Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«______»____________ 2022 ԹՎԱԿԱՆԻ N______Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Բնաիրային օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 958-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 984-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 5-րդ կետի 2-րդ ենթակետում «նպատակով» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սննդի կազմակերպման ծառայությունների տրամադրման ձևից» բառերը.

2) 5-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել 2.1 ենթակետը՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1) սոցիալական դեպքի վարման շրջանակներում սննդի կազմակերպման ծառայություն տրամադրում հայցող անձին ուղեգրում է կազմակերպություն` վերջինիս կողմից իրականացվող ծառայություն տրամադրելու նպատակով։».

3) 6-րդ կետում «Յուրաքանչյուր բնաիրային օգնության» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ սննդի կազմակերպման ծառայությունների,» բառերը, իսկ«դեպքերի։» բառից հետո լրացնել « Սննդի կազմակերպումը (տաք ճաշ` առաջին և երկրորդ կերակրատեսակով) իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ճաշարանների, շրջիկ խոհանոցների և այլ կազմակերպությունների կողմից։» նախադասությունը.

4) 3-րդ գլխից հետո լրացնել նոր՝ «IV» գլխով՝ համաձայն հավելվածի։

  1. Սահմանել, որ սույն որոշման շրջանակներում սննդի կազմակերպման ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ ծախսերի նախատեսման հնարավորության հարցը ենթակա է քննարկման Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջետային ծախսերի հայտի նախագիծը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման ժամանակ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 Հավելված

ՀՀ կառավարության 2022 թ. __________________- ի

N______Ն որոշման

 

  1. ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ 
  1. Հայաստանի Հանրապետությունում գործող ճաշարանների, շրջիկ խոհանոցների և այլ կազմակերպությունները (այսուհետ՝ կազմակերպություններ) սննդի կազմակերպման ծառայություններ (այսուհետ՝ ծառայություններ) տրամադրում են՝
  • «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջներին և 7-րդ հոդվածով սահմանված սկզբունքներին համապատասխան, բացառապես տվյալ գործունեությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի N 1078-Ն որոշմամբ լիազորված պետական մարմնի կողմից հավաստագրված լինելու դեպքում.
  • անվճար, օրական մեկ անգամ՝ ժամը 12։00-15։00 ընկած ժամանակահատվածում, շաբաթական հինգ օր հաճախականությամբ։
  1. Կազմակերպությունը պետք է ունենա՝
  • Այնպիսի կառուցվածք, որը հնարավորություն ընձեռի հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի համար
  • խոհանոց և ճաշասրահ, որտեղ միաժամանակ կարող է ճաշել 25 մարդ՝ առնվազն 30 քմ տարածքով: Սահմանվածից ավել թվով շահառուների դեպքում՝ ճաշը կազմակերպվում է երկու հերթով.
  • սանհանգույց՝ միաժամանակ սնվող յուրաքանչյուր 25 շահառուի հաշվարկով մեկը և ևս մեկը՝ աշխատակազմի համար.
  • միաժամանակ ճաշող անձանց թվին համապատասխան գույք և տեխնիկա՝ կահույք, սպասք, ծառայություն տրամադրելու համար անհրաժեշտ տարատեսակ սարքավորումներ և այլն.
  • ներքին համակեցության կանոններ, որոնք պարտադիր են շահառուների և աշխատակազմի համար:
  1. Կազմակերպության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով պարտադիր պահպանվում և իրականացվում են՝
  • Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները.
  • Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի N 595-Ն հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնները, և յուրաքանչյուր կազմակերպությունում նշանակել հրդեհային անվտանգության պատասխանատու անձ:
  1. Կազմակերպության աշխատանքային և օժանդակ բոլոր տարածքներում հակահրդեհային ազդարարման սեղմակոճակները, տարհանման պլանները, առաջնային հրդեհաշիջման միջոցները և այլ պարագաները պետք է տեղադրված լինեն շահառուներին տեսանելի և հասանելի բարձրության վրա։
  2. Արտակարգ իրավիճակներում արագ և անվտանգ տարհանման համար պետք է տարհանման բոլոր ճանապարհները մշտապես պահվեն ազատ վիճակում, ընդ որում՝ առաջին հարկի պատուհաններին չպետք է լինեն ճաղավանդակներ:
  3. Կազմակերպության կողմից շահառուներին մատուցվող միակ ծառայությունը շահառուների համար սնունդ պատրաստելն ու նրանց սննդով ապահովելն է, որի համար անհրաժեշտ են հետևյալ մասնագետները՝
  • Խոհարար` 1,0 հաստիքային միավոր՝ 50 շահառուի հաշվարկով.
  • Մատուցող` 1,0 հաստիքային միավոր՝ 50 շահառուի հաշվարկով.
  • Հավաքարար` 1,0 հաստիքային միավոր՝ 50 շահառուի հաշվարկով.
  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված պետական մարմնի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից ծառայություն տրամադրվում է սույն որոշման 28-րդ կետում նշված ուղեգրի հիման վրա, ծառայություն տրամադրվում է տարածքային կենտրոնի ուղեգրի հիման վրա՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։
  2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող, լիազորված պետական մարմնի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր չկնքած, սակայն օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպության կողմից ծառայություն տրամադրվում է այդ կազմակերպության ղեկավարի ընդունած անհատական իրավական ակտի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:
  3. Ծառայություն տրամադրելու համար հիմք են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով անձի դիմումը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու ու անապահովության 0-ից բարձր միավոր ունենալը և հետևյալ փաստաթղթերը՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու դեպքում` անձնագիրը կամ նույնականացման քարտը (նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստրի տարածքային մարմնի հատկացրած հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք).

2) Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

  1. Ծառայություն տրամադրում հայցող անձը կամ իր ներկայացուցիչը գրավոր դիմումը ներկայացնում են՝

1) տարածքային կենտրոն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ լիազորված պետական մարմնի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած կազմակերպության կողմից ծառայություն ստանալու համար.

2) ծառայություն տրամադրող կազմակերպություն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունների դեպքում։

  1. Տարածքային կենտրոնը չի կարող շահառուից պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնցում ներառված տվյալներն առկա են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններում:
  2. Շահառուի դիմումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կատարում է տնային այցելություն՝ տվյալ անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատման նպատակով, որի արդյունքում կազմված արձանագրությունը՝ տվյալ անձին ծառայությունը տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին իր եզրակացության հետ միասին ներկայացնում է տարածքային կենտրոնի տնօրենին։
  3. Տարածքային կենտրոնի տնօրենը, ուսումնասիրելով սոցիալական աշխատողի եզրակացությունը և սույն հավելվածի 23-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո երկօրյա ժամկետում ընդունում է որոշում` շահառուին ծառայությունը տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին, և ներկայացնում է ՄՍԾ։
  4. ՄՍԾ-ն, տարածքային կենտրոնից ստացած որոշումների և կից փաստաթղթերի հիման վրա իրականացնում է հայցող անձանց հաշվառում՝ ըստ դիմումները ՄՍԾ մուտքագրման ժամկետի, որից հետո, կազմակերպություններից ստանալով տեղեկություն՝ դրանցում ազատ տեղերի առկայության վերաբերյալ, այդ մասին անմիջապես գրավոր տեղեկացնում է հերթացուցակում առաջին համարը զբաղեցնող անձին ծառայություն տրամադրելու վերաբերյալ որոշում կայացրած տարածքային կենտրոն՝ տվյալ անձին ուղեգրելու համար, միաժամանակ տեղեկացնելով նաև կազմակերպությանը։
  5. Տարածքային կենտրոնը, ՄՍԾ-ից ստանալով սույն կարգի 27-րդ կետով նախատեսված տեղեկությունը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում շահառուին ուղեգրում է (տրամադրում է ուղեգիր)՝ համապատասխան կազմակերպություն։
  6. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող և (կամ) լիազորված պետական մարմնի հետ դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած կազմակերպությունը ծառայություն տրամադրում է՝ ձևակերպելով նրա ընդգրկումը համապատասխան շահառուների ցուցակում՝ տվյալ կազմակերպության ղեկավարի հրամանով:
  7. Լիազորված պետական մարմնի հետ դրամաշնորհի տրամադրման պայմանագիր չկնքած՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող, սակայն օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունն իր կենտրոնում շահառուներին ծառայություն կարող է տրամադրել սեփական նախաձեռնությամբ՝ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով, առանց սույն կարգի 28-րդ կետով նախատեսված ուղեգրի առկայության:
  8. Կազմակերպության տարածք չի թույլատրվում բերել հրազեն, այն համալրող դետալներ, սառը զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, դյուրավառ կամ այրիչ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ առարկաներ ու սարքեր: Սույն կետում նշված առարկաների կամ նյութերի հայտնաբերման դեպքում տվյալ համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը դրա մասին անմիջապես իրազեկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
  9. Կազմակերպության ղեկավարի նշանակած պատասխանատու աշխատակիցը վարում է ծառայություն ստացողների գրանցամատյան, որը հավաստվում է շահառուների ամենօրյա ստորագրությամբ։
  10. Ծառայության տրամադրումը դադարեցվում է`

1) անձի գրավոր դիմումի հիման վրա.

2) անձի՝ բուժհաստատություն ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված խնամքի որևէ ծառայության շահառու դառնալու դեպքում.

3) անձի՝ ծառայությունից մեկ տարվա ընթացքում 30 օր չօգտվելու դեպքում.

4) ալկոհոլ կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործած վիճակում անձի կենտրոն այցելելու կամ դրանք կենտրոնում օգտագործելու կամ կենտրոնի այլ կանոնները մեկ տարվա ընթացքում երկու անգամից ավելի խախտելու դեպքում.

