Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N1238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ­ՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ­ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի «50 տոկոսից ավելի պետության սեփակա­նու­թյուն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկե­րությունների կողմից իրականացվող որոշ ծախ­սերի առավե­լագույն թույլատրելի սահմա­նաչափերը սահմանելու մասին» N1238-Ն որոշման (այսու­հետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ և լրացումներ­ կատարելու մասին սույն նախա­գիծը (այսուհետ՝ Նախագիծ) կազմվել է ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 հանձ­նա­րա­րականի (այսուհետ՝ Հանձ­նա­րա­րական) տրամաբանության շրջա­նակնե­րում և պայմանա­վորված է Որոշ­ման նախաբա­նում բացա­կայող՝ որո­շումն ընդու­նելու իրա­վական հիմքը սահ­մանող՝ լիա­զորող նորմեր նախատեսելու անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) կիրարկմամբ պայմանա­վորված, ինչի հետ կապված ուժը կորցած է ճանաչվել ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 27-ի «Հարկման նպա­տակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելա­գույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N753 որոշումը, նաև անհրաժեշտություն է առաջացել Որոշման կիրառման նպատակով Օրենսգրքով սահմանված հիմնական հասկացությունների գործածության իմաստային համապատասխանեցման։

Բացի վերոգրյալը՝ նաև կա խմբագրական բնույթի որոշ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս Որոշ­ման նախաբա­նում բացակայում են Որո­շումն ընդունելու իրա­վական հիմքը սահմանող լիազորող նորմերը: Այս առումով նկատի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ սահ­մա­նա­դրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթ­ների համա­ձայն՝ Սահ­մանադրու­թյան և օրենքների հիման վրա և դրանց իրականա­ցումն ապահովելու նպատակով Սահ­մա­նա­դրու­թյամբ նախա­տեսված մար­մինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդու­նելու ենթա­օրենս­դրա­կան նոր­մատիվ իրավա­կան ակտեր:

Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրեն­քի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդ­վածի 1-ին մասի համաձայն՝ ենթա­օրենս­դրա­կան նորմա­տիվ իրավական ակտն ունե­նում է նախա­բան, որում նշվում է օրենսդրական իրավա­կան ակտի հոդվածը կամ մասը, որը ներ­առում է Սահմանադրու­թյան 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազո­րող նորմեր, իսկ Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ­ների համա­ձայն՝ եթե նորմա­տիվ իրավական ակտը հակա­սում է հետագայում ուժի մեջ մտած ավելի բարձր իրավաբա­նական ուժ ունեցող նորմա­տիվ իրավա­կան ակտին, ապա իրավաստեղծ մարմինը, բացա­­ռությամբ Ազգա­յին ժողովի և հանրաքվեով ընդուն­ված օրենք­ների, պար­տավոր է ավելի բարձր իրավաբանական ուժ ունե­ցող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնե­լու օրվանից հետո իր ընդու­նած նորմա­տիվ իրա­վական ակտն ուժը կորցրած ճա­նա­չելու մասին կամ դրանում փոփոխու­թյուն կամ լրա­ցում կատարելու մասին ընդունել նորմատիվ իրա­վա­կան ակտ:

Ելնելով վերոգրյալից էլ՝ առաջարկվում է Որոշման նախաբա­նը շարադրել նոր խմբա­գրությամբ և, ըստ այդմ, հղում կատա­րել այն իրավա­կան ակտերին, որով ՀՀ կառա­վարու­թյունը լիազորված է ընդունելու Որոշումը:

Միաժամանակ, նաև առաջարկվում է կատարել վերը հիշատակված՝ այլ անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ։­

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Իրականացվող քաղաքականությունն առևտրային կազմակերպությունների` պետու­թյան սեփականություն հանդիսացող բաժնետոմսերից (բաժնեմասից) ստացվող շահու­թա­բաժին­ների (շահութամասերի) հաշվարկման և վճարման գործըն­թացի շարու­նակա­կան կանոնա­կար­գումն է, դրա շրջանակներում՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերու­թյուններում զուտ շահույթի որոշման և պետական բաժնեմասից ստացվող շահութա­բա­ժինների վճարման գործընթացի անընդհատելիության ապահովումը, և Նախա­գիծը չի ներառում բնագավառում իրա­կանաց­վող գործող քաղաքա­կանության փոփոխություն:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակը Հանձնա­րարականի կատարումն է՝ առաջադրված տրամաբանության շրջանակ­նե­րում, և այդ առումով Որոշ­ման նախաբա­նում բացա­կայող՝ Որո­շումն ընդունելու իրա­վական հիմքը սահ­մանող՝ լիազորող նորմերի նախատեսումը, ինչպես նաև այլ անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների կատարումը։

Այդ կապակցությամբ, Հանձնա­րարականով առաջարկվել է գույքագրել պետական և տարածքային կառավարման յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենս­դրական փոփոխություններ, իսկ եթե դրանց անհրաժեշտությունն այլևս առկա չէ, ապա այդ­պիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: Ընդ որում, Հանձնարա­րականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան իրավական ակտերն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022թ. գարնանային հերթա­կան նստաշրջանի ավարտը: Ըստ այդմ, հաշվի է առնվել այն կանխադրույթը, որը նախատեսված է Հանձնա­րարականի 3-րդ կետով, որ այդ վերջնաժամկետի ավարտից հետո արդեն թույլատրելի չեն համարվելու համա­պատասխան իրավական հիմք չունեցող իրավական ակտերում փոփո­խությունների կատա­րումը (այդ թվում՝ նաև մինչ այժմ ընդունված իրավական ակտերում):

5. Տեղեկատվություն իրավական ակտի ընդունման ու կիրառման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոց­ներ չեն պահանջվում։

6. Տեղեկատվություն իրավական ակտն ընդունելու դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախ­սերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։

7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները

Նախագծով Որոշ­ման նախաբա­նում բացա­կայող՝ Որո­շումն ընդունելու իրա­վական հիմքը սահ­մա­նող՝ լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ըստ այդմ՝ ՀՀ ֆի­նանս­ների նախարարու­թյան հսկողա­կան գոր­ծառույթ­ների անխաթար իրականացման շարունակականություն՝ պետության սեփականություն հանդիսա­ցող բաժնեմաս ունեցող ընկերու­թյուններում զուտ շահույթի որոշման և պետական բաժնե­մա­սից ստացվող շահութա­բա­ժինների վճարման գործընթացի անընդհատելիության ապահով­ման ուղղությամբ:

8. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 28-ի N1716-Լ որոշմամբ հաստատված՝ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավար­ման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրա­գիրը» փաս­տաթղթի նախանշումներից՝ որպես ոլորտային այլ ռազմավարություն։ Մաս­նա­վորապես, ենթադրվում է պետական ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյու­նա­վետ օգտա­գործման բարելավման, պետական կազմակերպությունների ֆինանսա­կան կառա­վարման և հսկողության, ինչպես նաև պետական ներքին ֆինանսական հսկողու­թյան և հան­րային ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացման շարունակա­կանության ապա­հովում։

  • Քննարկվել է

    17.05.2022 - 06.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3672

Տպել