Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1.

Անհրաժեշտությունը

 

Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության տակ գտնվող և համագործակցող, խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններում շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի վերանայման դրույթից։

ՀՀ կառավարության գործող որոշումներում, որոնք վերաբերում են խնամքի ծառայությունների տրամադրմանը,  առկա են որոշակի թերություններ։ Դրանք կապված են չափորոշիչների բարելավման, լրացուցիչ ծառայությունների ներդրման, խնամքի վճարովի և անվճար ծառայությունների տրամադրման և այլ հարցերի հետ։ Վերոնշյալ հարցերն անմիջականորեն կապված են խոցելի խմբի՝ բնակության որոշակի վայր չունեցող տարեց և (կամ) հաշմանդամություն, այդ թվում՝ հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև երեխաների ու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված չափահաս անձանց ծառայությունների տրամադրմանը։

Հիմք ընդունելով այս ամենը՝ նախարարությունը առաջարկել է այդ դրույթը ՀՀ կառավարության ծրագրում, և վերջինս ներառել է այն։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս անօթևան անձինք բնակվում են «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի ենթակայության ներքո գործող անօթևանների կացարանում, որի հետ իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման 4-րդ հավելվածով։ Վերոհիշյալ իրավական ակտը ստեղծվել է ՀՀ «Սոցիալական աջակցության օրենքի 12-րդ կետի պահանջներով, սակայն միջոցառման շահառուների ցանկից դուրս են մնացել սույն օրենքի 30-րդ կետով սահմանված հիվանդություններով վարակված անձինք։ Անօթևանների կացարանը նախատեսված չէ խնամքի ծառայություններ տրամադրելու համար, այդ իսկ պատճառով չի հակասում վերոհիշյալ օրենքին, որում սահմանված են հակացուցումներ՝ խնամք տրամադրելու մասին։

Խնդիրն առավելապես սուր է հոգեկան առողջության անձանց պարագայում։  Ներկա պահին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հաշվառված է շուրջ 140 անձ, որոնց առնվազն 30%-ը հերթագրված է դեռ 2016 թվականից, հերթագրված անձանց մեջ կան մարդիկ, որոնք չունեն մշտական կացարան, չունեն ընտանիք, գտնվում են սոցիալ-հոգեբանական ծանր վիճակում, կան նաև անձինք, որոնք չունեն նաև կացարան: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար հանրապետությունում գործող շուրջօրյա խնամքի հաստատությունները 4-ն են, որոնք մշտապես գերբեռնված են և կարող են ապահովել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած ընդամենը 616 անձի կացարանով ու խնամքով ապահովումը, ինչը խիստ անբավարար է, որի վկայությունն առկա հերթն է: Որպես ժամանակավոր լուծում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անօթևան անձանց համար առաջարկվում է հատուկ (մասնագիտացված) կացարան՝ մինչև ազատ տեղերի հայտնվելը և տեղափոխումը շուրջօրյա խնամքի հաստատություն։ Նույն հարցը վերաբերում է նաև տուբերկուլոզով կամ սեռավարակով հիվանդացած անօթևան անձանց, որոնք նույնպես չունեն բնակության վայր, և հատուկ (մասնագիտացված) կացարանի մյուս տեսակը նախատեսված է անօթևանների հենց այդ խմբի համար։

Որպես անօթևանների գործող կացարանի և հատուկ (մասնագիտացված) կացարանի միջանկյալ օղակ՝  առաջարկվում է ընդունիչ-ախտորոշիչ կենտրոնտ, որը նախատեսված է անձի ինքնությունը չպարզված, ակնհայտ ոչ ադեկվատ վարքագիծ դրսևորող, կասկածելի հոգեկան առողջությամբ անօթևան անձանց հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելու՝ կացարանով, ախտորոշիչ ծառայություններով և կենսական անհրաժեշտ օգնությամբ ապահովելու, հոգեկան առողջության և սոցիալական կարիքները գնահատելու, կարգավիճակը ճշտելու, և ըստ գնահատված կարիքի և առողջական վիճակի՝ համապատասխան սոցիալական ծառայություն ուղղորդելու համար։

Որոշակի փոփոխությունների է ենթակա նաև սույն որոշման 5-րդ հավելվածը, որը կարգավորում է հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանի հետ իրավահարաբերությունները։ Ներկա պահին կացարանում տարիներ առկա են ավելի քան մեկ տասնյակ ազատ բնակարաններ, որոնցում կարող էին բնակվել ինքնասպասարկման ունակությունները պահպանած այն տարեց անձինք, ովքեր հայրենիքի առաջ մատուցել են անուրանալի ծառայություններ, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հաշմանդամություն ունեցող անձինք։ Բացի այդ, երկար ժամանակ է, ինչ կացարանում չեն մատուցվում մի շարք ծառայություններ, սակայն գործող իրավական ակտում դրանք դեռ շարունակում են գտնվել։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել վերոհիշյալ խնդիրները և օրենսդրական փոփոխությամբ շտկումներ մտցնել գործող իրավական ակտում՝ նախարարությանը ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև նախարարության հետ ինչպես նաև վերջինիս ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած, ինչպես նաև՝ պայմանագիր չկնքած կազմակերպությունների կողմից ներդնելով կացարանի ծառայություններ՝ որն ուղղված կլինի առավել խոցելի խմբերի բացահայտմանը և նրանց հիմնական իրավունքների պաշտպանությանը։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի հստակեցնել կացարանի ծառայությունների տրամադրումը, որն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անօթևան անձանց։

6.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

 

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի։

7.

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

 

ՀՀ Կառավարության 2021-2026թ. ծրագրի 4.6 բաժնի 4-րդ կետի համաձայն՝ իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։ Տվյալ պարագայում սոցիալական բնակարանը ցմահ կտրվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած՝ որոշման նախագծում հիշատակվող ընտանիքների։ Նույն բաժնի 12-րդ կետի համաձայն՝ կառավարությունը շարունակելու է զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների տրամադրումը։ Նույն բաժնի 22-րդ կետի համաձայն՝ աշխատանքներ են տարվելու՝ բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, իսկ 25-րդ կետի համաձայն՝ վերանայվելու է ողջ օրենսդրական դաշտը, ապահովվելու է տարեց մարդկանց համար արժանապատիվ, առողջ և ակտիվ կենսակերպ։

 

  • Քննարկվել է

    07.12.2021 - 22.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3071

Տպել