Հիշել նախագիծը

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

 

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

 1. Սույն օրենքը սահմանում է տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողության հիմնական սկզբունքները, խնդիրներն ու ուղղությունները, վերահսկողության իրականացման ձևերն ու առանձնահատկությունները, պետական վերահսկողություն իրականացնող անձանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, ինչպես նաև կարգավորում է պետական վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) տեսչական մարմին՝ տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին.

2)  պետական վերահսկողություն` տեսչական մարմնի կողմից իրականացվող գործառույթ, որը նպատակաուղղված է տրանսպորտի բնագավառում անվտանգության ապահովմանը և  Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներրի պահպանման ապահովմանը.

3)  սահմանային վերահսկողություն՝ տեսչական մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով իրավաբանական և ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից ուղևորափոխադրումների և բեռանափոխադրումների (այդ թվում` վտանգավոր բեռների) տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և միջազգային պայմանագրերին համապատասխանությունը պարզելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացվող վերահսկողական միջոցառումների համալիր.

4) ստուգում` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում տեսչական մարմնի կողմից իրականացվող ընթացակարգ.

5) դիտարկում՝ սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով տեսչական մարմնի կողմից տրանսպորտի բնագավառում իրավախախտումների բացահայտման նպատակով իրականացվող միջոցառումների (գործողությունների) համալիր.

6) ուսումնասիրություն՝ տրանսպորտի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքերը կանխարգելող և նախազգուշացնող` տեսչական մարմնի կողմից իրականացվող ներքին ընթացակարգ.

7) վերահսկվող սուբյեկտ՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով թվարկված ուղղություններով գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, ֆիզիկական անձինք, տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց գործունեության համար տրանսպորտի բնագավառը կարգավորող օրենսդրությամբ ամրագրված են կատարման ենթակա պահանջներ.

8) հսկիչ կետ՝ սույն օրենքով սահմանված դեպքերում դիտարկում իրականցնելու նպատակով տեսչական մարմնի ղեկավարի հրամանով սահմանված վայր:

2. Սույն հոդվածով չսահմանված հասկացությունները կիրառվում են սույն օրենքի և դրա կիրառման ոլորտները կարգավորող այլ իրավական ակտերի իմաստով:

 

Հոդված 3.

Տրանսպորտի բնագավառի պետական վերահսկողության մասին օրենսդրությունը

 

1. Տրանսպորտի բնագավառի պետական վերահսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կազմված է սույն օրենքից, «Տեսչական մարմինների մասին», «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Երկաթուղային տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Գովազդի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական սահմանի մասին», «Պետական տուրքի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներից, այլ իրավական ակտերից և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

 

Հոդված 4.

Տրանսպորտի բնագավառի պետական վերահսկողության սկզբունքները և խնդիրները

 

1. Տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողության սկզբունքներն են՝

1)  կիրառվող պետական վերահսկողության միջոցառումների համաչափությունը հանրային շահերին սպառնացող վտանգի աստիճանին.

2) օբյեկտիվությունը, անկողմնակալությունը և արհեստավարժությունը վերահսկողության իրականացման ընթացքում.

3) տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողության իրականացման թափանցիկությունը, այդ բնագավառի տեղեկատվության հասանելիությունը և բաց լինելը.

4) համագործակցությունը տեսչական մարմնի և այլ պետական մարմինների միջև.

6) պետական մարմինների` տրանսպորտի բնագավառում հսկողությանը և վերահսկողությանն առնչվող գործառույթների և իրավասությունների կրկնորդման անթույլատրելիությունը.

7) վերահսկվող սուբյեկտների նկատմամբ խտրականության անթույլատրելիությունը.

8) տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողության միջոցառումների պլանավորումը և համակարգված բնույթը, դրանց պարբերաբար կատարելագործումը` հիմնված ստուգվող օբյեկտի ռիսկայնության վրա.

9) տեսչական մարմնի գործունեության նպատակաուղղումը դեպի վերահսկվող սուբյկետների կողմից իրավախախտումների կատարման կանխումը, տրանսպորտի բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման համար վերահսկվող սուբյեկտների պատասխանատվության համաչափությունը.

10) տեսչական մարմնի և տեսչական մարմնի ծառայողների պատասխանատվությունը վերահսկվող սուբյեկտին վերահսկողության ընթացքում ոչ համաչափ կամ անօրինական միջոցներ կիրառելու արդյունքում հասցված վնասի համար:

2. Տրանսպորտի բնագավառում վերահսկողության խնդիրներն են՝

1) տրանսպորտի բնագավառում պետական անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովումը, որոնք ուղղված են մարդու կյանքին, առողջությանը, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների և օրինական  շահերի պահպանմանը և ռիսկերի կանխարգելմանը.

2) տրանսպորտի բնագավառում ռիսկերի կառավարումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:

 

 

                                                       Գ Լ ՈՒ Խ  2

                                    ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 5.

Տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողության հիմնական ուղղությունները

 1. Տեսչական մարմինը, օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում, իրականացնում է տրանսպորտի բնագավառի պետական վերահսկողություն հետևյալ ուղղություններով.

1) ուղևորափոխադրումներ.

2) բեռնափոխադրումներ.

3) ավտոկայարանային գործունեություն և միջքաղաքային (միջմարզային) և միջպետական փոխադրումների ուղետոմսերի վաճառք․

4) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն.

5) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրում․

6) ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդի (գովազդային վահանակի) տեղադրում.

7) երկաթուղային տրանսպորտի գործունեություն.

