Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական ոչ առեվտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ  ՀԱՄԱԿԱՐԳԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հա­յաս­տա­նի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ` Օրենք) 1.2-րդ հոդվածի

1) 13-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Հա­յաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` նաև կառավարություն)» բա­ռե­րով.

2) 17-րդ մասից հետո լրացնել 17.1-ին և 17.2-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ.

«17.1. Յու­րաքանչյուր ծրագիր ներառում է տվյալ նպատակին ուղղված միայն մեկ գլխավոր կար­գադրիչի վերագրվող միջոցառումներ:

17.2. Ծրագրի նպատակն այն կոնկրետ սոցիալական կամ հասարակական խնդիրն Է, որի լուծմանն ուղղված է ծրագիրը:». 

3) 18-րդ մասից հետո լրացնել 18.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.

«18.1. Ծրագրի միջոցառումը ծրագրի շրջանակներում քաղաքականության իրագործման նպա­­­տա­կով իրականացվող պետության միջամտությունն է, որն ուղղված է տվյալ ծրագրի հա­մար սահ­մանված նպատակի իրագործմանը:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի

1) 5-րդ մասի «գանձապետական ստորաբաժանումներն» բառերը փոխա­րի­նել «գանձապե­տա­րանի ստորաբաժանումներն» բառով.

2) 7-րդ մասի «մարմնի և նրա տեղական գանձապետական ստո­րա­բաժանումների» բառերը փոխա­րի­նել «մարմնի» բառով.

3) 8-րդ մասի «կատարում են պետական լիազորված մարմինը և նրա տեղական գանձապե­տական ստո­րա­բաժանումները` վեր­ջին­ներիս» բառերը փոխա­րի­նել «կատարում է պետական լիազորված մարմինը`» բառով:

Հոդված 3. Օրենքի 15.1-ին հոդվածի 3-րդ մասի

1) առաջին պարբերության «յուրաքանչյուր ոլորտի (և պետական կառավարման բոլոր մար­մին­ների)» բառերը փոխարինել «պետական բոլոր մարմինների» բառերով.

2) «ա» կետի «տվյալ ոլորտում» բառերը փոխարինել «պետական մարմինների կողմից իրա­կանացվելիք բյուջետային ծրագրերի շրջանակներում» բառերով.

3) «բ» կետի «տվյալ ոլորտում իրականացվելիք» բառերը փոխարինել «պետական մար­մին­ների կող­մից իրականացվելիք բյուջետային ծրագրերի շրջանակներում կատարվելիք» բա­ռե­րով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի

1)  2-րդ մասի «դ» կետից հետո լրացնել «դ1» և «դ2» կետեր հետևյալ բովանդակությամբ.

«դ1) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված ծրագրերի վերջ­նա­կան արդյունքի ցուցանիշների գծով կանխատեսումները, ինչպես նաև ծրագրերի մի­ջո­ցա­ռում­նե­րի իրա­գործման աստիճանը բնութագրող ֆինանսական և առկա (մշակված) արդ­յուն­քա­յին (կա­տա­րո­ղա­կան) փաստացի, սպասվելիք և կանխատեսվող (հա­մա­պա­տաս­խա­նա­բար նախորդ, ընթացիկ և ծրագրերի միջոցառումների ավարտի համար նախատեսված բյուջե­տա­յին տա­րի­նե­րի վեր­ջի դրու­թյամբ) ցուցանիշները սահմանող հավելվածները.

դ2) պետական բյուջեի մասին օրենքի նա­խագծով նախատեսված ամփոփ ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտե­սա­գիտական դասակարգման:».  

2) 3-րդ մասի «ե» կետից հետո լրացնել «ե1» կետ հետևյալ բովանդակությամբ.

«ե1) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով առաջարկվող հատկացումների հիմնա­վո­րու­մը` ըստ բյուջետային ծախսերի ծրագ­­­րային դասակարգման, այդ թվում` բյուջետային տա­րում տրամադրվող վարկերի և բյուջետային երաշխիքների ծավալներն ու ուղղությունները, բյու­ջե­տային ծախսերի հաշվարկները հիմնավորող նորմատիվները (համապատասխան նոր­մա­տիվ­ների սահմանված լինելու դեպքում).».

4) 4-րդ մասի «ա» կետից հետո լրացնել «ա1» կետ հետևյալ բովանդակությամբ.

