինփաստաթղթերստեղծելիսվարույթի հանրային մասնակից հանդիսացող պաշտոնատարանձըօգտագործումէ էլեկտրոնային համակարգում առկաձևանմուշները, որի բովանդակությունը կազմում է ինքնուրույն կերպով:
- Էլեկտրոնային քրեական վարութին կցված Էլեկտրոնային փաստաթղթերը վավերացվում են վարույթին ներգրավված անձանց կողմից նույնակնացման քարտի կամ մոբայլ նույնականացման քարտի (Mobile ID) միջոցով էլեկտրոնային ստորագրությամբ, իսկ վարույթի մասնավոր մասնակիցների և վարույթին օժանդակող անձանց կողմից նաև ստորագրության պլանշետի միջոցով:
- Քննիչի կողմից քրեական վարութին վերաբերելի փաստաթղթեր ստանալու դեպքում դրանք ևս անմիջապես պետք է փոխակերպեն էլեկտրոնային ձևաչափի և կցվեն համապատասխան Էլեկտրոնային քրեական վարույթի նյութերին:
- Տեսալսողական մեդիա ֆայլերը, որոնք նախաքննություն իրականացնող անձի որոշմամբ կցվել են էլեկտրոնային քրեական վարույթին, ներբեռնվում են համապատասխան էլեկտրոնային պահոցներ և հղման տեսքով հասանելի են դառնում էլեկտրոնային համակարգում կամ պահվում են էլեկտրոնային կրիչների վրա։
- Հետաքննության մարմնի կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքներով կազմված փաստաթղթերը, մեդիա ֆայլերը և այլ նյութերը ներբեռնվում են էլեկտրոնային համակարգ և կցվում էլեկտրոնային քրեական վարույթի նյութերին:
- Վարույթին ներգրավված անձանց /փորձագետ, թարգմանիչ, հոգեբան/ կողմից կազմված եզրակացությունները, հետազոտությունների արդյունքները և այլ փաստաթղթերը փոխակերպվում են PDF ձևաչափի, ներբեռնվում են էլեկտրոնային համակարգ և անհրաժեշտության դեպքում կցվում էլեկտրոնային քրեական վարույթի նյութերին:
- Նախաքննություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը քրեական վարույթին ներգրավված անձանց ծանուցելու (տեղեկացնելու) անհրաժեշտության դեպքում, օգտագործում է էլեկտրոնային համակարգի էլեկտրոնային ծանուցումների մոդուլի հնարավորությունը :
- Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձի պաշտոնական կամ նրա կողմից գրավոր հայտնված էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարով: Էլեկտրոնային համակարգը ապահովում է ծանուցվող անձի էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարին ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրն ստանալու մասին էլեկտրոնային հավաստման հնարավորություն:
- Քրեական վարույթի մասնավոր մասնակիցները կարող են քննիչի միջոցով հասանելություն ստանալ իր կամ իր պաշտպանյալի կամ իր ներկայացվողի վերաբերյալ կայացված դատավարական ակտերին, քրեական վարույթի նյութերին:
- Քրեական վարույթի հանրային մասնակից հանդիսացող պաշտոնատար անձինք հասանելություն ունեն այն էլեկտրոնային քրեական վարույթներին որոնք գտնվում են իրենց կամ իրենց անմիջական ենթակայությամբ գործող պաշտոնատար անձանց վարույթներում:
- Նախաքննություն իրականացնող մարմինների համար ըստ համապատասխան տարածքային ենթակայության էլեկտրոնային համակարգում կազմվում են քրեական վարույթ իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձանց անվանացանկը և սահմանվում են էլեկտրոնային քրեական վարույթներին հասանելության մակարդակները:
- Քրեական վարույթիրականացնելուլիազորությունունեցող պաշտոնատարանձանցանվանացանկի հիմքով հաստատվում է վերջիններիս կողմից էլեկտրոնային քրեական վարույթին հասանելություն ունենալու իրավունքը:
