<<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը` <<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին>> օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` <<Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին>> ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)` ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան:
2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը եղել է 226.21 մլն մ3, 2020թ. նույն ժամանակահատվածի 351.98 մլն մ3 համեմատ՝ թերլցվածությունը կազմել է 125.77 մլն մ3:
Շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել է պլանավորածից շուտ ջրի բացթողումներ
Սևանա լճից 2021թ. նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրբացթողումները սկսվել են 10 օր շուտ և այդ ընթացքում արդեն իսկ իրականացվել է 29 մլն մ3 ջրառ:
Նկատի ունենալով վերոգրյալը Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներից չնախատեսված ջրալրում իրականացնելու պատճառով 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21.43 մլն մ3 ջրի դեֆիցիտը:
Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող հինգ ջրօգտագործողների ընկերություննեի պայմանագրերով հաստատված 31.4 հազ հա հողատարածքների ջրապահովվածության հաշվարկներում Հրազդան գետի ջրատվությունն 2021թ. ամբողջ ոռոգման ժամանակահատվածում պլանավորվել է շուրջ 170 մլն մ3 (վերջին 4 տարիների միջին ջրատվությունը կազմում է 190.8 մլն մ3 ), սակայն ինչպես փաստացի իրավիճակը այնպես էլ գետերի բազմամյա ջրագրության տվյալները վկայում են, որ նման տարում գետից հնարավոր կլինի վերցնել ընհամենը 116 մլն մ3 ջուր, որը նախատեսվածից պակաս կլինի շուրջ 54 մլն մ3 – ով և կառաջացնի դեֆիցիտ:
Հարկ է նշել նաև չոր եղանակով պայմանավորված բույսի ջրապահանջը ջրի նկատմամբ ավելացել շուրջ 20%-ով, կրճատվել է նաև ջրման ռեժիմը/տևողությունը:
Միաժամանակ նախորդ տարիների փորձից ելնելով՝ 2020թ. կազմել է 2.94 հազ.հա, Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ նախատեսվել է լրացուցիչ 3-4 հազ. հա (31.4 հազ հա-ում նախատեսված չէ) աշնանացանի ջրապահովվածություն:
Մխչյանի և Ռանչպարի պոմպակայաններով, կախված իրենց տեխնիկական վիճակից և մղման խողովակաշարեի խիստ մաշվածությունից, 2021թ. ոռոգման շրջանում պլանավորվել էր արտադրել շուրջ 14.8 մլն մ3 ջուր, սակայն սակավաջրությամբ պայմանավորված անհրաժեշտությունից ելնելով, որը իր մեջ պարունակում է մեծ ռիսկեր, նախատեսել ենք լրացուցիչ արտադրել ևս 22.1 մլն մ3 ջուր:
Պոմպակայանների լրացոցիչ աշխատանքի դեպքում կծախսվի նախատեսվածից շուրջ 11 կՎտ/ժ ավել էլէներգիա, որը իր հերթին կառաջացնի շուրջ 450 մլն դրամի ծախս:
Այսպիսով, 2021 թվականին արդեն իսկ կնքված պայմանագրերով 31.4 հազ հա և կանխատեսվող 3-3.5 հազ. հա աշնանացանի ոռոգման համար համակարգի ջրի դիֆիցիտը կկազմի.
Հրազդան գետից՝ շուրջ 54 մլն մ3 ,
Ազատի, Ապարանի և Մարմարիկի ջրամբարներից՝ շուրջ 21.43 մլն մ3
Ընդամենը՝ 75.43 մլն մ3 , Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների պլանավորածից ավել 22.1 մլն մ3 ջրառ իրականացնելու պարագայում, այլապես դիֆիցիտը կկազեր 97.53 մլն մ3:
Սևանա լճից օգոստոսի 5-ի դրությամբ 2020 թվականին բաց է թողնվել 99.759 մլն մ3, և 2021 թվականին՝ 154.606 մլն մ3 ջուր, իսկ Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է տեղափոխվել համապատասխանաբար 2020 թվականին 162.530 մլն մ3 և 2021 թվականին 133.091 մլն մ3 ջուր:
- Կարգավորման նպատակը և բնույթը`
Անհրաժեշտ է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2021 թվականի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 245 մլն մ3:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները` ներկայացված որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, ՀՀ արդարադատության, ֆինանսների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի և ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից:
- Ակնկալվող արդյունքները`
Հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում և ջրապահովվածության բարձրացում:
- Տեղեկատվություն
<<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին>> օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
13.08.2021 - 28.08.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ջրային տնտեսություն
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 6857
Տպել