«ա1) պետական բյուջեի եկամուտները սույն օրեն­քի 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահման­ված դասակարգմամբ և ծախսերը` բյու­ջետային ծախսերի ծրագրային դա­սակարգմամբ.»:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի

1) 2.4-րդ մասի «ոլորտային միջնաժամկետ» բառերը փոխարինել «միջնաժամկետ ծախ­­սե­րի» բառերով.

2)  2.5-րդ մասի «ոլորտային միջնաժամկետ» բառերը փոխարինել «միջնաժամկետ» բառով.

3)  2.6-րդ մասում «Ոլորտային» բառը փոխարինել «Պետական մարմնի» բա­ռե­րով.

4) 2.7-րդ մասում «ոլորտային» բառը փոխարինել «պետական մարմնի» բա­ռե­րով.

5) 2.11-ին մասից հետո լրացնել 2.12-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«2.12. Պետական լիազորված մարմինը մշակում և առաջիկա տարվա բյուջետային գործ­ըն­թացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամ­կետում պետական մարմիններին է ուղարկում առաջիկա տարվա բյուջետային ֆի­նան­սա­վոր­ման հայտերը կազմելու և դրանք պետական լիազորված մարմին ներկայացնելու մե­թո­դա­կան ցուցումները (դրանց մեջ ար­տա­ցոլելով այն իրավական ակտերի ցանկը, որոնցով նա­խա­տես­ված դրույթների համաձայն պետք է հաշվարկվեն բյուջետային ծախսերը, հաշվարկման ձևերը, դրանց լրացման ցուցումները և այլ նյութեր ու ցուցումներ, որոնք պետական լիազորված մարմինը անհրաժեշտ կհամարի տրամադրել պետական մարմիններին` առաջիկա տարվա բյու­ջետային ֆինանսավորման հայտերը կազմելու համար):»:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի

1) 3-րդ մասի երկրորդ պարբերությունից հետո լրացնել երրորդ պարբերություն հետևյալ բո­վանդակությամբ.

«Պետական բյուջեի կատարման ընթացքում կառա­վա­րու­թ­յունը, իր սահմանած կարգով, կա­րող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաս­տատված հատկացումների ընդ­հանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ինչ­պես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջև` դրանց գծով օրենքով հաս­տատ­ված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պե­տա­կան բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ): Ընդ որում, ծրագրերի, ծրագրերի միջոցառումների հատկացումների գու­­մար­նե­րի վերա­բաշ­խում­ները չպետք է հանգեցնեն տվյալ տարվա պետական բյու­ջեով ֆի­նան­սական հա­մա­հար­թեց­ման դոտացիաների գծով նախատեսված` համայնքներին տրա­մադրվող հատկացումների ընդ­հանուր տարեկան գումարի նվազմանը (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրեն­քով այլ բան նախատեսված չէ):»:

2) 4-րդ մասից հետո լրացնել 4.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.

«4.1. Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, կա­ռա­­վարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային հա­մա­մաս­նու­թ­յուն­­ները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրե­րի և մի­ջո­ցա­­ռումների արդ­յունքային (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաև ըստ այդ միջո­ցա­ռում­­ների գծով բյուջետային ելքերի տնտե­սա­գի­տական և գործառական դասակարգման:»:  

Հոդված 7.  Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» կետից հետո լրացնել «դ2» կետ հետև­յալ բովանդակությամբ.

«դ2) պետական մարմինների կողմից պետական լիազորված մարմին ներկայացված տա­րե­կան հաշվետվությունների համապատասխան տեղեկություններն այդ մարմինների գծով հաշ­վե­տու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրեն­քով նախա­տես­ված ծրագրերի և ծրագ­­րե­րի միջո­ցա­ռում­ների գծով կա­ռավարության սահ­մա­նած արդյունքային (կա­տա­րողա­կան) ցու­ցա­նիշների կատարման վե­րա­բեր­­յալ.»:

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի «գ» կետից հետո լրացնել «գ1» կետ հետևյալ բովան­դա­կությամբ.

«գ1) պետական բյուջեի եռամսյակային հա­մա­մաս­նությունները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրա­կանացվող ծրագրերի և ծրագ­րերի միջոցառումների գծով արդյուն­քա­յին (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաև ըստ այդ միջո­ցա­ռումների գծով բյուջե­տա­յին ելքերի տնտե­սա­գիտական դասակարգման հրապարակվում են կառավարության կող­մից հաս­տատ­վելուց հետո մեկամսյա ժամկետում.»:

Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածի

1) 2-րդ մասի «ա» կետի «մարմնի համապատասխան տեղական գանձապետական բա­ժան­մունքին» բառերը փոխարինել «մարմնին» բառով.

