Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թվականների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» N 498-Լ որոշմամբ հաստատված հավելվածի՝ միջոցառումների ծրագրի 1-ին կետում ամրագրված միջոցառման իրականացման անհրաժեշտությունից: Նախագծի ընդունումը նպատակ ունի բարելավել տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման ծառայությունների որակն ու արդյունավետությունը, լրացնել իրավական ակտը առկա գործող նոր ծառայությունների վերաբերյալ դրույթներով, հստակեցնել խնամքի տրամադրմանն առնչվող իրավական կարգավորումները։

Համաձայն վերը նշված միջոցառումների ծրագրի 1-ին կետում նշված միջոցառման` նախատեսվում է փոփոխություններ կատարել գործող իրավական ակտերում, մասնավորապես՝ լրամշակել տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը, հստակեցնել մատուցվող ծառայությունների տեսակները, դրանց համար դիմելու ընթացակարգերը և ներառել ծառայությունների այն տեսակները, որոնք չնայած այսօր գործում են, սակայն գործող իրավական ակտերով լիարժեք սահմանված չեն (օրինակ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի, սոցիալապես անապահով անձանց ճաշարաններում անվճար սննդի տրամադրման կարգը և այլն):

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված՝ գործող կարգում (այսուհետ՝ կարգ) ամրագրված է շուրջօրյա խնամքի հաստատություններ, տնային խնամքի ծառայություններ և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում ծառայություններ մատուցող կազմակերպություններ խնամքի տրամադրում հայցող անձանց ընդունելությունը, նրանց խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրումը: Վերը նշված կարգով կարգավորված չէ խնամքի ծառայություններ տրամադրող՝ այսօրվա գործող բոլոր կազմակերպությունների կողմից ծառայությունների տրամադրման գործընթացը, մասնավորապես՝ գործող կարգում տարանջատված չեն սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների տեսակները՝ ըստ շահառուների շրջանակի, մասնավորապես՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող տնային խնամքը, հատուկ տիպի ցերեկային կենտրոնները, ընդհանրապես բացակայում է սոցիալապես անապահով անձանց անվճար ճաշարաններում սննդի տրամադրումը՝ որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով անձանց բնաիրային օգնություն, մասնավորապես՝ սնունդ տրամադրող կազմակերպություն (մինչդեռ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված է, որ բնաիրային օգնությունը սոցիալական ծառայությունների հիմնական տեսակներից է, իսկ սննդապահովումը բնաիրային օգնություն է, որը տրամադրվում է դրա կարիքն ունեցող անձանց): Ներկա դրությամբ ՀՀ-ում գործում է ավելի քան 20 ճաշարան, որոնց գործունեությունը որևէ իրավական ակտով լիարժեք կանոնակարգված չէ: Թեև ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Բնաիրային օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 958-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 984-Ն որոշմամբ սահմանված է բնաիրային օգնության տրամադրման կարգը, նշված որոշմամբ հաստատված կարգը հիմնականում վերաբերում է սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնությունների (հագուստ, սնունդ և այլն) բաշխմանը, և ոչ՝ ճաշարաններին: Նույնը վերաբերում է նաև համայնքահեն փոքր տներին, որոնք, ինչպես և շուրջօրյա խնամքի հաստատությունները, լինում են ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված)։ Սույն նախագիծը կծածկի այս ոլորտում օրենսդրական բացը։ Նույն խնդիրն առկա է նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար տնային խնամքի ծառայությունների տրամադրման և ցերեկային կենտրոնների պարագայում, չնայած որ սկսած 2020 թվականից դրամաշնորհի տրամադրման պայմանագրով նման ծառայություն արդեն իսկ մատուցվում է: Նախագծով գործող կարգում ավելացվել են նոր բաժիններ՝ կապված մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և ծառայությունների ֆինանսավորման կարգի հետ: Նախագծում հստակեցվել են ծառայություններ ստացող անձանց շրջանակը, սահմանելով, որ ծառայությունները տրամադրվում են համաձայն նրանց գնահատված կարիքների՝ ըստ շահառուների առողջական վիճակի, սոցիալական հմտությունների ու կարողությունների:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Սույն Նախագծի նպատակն է իրավական կարգավորում տալ, հստակեցնել, կարգավորել խնամքի տրամադրման հետ կապված բոլոր հարաբերությունները, խնամք ստացող անձանց շրջանակի սահմանումից մինչև նրանց տրամադրվող բոլոր ծառայությունների տրամադրման ընթացակարգերի սահմանումը: Իրավական կարգավորում է ստացել սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների տարանջատումը՝ ըստ շահառուների շրջանակի, ամրագրվել է ճաշարանը, որպես սնունդ տրամադրող կազմակերպություն, սահմանվել է սնունդ ստացող անձանց շրջանակը: Նախագծում ներկայացվել է տարբեր ծառայությունների նկարագրերը և այդ ծառայություններից ստացողների շրջանակը՝ ըստ վերջիններիս գնահատված կարիքները: Հստակեցվել են խնամքի տրամադրում հայցող անձանց՝ ծառայություններից օգտվելու համար դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ծառայությունների տրամադրման, դրանց տրամադրումը մերժելու, դադարեցնելու հիմքերը և այլն:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5

Ակնկալվող արդյունքը

 

Առավել հստակեցված, ամբողջականացված իրավական ակտի առկայություն, որտեղ ներառված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց մատուցվող խնամքի գործող բոլոր ծառայությունները, այդ թվում նաև այն, ինչ նախկինում ներառված չէր, բացի այդ սահմանված են ծառայությունների տրամադրման ընթացակարգերը, շահառուների շրջանակը՝ ըստ ծառայությունների տեսակների, ինչպես նաև խնամքի տրամադրման հետ կապված այլ հարաբերություններ: Բացի այդ, ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կներդրվեն նաև համայնքահեն նոր ծառայություններ, օրինակ՝ խնամքի համայնքային փոքր տուն, որը տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տեսակետից ավելի արդյունավետ ծառայություն է, ինչը թույլ կտա, որ շահառուները մասնակցեն համայնքային կյանքին, իրենց կյանքի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կայացնեն և, ի վերջո, բարելավեն իրենց կյանքի որակը։

6.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

 

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:

7.

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

 

ՀՀ Կառավարության 2021-2026թ. ծրագրի 4.6 բաժնի 4-րդ կետի համաձայն՝ Նույն բաժնի 22-րդ կետի համաձայն՝ աշխատանքներ են տարվելու՝ բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը, իսկ 25-րդ կետի համաձայն՝ իրականացվելու է տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը՝ վերանայվելով ողջ օրենսդրական դաշտը, ապահովվելու է տարեց մարդկանց համար արժանապատիվ, առողջ և ակտիվ կենսակերպ։

 

  • Քննարկվել է

    07.12.2021 - 22.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4526

Տպել