Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1318-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1527-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

--------------------  --- 2022 թվականի N ------Ն 

ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի  N 1318-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1527-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը` համաձայն հավելվածի։
  2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հաստատել.

1) անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրի ձևավորման և վարման կարգը.

2) ինքնագնահատման հարցաշարը, անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման ձևը, ֆունկցիոնալության գնահատման ամփոփագրի (վինետ), ծառայությունների անհատական ծրագրի ձևերը․

3)  անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետի կողմից ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը.

4) անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների պաշտոնների բնութագրերը.

5) անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մշտադիտարկման իրականացման կարգը:

  1. Առողջապահության նախարարին` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համաձայնեցնելով հաստատել բժշկական կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու կարգը և ուղեգրի ձևը։
  2. Աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին՝ մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը ապահովել անհրաժեշտ պայմանները՝ անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող ողջ փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար։
  3. Սահմանել, որ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու դիմում ներկայացրած, սակայն դեռևս փորձաքննություն չանցած անձանց դիմումի նկատմամբ տարածվում է սույն որոշմամբ սահմանված կարգը, բացառությամբ անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրի։ Վերջինիս փոխարեն տեղեկատվական համակարգում կցվում է բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը։
  4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն, 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N 1318-Ն, 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին փորձաքննություն անցնող անձանց կողմից իրենց ընտրած բուժող բժիշկներին կամ այլ բժիշկ մասնագետներին որպես ներկայացուցիչ ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 1527-Ն որոշումները։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ի

 

Հավելված

      ՀՀ կառավարության 2022 թվականի

--- --ի N--Ն որոշման

 

Կ  Ա  Ր Գ

                           ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն կարգով կանոնակարգվում են անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի հետ կապված իրավահարաբերությունները՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքներին համապատասխան։
  2. Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում՝ անձի առողջական խնդիրների, գործունեության ու մասնակցության և միջավայրային արգելքների գնահատման հիման վրա անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու կամ մերժելու, անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշելու և սոցիալական ծառայությունները որոշարկելու նպատակներով։
  3. Ֆունկցիոնալության համապատասխան սահմանափակումների դեպքերում 18 տարեկանից բարձր տարիքի անձանց սահմանվում է հաշմանդամություն՝ մեկից երկու տարի ժամկետով կամ անժամկետ, իսկ երեխաների դեպքում՝ մեկից հինգ տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը։
  4. Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն)։
  5. Ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է հատուկ այդ նպատակով ներդրված e-disability.am էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ) միջոցով։ Նշված համակարգին հասանելիություն ունեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ իր համապատասխան ստորաբաժանումներով, առողջապահության նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Ծառայությունը։
  6. Անձի ֆունկցիոնալության գնահատման համար անհրաժեշտ տվյալները սույն կարգի 5-րդ կետում նշված պետական մարմինների կողմից ներբեռնվում են էլեկտրոնային համակարգ՝ սույն հավելվածով նախատեսված կարգով։ 2023 թվականի փետրվարի 1-ից անձի ֆունկցիոնալության գնահատման համար անհրաժեշտ ողջ փաստաթղթաշրջանառությունը աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների միջև կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ նվազեցնելով դիմումատուի համար փաստաթղթեր ձեռք բերելու բեռը։ 
  1. ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ 
  1. Անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր դեպքում ձևավորվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող նոր հանձնաժողով (այսուհետ՝ գնահատող հանձնաժողով)։ Գնահատող հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով ընտրվում են ֆունկցիոնալության գնահատման նպատակով ներգրավված մասնագետների ռեեստրից։ Գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են աղյուսակ 1-ում նշված հետևյալ մասնագետները՝
    • օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը գնահատող մասնագետներ,
    •  անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ։

Աղյուսակ 1. Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը, անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ

Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը գնահատող մասնագետներ

Անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ

18 տարեկանից բարձր

մինչև 18 տարեկան

1.   Օրթոպեդ

2.                Վնասվածքաբան

3.                Ակնաբույժ

4.                Սրտաբան

5.                Քիթ-կոկորդ-ականջաբան

6.               Նյարդավիրաբույժ

7.                Հոգեբույժ

8.               Էնդոկրինոլոգ

9.               Վիրաբույժ  

10.             Նյարդաբան

11.              Թերապևտ

12.              Արյունաբան

13.             Գաստրոէնտերոլոգ

14.              Նեֆրոլոգ/երիկամաբան

15.              Ուռուցքաբան

16.             Մաշկաբան

17.              Ռևմատոլոգ

18.             Ուռոլոգ

19.             Թոքաբան

1. Մանկաբույժ

2.                 Մանկական օրթոպեդ

3.                Մանկական վնասվածքաբան

4.                Մանկական ակնաբույժ

5.                Մանկական սրտաբան

6.               Մանկական նյարդաբան

7.                Մանկական քիթ-կոկորդ-ականջաբան

8.               Մանկական նյարդավիրաբույժ

9.               Մանկական հոգեբույժ

10.             Մանկական ներզատաբան

11.              Մանկական վիրաբույժ

1. Վերականգնողաբան

2.                Մանկական վերականգնողաբան

3.                Հոգեբան

4.                Կինեզոլոգ

5.                Էրգոթերապիստ

6.               Լոգոպեդ

7.                Տիֆլոմանկավարժ

8.               Սուրդոմանկավարժ

9.               Օլիգոֆրենոմանկավարժ

10.             Սոցիալական մանկավարժ

11.              Մանկական հոգեբան

12.              Հատուկ մանկավարժ

 

 

  1. Յուրաքանչյուր գնահատող հանձնաժողովում ընդգրկվում է 3-5 մասնագետ՝ ապահովելով սույն հավելվածի 7-րդ կետով նշված մասնագետների ներկայացվածությունը՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրի ձևավորման և վարման կարգին համապատասխան։
  2. Գնահատող հանձնաժողովի անդամները ֆունկցիոնալության գնահատման գործընթացին ներգրավվում են ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա։
  3. Գնահատող թիմի անդամ չեն կարող լինել գնահատվող անձին բուժող կամ գնահատման ուղեգրած բժիշկը կամ այդ անձի հետ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ազգական հանդիսացող կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ գտնվող անձինք։
  4. Սույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում մասնագետը, սույն հավելվածի 31-րդ կետում նշված էլեկտրոնային գործն ստանալուց հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է դրանց մասին տեղեկացնել Ծառայությանը։ Այս դեպքում էլեկտրոնային համակարգի միջոցով մասնագետների ռեեստրից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ընտրվում է տվյալ մասնագետին փոխարինող այլ մասնագետ։ Այն դեպքում, երբ մասնագետների ռեեստրից կրկին ընտրված մասնագետի դեպքում նորից առկա է սույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված հանգամանքները, ապա սույն որոշման 8-րդ կետով սահմանված կարգով ձևավորվում է նոր գնահատող հանձնաժողով։ Նույն կարգը գործում է նաև, եթե նշված հանգամանքները պարզվում են անմիջականորեն գնահատման ընթացքում։

 

  • Քննարկվել է

    31.01.2022 - 15.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5454

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 23.106-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է՝ մեկ աչքի կամ երկու աչքերի անվերադարձ կուրություն։ Առաջարկում ենք հանել «անվերադարձ» բառը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 22.100-րդ կետի շրջանակներում նախատեսված է «Խուլհամրություն» եզրույթը։ Առաջարկում ենք այն փոխարինել «խլություն» եզրույթով, որը կհամապատասխանի ՖՄԴ-ի տիպական դասակարգմանը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 21.100-րդ կետի ներքո շարադրվածը թերի է։

Տեսնել ավելին