Հիշել նախագիծը

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԵՎ ԱՅԴ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Անհրաժեշտությունը

    Օրենսդրական փոփոխությունների փաթեթի և դրանց հավանություն տալու մասին Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի մեկնարկի համար պարտադիր  իրավակարգավորումների առկայության և ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-L որոշմամբ հաստատված Կառավարության աշխատակարգի 3-րդ գլխի 20-րդ կետի 5-րդ ենթակետի, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման 1-ին հավելվածի «367.1» և ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի N 39 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման 2-րդ հավելվածի «1.3» կետի միջոցառումների կատարումն ապահովելու պահանջներով:

    Քանի որ, շենքերի և շինությունների  հիմնական մասի անձնագրավորման  գործընթացն ակնկալվում է իրականացնել պետական կառավարման և տեղական  ինքնակառավարման մարմինների, մի շարք դեպքերում նաև մասնավոր պատվիրատուների համակարգմամբ և մասնակցությամբ, ապա օրենսդրական համապատասխան հիմնավորումների, այն է՝ դրանցում անհրաժեշտ փոփոխությունների  կարիքն ակնհայտ է:

      Միաժամանակ հարկ է նշել, որ անձնագրավորման ենթակա օբյեկտներ են հանդիսանում քաղաքաշինական այն օբյեկտները, որոնք անմիջականորեն փոխկապակցված են ոլորտում գործող քաղաքաշինական սուբյեկտների գործունեության և դրանք կարգավորող օրենսդրական  իրավական  ակտերի, ինչպես նաև վերջիններիցս բխող  լիազորությունների և պարտավորությունների, պատասխանատվության միջոցների կիրառման կամ չկիրառման հետ:

     Ներկայումս, քաղաքաշինության ոլորտում իրականացվող գործունեությունը ծավալուն միջոցառումների համալիր է, որը ներառում է ինժեներական հետազննության ծառայություններ, նախագծային և շինարարական աշխատանքներ, հսկողական գործառույթներ, յուրաքանչյուր (մասնավոր, պետական  կամ համայնքային) պատվիրատուի համար  լիազորություններ և պարտավորություններ:

     Ակնհայտ է, որ շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը առնչվում է վերը թվարկված գործառույթներին և ենթադրում է հիմնարար՝ օրենսդրական ակտերի և ենթաօրենսդրական դաշտի վերանայում:

    Կարևորելով անձնագրավորման գործընթացը և այն դիտարկելով, որպես արտակարգ իրավիճակի կանխարգելման առաջնահերթ միջոցառում,  երբ Հանրապետության տարածքի գերակշիռ մասը գնահատվում է, որպես սեյսմիկ բարձր ռիսկի տարածք, հրատապ է համարվում նշված օրենսդրական փաթեթի ընդունումը և անձնագրավորման գործընթացի մեկնարկը՝ հիմքում դիտարկելով ՀՀ տարածքում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջները:   

 

2. Ընթացիկ իրավիճակը

      Ներկայումս՝ ՀՀ տարածքում գործում են վերը նշված խնդիրներին առնչվող մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր, սակայն առկա օրենսդրական իրավակարգավորումները բավարար չեն շենքերի և շինությունների անձնագրավորման կարգի ընդունման և գործընթացի մեկնարկի համար:

     Շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի մեկնարկի համար առաջնահերթ կարևորվում են.

1. օրենսդրական իրավակարգավորումները, որոնք առաջարկվում են Նախագծի շրջանակներում.

2. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամաններով հաստատված հետևյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.

-ՀՀՇՆ 20.04-2020 <Երկրաշարժադիմացկուն շինարարություն.Նախագծման նորմեր>,

-ՀՀՇՆ 52-01- <Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ>,

-ՀՀՇՆ 31-01-2014<Բնակելի շենքեր.ՄասI.Բազմաբնակարան բնակելի շենքեր>,

-ՀՀՇՆ 31-03- <Հասարակական շենքեր և շինություններ> և այլն:

      Հաշվի առնելով, որ քաղաքաշինության ոլորտի հիմնական իրավակարգավորումները բխում են <Քաղաքաշինության մասին> օրենքից, ապա համապատասխան փոփոխությունների անհրաժետությունը որպես առաջնահերթություն դիտարկվել է հենց այս փաստաթղթի շրջանակներում: 