- Նախաքննության իրականացումը կազմակերպելու, ինչպես նաև նախաքննության նկատմամբ հսկողությունն իրականացնելու համար էլեկտրոնային քրեական վարույթներին հասանելություն է տրվում նաև՝ նախաքննություն իրականացնող մարմնի անմիջական վերադասին, հսկող և վերադաս դատախազներին:
- Հսկող դատախազն հասանելիություն ունի այն վարույթներին, որոնց նկատմամբ լիազորված է իրականացնել մինչդատական հսկողություն կամ դատախազի այլ գործառույթներ:
- Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով էլեկտրոնային համակարգն ապահովում է հսկող դատախազի՝ Էլեկտրոնային քրեական վարույթի վերաբերյալ ընդունված դատավարական որոշումների, կցված փաստաթղթերի վերաբերյալ իրազեկումը և դրանց նկատմամբ հսկող դատախազի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված գործառույթների իրականացումը:
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան երբ վերադաս դատախազը, բացառիկ դեպքերում գլխավոր դատախազը որոշում են կայացնում նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, ապա վարույթի փոխանցումից հետո էլեկտրոնային քրեական վարույթը փոխանցող նախաքննության մարմնի համար այն դառնում է անհասանելի (անգործուն/պասիվ):
- Վարույթի նյութերը հսկող դատախազի կոմից դատարան հանձնելն իրականացվում է էլեկտրոնային համակարգում ընդհատյա դատարանին հասանելիություն տրամադրելու միջոցով կամ դատարանի էլեկտրոնային հասցեին ուղարկելով:
IX. Էլեկտրոնային համակարգի տեխնիկական և ծրագրային միջոցներին ներկայացվող պահանջներ
- Էլեկտրոնային համակարգի տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցները պետք է ապահովեն՝
- Էլեկտրոնային համակարգի անընդհատ և անխափան աշխատանքը
ա. համակարգի արձագանքման ժամանակը պետք է լինի 2 վայրկյան կամ ավելի պակաս՝ 90% ժամանակի համար,
բ. համակարգը պետք է աջակցի վայրկյանից պակաս արձագանքին՝ 80% ժամանակի համար:
- Էլեկտրոնային համակարգի հասանելիությունը
ա. համակարգը պետք է լինի լավ հասանելի (99.9%): Համակարգը, որպես ամբողջություն պետք է դիմակայի անհատ բաղադրիչների խափանումներին,
բ. Լրացուցիչ հսկողություն պետք է իրականացվի՝ պաշտպանելու համակարգը ցանկացած խափանումներից,
գ. 99.9% հասանելիությունը պետք է ապահովվի անհրաժեշտ համակարգային բաղադրիչների առկայությամբ:
ա. Հաշվի առնելով ժամանակի ընթացքում և իրադարձությունների պատճառով համակարգի բեռնվածության աճը համակարգը պետք է հնարավորություն ունենա սպասարկելու էապես ավելացած բեռնվածությունը առանց աշխատանքի որակի նկատելի վատթարացման՝ լրացուցիչ սարքավորումների կիրառմամբ, սակայն առկա ծրագրային ապահովման կոդը թողնելով անփոփոխ,
բ. Պետք է առկա լինի ծավալների կառավարման պատշաճ սահմանված պլան, որը հստակորեն կհատկորոշի այն սարքավորումների փոփոխությունները, որոնք սպասարկում են ավելացվող բեռնվածությունը,
գ. Համակարգը պետք է ունենա API/գործիքներ նախատեսված էլեկտրոնային համակարգի հնարավորությունները ընդլայնելու/հարմարեցնելու համար:
- Ճկունությունը՝
ա. համակարգը պետք է կարողանա իրականացնել համակառույցի փոփոխությունները և սարքավորումների կարգաբերման փոփոխությունները՝ չթողնելով էական ազդեցություն հիմնական համակարգի վրա,
բ. համակարգը պետք է բավարար ճկուն լինի՝ փոփոխություններին հարմարեցվելու համար,