5) շահառուի մահվան դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում։

  1. Ծառայության դադարեցումը ձևակերպվում է կազմակերպության ղեկավարի հրամանով։
  2. Շահառուների համար ծառայությունը տրամադրվում է հետևյալ սննդամթերքի տեսքով՝

հ/հ

Սննդամթերքի անվանում

Չափման միավոր (զտաքաշ)

Էներգետիկ արժեքը 100 գրամում (կկալ)

Օրական չափաբաժին (գրամներով)

 
 
 
 

1

Հացամթերք

գրամ

250

220

 

2

Հատիկաընդեղեն

գրամ

250

40

 

3

Մակարոնեղեն

գրամ

160

10

 

4

Կարտոֆիլ

գրամ

77

100

 

5

Սոխ

գրամ

40

20

 

6

Բանջարեղեն և այլ կանաչեղեն

գրամ

45

180

 

7

Մսամթերք

գրամ

240

100

 

8

Կաթնամթերք

գրամ

215

100

 

9

Համեմունքներ

գրամ

3

20

 

10

Ձեթ

գրամ

884

10

 

11

Մրգեղեն

գրամ

50

100

 
           

 

 38․ Շահառուների համար ծառայության համար անհրաժեշտ սույն որոշման 15-րդ կետի 4-րդ ենթակետում նշված գույքից ու տեխնիկայից զատ՝ տարեկան կտրվածքով ձեռք են բերվում հետևյալ պարագաներն ու նյութերը՝

հ/հ

Պարագայի կամ նյութի անվանում

Չափի միավոր

Քանակը` 50 շահառուի հաշվարկով

1

Զուգարանի թուղթ

հատ

600

2

Հեղուկ օճառ՝ լվացվելու

լիտր

25

3

Անձեռոցիկ

տուփ

600

4

Ձեռքի թղթե սրբիչ

հատ

50

Ընդհանուր օգտագործման համար

5

Սպունգ աման լվանալու

հատ

1200

6

Սպունգի սպիրալ

հատ

1200

7

Ռետինե ձեռնոց

զույգ

600

8

Աման լվացող հեղուկ

լիտր

200

9

Մաքրող փոշի

կգ

12.5

10

Սանհանգույց մաքրող հեղուկ

լիտր

200

11

Քլորամին կամ այլ ախտահանիչ նյութեր

կգ

50

12

Ավել սենյակի

հատ

50

13

Աղբառիչ

հատ

12.5

14

Մաքրող տարբեր կտորներ

հատ

100

15

Հոտազերծիչ

հատ

4

16

Սանհանգույց մաքրող խոզանակ

հատ

2

17

Խողովակներ և կոյուղի մաքրող միջոց

լիտր

2

18

Միջատասպան

հատ

2

19

Ճաշի գդալ

հատ

2

20

Թեյի գդալ

հատ

10

21

Պատառաքաղ

հատ

10

22

Դանակ

հատ

10

23

Թեյի բաժակ

հատ

10

24

Հյութի բաժակ

հատ

10

25

Սուրճի բաժակ՝ ափսեով

հատ

10

26

Ափսե ճաշի

հատ

10

27

Ափսե դեսերտի

հատ

10

28

Ապակյա սափոր

հատ

10

29

Համեմունքների (աղ, բիբար) տարաներ

հատ

10

30

Շաքարավազի տարա

հատ

10

31

սեղանի սփռոց

հատ

5

32

սրբիչ

հատ

5

 Անձնակազմի օգտագործման համար 

33

աշխատանքային արտահագուստ

հատ

յուրաքանչյուր աշխատակցին՝ 2

34

Հեղուկ օճառ

կգ

յուրաքանչյուր աշխատակցին՝ 1

35

Զուգարանի թուղթ

հատ

յուրաքանչյուր աշխատակցին՝ 12

 

  • Քննարկվել է

    02.05.2022 - 17.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3150

Տպել

Առաջարկներ`

<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ

17.05.2022

• Առաջարկվում է ծառայության դադարեցման հիմքերից մեկում, այն է՝ անձի՝ բուժհաստատություն ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված խնամքի որևէ ծառայության շահառու դառնալու դեպքում, բացառություն սահմանել տնային խնամքի կարիք ունեցող Ա և Բ կենսագործունեության սահմանափակման աստիճան ունեցող շահառուների համար։

<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ

17.05.2022

• Առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կետում ծառայությունից օգտվելու հիմք հանդիսացող փաստաթղթերի շարքին դասել նաև ապաստան հայցողի վկայականը, ինչպես նաև փորձել լուծում գտնել անձը հաստատող փաստաթուղթ չունեցող քաղաքացիների համար։

<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ

17.05.2022

• Առաջարկվում է Ծառայություն տրամադրելու համար հիմք են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով անձի դիմումը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու ու անապահովության 0-ից բարձր միավոր ունենալը և հետևյալ փաստաթղթերը․․․ կետում վերանայել ծառայության տրամադրման հիմքերը, ներառելով նաև սոցիալապես խոցելի այն անձանց, ովքեր անձը հաստատող փաստաթուղթ չունենալու կամ օթևան չունենալու հիմքով գրանցում չունենալու պատճառով՝ դուրս կմնան ծառայության տրամադրման շրջանակից։

Տեսնել ավելին