2) 5-րդ մասի «մարմինը` իր գանձապետական ստորաբաժանումների միջոցով» բառերը փո­խա­րի­նել «մարմինը` գանձապետարանի ստորաբաժանումների միջոցով» բառերով:

Հոդված 10. Օրենքի 38-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բյուջեների եկամուտների դասակարգումը»:

Հոդված 11. Օրենքի 39-րդ հոդվածի

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բյուջեների ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների դասա­կար­գումը».

2) 1-ին մասի «դ» կետից հետո լրացնել «ե» կետ` հետևյալ բովանդակությամբ՝

«ե) ծրագրերի.».

3) 5-րդ մասի

ա. «Բյուջեների ծախսերն են՝» բառերը փոխարինել «Բյուջեների ընթացիկ ծախսերն են»,

բ. «ը» կետը ճանաչել ուժը կորցրած.

4) 9-րդ մասից հետո լրացնել 10-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«10. Բյուջեների ծախսերի ծրագրային դասակարգումը ծախսերի խմբավորումն է՝ ըստ պե­տա­կան մարմինների կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի և ծրագրերի միջո­ցա­ռում­ների սույն օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված տե­սակների:»:      

Հոդված  12. Օրենքի Գլուխ 6.1-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՄԲ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵԼՔԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»:

Հոդված 13. Օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի «Բյուջեների ելքերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների ունի հետևյալ կառուցվածքը`» բառերը փոխարինել «Բյուջե­նե­րի ելքերը ըստ ծրագրերի միջոցա­ռում­նե­րի դասակարգվում են`» բառերով:

Հոդված  14. Օրենքի 41.4-րդ հոդվածից հետո լրացնել 41.5-րդ հոդված հետև­յալ բովան­դա­կու­թյամբ.

«Հոդված 41.5. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծով, ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքով  նախատեսված ծրագրերի և ծրագրերի միջոցառումների գծով կառավարության սահ­մանած արդյունքային (կատարողական) ցուցանիշները սահմա­նող հավելվածի բաղկացուցիչ մասերը

 

  1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բյուջե­տա­­յին հատկացումներն ըստ պե­տա­­­կան մարմինների սահմանող Կառավարության բյուջետային ուղերձի հավելվածում ներ­կա­յաց­վում են յուրաքանչյուր պետական մարմ­նի կողմից իրականացվող ծրագրերը և դրանց շրջա­նակ­նե­րում իրականացվող մի­ջո­ցա­ռումները: Ծրագրերից յուրաքանչյուրի համար ներ­կա­յաց­վում է ծրագրի դասիչը, անվանումը, նպատակը, վերջնական արդյունքի նկարագրությունը և հատ­կացվող ֆինան­սա­կան մի­ջոց­նե­րը: Միջո­ցա­ռում­ներից յուրաքանչյուրի համար ներկա­յաց­վում է միջոցառման դասիչը, անվա­նու­մը, նկա­րա­գրությունը և հատկացվող ֆինանսական մի­ջոց­ները:
  2. Կառավարության բյուջետային ուղերձի կազմում բեր­ված, ինչ­պես նաև պե­տական բյու­ջեի մա­սին օրենքով նա­խա­տեսված ծրագ­րերի և միջո­ցա­ռում­նե­րի գծով կառավա­րու­թյան սահ­մանած արդ­յուն­­քային (կա­տա­րողական) ցուցանիշները ներ­կա­յացնող հավելվածը յու­րա­քանչ­յուր պե­տական մարմնի գծով բաղկացած է երկու մասից, ընդ որում`

1) առաջին մասում ներկայացվում է յուրաքանչյուր պետական մարմնի ռազմավարական նպատակների համառոտ շարադրանքը,

2) երկրորդ մասում ներկայացվում են պետական մարմնի կողմից իրականացվող ծրագ­րե­րի  միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշները:

  1. Կառավարության բյուջետային ուղերձի կազմում բեր­ված, ինչ­պես նաև պե­տական բյու­ջեի մա­սին օրենքով նախա­տես­ված ծրագրերի գծով կառավա­րու­թյան սահ­մանած վերջնական արդյունքի ցուցանիշները ներ­կա­յացնող հա­վելվածում ար­տացոլվում են յուրաքանչյուր պետա­կան մարմնի կողմից իրա­կա­նաց­վող ծրագրերի գծով վերջ­­նական արդյունքի կանխատեսվող ցուցանիշները և դրանց թի­րա­խային ժամ­կետները:»:

Հոդված 15. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասից հետո լրացնել 5-րդ և 6-րդ մասեր հետև­յ­ալ բո­վան­դակությամբ`

«5. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 18-րդ և 21-րդ մասերի, 16-րդ հոդվածի 2-րդ մա­սի «դ» կետի, 3-րդ մասի «ե» կետի և 4-րդ մասի «ա» կետի, 21-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը, 23-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասի, 3-րդ մասի երկրորդ պարբերության և 4-րդ մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» կետի, 26-րդ հոդվածի «գ» կետի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի, 41.1-ին և 41.2-րդ հոդ­ված­ների, 41.4-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներն իրենց ուժը կորցնում են Հայաստանի Հան­րա­պե­տության 2018 թվա­կա­ն­ի պետական բյուջեի կատարման վե­րա­բեր­յալ տարեկան հաշ­վետ­վու­թյունը հաստատելու օրը և մինչ այդ դրանց գոր­­ծո­ղու­թ­յու­նը չի տա­րածվում Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թ­յան 2019 թվա­կա­ն­ի բյու­­ջե­տա­յին գործընթացի շրջա­­նակ­նե­րում առա­ջա­ցող հա­րա­բե­րու­թ­յուն­­­նե­րի վրա:

  1. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 17.1-րդ, 17.2-րդ, 18.1-ին մասերի, 16-րդ հոդվածի 2-րդ մա­սի «դ1» և «դ2» կետերի, 3-րդ մասի «ե1» կետի և 4-րդ մասի «ա1» կետի, 21-րդ հոդվածի 2.12-րդ մասի, 23-րդ հոդ­վա­ծի 3-րդ մասի երրորդ պարբերության և 4.1-ին մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ2» կետի, 26-րդ հոդվածի «գ1» կետի, 39-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի և 10-րդ մա­սի, 41.5-րդ հոդվածի դրույթների գոր­­­ծո­ղու­թ­յու­նը չի տա­­րածվում Հա­յաս­տանի Հան­րա­պե­տու­թ­յան 2017 և 2018 թվականների բյու­­­ջե­­տա­յին գործ­ըն­թաց­ների շրջա­նակ­ներում առա­ջացող հա­­րա­­բե­րու­թ­յուն­ների վրա:»:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրա­պա­րակ­ման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

 

«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ   ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Գանձապետական համակարգի մասին» Հա­յաս­տանի Հանրապետության  2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի

1) 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած.

2) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գանձապետարանը, պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաս­տա­նի Հանրապետության կա­ռա­վարության կողմից լիա­զոր­ած պետական կառավարման մարմ­նի (այսուհետ` լիա­զոր մար­մին) աշխատակազմի` սույն օրենքով նախատեսված խնդիրների իրա­կա­նացման կազ­մա­կեր­պումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների (այսու­հետ՝ գանձա­պետա­րա­նի ստո­­րաբաժանումներ) ամբողջությունն է:

  1. Գանձապետարանը ղեկավարվում է լիազոր մարմնի ղեկա­վա­րի տեղակալի (այսուհետ` գլխա­վոր գան­ձա­­պետ) կողմից:».

3) 4-րդ մասի «կառուցվածքն» բառը փոխարինել «կառուցվածքը, գործառույթները» բառե­րով.

4) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «աշխատակիցներ են համարվում Կենտ­րո­նական գանձապետարանի և» բառերը փոխարինել «աշխատակիցներ են համարվում» բառե­րով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «պետական հիմնարկների» բառերը փոխա­րի­նել «հիմնարկների (այսուհետ` պետական հիմնարկներ)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի

1) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) ապահովել լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ֆինանսական հաշվետվու­թ­յուն­ների և այլ տեղեկատվության պատրաստումը և պետական մարմնի անունից ներկա­յա­ցու­մը.».

2) «զ» կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի

1) 5-րդ մասը լրացնել «զ» և «է» կետերով հետևյալ բովան­դա­կությամբ.

«զ) պետության կամ համայնքների կողմից հիմնադրած հիմնադրամների, ինչպես նաև վեր­ջին­ներիս կողմից հիմ­նադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները.

Է) 50 տոկոսից ավել պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմաս ունեցող ընկերությունների, ինչ­պես նաև վերջին­նե­րիս կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպա­սարկ­ման համար են­թա­հաշիվները:».