գ. համակարգը պետք է ճկուն լինի՝ հետագայում դյուրին արդիաականացում ապահովելու համար: Օրինակ՝ համակարգը պետք է հնարավորություն ունենա ավելացնել համապատասխան նոր մոդուլներ:
ա. համակարգը պետք է կառուցված լինի Open Standard-ների օգտագործմամբ և փոխգործելիություն ապահովի այլ պլատֆորմների հետ:
բ. տարբեր համակարգերի միջև տվյալների փոխանակումը պետք է կատարվի ՀՀ իրականության համար ամենաօպտիմալ և միջազգայնորեն լայն կիրառում ունեցող, ծախսաարդյունավետ տվյալների փոխանակման ինտերֆեյսի միջոցով:
- Շահագործման հարմարավետությունը
ա. համակարգը պետք է ունենա (UI/UX Design) օգտատերի համար հարմարավետ կառուցվածք,
բ. համակարգը պետք է օգտագործի վեբի հիմքով ինտերֆեյս, որը համատեղելի է կիրառվող ինտերնետ բրաուզերների հետ, ինչպիսիք են՝ Edge, Google Chrome, Mozilla Firefox, Opera և այլն,
գ. ինտերֆեյսի տարրերը (օր.՝ մենյուներ) պետք է հեշտ հասկանալի լինեն,
դ. օգտվողի փաստագրումը և աջակցությունը պետք է լինեն լիարժեք,
ե. աջակցությունը պետք է հարմար լինի և բացատրի, թե ինչպես կատարել ստանդարտ գործողություններ,
զ. համակարգին տիրապետելը պետք է դյուրին լինի միջին վիճակագրական մարդու համար,
է. սխալների մասին հաղորդագրություններում պետք է բացատրվի, թե ինչպես այն կարելի է շտկել,
ը. գործողությունների մեծամասնությունը պետք է հնարավորություն լինի ետարկելու(undo), բացառությամբ ստորագրված փաստաթղթերի, ետարկման ոչ ենթակա գործողությունները պետք է հաստատում պահանջեն,
թ. համակարգի էկրանի ձևը, գունային լուծումները պետք է համակարգով երկար աշխատելու համար համապատասխան լինեն և չհոգնեցնեն օգտագործողներին,
ժ. համակարգը պետք է ապահովի աջակցում հայերեն և անգլերեն լեզուների և հայերեն և լատիներեն այբուբենների համար: Մասնավորապես, բոլոր տեխնոլոգիաները և ամբողջ ծրագրային ապահովումը պետք է աջակցեն UNICODE կոդավորում մուտքագրման, ցուցադրման, պահպանման և տպելու համար:
- Լուծումների համատեղելիությունը
ա. համակարգում գտնվող փաստաթղթերի, քրեական վարույթի նյութերի, դրանում առկա առանձին փաստաթղթերի համօգտագործման հնարավորություն (sharing),
բ. համակարգով առաջարկվող լուծումները պետք է համատեղվեն/փոխգործակցվեն Հայաստանում առկա այլ համապատասխան էլ․ կառավարման լուծումների հետ։
- Էլեկտրոնային համակարգի ծրագրային ապահովման միջոցները պետք է տեղադրված լինեն էլեկտրոնային համակարգը շահագործողի կամ վերջինիս կողմից լիազորված մարմնի սերվերային հարթակների վրա, որի սպասարկումը պետք է իրականացվի միայն ավտոմատ տեղակայման գործիքների միջոցով (automatic assembling and deployment over CI/CD, DevOps toolchain)՝ բացառելով ուղիղ մուտքը ծրագրային միջավայր և տվյալների պահոցներ:
- Էլեկտրոնային համակարգի տվյալների բազայի կառավարման համակարգը (ՏԲԿՀ) պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝
- հնարավոր լինի գործարկել և սպասարկել DBMS-ը առաջարկվող օպերացիոն համակարգի վրա,
- համատեղելի լինի Հայաստանի Հանրապետությունում գործարկվող այլ համակարգերի հետ և կարողանա տվյալներ փոխանակել այդ համակարգերի հետ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշման պահանջների,
- աջակցի տվյալների բազայի փնջեցմանը և կրկնօրինակմանը, ներառյալ ննջման կազմաձևումը,
- աջակցի հարցումների օպտիմալացմանը,
- աջակցի ձգաններին (triggers) և պահպանվող տվյալներին,
- աջակցի ավտոմատ պահուստին,