8) անվավոր տրանսպորտային միջոցների (շասսիների) և դրանց պահեստամասերի անվտանգություն:

 


Հոդված 6. Ուղևորափոխադրումների պետական վերահսկողության իրականացումը 

 

1. Ուղևորափոխադրումների պետական վերահսկողությունն իրականացվում է՝

1) Կանոնավոր ուղևորափոխադրումների գործունեության շրջանակներում՝

ա) պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ.

բ) հաստատված չվացուցակի պահանջների կատարման նկատմամբ.

գ) ճանապարհային թերթիկի առկայության և դրա ձևին ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգի պահպանման նկատմամբ.

ե) փոխադրողների սեփականության կամ օգտագործման իրավունքով  պատկանող հավաքակայանների համար նախատեսված պայմանների պահպանման նկատմամբ.

զ) տրանսպորտային միջոցների շարժակազմի տեխնիկական շահագործման և կահավորվածության պահանջների պահպանման նկատմամբ.

է) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումների առկայության դեպքում՝ դրանց համար օրենքով սահմանված փաստաթղթերի առկայության պահանջների կատարման նկատմամբ.

ը) ավտովարորդի աշխատանքային հերթափոխի` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմատիվային տևողությունը գերազանցող միջպետական և միջքաղաքային երթուղիների սպասարկման համար (ավտովարորդներին առընչվող) օրենդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

թ) միջպետական փոխադրումներում ներգրավված ավտոբուսների կահավորանքի և այդ կահավորանքի համար համապատասխան փաստաթղթերի ու քարտերի պահանջների ապահովման նկատմամբ, այդ թվում՝ թվային տախոգրաֆի շահագործման և թվային տախոգրաֆի քարտի առկայության, քարտի թվային տախոգրաֆում տեղադրված լինելու, թվային տախոգրաֆի կողմից արձանագրված ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալների, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ռեժիմի պահպանման պահանջների կատարման նկատմամբ.

2) ոչ կանոնավոր փոխադրումների գործունեության շրջանակներում՝

ա) միջպետական փոխադրողների կողմից ուղևորների անվանացուցակի առկայության պահանջի կատարման նկատմամբ.

բ)  Հայաստանի Հանրապետության և փոխադրման մյուս կողմ հանդիսացող պետությունների միջև կնքված՝ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրերի պահանջների կատարման նկատմամբ.

գ) միջպետական փոխադրողների կողմից յուրաքանչյուր երթի համար պետական տուրքի վճարման պահանջի կատարման նկատմամբ.

դ) Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի անվտանգության բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

ե) միջպետական փոխադրումներում ներգրավված ավտոբուսների կահավորանքի և այդ կահավորանքի համար համապատասխան փաստաթղթերի ու քարտերի պահանջների ապահովման նկատմամբ, այդ թվում՝ թվային տախոգրաֆի շահագործման և թվային տախոգրաֆի քարտի առկայության, քարտի թվային տախոգրաֆում տեղադրված լինելու, թվային տախոգրաֆի կողմից արձանագրված ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալների, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ռեժիմի պահպանման պահանջների կատարման նկատմամբ.

զ) ուղևորափոխադրումներ իրականացնողի կողմից աշխատակիցների (վարորդների) համար օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանության ապահովման նկատմաբ.

է) ավտովարորդի աշխատանքային հերթափոխի` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմատիվային տևողությունը գերազանցող միջպետական և միջքաղաքային երթուղիների սպասարկման համար (ավտովարորդներին առընչվող) օրենդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

3) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների գործունեության շրջանակներում՝

ա) փոխադրումների համար լիցենզիայի առկայության և լիցենզավորման պահանջների կատարման նկատմամբ.

բ) փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցների կահավորանքի պահանջների կատարման նկատմամբ.

գ) փոխադրումների կազմակերպման համար օրենքով արգելվող ավտոմեքենաների առկայության պահանջի կատարման նկատմամբ:

2. Միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի թ) ենթակետով և 2-րդ կետի ա),գ) և ե) ենթակետով նախատեսված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է սահմանային վերահսկողության ձևով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված) պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է դիտարկումների ձևով:

 

 

Հոդված 7.

Բեռնափոխադրումների պետական վերահսկողության իրականացումը

1. Բեռնափոխադրումների պետական վերահսկողությունն իրականացվում է՝

1) տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև մեծ եզրաչափերի, առավելագույն զանգվածների և չափերի նկատմամբ.
2) բեռնափոխադրումների անվտանգությանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցների քաշային և եզրաչափային չափորոշիչների մասով.
3) ավտովարորդներին տրանսպորտային օրենսդրությամբ ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ.
4) միջազգային պայմանագրերի և բեռնափոխադրումների իրականացման կարգի պահանջների կատարման նկատմամբ.
5) միջպետական բեռնափոխադրումներում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցի կահավորանքի և այդ կահավորանքի համար համապատասխան փաստաթղթերի ու քարտերի պահանջների ապահովման նկատմամբ, այդ թվում՝ թվային տախոգրաֆի շահագործման և թվային տախոգրաֆի քարտի առկայության, քարտի թվային տախոգրաֆում տեղադրված լինելու, թվային տախոգրաֆի կողմից արձանագրված ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալների, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ռեժիմի պահպանման պահանջների կատարման նկատմամբ.
6) չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցների երթևեկության համար թույլտվության և հատուկ թույլտվության առկայության և դրա պահանջների կատարման նկատմամբ.
7) ավտովարորդի աշխատանքային հերթափոխի` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմատիվային տևողությունը գերազանցող միջպետական և միջքաղաքային երթուղիների սպասարկման համար (ավտովարորդներին առընչվող) օրենդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

2. Եթե սույն հոդվածով նախատեսված վերահսկողության ընթացքում հայտնաբերված սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով նախատեսված պահանջների խախտումներն անմիջապես չեն վերացվում, ապա տեսչական մար

  • Քննարկվել է

    18.10.2021 - 02.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5220

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