2) 6-րդ մասը լրացնել «ե» և «զ» կետերով հետևյալ բովան­դա­կությամբ.

«ե) պետության կամ համայնքների կողմից հիմնադրած հիմնադրամները և վերջիններս կողմից հիմնադրված իրա­վաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված են­թա­հաշիվները.

զ) 50 տոկոսից ավել պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմաս ունեցող ընկերությունները և իրենց կողմից հիմ­նադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպա­սարկ­ման համար բաց­ված ենթահաշիվները:»:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի «Կենտրոնական գանձապետարանի» բառերը փոխա­րի­նել «Լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 7.  Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի

1) «բ» կետի «Ազգային ժողովի» և «կառավարության» բառերից առաջ լրացնել «Հա­յաս­տա­նի Հանրա­պե­տու­թ­յան» բա­ռերը.

2) «բ», «է» և 2-րդ մասի «ա» կետերի

ա. «բյուջետային ծախ­սե­րի» բա­ռե­րից հետո լրացնել «ծրագ­­րային,» բառը, իսկ «դա­սա­կարգ­մամբ» բառից հետո` «(տեղական ինք­նա­կառավարման մար­մինները ծրագ­­րային դա­սա­կարգ­մամբ հաշվետվություն չեն ներկայացնում)» բառերը,

բ. «գործառնական» բառը փո­խա­րի­նել «գոր­ծա­ռական» բառով.

3) «դ» կետի

ա. «բյուջետային ծախ­սե­րի» բա­ռե­րից հետո լրացնել «ծրագ­­րային,» բառը, իսկ «դասա­կարգ­ման» բառից հետո` «(տեղական ինք­նա­կառավարման մար­­մինները ծրագ­րային դասակարգ­մամբ հաշ­վետ­վու­թյուն չեն ներկայացնում)» բառերը,

բ. «գոր­ծառ­նական» բառը փո­խա­րի­նել «գոր­ծա­ռական» բառով:

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի

1) 1-ին մասի «կառավարությունը» բառից առաջ լրացնել «Հա­յաս­տանի Հանրա­պե­տու­թ­յան» բա­ռերը.

2) 2-րդ մասի «բ» կետի «գանձապետարանի ստորաբա­ժա­նումի պետը» բառերը փոխա­րի­նել «գանձապետարանը» բառով:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի «Գանձապետարանը» բառից հետո լրացնել «Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով» բառերը:

Հոդված 10. Սույն օրենքը, բացառությամբ 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի և 3-րդ կետի «ա» ենթակետի, ուժի մեջ է մտնում պաշ­տոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը և 3-րդ կետի «ա» ենթակետը ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից և նրանց գործողությունը չի տարածվում Հա­յաս­տանի Հանրա­պե­տության 2018 թվականի բյուջե­տա­յին գործընթացի շրջա­նակ­նե­րում առա­ջացող հարաբերությունների վրա:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հա­յաս­տանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) բանկերում կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաս­տա­նի Հանրապետության կա­ռա­վարության կողմից լիա­զոր­ած պետական կառավարման մարմ­նի գանձապետարանում բացում է հաշիվներ.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշ­տոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 


ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հա­յաս­տանի Հանրապետության 2002 թվա­կա­նի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ մասը շա­րադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հա­շիվ­ներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում Հա­յաս­տանի Հանրապետության դրամով և (կամ) արտար­ժույ­թով, ընդ որում, եթե հիմ­նա­դրա­մի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ իրենց կող­մից հիմնադ­րած հիմնադրամը` ապա Հիմնադրամն իրավունք ունի բացել հա­շիվ­ներ նաև պետական ֆինանսների կա­ռա­վար­ման բնագավառում Հայաս­տա­նի Հանրապետության կա­ռա­վարության կողմից լիա­զո­րած պետական կառավարման մարմ­նի գանձապետա­րա­նում (այսուհետ` գանձապետա­րան):»:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը շա­րադրել հետևյալ խմբագրու­թյամբ.