- աջակցի առնվազն 50 միլիոն տողերի յուրաքանչյուր աղյուսակում,
- աջակցի գործարքների մեկուսացմանը,
- սպասարկի առնվազն 5000 միաժամանակյա միացումներ։
- Էլեկտրոնային համակարգում հավաքագրված տվյալները մշակվում են Հաշվետվությունների փոխանցման գործիքի միջոցով, որը պետք է՝
- ներառի GUI-ի վրա հիմնված Report Designer Tool-ը, ձևավորի հաշվետվության բազմազան տեսակներ, (օր.՝ աղյուսակ, սյունակ, գոտի, տարածք, բլիթաձև գծապատկեր, 3D և այլն),
- ներառի GUI-ի վրա հինված Report Builder Tool, որը թույլ կտա օգտվողներին կազմել կանխորոշված ձևաչափով (pre-defined format report) և անհատականացված ձևաչափով հաշվետվություններ (user difined reports),
- ունենա կառավարման և անվտանգության միջոցներ՝ հաշվետվությունների հրապարակման և առբերման կարգավորման համար,
- թույլ տա օգտվողներին տպել և այլ ձևաչափերի փոխարկել հաշվետվությունները (օր. Excel, TSV, PDF, այլ),
- ապահովի համապատասխան վիճակագրական հաշվետվությունների և հաշվարկների կազմումն ու ստացումը,
- ապահովի քրեական հանցագործությունների կամ օգտվողի կողմից հատկորոշված այլ տվյալների ռեալ կամ ոչ ռեալ ժամանակում առկա տենդենցները, վերլուծությունը և զեկուցումը,
- պետք է տրամադրի տեղեկություններ քրեական գործերի վարույթում ներգրավված պաշտոնատար անձանց աշխատանքային բեռնվածության վերաբերյալ,
- ստեղծի օգտագործման մոդելների (usage patterns) հաշվետվություններ,
- թույլ տա հեղինակեցված օգտվողներին ստեղծել վիճակագրական հաշվետվություններ՝ օգտվողների կողմից որոշված տվյալների դաշտերում,
- ապահովի հաշվետվությունների բոլոր ստանդարտացված տեսակների ստացումը, որոնք ներկայում կիրառվում են քրեական գործերի համատեքստում և կօգտվի համակարգում ներբեռնված տեղեկատվությունից:
X. Էլեկտրոնային համակարգի անվտանգությանը ներկայացվող պահանջներ։
- Էլեկտրոնային համակարգում պահվող տեղեկատվությունը ենթակա է պաշտպանության Հայաստանի Հանրապետության օրենսդրությանմբ սահմանված կարգով:
- Էլեկտրոնային համակարգի տեղեկատվական անվտանգությանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ/ISՕ), Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (ԻԷԿ, IEC) կողմից մշակված` ԻՍՕ/ԻԷԿ 27001:2013 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական Անվտանգության Կառավարման Համակարգեր. Պահանջներ» (ISO/IEC 27001:2005 Informationtechnology - Security techniques-Information security management systems-Requirements) ստանդարտին:
- Էլեկտրոնային համակարգում պահվող բոլոր տվյալները պետք է պաշտպանված լինեն և հասանելի միայն հեղինակեցված օգտատերերին: Համակարգում պետք է առկա լինի պահուստային վերականգնման գործառութային հնարավորություն:
- Էլեկտրոնային համակարգում պետք է սահմանվեն, ղեկավարվեն և արդյունավետ կերպով իրականացվեն պլաններ՝ կապված արտակարգ իրադրություններին արձագանքելու, պահուստային գործողությունների և վերականգնումն իրականացնելու համար՝ ապահովելու կարևորագույն տեղեկատվական ռեսուրսների հասանելիությունը և արտակարգ իրադրություններում գործունեության շարունակականությունը:
- Էլեկտրոնային համակարգը պետք է՝
- բազմաքանակ մակարդակներում վերահսկի մուտքը համակարգ և համակարգի ներսում (օր.՝ ըստ օգտվողի, ըստ օգտվողի դերի, ըստ տարածքի, ըստ սխեմայի հատվածի)՝ օգտագործելով բոլոր օգտվողների նույնականացման և իսկորոշման համատեղելի մեխանիզմ, որը սահմանված է Դերերի վրա Հիմնված Մուտքի Վերահսկողության չափորոշիչով,