     Հաշվի առնելով նաև այն, որ քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որում  չափազանց կարևոր դեր ունի շենքերի և շինությունների անձնագրավորման, ասել է թե՝ դրանց հաշվառման, սեյսմակայունության, հուսալիության, շահագործողական ցուցանիշների գնահատման գործընթացը՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիների (այդ թվում անշարժ գույքի սեփականատերերի) միջև   քաղաքացիական, սեփականության, գույքային իրավունքի մասով փոխգործակցության  ապահովումը դիտարկվում է որպես պետական քաղաքականության մաս, դրա իրագործման առավել նպաստավոր ուղղություն:

      Ուստի, օրենսդրական   հրատապ փոփոխությունների անհրաժեշտությունը մի շարք օրենսդրական այլ ակտերում ևս կարևորվել է և միասնական փաթեթով ներկայացվել քննարկման, մասնավորապես՝ «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Լիցենզավորման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

       Օրենսդրական փոփոխությունների շրջանակներում նախատեսվել են դրույթներ քաղաքաշինական օբյեկտների անձնագրավորման (լիցենզավորված) գործընթացի, անձնագրերի, դրանց բովանդակային մասի, անձնագրավորման ամենամյա և հնգամյա ծրագրերի ու միջոցառումների ցանկի, անձնագրավորման տվյալների շտեմարանի, անձնագրավորման գործընթացի շրջանակներում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նկուղային և կիսանկուղային (որմնախարսխային) հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում  տեղակայված կամ տեղակայման ենթակա ապաստարանների և/կամ թաքստոցների հաշվառման վերաբերյալ և այլն:

Միաժամանակ հարկ է նշել նաև, որ Օրենսդրական փոփոխությունները սկզբնական տարբերակով սահմանված կարգով ներկայացվել են քննարկման շահագրգիռ մասնագիտական և պետական մարմիններ: Փաթեթի վերջնամշակված տարբերակը ներկայացվել է պետական-իրավական փորձաքննության և  ՀՀ արդարադատության նախարարության 2021թվականի հուլիսի 12-ի  N/27.3/20343-2021 գրությամբ այն արժանացել է հավանության, որի մասով սկզբունքային առաջարկություններ և դիտողություններ այլևս չեն ներկայացվել: Նախագծին կից ներկայացվում են թվով 3 ամփոփաթերթեր՝ ստացված կարծիքների և դիտողությունների ընդունման կամ հիմնավորված մերժման մասին:

          Բացի այդ կարևորվում է այն հանգամանքը, որ Նախագծի նախնական տարբերակը 2020թվականին և 2021 թվականի առաջին եռամսյակում շրջանառվել է մեկ միասնական փաթեթով՝ «Նոր կառուցվող և գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի ու շինությունների անձնագրավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի և օրենսդրական փոփոխությունների հետ միասին:

     Ներկայումս, հաշվի առնելով խնդրի կարևորությունը և իրավական կարգավորումների հասցեական և միանշանակ լինելու հանգամանքը, որը կունենա  անմիջական ազդեցություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների վրա, ինչպես նաև կարող է հանգեցնել   հանրային  շահի պաշտպանության մասով որոշակի միջոցների ձեռնարկմանը՝ Օրենսդրական փոփոխությունների վերջնական փաթեթը կրկին քննարկման է ներկայացվել շահագրգիռ մարմիններ:

2.1 Անձնագրավորման գործընթացի ֆինանսական գնահատականը և միջազգային փորձի ուսումնասիրությունը

        Ակնհայտ է, որ շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի արդյունավետ կազմակերպումը և իրականացումը կպահանջի համապատասխան ռեսուրսներ, որոնց գնահատումը հնարավոր է ապահովել առանձին խորքային ուսումնասիրությամբ և համապատասխան հաշվարկների իրականացմամբ:  

        Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության որևէ իրավական ակտ չի սահմանում.