«6) բանկերում բացում է հիմնադրամի հաշ­վար­կային (այդ թվում` արտար­ժու­թային) և այլ հաշիվներ (ընդ որում, եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ իրենց կող­մից հիմնադրած հիմնադրամը` կարող է հաշիվներ բացել նաև գանձա­պե­տա­րա­նում.»:

Հոդված 3. Օրենքի 39.2-րդ հոդվածի 2-րդ մասը շա­րադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Անձեռնմխելի կապիտալը համարվում է ձևավորված հիմնադրամի բանկային հաշ­վին դրամական միջոցներ փոխան­ցե­լու կամ հիմնադրամին պե­տա­կան պարտա­տոմ­սեր փո­խան­ցելու պահից (իսկ եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ հա­մայնքը կամ իրենց կող­մից հիմնադրած հիմնադրամն է` ապա նաև գան­ձապետական հաշվին դրա­մա­կան միջոցներ փոխան­ցե­լու կամ հիմնադրամին պե­տա­կան պարտա­տոմ­սեր փոխանցելու պա­հից):»:

Հոդված 4. Օրենքի 39.4-ին հոդվածի 6-րդ մասը և 7-րդ մասի առաջին նախա­դա­սու­թ­յու­նը շա­րադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Պետական պարտատոմսեր ձեռք բերելուց հետո առկա դրամական միջոցների այն մնացորդը, որի հաշվին հնարավոր չէ ձեռք բերել պետական պարտատոմս, մնում է հիմ­նա­դրա­մի բանկային ցպահանջ հաշվում և առաջին իսկ հնա­րա­վո­րու­թ­յան դեպքում ներդրվում է պե­տա­կան պարտատոմսերում (իսկ, եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ հա­­մայնքը կամ իրենց կողմից հիմնադրած հիմնադրամը` ապա կարող է մնալ հիմ­նա­դրա­մի գան­ձա­պե­տա­կան ցպահանջ հաշվում և առաջին իսկ հնա­րա­վո­րու­թ­յան դեպքում ներդրվում է պե­տա­կան պարտատոմսերում):

  1. Անձեռնմխելի կապիտալի համար հիմնադրամը բանկում բացում է առանձին բան­կա­յին հաշիվ և վարում է առանձնացված հաշ­վա­ռում՝ դրանց վե­րա­բերյալ տեղեկություններն ար­տացոլելով հիմնադրամի հոգաբար­ձու­նե­րի խորհրդին և օրեն­քով սահմանված դեպ­քե­րում ներկայացվող մյուս հաշվետվութ­յուն­նե­րում (իսկ, եթե հիմնադրամի հիմնադիրը պե­տու­թյունն է կամ հա­մայնքը կամ իրենց կողմից հիմնադրած հիմնադրամը` ապա անձեռնմխելի կապիտալի համար կարող է բացել հաշիվ նաև գան­ձապետարանում և վարել առանձ­նաց­ված հաշ­վա­ռում՝ դրանց վե­րա­բերյալ տեղեկություններն ար­տացոլելով հիմնադրամի հոգա­բար­­ձու­նե­րի խորհրդին և օրեն­քով սահմանված դեպ­քե­րում ներկայացվող մյուս հաշվետ­վու­թ­­յուն­նե­րում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշ­տոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 


ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հա­յաս­տանի Հանրապետու­թյան 2001 թվա­կա­նի սեպտեմբերի 25-ին ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասը շա­րադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել հաշիվներ Հա­յաս­­­տա­նի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում, իսկ 50 տոկոսից ավել պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմաս ունեցող Ըն­կե­րու­թյունը, ինչպես նաև 50 տոկոսից ավել պետական կամ համայնքի կամ պետական ու հա­մայնքի բաժնեմաս ունեցող Ըն­կե­րու­թյան հիմնադրած Ընկերությունը կարող է բացել հա­շիվ­ներ նաև պետական ֆի­նանս­ների կա­ռա­վար­ման բնագավառում Հայաս­տա­նի Հանրա­պե­տու­­թյան կա­ռա­վարու­թ­յան կող­մից լիա­զոր­ած պետական կառավարման մարմ­նի գան­­­ձա­պե­տա­­­րա­նում (այսուհետ` գան­ձապետարան):»:

Հոդված 2. Օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» կետը շա­րադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) բանկերում բացում է Ընկերության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ (ընդ որում, 50 տոկոսից ավել պետական կամ համայնքի կամ պետական ու հա­մայնքի բաժնեմաս ունեցող Ըն­կե­րու­թյան դեպքում կամ այն դեպքում երբ Ընկերության հիմ­նա­դիրը 50 տոկոսից ավել պետական կամ համայնքի կամ պետական ու հա­մայնքի բաժ­նե­մաս ունեցող Ընկերությունն է, ապա կարող է հաշիվներ բացել նաև գանձա­պե­տա­րա­նում).»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշ­տոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    31.08.2017 - 26.09.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9807

Տպել