Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1315-Ն

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 59-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1315-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարված մրցույթի շրջանակներում առավել շատ թվով մասնակիցների մասնակցության ապահովմամբ։

Նախագծի ընդունումը բխում է առավել շատ թվով մասնակիցների մասնակցության ապահովման անհրաժեշտությունից։  

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին» N 954-Լ որոշման կատարումն ապահովելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն կողմից ԷՆ-ԷԱՃԱՊՁԲ-21/80 ծածկագրով հայտարաված մրցույթի ընթացքում տարբեր երկրներից՝ Ուկրաինայի, Ղազախստանի հանրապետությունների կազմակերպություններ հանդես են եկել տավարի ականջների պիտակների չափսերի վերաբերյալ պարզաբանումներով`  «իգական» կցամասի երկարությունը՝ 60 մմ-ից մինչև 75 մմ խոչընդոտում է մի շարք այլ կազմակերպությունների մասնակցությունը (կցվում են)։

Ուստի Որոշման մեջ նախատեսվող փոփոխությունները կնպաստեն առավել շատ թվով մասնակիցների մասնակցությանը, որն էլ իր հերթին կապահովի առավել թափանցիկ մրցակցություն։

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 12.11.2015 թվականի N 1315-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարող համապատասխան լիազորող նորմերը սահմանված են «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով։

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախագծերի ընդունմամբ բնագավառում գործող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանարապետությունում սույն ծրագիրը այդպիսի ծավալով և ամբողջությամբ պետական բյուջեի հաշվին առաջին անգամ է իրականացվում, ուստի նպատակահարմար ենք գտնում Որոշման մեջ տալ համապատասխան փոփոխություն։

Նախագծի կարգավորման նպատակն է՝ հնարավորություն տալ առավել շատ թվով կազմակերպությունների մասնակցությունը։

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ապահովել ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին» N 954-Լ որոշման պատշաճ կատարումը և «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահանջները։   

Սույն նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Կապը կառավարության ծրագրի եվ ռազմավարական ծրագրերի հետ

Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝  Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:

 

  1. Ակնկալվող արդյունք

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 20-րդ, «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածներով և 2020 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին» N 954-Լ որոշմամբ սահմանված դրույթների կիրարկման ապահովումը, որը հնարավորություն կընձեռնի ՀՀ-ում բուծվող ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ունենալ ստույգ տեղեկատվություն՝ ըստ սեռահասակային խմբի, ունենալ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի ներդրում և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկման գործընթացի կատարելագործում, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրության ապահովման բարելավում, ինչպես նաև հանարապետությունում ԽԵԿ-ի մսատու և կաթնատու ուղղությունների զարգացմանը՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։

  • Քննարկվել է

    18.01.2022 - 03.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5533

Տպել