1) ֆինանսավորման աղբյուրներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի իրապես ապահովել շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի ուսումնասիրությունն ու անձնագրավորումը,

2) բազմաբնակարան շենքերում յուրաքանչյուր սեփականատիրոջն իրավաբանորեն վերապահված պարտավորություններ՝ ընդհանուր բաժնային սեփականության նկատմամբ:

      Ըստ 2018թ նոյեմբերի 5-ի <Ուրբան> կայուն զարգացման հիմնադրամի և Միավորված Ազգերի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև <Հասարակական և բազմաբնակարան շենքերի անձնագրերի օրինակելի ձևերի մշակում, և շենքերի տեղեկատվական համակարգի ներդրման համակարգչային ծրագրի տեխնիկական առաջադրանքի  մշակում> առաջադրանքի վերաբերյալ կնքված պայմանագրի մասով  վերլուծական հաշվետվությամբ ներկայացված գոյություն ունեցող շենքերի անձնագրերի օրինակելի ձևերի փորձնական լրացման տվյալների՝ անձնագրավորման միջինացված ծախսերը կկազմեն շուրջ 2-5 մլն.դրամ, որոնք ենթակա են վերանայման պայմանագրային գնի ձևավորման փուլում և կապված են շենքի տեխնիկատնտեսական ցուցանիշների (տեխնիկական վիճակի, ինժեներաերկրաբանական hետազննության ծավալների, այլ տվյալների ձեռքբերման, անձնագրավորման կարիքի գնահատման) հետ:

      Ընդ որում, նորակառույց շենքերի համար այդ գործընթացը չի պահանջի լրացուցիչ ֆինանսավորում, քանզի այն կվերապահվի շենքի Հեղինակ-Նախագծողին (Նախագծային կազմակերպությանը), որպես տվյալ քաղաքաշինական գործունեության անմիջական մասնակից և ոլորտի որակավորված մասնագիտական կազմակերպություն, իսկ որպեսակնհայտ վթարային շենքերի դեպքում՝ վերջիններիս համար  անձնագրավորման գործընթաց չի պահանջվի:

     Գոյություն ունեցող շենքերի անձնագրավորման ամբողջական ծախսերի կարիքը կարող է ծագել 10 տարին մեկ անգամ պարբերականությամբ՝ մինչև շենքի հաջորդ հերթական զննության կարիքն առաջանալը (բացառությամբ տվյալ ժամանակահատվածում անկանխատեսելի  ու  արտակարգ իրավիճակների):

        Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրի լուծման համար նախանշվում է կատարման ենթակա առաջնահերթ միջոցառումների տեսլականը` ըստ հաջորդական գործընթացների.

1) հնարավոր սեղմ ժամկետում անձնագրավորման գործընթացի մեկնարկը՝ համապատասխան օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունման (լրամշակման) և պարտադիր պահանջների սահմանման միջոցով,

2) անձնագրի միասնական ձևաչափի կիրառումը՝ համապատասխանաբար բնակելի, հասարակական և արտադրական շենքերի համար,

3) <Բազմաբնակարան շենքի պահպանման և շահագործման նոր կանոնների> մշակման ու հաստատման ապահովումը, սահմանելով պարտադիր պահանջներ տեղական ինքնակառավարման և բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների և/կամ սեփականատերերի նկատմամբ,

4) օրենսդրորեն տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում համայնքների ղեկավարներին, շենքերի և շինությունների սեփականատերերին պարտավորեցումը գույքագրման-անձնագրավորման (գույքագրումն ապահովելու) գործընթացը կազմակերպելու՝ շենքի անձնագրի միասնական օրինակելի ձևերին և պահանջներին համապատասխան,

5) անձնագրավորման գործընթացի մոնիթորինգի համակարգի ներդնումը, որը կներառի տվյալների հավաքագրման, այլ տվյալների հետ համադրման, հստակեցման և ռեգիստրում ըստ սահմանված պահանջների գրանցման ընթացակարգերը:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործնականում կիրառվում են  շենքերի և շինությունների անձնագրերի տարբեր ձևեր՝ տեխնիկական, էներգետիկ, սանիտարական, բնապահպանական, հրդեհային անվտանգության և այլն, որոնցում ներառված են ինչպես շենքը բնութագրող ընդհանուր տվյալներ (օրինակ՝ շենքի կառուցման տարեթիվը, հարկայնությունը, բնակարանների և մուտքերի թիվը, կոնստրուկտիվ լուծումները և այլն) , այնպես էլ ֆունկցիոնալ (գործառական) նշանակությունը բնորոշող տվյալներ: Հետխորհրդային (Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Բելառուս և այլն) և Եվրամիության (Գերմանիա, Ֆրասիա, Բելգիա և այլն) երկրներում տարբեր տեսակի անձնագրերում շենքերի ընդհանուր տվյալների կրկնողություններից խուսափելու համար մշակվում են միասնական անձնագրեր, որոնք ունենում են համապատասխան ներդիրներ (օրինակ՝ տեխնիկական վիճակի, էներգետիկ ցուցանիշների, կառավարման գործունեությանը վերաբերվող և այլն):   Նման մոտեցումը նպատակահարմար է համարվում և կիրառելի Հայաստանի Հանրապետության պայմաններում:

 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

        Նախագծով նախատեսվում է օրենքով կարգավորել տարբեր նպատակային նշանակության շենքերի ու շինությունների անձնագրավորման գործընթացի հիմնավորվածությունը՝ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով, մասնավորապես «Քաղաքաշինության մասին», «Լիցենզավորման մասին»,  «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Ճարտարապետական գործունեության մասին»  օրենքներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

 Հատկապես կարևորվում է  «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը, քանի որ շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի իրականացման լիազորությունները նախատեսվում է վերապահել  տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված իրավաբանական անձանց, որոնք կունենան ամբողջական մասնագիտական ներուժ՝ նախատեսվող  գործընթացի բավարար մակարդակն ապահովելու նպատակով:

       Հարկ է նշել նաև, որ օրենսդրական փոփոխությունների հետ մեկտեղ նախատեսվում են նաև ենթաօրենսդրական ակտերի լրամշակումներ: Առաջնահերթ նախատեսվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի <Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին> N788-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ լիցենզավորման պայմանների և պահանջների (մասնագետների և որակավորումների մասով) արդիականացումը: 

       Միաժամանակ՝ «Քաղաքաշինության մասին» օրենքում  լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացում կատարելու մասին», «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ՝ ըստ մշակման ենթակա միջոցառումների ծրագրի  կարող են առաջանալ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում որոշակի փոփոխություններ:

        Օրենսդրական փոփոխությունների փաթեթին հավանություն տալու մասին Կառավարության որոշման նախագծի ընդունումը (ուղղակի արդյունքի մասով) լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

3.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում

- <Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք

- ՀՀ կառավարության 2021թվականի ապրիլի 8-ի <ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N531-Լ որոշում

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ձեռք բերել  Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող տարբեր նշանակության  շենքերի ու շինությունների անձնագրավորման և տեխնիկական անձնագրերի կազմման օրենսդրական իրավակարգավորումներ:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»   ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԵՎ ԱՅԴ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1.Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

«Քաղաքաշինության մասին» օրենքում  լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում  փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացում կատարելու մասին», «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը և այդ նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում.

2. Հասարակության մասնակցությունը

«Քաղաքաշինության մասին» օրենքում  լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում  փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացում կատարելու մասին», «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի և այդ նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:

 

  • Քննարկվել է

    26.11.2021 - 12.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4768

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

10.12.2021

Կրկին ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ անիրատեսական գործընթացներ ենթադրող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը շրջանառության մեջ դնելով, առավել ևս դրանց ենթադրյալ հաստատման դեքում՝ ունենալու ենք պետական միջոցների՝ շատ դեպքերում մեծ ծավալներով վատնում: Շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, անկախ գործող օրենսդրական կարգավորումներում առկա հնարավոր խնդիրների, տասնամյակներ չի իրականցվում զուտ մեկ հիմնական պատճառով. այն է՝ անհրաժեշտ են ահռելի ֆինանսական միջոցներ, որոնք առաջիկա տասնամյակում, ցավոք, նույնպես դեռևս հասանելի չեն լինելու: Որպես ավելացում՝ անդրադառնանք միայն մեկ ցուցանիշի, որը ներառված է հենց Նախագծի հիմնավորման բաժնում. այն է՝ գոյություն ունեցող շենքերի անձնագրերի օրինակելի ձևերի փորձնական լրացման տվյալների անձնագրավորման միջինացված ծախսերը կկազմեն շուրջ 2-5 մլն.դրամ՝ ընդամենը մեկ շենքի համար: Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք Նախագիծը հանել շրջանառությունից:

Տեսնել ավելին