ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 28-Ն որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման նկատմամբ:
Մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր սահմանափակման նպատակը եղել է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով սև և գունավոր մետաղների ջարդոնը և թափոնը:
Մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող հումք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բացակայում է սև մետաղների արդյունահանումը (չկան սև մետաղի բնական պաշարներ)՝ ետալուրգիական և մտաղամշակման ապա ջարդոնի ու թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը:
Ինչ վերաբերում է տեղական ջարդոնի և թափոնի բացակայության պարագայում արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներմուծված մետաղով աշխատելուն, ապա այս դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը։
Հարկ է նշել, որ մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ս․թ․ հունվարի-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 70․000 հազ․ տոննա, իսկ կանխատեսումները ցույց են տալիս, որ այս տերվա վերջ այն կգերազանցի 100․000 հազ․ տոննան, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 2 անգամ ավել է։
Միաժամանակ, մետաղների արտահանման արգելքի կիրառումը քննարկելիս, մի շարք տնտեսվարողների մոտ մտավախություն էր առաջացել, որ տեղական ջարդոն ընդունող տնտեսվարողների մոտ կձևավորվի մենաշնորհային կարգավիճակ և այն կբերի ջարդոնի ընդունման գների չհիմնավորված նվազեցմանը, սակայն փորձը ցույց է տալիս հակառակը․ այսպես՝ նախորդ տարվա սև մետաղի ընդունումն եղել է 40․000 հազ․ դրամ (գումարած ԱԱՀ), իսկ այս տարի աճել է 60․000 (գումարած ԱԱՀ) հազ․ դրամի։
Նախարարության կողմից հարցի առնչությամբ մշակված նախագծի նախնական տարբերակում (որը շրջանառվել էր շահագրգիռ մարմիններին) նախատեսվում էր երկարաձգել գործող արգելքը ևս վեց ամիս ժամկետով, սակայն հետագայում հաշվի առնվել ՀՀ արդարադատության նախարարության դիտողությունը (15.12.2021թ. N /27.1/41149-2021), որը ներկայացվել է նույն տրամաբանությամբ երկարաձգվող ցեմենտի ներմուծման սահմանափակումների վերաբերյալ՝ ՀՀ կառավարության 08.07.2021թ. N 1111-Ն որոշման նախագծի մասով առ այն, որ երկարաձգումը ևս 6 ամսով խնդրահարույց է դառնում «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին համապատասխանության տեսանկյունից, քանի որ վերջինս չի նախատեսում կարգավորում ժամանակավոր միջոցի ժամկետի երկարաձգման համար, փոխարենը թույլ է տալիս անդամ պետություններին երրորդ երկրների հետ առևտրում միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ։
Նպատակ ունենալով նախագիծը համապատասխանեցնել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի հիշյալ դրույթներին՝ ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշման նախագիծը։
Ըստ էության, ներկայացվող տարբերակը նույնաբովանդակ է և ըստ բովանդակության չի տարբերվում շահագրգիռ մարմիններին ներկայացրած նախագծից (որն ընդամենը նախատեսում էր գործող որոշման ժամկետի երկարաձգում) և կրկնում է արդեն իսկ գործող մայր որոշումը (14.0.2021թ. N 28-Ն)՝ սակայն սահմանում է նոր վեցամսյա ժամկետ (2022 թվականի հունվարի 25-ից և գործում է մինչև 2022 թվականի հուլիսի 25-ը), իսկ բովանդակային առումով լուծում է նույն խնդիրը, որը ներկայացված էր շահագրգիռ մարմիններին սկզբնական շրջանառված նախագծով։ Նշված տարբերակը ամբողջությամբ համապատասխանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 54-րդ կետի դրույթներով սահմանված պահանջներին։
Միևնույն ներկայացվող նախագծից հանվել է 14.0.2021թ. N 28-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույթը, քանի որ այն կորցրել է իր ակտուալությունը (տես՝ ՀՀ ՊԵԿ դիտողություն), ինչպես նաև հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն երկաթուղում օգտագործվող ռելսերը և հանքարդյունաբերական ձեռնարկություններում օգտագործվող աղացագնդերը՝ նույն պես արգելք է դրվել նշված արտադրատեսակների վրա։
-
Քննարկվել է
20.12.2021 - 04.01.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4182
Տպել