- ապահովի անվտանգության գործողություններին հետևելու հնարավորություն,
- ապահովի լիարժեք, արտաքին ազդեցությունից պաշտպանված վերահսկման հետագծեր, ինչպես հատուկ տվյալներին մուտք գործելու դեպքում, այնպես էլ համակարգի բոլոր գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև ապահովի վերահսկման հետագծերի և չհեղինակեցված մուտքի փորձերի ավտոման վերլուծություն,
- կարողանա կանխել տվյալների հետ կապված մանիպուլյացիաները աշխատանքային հոսքում, թվային վկայականների կենսաշրջանում իրականացվող մանիպույլացիաները՝ չհեղինակեցված ընդհատման կամ այլ մեթոդների տեսակետից: Այն պետք է կարողանա հայտնաբերել պաշտպանված տեղեկությունների ապօրինի օգտագործումը կամ գողությունը,
- օգտագործի պաշտպանության միջոցներ, որոնք են՝ թվային ստորագրությունները, գաղտնագրումը, իսկորոշումը և այլն, և հիմնավոր աուդիտի միջոցով իրականացնի հետարտադրական վերահսկողություն,
- կիրառի անվտանգության միջոցներ ընթացքի գրանցումներում՝ երաշխավորելու, որ տվյալները չեն կարող ջնջվել կամ փոփոխվել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է տվյալ աշխատաշրջանի ընթացքում և հեղինակեցված օգտվողի կողմից,
- ունենա պատահարների կառավարման հնարավորություն, որը կներառի ադեկվատ նախապատրաստման, հայտնաբերման, վերլուծության, տարածման սահմանափակման, վերականգնման գործունեություն; հետևել, փաստագրել և զեկուցել պատահարները համապատասխան ծառայողներին և/կամ պատասխանատուներին,
- դիմակայի խափանումներին և կարողանա հաղթահարել համակարգի չնախատեսված խափանումների իրավիճակները: Անկանխատեսելի պատահարների առաջացրած սխալները չպետք է հանգեցնեն վթարի կամ անվերահսկելի պահվածքի:
- էլեկտրոնային համակարգի անվտանգությունը ապահովելու նպատակով շահագործողը պարտավոր է՝
- կիրառել տեղեկատվության պաշտպանության կազմակերպչական և տեխնիկական միջոցներ,
- կանխարգելել ապօրինի մուտքը էլեկտրոնային համակարգ, պաշտպանել հմակարգում պահվող տեղեկատվությունը ոչ իրավաչափ ուղեփակումից, պատճենահանումից, ոչնչացումից, տեղադրումից և այլ ապօրինի գործողություններից,
- ապահովել տեղեկատվության վերականգնման հնարավորությունը, պատճենահանել և պահպանել գործողությունների էլեկտրոնային ռեեստրը և պահպանել տեղեկատվության ռեզերվային պատճենները,
- ներդնել ներթափանցումը Կանխելու Համակարգ, որը պետք է աջակցի ցանցային ներթափանցման կանխում և կենտրոնացված (host-based) ներթափանցման կանխում ենթահամակարգերին,
- ներթափանցումը Կանխելու Համակարգը և կենտրոնացված (host-based) ներթափանցման կանխման համակարգը պետք է կառավարվեն կենտրոնից Էլեկտրոնային համակարգի Կառավարման Սերվերի միջոցով: Էլեկտրոնային համակարգի Կառավարման Սերվերը ապահովում է կազմաձևման կառավարումը, կարգավիճակի վերահսկումը, անվտանգության live արդիականացումը և հաղորդակցությունների ապահով, գաղտնագրված կապուղին:
- Էլեկտրոնային համակարգը շահագործող այն պաշտոնատար անձը, ով հասանելություն ունի համակարգին և խախտել է վերջինիս շահագործման պատշաճ կանոնները սահմանող սույն Կարգի պահանջները պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կարգով:
-
Քննարկվել է
10.06.2022 - 27.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 4254
Տպել